Armenia Travel Guide

Armenia Travel Guide

Nearby travel agencies

El TOUR- Armenia
El TOUR- Armenia
14/1 Vardanants str
Yerevan B&B
Yerevan B&B
Avet Avetissyan str. 36
Geographic Travel Club Armenia
Geographic Travel Club Armenia
Mari Travel
Mari Travel
Տիգրան Մեծ 4
Globe Travel
Globe Travel
54 Mashtots Ave.,
Econom Travel
Econom Travel
Yerevan
Let's GO Travel Yerevan
Let's GO Travel Yerevan
Abovyan str 6
Angels Travel Armenia Russian Market
Angels Travel Armenia Russian Market
Ул. Бузанд 1/50
Nota Bene Tours
Nota Bene Tours
Mashtots 11
Nueva Vista DMC and Tour Operator
Nueva Vista DMC and Tour Operator
ул. Вардананц 14
Tigran TOUR
Tigran TOUR
Hiking tours in Armenia / Пеший туризм в Армении
Hiking tours in Armenia / Пеший туризм в Армении
Armenia
DA Tours Company / Armenia
DA Tours Company / Armenia
51/18 Artashesyan str.
Armenia for All
Armenia for All
Aram Khachatryan str.
Avtobusi Tomser
Avtobusi Tomser
Ք. ԵՐԵՎԱՆ, ՓԱՓԱԶՅԱՆ 12-2
Leader Tour - Armenia, Georgia & Nagorno Karabakh
Leader Tour - Armenia, Georgia & Nagorno Karabakh
Yerevan, Armenia

Comments

Հարգելի գործընկեր Բիեն նորաբաց հյուրանոցը հրավիրում է Ձեզ հետևել իր կայքին,նորություններն ու առաջարկներն առաջինն իմանալու համար

Armenia Travel Guide 010 50 15 30 091 199 309

Երևանի պատմության թանգարան / Yerevan History Museum

Ո՞ր եկեղեցին է եղել ներկայիս Եղիշե Չարենցի դպրոցի շենքի տեղում։ 🤔🤔🤔

Երևանի պատմության թանգարան / Yerevan History Museum

Երևանի պատմության թանգարանի և Երևանի քաղաքապետարանի շենքը, որպես ճարտարապետական հուշարձան 👍👍🤔🤔

Երևանի պատմության թանգարան / Yerevan History Museum

Եկեղեցին՝ որը գտնվել է Երևանի տարածքից դուրս, հյուսիսային այգիներում 🤔🤔🤔

Երևանի պատմության թանգարան / Yerevan History Museum

1991 թվականի այս օրը՝ ապրիլի 13-ին, Երևանում Լենինի հուշարձանն ապամոնտաժվել է: Այն դուրս է բերվել սուլոցների ներքո, խանդավառությամբ:
#Երևանիպատմությանայսօրը #հիշողություններ #քաղաք #Երևան

Երևանի պատմության թանգարան / Yerevan History Museum

Նախկինում Ցարսկայա, իսկ հիմա ... փողոցը🤔🤔🤔

Երևանի պատմության թանգարան / Yerevan History Museum

Երբ հարց դրվեց քանդել Կաթողիկե եկեղեցին, ի՞նչը պատճառ հանդիսացավ այն ընդմիշտ պահելու համար... 🤔🤔🤔

entertrain.1in.am

Հայերենը միակ լեզուն է, որտեղ «Աստվածաշունչ» բառը ուղղակիորեն կապվում է Աստծու հետ

entertrain.1in.am «Աստվածաշունչ» բառը վերլուծելիս ակնհայտ է դառնում, որ այն նշանակում է «Աստծո շունչ»: Եվ հայերենը միակ լեզուն է աշխարհում, որում «Աստվածաշունչ» բառն ուղիղ կապ ու հա....

yerevantimes.ru

Երևանյան 7 պահպանված հնավայր, որոնց մասին քչերը գիտեն

yerevantimes.ru Հայկական Լեռնաշխարհի վերջին մայրաքաղաք Երևանում դեռևս շնչում են նրանից առաջ գոյատևած մի շարք պատմամշակութային հուշարձաններ: Երևանի ներկայիս տարածքում տեղի ունեց...

Հավերժության նշանը հնագույն ազգային խորհդանիշ է և հանդիպում է հայ իրականությունում բազմապիսի դրսևորումներով։ Այն ծագում է սվաստիկայից և ունի հստակ հայկական մեկնաբանություն։ Այն ներկայացվում է որպես մի կետից ծագող աջ կամ ձախ պտույտ ունեցող կոր թևերով պատկեր (ոլորք)։ Ամենահին ներկայացումները հայտնաբերվել են հայկական բարձրավանդակի ժայռապատկերներում որպես Արեգակի պատկեր՝ անիվի կամ սվաստիկայի (միա կամ բազմաթև ոլորքի) տեսքով։

Նշանը խորհրդանշում է լավի ու բարու մաղթանք, արև, կյանք, կրակ, կայծակ, պտղաբերություն և ծննդաբերություն, առաջընթաց և զարգացում։ Աջ և ձախ պտույտներին վերագրվում են ակտիվ և պասսիվ իմաստներ ու կարող են օգտագործվել այդ իմաստները նշելու համար։ Օրինակ, աջ պտույտի հավերժության նշանով զարդարված մանկական օրորոցը նախատեսվում է տղաների, իսկ ձախ պտույտի դեպքում՝ աղջիկների համար։ Հնարավոր են ինչպես երկչափ, այնպես էլ տարածական իրականացումներ։

Հավերժության նշանը որպես գրանշան ներառված է ArmSCII հիմնօրինակում և գրանշանների ցանկը սկսվում է հենց նրանով։ Հայկական տառատեսակների համակարգչային հավաքածուներում հավերժության հայկական գրանշանն օգտագործվում է 1987 թվականից՝ ArmSCII-ի գործարկման պահից ի վեր։

Հայաստանում և նրա պատմական տարածքներում հավերժության նշանը հայտնաբերվում է ամենուր՝ ճարտարապետական կոթողների և տարրերի վրա, եկեղեցիների պատերին, խորաններին և որմնանկարներում, մանրանկարներում, խաչքարերի, գորգերի, զարդերի, հագուստի, կենցաղային իրերի և առարկաների վրա, պետական, հասարակական, մասնավոր և կրոնական կառույցների խորհրդանշաններում։

Այսօր հայ ժողովուրդն աշխարհում է միակն է, ում արվեստի և հոգևոր խորհրդանշանային մշակույթում հավերժության նշանն անբաժան մաս է կազմում և համընդհանուր տարածում ունի որպես հայկական ինքնության խորհրդանշան

My Photo TOUR - Armenia

Սյունիքի մարզի Լծեն գյուղն է, որ ժամանակին մարդաշատ է եղել, իսկ հիմա մոտ 45 մարդ է ապրում, տների մեծ մասը կողպված ու անտեր թողնված են, բնակիչներն էլ կամ արտագաղթել են կամ քաղաք են տեղափոխվել։ Ճանապարհը շատ վատն է, որպեսզի հասնեն մոտակա քաղաք, պետք է մի ահագին տարածություն ոտքով անցնեն, որ հասնեն գլխավոր ճանապարհին, էնտեղից էլ մի կերպ քաղաք։ Գյուղում ընդամենը 4 երեխա կա, երեք չամուսնացած երիտասարդ, ում աղջիկ չեն տալիս ուրիշ գյուղերից, որովհետև ասում են՝ Լծենում "պայման" չկա ապրելու։ Իրենք էլ չեն ուզում թողնեն հայրենի գյուղն ու հեռանան մյուսների պես։
Քայլում ես գյուղամիջով տեսնում ես լքված, անտեր թողնված տներ, որոնցում մի ժամանակ կյանք է եղել, հարսանիքներ են արվել, երեխաներ են ծնվել, ուրախացել, կռվել ու հաշտվել, լացել ու երազել են մարդիկ, որոնք հիմա գուցե մի հեռավոր երկրում նայում են պատուհանից ու հիշում իրենց հարազատ Լծենի անտառների կանաչի հոտն ու հարազատների ջերմությունը։
#Syuniqprovince
#родственникиизармении

radiovan.fm

О том, как в Ереване была разрушена Гефсиманская часовня и на ее месте появилось здание Оперы - Фото

radiovan.fm А знаете ли вы, что здание Национального академического театра оперы и балета им. Спендиаряна в …

[05/27/19]   Թումանյանը գրականության զարգացման հիմնական աղբյուրներ համարել է բանահյուսությունը՝ լեգենդները, առակներն ու ավանդությունները, հեքիաթները («Աղավնու վանքը», «Չարի վերջը», «Գառնիկ ախպերը», «Մի կաթիլ մեղրը» և այլն)։ Այս սկզբունքով են ստեղծված նաև «Սասունցի Դավիթ» (անավարտ), «Թմկաբերդի առումը» պոեմները, «Ախթամար», «Փարվանա» բալլադները։

«Հառաչանք» (անավարտ), «Լոռեցի Սաքոն», «Մարոն» և «Անուշ» պոեմներում պատկերել է հայ նահապետական գյուղն իր բարքերով, սովորույթներով, սոցիալ-կենցաղային հակասություններով։ «Անուշ» պոեմը հավերժական ու անմահ սիրո հուզիչ պատմություն է։ Հերոսուհին՝ Անուշը, կորցնելով իր սերը, կորցնում է նաև հոգեկան հավասարակշռությունը, չի կարողանում այլևս ապրել «պաղ ու տխուր» աշխարհում և իրեն նետում է գետը՝ վիշտը խառնելով Դեբեդի ալիքներին։ Պոեմում Թումանյանը քննադատել է գյուղի հնացած, քարացած սովորույթները և նեղմիտ պատվախնդրությունը։

Թումանյանը մշակել է 2 տասնյակից ավելի հայկական ժողովրդական հեքիաթներ («Տերն ու ծառան», «Ոսկու կարասը», «Ձախորդ Փանոսը», «Անբան Հուռին», «Քաջ Նազարը» և այլն), փոխադրել է այլ ժողովուրդների հեքիաթներ։ Նա տիեզերքի, հավերժի, կեցության ու գոյաբանական խնդիրներ է քննել իր քառյակներում, որտեղ անձնական ապրումների ընդհանրացումներով հասել է համամարդկային արժեքների գնահատման.

Aquote1.png
Տիեզերքում աստվածային
մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին
անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել
մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար
արդեն խորթ է իմ հոգին:

Aquote2.png

Հայ արձակի լավագույն էջերից են Թումանյանի պատմվածքները, որոնք մեծ մասամբ նվիրված են գյուղին, կենցաղին, բնությանը։ «Գիքորը» պատմվածքում քաղաքի բարքերին զոհ դարձած գյուղացի պատանու ողբերգական պատմությունն է։ Պատմվածքում պատկերված են դարի նյութապաշտությունը և մարդու վեհ երազանքների փլուզումը։

Թումանյանը գրել է նաև մանկական բանաստեղծություններ, «Շունն ու կատուն», «Անբախտ վաճառականները» լեգենդները, չափածո և արձակ այլ գործեր։ Հզոր ներշնչանքով է գրված «Սասունցի Դավիթ» պոեմը, որտեղ Թումանյանը պատկերել է հայ ժողովրդի ազատաբաղձ ոգին։

Թումանյանը մասնակցել է «Լուսաբեր» դասագրքի և «Հայ գրողներ» քրեստոմատիայի ստեղծմանը։ Իր հոդվածներում արծարծել է հասարակական կյանքի, գրականության, բանահյուսության, հայոց լեզվի ու բարբառների զարգացման հարցեր, գրել է ուսումնասիրություններ Նահապետ Քուչակի, Նաղաշ Հովնաթանի, Խաչատուր Աբովյանի և նրա «Վերք Հայաստանի» վեպի, Սայաթ-Նովայի, հայ հերոսական էպոսի պատմական արմատների մասին։ Թարգմանել է Ալեքսանդր Պուշկինի, Ջորջ Բայրոնի, Միխայիլ Լերմոնտովի, Հենրի Լոնգֆելլոյի և ուրիշների գործերից։ Թումանյանը ծավալել է նաև հասարակական և գրական լայն գործունեություն։

Ժառանգություն

Հովհաննես Թումանյանի գերեզմանաքարը, որը պահպանելու նպատակով Խոջիվանքի ավերված գերեզմանատնից տեղափոխվել է Հայ գործիչների նորաստեղծ պանթեոն
Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է «Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

Թումանյանի տուն-թանգարանը Դսեղում:
Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն, տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն, արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով: 1980 թվականին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թվականին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։ Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի[4]՝

Հայաստանում.
Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը 1938-1969 թվականներին կոչվում էր Թումանյան[12]
1951 թվականին Լոռու Ծաղիկձոր գյուղը վերանվանվեց Թումանյան
Վանաձորի պետական համալսարանը,
Երևանի տիկնիկային թատրոնը,
Երևանի Թումանյան փողոցը,
Երևանի Աջափնյակ համայնքի Թումանյան այգին
Հայաստանից դուրս.
Թումանյանի հրապարակ - Մոսկվայի Հյուսիսային Վարչական շրջանում։
Թբիլիսիում, Կիևում և Դոնեցկում կա Թումանյանի փողոց:
Հայաստանում կա Թումանյանի երկու թանգարան՝ տուն-թանգարանը ծննդավայր Դսեղում, իսկ մյուսը Երևանում[4]: Երևանում Թումանյանի թանգարանը բացվել է 1953 թվականին[13]:

2011 թվականի աշնանը Հայաստանի կառավարությունը գնեց Թումանյանի թիֆլիսյան տունը։ Այդ տան բանալիները ներկայումս պահվում են Հայաստանի գրողների միությունում: Նախատեսվում է Թումանյանի տունը վերածել թանգարանի։

ՀՀ 5-հազարանոց թղթադրամի վրա մինչև 2019 թվականը պատկերված է եղել Հովհաննես Թումանյանի դիմանկարը։

5,000 Armenian dram - 1999 (obverse).png 5,000 Armenian dram - 1999 (reverse).png

[05/27/19]   Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[4], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։

Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[5]:

Նրա գործերը մեծ մասամբ գրված են ռեալիստական ոճով, երբեմն կենտրոնանալով իր ժամանակների ամենօրյա կյանքի վրա[5]: Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր[6]: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ և պոետիկ ստեղծագործությունների։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։

Հովհաննես Թումանյանի հայրը՝ Ասլանը (1839-1898), գյուղի քահանան էր՝ ձեռնադրված որպես Տեր-Թադևոս։ Նա պատկանում էր ազնվական Թումանյան տոհմին, որ սերում էր Տարոնից 10-11-րդ դարերում Լոռի գաղթած Մամիկոնյաններից: Մայրը՝ Սոնան (1842-1936), ծագում էր Քոչարյանների տոհմից և նույնպես դսեղցի էր։ Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին՝ նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում, համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով։ Թումանյանն ութ երեխաներից ամենաավագն էր. մյուս երեխաներն էին՝ Ռոստոմ (1871-1915), Օսան (1874-1926), Իսկուհի (1878-1943), Վահան (1881-1937), Աստղիկ (1885-1953), Արշավիր (1888-1921), Արտաշես (1892-1916)

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[4]:

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[8]: 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում: 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին:

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.[4]:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

Թումանյանը կնոջ հետ:
1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թվականին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգալ է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թվականի մարտի 23-ին՝ 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է։

Անձնական կյանք

Թումանյանների ընտանիքը
1888 թվականին՝ տասնինը տարեկան հասակում Թումանյանն ամուսնացել է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ[9]: Նրանք ունեցել են 10 երեխա՝

Մուշեղ (1889-1938),
Աշխեն (1891-1968),
Նվարդ (1892-1957),
Արտավազդ (1894-1918),
Համլիկ (1896-1938),
Անուշ (1898-1927),
Արփենիկ (1899-1981),
Արեգ (1900-1939),
Սեդա (1905-1988),
Թամար (1907-1989)[

Քաղաքական և հանրային գործունեություն
20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1905-1906 թվականներին հաշտարարի դեր է կատարել ցարական կառավարության հրահրած հայ-թաթարական կռիվների ժամանակ, որի պատճառով 2 անգամ ձերբակալվել է։ 1918 թվականին հայ-վրացական պատերազմի ժամանակ խստագույնս քննադատել է 2 հավատակից ժողովուրդների թշնամությունը հրահրողներին[4]:

Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտե-ին, որ հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվեl
Ստեղծագործություններ

Վերնատան անդամները 1903 թ-ին՝ Ավետիք Իսահակյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան (նստած) և Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան (կանգնած):
Թումանյանն իր առաջին ստեղծագործությունը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Թումանյանը գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։ Նա սկսել է ստեղծագործել 80-ականների կեսից։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր, 1890-1892) լույս տեսնելուց հետո։

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.

Aquote1.png
Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում:

Aquote2.png

«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ Եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։

[05/27/19]   Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3200 մ բարձրության վրա է։ Լճին առանձին հրապույր են տալիս շրջակա ալպյան մարգագետիները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։

Ճոխ բուսականությամբ ծածկված հիասքանչ գետահովիտներով ու ձորակներով հոսող գետերը տեղ-տեղ առաջացնում են ջրվեժներ ու սահանքներ։

[05/27/19]   Արագած

Արագած, հրաբխային քառագագաթ լեռ Հայաստանի կենտրոնական հատվածում։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթն է, որն ունի 4090.1 մետր բարձրություն[1]։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում)

Ավանդություններ
Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում են ու դառնում լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։ Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն է՝ Մեծ Մասիսից, Սեբելանից և Սիփանից հետո։

Արագածի մեղմաթեք լանջերը շատ ջրառատ են, բերրի, ծածկված ալպյան մարգագետիններով, արոտավայրերով։ Այս տեսակետից Արագածը Մասիսի հակոտնյան է։ Իզուր չի ժողովուրդը պատմում հետևյալ ավանդությունը։

Ժամանակով Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։ Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ։

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Contact the business

Click here to send a message to the business

Address


Ave Mashtoc 13
Yerevan
Other Travel Agencies in Yerevan (show all)
Aryans Tours Armenia Aryans Tours Armenia
43 Gyulbenkyan St.
Yerevan, 0033

... if you wish to see many masterpieces that were created in the ancient times. Welcome to Armenia!

TraveLife Travel Agency TraveLife Travel Agency
42 -5 Charents Str., Yerevan, Armenia
Yerevan, 0025

Travel agency "Travelife" specialized in incoming and outgoing tourism, accommodation, transport, visa services,events. etc www.travelife.am

Globe Travel Globe Travel
54 Mashtots Ave.,
Yerevan, 0009

The range of our services covers passenger transportation, tour packages, hotel accommodation in Armenia and abroad, visa support and educational programs.

Travelland LLC Travelland LLC
Zakyan Str. 7/1
Yerevan, 0010

Incoming and outgoing tourism Hotels booking Medical insurance

Compass Tour LLC Compass Tour LLC
Սայաթ-Նովա 23
Yerevan

1.Զբոսաշրջություն՝ Հայաստանում,Վրաստանում 2.Տրանսպորտային միջոցների տրամադրում 3.Տների և քոթեջների տրամադրում 4.Կորպորատիվ միջոցառումներ

Polairtour LLC - LOT Armenia Polairtour LLC - LOT Armenia
Argishti St. 7, Արգիշտիի փող., 7
Yerevan, 0015

POLAirTour is a General Sales Agent of LOT Polish Airlines. Company operates since 2010 and is one of the leaders in Armenian travel market. Our office is in Armenia and is involved in air tickets sales and incoming as well as outgoing tourism.

Arewictravel Astgh Arewictravel Astgh
33/2 Mesrop Mashtots Ave
Yerevan, 0015

Tourism and Travel, Incoming, Outgoing

Հաշվապահական դպրոց Հաշվապահական դպրոց
Str. Isahakyan 18a
Yerevan, 0033

Angels Travel LLC - information Angels Travel LLC - information
Buzand 1/50
Yerevan, 0010

Angels Travel LLC, based in Yerevan is one of travel operator leader in Caucasus.

Spinnaker Travel Club Spinnaker Travel Club
1 Baghramyan Street
Yerevan, 0019

The World is Yours... Spinnaker Travel Club offers different kinds of tours, air tickets and hotel reservations worldwide.

HAKOBIAN TRAVEL HAKOBIAN TRAVEL
No 60, Baghramyan Avenue
Yerevan, 0033

Hakobian Travel LLC established in 2006 and started its activity in tourism and travel field with having 15-years experienced management, and staff chosen from professionals, are proud to offer you unique services to all destinations.

Nord Ost Travel Nord Ost Travel
1 Charents Street
Yerevan, 0025

Nord Ost Travel занимается выездным и въездным туризмом, продажей авиабилетов по всем направлением.

About   Contact   Privacy   FAQ   Login C