Armenian Extreme club

Armenian Extreme club

Comments

The most insane extreme tour I ever been.. I love Georgia🇬🇪 3 days of insanity with AclassA Travelers I will send u crazy video..
Շուտով կսկսենք գրանցումը։ Նախապես գրանցվողները կստանան 50% զեղչ դասընթացների ու մոտոճամփորդությունների համար։

Հայաստանի էքստրեմալ սպորտաձևերի և ժամանցի ակումբ

Մենք ոչ թե ուղղակի ապրում ենք, այլ իսկապես վայելում ենք կյանքը: Միացեք մեզ, դարձեք էքստրեմալ: Միասին հաղթահարենք բոլոր բարձունքները... We know how to live and enjoy the life. Join us, become an extremal ... If you want to see THE REAL ARMENIA, REAL MOUNTAINS, GO HIGHER THAN THE CLOUDS ARE, SEE REALLY BIG AND BEAUTIFULL CAVES, ENJOY WILD AND MOUNTAINOUS NATURE, just contact us .

Ք. Վանաձոր, Խիմզավոդ կոչվող թաղամասի վերևի տարածք ...
Գտնվել է մոտ 25 հատ կտրված ծառ։ Տարածքի հսկելը լրիվ անտերության մատնված ՊՈԱԿ-ի պարտականությունն է, որի աշխատակիցների մի զգալի հատվածը ըստ ամենուր անընդհատ հնչող կարծիքների հենց զբաղվում են փայտանյութի ապօրինի վաճառքով` տարբեր մակարդակներում։ Եվ որքան էլ նրանք փորձեն հակառակը ապացուցել կամ ձևական չիմանալու տալ` դա ապացուցելու կարիք չունեցող փաստ է։
Կոնկրետ այս ծառահատումները ըստ ամենուր թափթված ծառերի ճյուղերի հնության և նոր կտրված ճյուղերի վրայի բողբոջների` կտրվել են տարբեր ժամանակներում։ Կտրված ծառերի մի զգալի մասն անգամ ֆիքսած չեն ու գրանցված չեն (դա կարող եք տեսնել ըստ դրանց վրա մեխված նշանների) իսկ մյուս մասն էլ արհեստականորեն սևացված է` իբր հնեցված է։ Դե վրան մխված նշաններն էլ հայտնվել են ընդամենը մի քանի օրվա ընթացքում, որովհետև դրանից մի քանի օր առաջ ոչ մի հատ նշում չկար։ Այստեղից պարզ հետևություն, որ բավականին երկար ժամանակ ու պարբերաբար այստեղից ապօրինաբար կտրել ու տարել են ծառեր ու տարել են բավականին արխային տարբերակով։
Արդյո՞ք այս գողություններին անտառապահի մատը խառն է, թե ոչ` դժվար չէ ենթադրել։ Իսկ եթե անտառապահն էլ տեղյակ չի եղել, ապա ինչու՞ ամիսների ընթացքում չի եղել իր կողմից պահպանվող տարածքում, չի ֆիքսել ու չի կանգնացրել ապօրինությունները։
Հայաստանում անտառները գրեթե ամենուր անտերության են մատնված ու ի պահ են տրված հենց ծառագողությամբ զբաղվող անձանց։ Եթե մեկը կասի, որ իր տարածքում այդպես չի, մենք նրան հյուր կգնանք ու կստուգենք։ 😉
Մեր բոլորի գրպաններից վճարվող հարկերից աշխատավարձ ենք տալիս մեր իսկ անտառների վրա թքած ունեցող անպատասխանատու ու գող անձանց, որոնք այդքանից հետո էլ հենց նույն անտառները անշնորհքաբար և ագահաբար կտրում ու վաճառում են։
ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia սա ընդունեք որպես հաղորդում հանցագործության մասին։
Իմիջիայլոց մեր թիմը գնալով համալրվում է ու մենք քիչ-քիչ մեր կամավոր հսկողության տակ ենք վերցնում նաև մեր երկրի մնացած անտառներն ու բնության հրաշք անկյունները։
Բնությանը և այդ թվում մեր բոլորի առողջ ապագային տրվող ցանկացած վնասի դեպքում կարող եք զանգահարել նաև մեզ։ Մենք ոչ ոքից ու ոչ մի խմբերից չենք վախենում։
Մենք երազում ենք այն օրվա մասին, երբ բնությունը այլևս անպատասխանատու անձանց ձեռքին բիզնես չի լինի ու մեր նման մարդկանց կարիքը չի լինի։

Խնդրում ենք ՏԱՐԱԾԵԼ։

Kickstart Adventures

Մոտոճամփորդություն Եվրոպայով #15
Գանգեր, ոսկորներ, մահացած մարդիկ ու իհարկե լիքը հետաքրքիր ու կենդանի մարդիկ ;)

Մոտոճամփորդություն Եվրոպայով #15

Այս սերիան շաաաաաատ հետաքրքիր ու խառն է ստացվել։
Սկզբում մենք վերանորոգում ենք Levon Demirchyan-ի մոտոն, հետո այցելում ենք մարդկային հազարավոր ոսկորներից կառուցված վանական համալիրի սենյակները, հետո լեգոյի խանութ-թանգարան, հետո Michael Bartikyan-ի ու իր գեղեցկուհի կնոջ հետ քայլում ենք Պրահայի փողոցներով, հետո տեսնում ենք իմ սիրելի xXx-ի ֆիլմի կարևոր հատվածի նկարահանման վայրերից մեկը ու վերջապես ծանոթանում ենք Hakob Asatryan-ի հետ և տալիս ենք լիիիքը հետաքրքրող հարցեր Եվրոպայով մեկ սփռված հայկական օջախների մասին։ Հա, նաև փորձում ենք Չեխիայում հայտնի, հայերի սարքած, տատիկիս սարքածի համը հիշեցնող քաղցրավենիք։ Գուշակեք, թե կոնկրետ ի՞նչ։

#դատարկ_գրպանով_երկար_ճամփեքով
#rock_n_road

Սա մեկ ամիս տևողությամբ երկար ճամփորդության տասնհինգերորդ մասն է։ Մենք անցանք 15 երկրներով, տեսանք ու նկարեցինք բազմաթիվ գեղեցիկ տեղեր, ձեռք բերեցինք լավ ընկերներ ընկանք տարբեր փորձանքների մեջ ու վերադարձանք տուն։ Բայց ամենակարևորը՝ հասկացանք, որ ճամփորդությունները կրթության ամենալավ ու հետաքրքիր տարբերակն են։
ճամփորդության մասին պատմող մնացած ֆիլմերը նույնպես պարբերաբար կտեղադրենք այստեղ։
Ֆիլմը տարածելը խրախուսվում է։ Տարածողին` ՄԵՐՍԻՆԵՐ։
Gor Ayzak Hovhannisyan Levon Demirchyan Michael Bartikyan Hakob Asatryan

Չեք հավատա, բայց սա իրականությունն է
Մաս 1
Կարդալը և տարածելը շատ օգտակար է։
Ծառերի և ընդհանրապես վերջերս բացահայտված անտառում ծառերի միջև ընկերության մասին

Չեք հավատա, բայց սա իրականությունն է
Մաս 1
Կարդալը և տարածելը շատ օգտակար է։
Ծառերի և ընդհանրապես վերջերս բացահայտված անտառում ծառերի միջև ընկերության մասին
#Ավատար_ֆիլմը_իրականում_կա
Մարդիկ ապրում են մի փակ ու ոչ թափանցիկ աշխարհում։ Մենք սովորել ենք չափել մեզ շրջապատող ամեն ինչը մեր չափանիշներով։ Իսկ մեր չափանիշները ոչ միշտ են համադրվում ուրիշ արարածների հետ։ Մենք սովոր ենք ասել, որ ձկներն անձայն են, կովերը չունեն զգացմունքային կապ իրենց ձագերի հետ, որդերը միայն ռեֆլեքսներով են առաջնորդվում և այլն։ Մեզ ամեն ինչ պարզ ու հասարակ է թվում։ Վերջին ուսումնասիրություններն ամեն օր նորանոր հրաշքներ են բացահայտում և կանգնեցնում են մեզ անհասկանալի ու մինչ այդ անհասանելի իրավիճակների առաջ։ Եկեք այսօր միասին բացահայտենք այսպես կոչված ծառերի միջև եղած ընկերության գաղտնիքը, որից էլ կազմավորվում են պուրակները, անտառները։ Վերջին շրջանում անտառն ուսումնասիրող բազմաթիվ գիտնականներ ավելի ու ավելի հաճախ են խոսում wood-wide-web հասկացության մասին՝ ըստ որի աշխարհի գրեթե բոլոր անտառները կապված են միմյանց հետ ու որոշակի արագությամբ կիսվում են կենսական նշանակության ինֆորմացիայով։ Առաջին հայացքից սա կարող է ցնդաբանություն թվալ, բայց այս ամենը հիմնված է գիտական փաստերի, աշխատությունների ու հազարավոր փորձերի վրա։ Եթե շարունակեք կարդալ մեր հրապարակումները, ապա գնալով ավելի ընդունելի ու ընկալելի կդառնան սկզբում ցնդաբանություն թվացող տողերը։ Դե ի՞նչ, գնացի՞նք։

Գերմանիայի անտառտնտեսություններից մեկում որպես անտառապահ աշխատող Պիտեռ Վոլլեբենը բազմաթիվ անգամներ անցել է իրեն հնուց ծանոթ մամռակալած քարերի կողքով։ Սակայն հերթական անգամ այդտեղով քայլելիս ինչ-որ բան նրան ստիպեց ստուգել թե ի՞նչ կա այդ փափուկ ու հաստ անտառային գորգի տակ։ Պարզվեց, որ դրանք քարեր չէին, այլ վաղուց շուռ եկած ու իրարից առանձնացած ծառի բնի մնացորդներ։ Մի մասը վաղուց փտել էին ու արդեն հումուս էին դարձել, բայց մի քանի կտորներ պինդ էին։ Ծառը շուռ էր եկել ու սկսել էր փտել մոտ 400-500 տարի առաջ։ Այդ ծառից վաղուց բան մնացած չպիտի լիներ։ Երբ անտառապահը իր գրպանի դանակով քերեց կիսափոշիացած ծառի մնացորդների կեղևը, պարզվեց, որ ներսում այն դեռ կանաչ է։ Ծառը ապրելու ոչ մի գործիք չուներ, բայց դեռ ապրում էր ․․․ Ինչպե՞ս։ Առանց տերևների, ուրեմն առանց ֆոտոսինթեզի դա անհնար էր։ Մի քանի հարյուր տարի առանց սնվելու ոչ մի ծառ չէր կարող ապրել։ Բայց այս դեպքում ուրիշ էր իրականությունը։ Այս ծառը ընկնելուց հետո օգնություն էր ստացել հարևան ծառերից՝ արմատների միջոցով։ Երբեմն դա ուղղակի շատ թույլ կապ է, որը տեղի է ունենում հատուկ տեսակի սնկերի միջոցով, իսկ երբեմն էլ դա հենց արմատների միավորման հետևանքն է։ Ամենայն հավանականությամբ չորսբոլորը աճող նույնատեսակ ծառերը հարյուրամյակներով կյանք էին ներարկել տապալված հսկա ծերունու մեջ և այդ ավանդույթը շարունակել էին նոր ծնված երիտասարդները։
Իրականում արմատների միացություններ շատ կարող եք տեսնել նաև Հայաստանի անտառներում․ առավել ևս այն մասերում, որտեղ ճանապարհ են փորել անտառի միջով և արմատները մերկացվել են ու դարձել տեսանելի։ Իսկ անձրևը դրանց տակի հողը հեռացնելով ավելի տեսանելի է դարձնում այդ ցանցը։ Իսկ այն, որ սա ոչ թե արմատների պատահական միացություն է, այլ բարդ ու կազմակերպված սուպերցանց է, արդեն վաղուց ուսումնասիրված է Հարցի համալսարանում։ Անտառում արմատների սիստեմը նմանվում է համագործակցող, միմյանց օգնող սուպերօրգանիզմների՝ մոտավորապես մրջնաբների պես։ Եվ իսկապես բնությանմեջ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան մենք պատկերացնում ենք։ գիտական պարբերականում Թուրինի համալսարանից Մասիմո Մեֆրին գրում է, որ ծառերն ի վիճակի են շատ հեշտորեն տարբերելու իրենց արմատները մյուս ծառերի արմատներից և հետևաբար այդ միահյուսումը պատահականորեն չի տեղի ունենում։ Ծառերն ի վիճակի են տարբերելու նույնիսկ ուրիշ տեսակների արմատները իրենց տեսակների արմատներից։
Իսկ ինչու՞ են ծառերը այդքան շփվող։ Ինչու՞ կիսվել այդքան կարևոր սնունդով և բարձրացնել մրցակցությունը։ Պատճառները շատ նման են մարդկային համագործակցության պատճառներին։ Միասին ավելի շատ շանս կա համապատասխան կենսոլորտ ստեղծելու և ավելի երկար ապրելու համար։ Մեկ ծառը դեռ անտառ չէ, այսինքն մեկ ծառը չի կարող համապատասխան միկրոկլիմա ստեղծել։ Մեկ ծառը ավելի վտանգված է քամիների և այլ վտանգների դեպքում։ Միասին ծառերը ստեղծում են էկոսիստեմ, որը նույնիսկ թեթևացնում է շոգ և ցուրտ եղանակը, շատ ուժեղ բարձրացնում է խոնավությունը։ Այդպիսի միջավայրում ծառերը լիովին պաշտպանված են և ապրում են մինչև խոր ծերություն։ Իսկ դրան հասնելու համար հարկավոր է ամեն գնով պահպանել այդ սիստեմը և ծառերը գիտակցաբար ու կազմակերպված ձգտում են հենց դրան՝ ի տարբերություն մարդկանց, որոնք անկազմակերպ, անգիտակից վարքով վերացնում են շրջակա միջավայրը և դրանով իսկ ավելի բարդացնում իրենց կյանքը։
Եթե ամեն մի ծառ մտածեր միայն իր մասին, ապա հաճախ ընկնող ծառերի պատճառով անտառում ավելի շատ բաց մասեր ու բացատներ կառաջանային, որի հետևանքով արևի ճառագայթները կհասնեին հողի շերտին ու կվերանար խոնավությունը։ Իսկ դրա հետևանքով կտուժեին բոլորը։ Ահա թե ինչու է անտառային սիստեմի համար ամեն մի ծառը անգնահատելի և ահա թե ինչու են հիմնականում ծառերը պայքարում մեկը մյուսի կյանքի համար։ Բայց իհարկե, ինչպես արդեն ասացինք, բնության մեջ ամեն ինչ այդքան պարզ, հասարակ ու միանման չէ։ Կա նաև ծառերի մրցակցություն և այդ մրցակցությունը ոչ միայն տեսակների մրցակցություն է, այլ նաև նույն տեսակին պատկանող անհատների։ Դուք դա ինքներդ կարող եք տեսնել, եթե հաճախ նայեք վերև ու փորձեք ուշադրություն դարձնել ծառերի սաղարթներին։ Միջին վիճակագրական ծառը մեկնում է իր ճյուղերը այնքան հեռու, մինչև կհասնի իր նման բարձր ծառերի ճյուղերին։ Ավելին չի ստացվի, որովհետև տարածքը սահմանափակ է, լույսի այդքան կարևոր ռեսուրսը այս դեպքում սահմանափակ է։ Եվ հենց այստեղ է սկսվում իսկական միջծառային ընկերությունը կամ թշնամանքը։ Եվ դա նույնպես տեսանելի է։ Որոշ ծառերի ճյուղերը մխրճվում են միմյանց մեջ և փորձում են զբաղեցնել հնարավորինս ամեն արանք։ Իսկ որոշ ծառեր ունեն հատուկ սահմաններ՝ կարծես թե նրանց ճյուղերի մեջ կոնկրետ ու գրեթե միշտ միանման տարածություն կա, որպեսզի իրար չխանգարեն և իրարից ոչինչ չգողանան։ Եվ որպես կանոն նման ծառերի արմատները շատ տեղերում միահյուսված են։ Մոտիկ ընկերությունը՝ ընդհուպ մինչը շուռ եկած ծառերին ու կտրված կոճղերին իրար կպած արմատների միջոցով օգնությունը հանդիպում է միայն բնական անտառներում։ Եվ այդ իսկ պատճառով հենց բնական անտառներում ծառերն ապրում են ավելի երկար, քիչ են հիվանդանում և ավելի մեծ օգուտ են տալիս որպես բնության սուպերբարդ, անչափ կարևոր օրգանիզմի մի մասնիկ։

Այսօր երևի թե միայն այսքանը։ Կփորձենք պարբերաբար կիսվել գիտականորեն ապացուցված, բայց այնուամենայնիվ ֆանտաստիկայի ժանրից թվացող ինֆորմացիայով։ Ձեզ նույնպես խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել բնությունը և հնարավորինս բացահայտել նրա գաղտնիքները։ Չէ՞ որ բնությունն իսկապես սիրելու համար առաջին հերթին այն պետք է ճանաչել։ Եվ միայն դրանից հետո կգա դրա կարևորության գիտակցությունը և այն պահպանելու պարտավորվածությունը։
Մենք երբեք շատ չենք մեղադրել այն մարդկանց, ովքեր չունենալով մինիմալ կրթություն, չհասկանալով բնության իրական իմաստը, վազելով սեփական շահի հետևից ավիրել են այն։ Իսկական ոճրագործերն այն անձինք են, ովքեր գիտեն բնության արժեքը, աշխատում են համապատասխան կառույցներում և վաճառում են բնությունը՝ սեփական գրպանն ու հետույքը հաստացնելու համար։ Երևի թե դուք արդեն հասկացաք, թե մենք ում կամ ումոնց ի նկատի ունենք։

Հարգանքներով՝ Գոռ Հովհաննիսյան և ստիպված բնապահպան-ակտիվիստներ դարձած մարդկանց թիմ։

Kickstart Adventures

Մոտոճամփորդություն Եվրոպայով #14

Ավստրիայից խառնուխշտիկ դեպի Չեխիա ու լիիիիիքը հետաքրքիր բաներ (մոտոսլյոտ, լամա, կոտրված պադշիբնիկ և այլն)։

Այս սերիայում մենք շատ միամիտ հայտնվեցինք տեղի մոտոակումբի հավաքին ու նկարեցինք բազմաթիվ գազան մոտոներ, տռայկեր ու custom հավաքած տարօրինակ մոտո-կենդանիներ։ Մոտոցիկլետների սիրահարները կգնահատեն այդ կադրերը։ Հանդիպեցինք Michael Bartikyan -ին, ծանոթացանք նրա հետ ու ճանապարհ բռնեցինք դեպի նրա տուն։ Բայց արի ու տես, որ Levon Demirchyan -ի մոտոն խնդիր տվեց, որի հետևանքով տեսանք ԼԱՄԱ (էդի ուղտի նման գյադայա), երկու հատ սիրուն շուն ու մեկ բարի պապիկ։ Կարճ ասած խառն էինք, ժող ջան։ Ավելի լավ կլինի, որ ուղղակի նայեք էս անտեր վիդեոն։

#դատարկ_գրպանով_երկար_ճամփեքով
#rock_n_road

Սա մեկ ամիս տևողությամբ երկար ճամփորդության տասնչորսերորդ մասն է։ Մենք անցանք 15 երկրներով, տեսանք ու նկարեցինք բազմաթիվ գեղեցիկ տեղեր, ձեռք բերեցինք լավ ընկերներ ընկանք տարբեր փորձանքների մեջ ու վերադարձանք տուն։ Բայց ամենակարևորը՝ հասկացանք, որ ճամփորդությունները կրթության ամենալավ ու հետաքրքիր տարբերակն են։
ճամփորդության մասին պատմող մնացած ֆիլմերը նույնպես պարբերաբար կտեղադրենք այստեղ։
Ֆիլմը տարածելը խրախուսվում է։ Տարածողին` ՄԵՐՍԻՆԵՐ։

Մոտոճամփորդություն Եվրոպայով #14

Ավստրիայից խառնուխշտիկ դեպի Չեխիա ու լիիիիիքը հետաքրքիր բաներ (մոտոսլյոտ, լամա, կոտրված պադշիբնիկ և այլն)։

Այս սերիայում մենք շատ միամիտ հայտնվեցինք տեղի մոտոակումբի հավաքին ու նկարեցինք բազմաթիվ գազան մոտոներ, տռայկեր ու custom հավաքած տարօրինակ մոտո-կենդանիներ։ Մոտոցիկլետների սիրահարները կգնահատեն այդ կադրերը։ Հանդիպեցինք Michael Bartikyan -ին, ծանոթացանք նրա հետ ու ճանապարհ բռնեցինք դեպի նրա տուն։ Բայց արի ու տես, որ Levon Demirchyan -ի մոտոն խնդիր տվեց, որի հետևանքով տեսանք ԼԱՄԱ (էդի ուղտի նման գյադայա), երկու հատ սիրուն շուն ու մեկ բարի պապիկ։ Կարճ ասած խառն էինք, ժող ջան։ Ավելի լավ կլինի, որ ուղղակի նայեք էս անտեր վիդեոն։

#դատարկ_գրպանով_երկար_ճամփեքով
#rock_n_road

Սա մեկ ամիս տևողությամբ երկար ճամփորդության տասնչորսերորդ մասն է։ Մենք անցանք 15 երկրներով, տեսանք ու նկարեցինք բազմաթիվ գեղեցիկ տեղեր, ձեռք բերեցինք լավ ընկերներ ընկանք տարբեր փորձանքների մեջ ու վերադարձանք տուն։ Բայց ամենակարևորը՝ հասկացանք, որ ճամփորդությունները կրթության ամենալավ ու հետաքրքիր տարբերակն են։
ճամփորդության մասին պատմող մնացած ֆիլմերը նույնպես պարբերաբար կտեղադրենք այստեղ։
Ֆիլմը տարածելը խրախուսվում է։ Տարածողին` ՄԵՐՍԻՆԵՐ։
Gor Ayzak Hovhannisyan , Levon Demirchyan, Erik Ghazaryan

Kickstart Adventures

Մոտոճամփորդություն Եվրոպայով #12
Հունգարիա՝ Բուդապեշտ և հիվանդանոց-հյուրանոց, Սլովակիա՝ Բռատիսլավա։
Ներողություն ենք խնդրում դիմացի մեկ րոպե տևողությամբ վատ ձայնի համար, որը ոչ մի կերպ չկարողացանք ուղղել։
#դատարկ_գրպանով_երկար_ճամփեքով
#rock_n_road

Մոտոճամփորդություն Եվրոպայով #12
Հունգարիա՝ Բուդապեշտ և հիվանդանոց-հյուրանոց, Սլովակիա՝ Բռատիսլավա։
Ներողություն ենք խնդրում դիմացի մեկ րոպե տևողությամբ վատ ձայնի համար, որը ոչ մի կերպ չկարողացանք ուղղել։
#դատարկ_գրպանով_երկար_ճամփեքով
#rock_n_road

Սա մեկ ամիս տևողությամբ երկար ճամփորդության տասներկուերորդ մասն է։ Մենք անցանք 15 երկրներով տեսանք ու նկարեցինք բազմաթիվ գեղեցիկ տեղեր, ձեռք բերեցինք լավ ընկերներ ընկանք տարբեր փորձանքների մեջ ու վերադարձանք տուն։ Բայց ամենակարևորը՝ հասկացանք, որ ճամփորդությունները կրթության ամենալավ ու հետաքրքիր տարբերակն են։
ճամփորդության մասին պատմող մնացած ֆիլմերը նույնպես պարբերաբար կտեղադրենք այստեղ։
Ֆիլմը տարածելը խրախուսվում է։ Տարածողին` ՄԵՐՍԻՆԵՐ։
Gor Ayzak Hovhannisyan, Levon Demirchyan

Kickstart Adventures

Մոտոճամփորդություն Եվրոպայով #11
Մոնտենեգրո՝ Թառա գետի կամուրջ, Սլանսկո լիճ, Սերբիա՝ Բելգրադ ու գեղեցիկ ճանապարհներ։

#դատարկ_գրպանով_երկար_ճամփեքով
#rock_n_road
Սա մեկ ամիս տևողությամբ երկար ճամփորդության տասնմեկերորդ մասն է։ Մենք անցանք 15 երկրներով տեսանք ու նկարեցինք բազմաթիվ գեղեցիկ տեղեր, ձեռք բերեցինք լավ ընկերներ ընկանք տարբեր փորձանքների մեջ ու վերադարձանք տուն։ Բայց ամենակարևորը՝ հասկացանք, որ ճամփորդությունները կրթության ամենալավ ու հետաքրքիր տարբերակն են։
ճամփորդության մասին պատմող մնացած ֆիլմերը նույնպես պարբերաբար կտեղադրենք այստեղ։
Ֆիլմը տարածելը խրախուսվում է։ Տարածողին ՄԵՐՍԻՆԵՐ։
Gor Ayzak Hovhannisyan, Levon Demirchyan

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Contact the business

Click here to send a message to the business

Telephone

Address

Yerevan, Amiryan 18
Yerevan
Other Tour Guides in Yerevan (show all)
Zatik Travel & Tourism Zatik Travel & Tourism
24 Garegin Hovsepyan
Yerevan, 0047

Zatik Travel and Tourism will offer the best tourism experience in Armenia, Artsakh and Georgia. We provide a customized tours and services for everyone.

VISTA.am Travel Platform VISTA.am Travel Platform
Please Call Or Write Us
Yerevan, 00009

Platform where travel companies and hotels are presented. Send them a request and arrange your vacation in Armenia and also abroad if you are in Armenia.

Vasco Travel Vasco Travel
Griboedov Street 5/48
Yerevan, 0052

Vasco da Gama Travel Club is a tour operator in Armenia. We are specialized in MICE, FIT and Group travel.

Million TOUR & Travel Million TOUR & Travel
KOMITAS
Yerevan, 0025

Ваши возможности совпадают с вашими желаниями!

Приключения в Армении/Արկածները Հայաստանում Приключения в Армении/Արկածները Հայաստանում
Հայաստան
Yerevan

տուրեր դեպի Հայաստանի պատմաշակութային վայրեր tours to Armenia's historical and cultural importance of places

Sitara TOUR LLC Sitara TOUR LLC
Erebuni 25 St.
Yerevan, 00020

[email protected] Skype_ sitaratourllc1 Instagram_ sitaratour

AM TRAVEL AM TRAVEL
21/3, Pushkin Street
Yerevan, 0010

We guide...

Armenia Travel Guide Armenia Travel Guide
Ave Mashtoc 13
Yerevan

Armenia Travel Guide 010 50 15 30 091 199 309

KarTour KarTour
Gai Ave 19/15
Yerevan, 0062

At Kartour, your passion is what drives us.

Spinnaker Travel - Armenia DMC Spinnaker Travel - Armenia DMC
1 Marshal Baghramyan Ave.
Yerevan, 0019

Professional travel services in Armenia and Artsakh Republic, reservation of hotels, various excursions and tours, ground handling services and much more!

Armenia Guide Travel Armenia Guide Travel
Republic Square
Yerevan, 0010

We bring you to travel in Armenia. Armenia Guide suggests the best BUDGET tours in Armenia and Georgia The best and unforgettable memories will be with you in whole life.

המסע הארמני Armenian Journey המסע הארמני Armenian Journey
7 Mashtots St.
Yerevan

סיורים פרטיים בארמניה Privet Tours to Armenia

About   Privacy   Login