«Խարույկ» ակումբ

«Խարույկ» ակումբ

Comments

Համեստ, հայրենասեր, շնորհալի մարդիկ, որ սիրում են նաև բնությունն ու արվեստը։ Արշավները Խարույկի հետ բնության ու արվեստի սինթեզ են, իսկ արշավականները` կարգին մարդիկ։
Ողջյունում եմ «Խարույկ» Արշավական ակումբին ու շնորհավորում հոբելյանի արթիվ: Հարգելի Գեղամ, դուք ստեղծել եք ազգային արժեքային համակարգի վրա հիմնված հրաշալի ակումբ եւ ունեք մեծ պոտենցյալ: Ցանկանում եմ, որ այդ պոտենցյալը շարունակաբար աճի, կիրառումն ու արդյունավետությունը բարձրանա: Ամեն ոք՝ Հանուն Հզոր Հայքի:
Բարև ամենաջերմ ԽԱՐՈՒՅԿ,արդյոք այս տարի նախատեսվում է վերեք դեպի ԽՈՒՍՏՈՒՓ.
Cinch - палатка на солнечных батареях, раскрывающая себя сама
Հարգելի գործընկերներ, Սույն թվականի Հոկտեմբերի 30- Նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում, GIZ Հայաստան-ը նախատեսում է իրականացնել էկոտուրիզմին նվիրված սեմինար: Վերջինս կվարեն տեղական և միջազգային փորձագետներ: Նախատեսվում է անցկացնել մեծ քառօրյա մեծ միջոցառում և հրավիրել շուրջ 20 մասնակից` զբոսաշրջայն արահետների շահառուներ, մասնաորապես` 1. B&B-ի , 2. Ռեստրաններ ր սննդի օբյեկտների, 3. Փոքրիկ հյուրատների, 4. Հուշանվերների արտադրությամբ և վաճառքով զբաղվող և ալյ նմանատիպ գործունեություն ծավալող ակզմակերպությունների ներկայացուցիչներն, ովքեր գտնվում եմ մոտ կամ հենց երթուղու վրա: Ծրագրի շրջանակներում փորձագետները կներկայացնեն երթուղիները և վերջիններիս առանձնահատկությունները և պայմանները, ինչպես նաև կներկայացվեն զբոսաշրջային արահետների առավելությունները , խնդիրները և լուծման հնարաոր ուղիները, ինչպես նաև կուրվագծվի և կքարտեզագրվի զբոսաշրջային արահետների վրա գործող կազմակերպությունների ցանց: Ծրագին իրենց ներդրումը կունենան միջազգային փորձագետներ Բարբարա Ֆրիցը (GIZ-ի էկոտուրիզմի և զբոսաշրջային արահետների փորձագետ) և Մարթա Միլսը (էկոտուրիզմի փորձագետ Միացյալ Թագավորությունից): GIZ–ն ամբողջությամբ ֆինանսաորում է մասնակիցների կացությունն ու ճանապարհածախսը: Ծրագիրն իրականացվում է հասարակական կազմակերպության հետ համատեղ (mailto:[email protected]):

Խարույկը օգնում է մարդկանց ձուլվել բնությանը, դառնալ նրա մի մասնիկը, գնահատել ու խնամել այն։

Mission: «Խարույկ» արշավական ակումբը ստեղծվել է դեպի Հայաստանի գեղատեսիլ բնություն, պատմաճարտարապետական հուշարձաններ արշավների միջոցով մարդկանց մոտեցնել բնությանը, նրանց բերել բնության եւ մարդու միջեւ անբաժանելի կապի գիտակցմանը, ճանաչելի դարձնել իրենց հայրենիքին, պատմական ժառանգությանը։ Ընդլայնելով եւ զարգացնելով իր գործունեությունը՝ Ակումբը շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն ներկա եւ գալիք սերունդներին ավելի հայրենաճանաչ լինել։

«Լուսե Ամանոր» նախաձեռնությունը իրականացրեց միջոցառումներ տարբեր մարզերում և բազմաթիվ երեխաների նվիրեց նվերներ եւ ժպիտներ ☺️

Լուսե ժպիտները Թալինում ☺️❤️

Դեկտեմբերի 25, 26 եւ 27-ին տեղի ունեցած «Լուսե Ամանոր» բարեգործական համերգի լուսանկարներ

Դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած բարեգործական համերգից լուսանկերներ ❤️☺️

Դեկտեմբերի 25, 26 եւ 27-ին տեղի ունեցած «Լուսե Ամանոր» բարեգործական համերգի լուսանկարներ

Դեկտեմբերի 26-ին տեղի ունեցած բարեգործական համերգից լուսանկարներ ❤️☺️

Դեկտեմբերի 25, 26 եւ 27-ին տեղի ունեցած «Լուսե Ամանոր» բարեգործական համերգի լուսանկարներ

Լուսանկերներ դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած բարեգործական համերգից ☺️❤️

Տարին ծանր էր բոլորիս համար եւ մեզնից անկախ ստիպված էինք անել բաներ, որոնց մասին չէինք էլ մտածել։
Այս տարվա ընթացում Խարույկը հանդես է եկել մի քանի կարեւոր նախաձեռնություններով, պատերազմի ընթացքում կատարել է տարբեր կամավորական աշխատանքներ, իսկ տղաների մեծ մասը եղել են ռազմաճակատում։
Այս տարի իրակացրել ենք Տավուշի երեխաների համար ճամբար, ստեղծել ենք Հերոսապատում նախաձեռնությունը, որը պատմում է 2020 թվականի պատերազմի ընթացքում հերոսացած մարտիկների մասին, եւ իրականացրել ենք Լուսե Ամանոր Նախաձեռնությունը, որի շրջանակներում պատերազմից տուժած երեխաների համար կազմակերպել ենք միջոցառումներ եւ բաժանել ենք նվերներ։
Եկող տարին պիտի լինի վերաիմաստավորման տարի, յուրաքանչյուրիցս է կախված հայրենիք ունենալը կամ չունենալը։
Մեզ մի քիչ սերն է պակասում..
Յուրաքանչյուրիցս է կախված մեր հաջորդ լուսե Ամանորը։
Խաղաղություն բոլորիս։

Դեկտեմբերի 29-ին Խարույկցիների այցը Եղեգնաձոր ❤️🇦🇲

Դեկտեմբերի 28-ին Խարույկցիների այցը Թալին 🔥❤️
Ձեր բոլորի փոխանցումների եւ մեր միջոցառումներին մասկացելու շնորհիվ, Թալինում մենք տասնյակ երեխաների ժպիտ պարգեւեցինք, միջոցառում անցկացրեցինք, խաղացինք միասին, երգեցինք եւ պարեր սովորեցրինք ☺️
Մենք ժպտացինք երեխաներին, նրանք էլ մեզ, լսեցինք նրանց երազանքները ու իրար խոստում տվեցինք, որ կատարելու ենք, քանի որ այդ պարզ եւ անմեղ փոքրիկների սրտում մի երազանք կար` խաղաղություն 💛
Շնորհակա՜լ ենք բոլորիդ, որ օգնեցինք մեզ երեխաների օրը տոնի վերածել, ստեղծել նրանց համար մեր «Լուսե Ամանոր»-ը 🎄

Համե՜րգ ❤️

Շնորհակալություն Սաղմոս Կերամիկա / Saghmos Ceramics ☀️
#լուսեամանոր

3 օր
16 տեսակի ընդհանուր 55 խաղալիք
Եվ լիքը երեխաներ՝ մարզերում ապրող պատերազմի մասնակից զինծառայողների բալիկներ☺️
Մենք միանում ենք «Լուսե Ամանոր» նախաձեռնությանը և մեր յուրաքանչյուր խաղալիքից 1000 դրամ փոխանցում ենք բալիկների համար նվեր գնելու ֆոնդին ☺️
Սա այս տարվա մեր վերջին ակցիան է․ եկեք Լուսե Ամանոր պարգևենք մեր լուսե բալիկներին☺️

Hope for coffee ☕ ❤️❤️

Մեր բարեգործական համերգը ❤️

[12/26/20]   Սիրելիներ ողջու՜յն։
Այսօր մեր բարեգործական տոնավաճառը կլինի Հյուսիսային պողոտայում։
Հարցերի դեպքում զանգահարեք` 077100854 ❤️🎄
Խնդրում ենք տարածել ❗

Armath band ❤️

Մեր բարեգործական համերգը ❤️

journalist.am

Երեխայի Ժպիտն ապագայում գուցե կյանքեր փոխի. պատերազմից տուժած մանուկների համար լուսե ամանոր կկազմակերպվի

Մեր նախաձեռնության մասին, շնորհակա՜լ ենք 🤍🎄
Լուսե ամանոր լինելու է ❤️
https://journalist.am/archives/22991

journalist.am  ‹‹Խարույկ›› արշավական  ակումբը, համագործակցելով  ‹‹Wine Time›› սրճարանի հետ,  նախաձեռնել է ամանորյա  տոնական  միջոցառումների շարք` պատերազմի մասնակից զինծառայ....

Սպիտակ ջոկատը եւս միացել է Խարույկ ակումբի նախաձեռնությանը 🎄❤

Մշակութային Սպիտակ ջոկատ 🎄😊
Մենք եւս միացել ենք Լուսե Ամանոր նախաձեռնությանը։
Կարող եք գրանցվել դեկտեմբերի 26-ի եւ 27-ի համերգներին, գրանցման արժեքը 2000 դրամ է (ներառյալ խմիչք), որը ամբողջությամբ տրամադրվելու է նախաձեռնությանը։
❄️Իսկ համերգի ընթացքում հանդես կգան հետևյալ խմբերը`

26.12.2020
1.Վահագ Ռաշ
2.Շուշիկի բենդ
3․Նեքսուս բենդ
4․Hope for coffee

27.12.2020
1․Սիդվուդ բենդ
2.Շուշիի հեղինակային երգի ակումբ
3․Տիեզերք բենդ
4.Լուսինե Մարդանյան

Մանրամասները իվենթում՝
«Լուսե ամանոր» բարեգործական համերգ

Ինչու՞ պետք է աջակցել հենց «Լուսե Ամանոր» նախաձեռնությանը, երբ ներկայումս բազում նախաձեռնություններ են ստեղծվում, որոնց նպատակը երեխաների համար ամանորյա միջոցառումներ ստեղծելն ու նվերներ պարգևելն է: Իհարկե, բոլոր նախաձեռնություններն էլ մեծ գործ են կատարում, երբ փորձում են երեխաների ամանորը հրաշքի վերածել, բայց ցավոք մարդկանց մեծ մասը միշտ կենտրոնանում է Երեւանի և խոշոր քաղաքների երեխաների վրա, և մարզերի, սահմանամերձ շրջանների շատ երեխաներ մնում են առանց ամանորյա հրաշքների։
«Լուսե Ամանոր» նախաձեռնությունն իր ուսերի վրա է վերցրել հենց այդ խնդիրը: Մեր նախաձեռնությունը հետաքրքրվել է, թե որ մարզերում են իրականցվում միջոցառումներ և որտեղ ոչ, և ընտրել է հենց այն մարզերը, որոնք կարծես մղվել են ետին պլան։ Մենք հիմա ունենք հենց քո աջակցության կարիքը մեր նախաձեռնությունն իրականացնելու գործում։
Իսկ ինչպե՞ս կարող ես հենց դու օգնել:
Յուրաքանչյուրս էլ՝ անկախ հանգամանքներից, բազում ֆինանսներ ենք ծախսում ամանորյա տոների կապակցությամբ։ Դու կարող ես այդ ծախսերի շատ չնչին մասը տրամադրել և մարզերում բնակվող մի երեխայի երջանիկ ժպիտի պատճառ դառնալ։ Եթե դու դեռ քո մեծ հացից մի փոքրիկ կտորը չես տրամադրել բարի գործի համար, ապա եկել է ժամանակը։ Եթե յուրաքնայչյուրս գոնե 1000 դրամ փոխանցենք այդ բազում ծախսերից, դրանով մենք կկարողանան ևս մեկ երեխայի ներգրավվել մեր միջոցառումներում, նրան պարգևել բարի և խաղաղ մանկություն։
Բարի գործերը սկսում են յուրաքանչյուրիցս, եթե կա մեծ ցանկություն: Այս տարին ծանր է յուրաքանչյուրի համար, բայց մանկական պարզ հոգին չպետք է կրի այս դառնությունը, այլ փոխարենը պիտի զգա, որ մենակ չէ ու հավատա հրաշքների:

AMD
«Ինեկոբանկ» ՓԲԸ 2050822058291001
Ստացող՝ «ԽԱՐՈՒՅԿ» ԱՐՇԱՎԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
նպատակ կամ մանրամասներ՝ Լուսե Ամանոր նախաձեռնություն
USD
INTERMEDIARY BANK:
BANK OF GEORGIA*
TBILISI, GEORGIA
SWIFT CODE: BAGAGE22
BENEFICIARY BANK:
CJSC INECOBANK
YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22
BENEFICIARY ACCOUNT: 2050822058291020
BENEFICIARY NAME: XARUYK NGO
PURPOSE: Luse Amanor project
*USD INTERMEDIARY FOR BANK OF GEORGIA (BAGAGE22) IS CITI BANK N.A. (CITIUS33)
RUB
БАНК ПОЛУЧАТЕЛЯ:
СБЕРБАНК РФ
МОСКВА, РОССИЯ
БИК: 044525225
К/СЧ; 30101810400000000225
ПОЛУЧАТЕЛЬ:
/30111810900000000384
АОЗТ ИНЕКОБАНК
ЕРЕВАН, АРМЕНИЯ
СЧЕТ ПОЛУЧАТЕЛЯ: 2050822058291040
НАИМЕНОВАНИЕ ПОЛУЧАТЕЛЯ: XARUYK NGO
ЦЕЛЬ: Проект
EUR
INTERMEDIARY BANK:
COMMERZBANK AG.
FRANKFURT, GERMANY
SWIFT CODE: COBADEFF
BENEFICIARY BANK:
CJSC INECOBANK
YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22
BENEFICIARY ACCOUNT: 2050822058291041
BENEFICIARY NAME: XARUYK NGO
PURPOSE: Luse Amanor project

ԽԱՐՈՒՅԿ ակումբը, ՎԱՅՆ ԹԱՅՄ-ի հետ համագործակցելով, պատերազմից տուժած մանուկներին #լուսեամանոր պարգևելու նպատակով նախաձեռնել է միջոցառումների շարք, որի մասնակիցը կարող է դառնալ յուրաքանչյուրը։

Մեր ամենահայկական տոնավաճառին (մանրամասներն այստեղ՝ «Լուսե ամանոր» բարեգործական տոնավաճառ) մասնակցելու են տեղական արտադրության ամենատարբեր ապրանքանիշեր։ Վաճառքից գոյացած գումարն ուղղվելու է մանուկների համար լուսե միջոցառումներ կազմակերպելուն։

Մեր ամենախաղաղ համերգին (մանրամասներն այստեղ՝ «Լուսե ամանոր» բարեգործական համերգ) մասնակցելու են բենդեր և երգիչ-կատարողներ ողջ Հայաստանից (իսկ Արցախը նույնպես Հայաստան է ։Ճ)։ Մուտքավճարը ևս ծառայելու է նույն նպատակին, համերգին զուգահեռ շարունակվելու է նաև տոնավաճառը։

Դե, իսկ արտասահմանից և Հայաստանից գումարային փոխանցումներ կատարել ցանկացողների համար հաշվեհամար ունենք, որին կարող եք կատարել դրանք՝ ձեր ամանորյա ծախսերի մի փոքր մասը նվիրաբերելով մեր մանուկների ուրախությանը) Դե, իսկ փոխանցելուց հետո կարող եք միանալ նաև մեր ֆլեշմոբին (https://m.facebook.com/story.php?story_fbid=1253689065010481&id=100011081976419)՝ ոգևորելով նաև ձեր ֆեյսբուքյան ընկերներին ։Ճ
Առայժմ այսքանը, սիրով կսպասենք ձեզ Վայն Թայմում, դեկտեմբերի 25-ից ^^

AMD

«Ինեկոբանկ» ՓԲԸ 2050822058291001
Ստացող՝ «ԽԱՐՈՒՅԿ» ԱՐՇԱՎԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ
նպատակ կամ մանրամասներ՝ Լուսե Ամանոր նախաձեռնություն

USD

INTERMEDIARY BANK:
BANK OF GEORGIA*
TBILISI, GEORGIA
SWIFT CODE: BAGAGE22

BENEFICIARY BANK:
CJSC INECOBANK
YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22

BENEFICIARY ACCOUNT: 2050822058291020
BENEFICIARY NAME: XARUYK NGO
PURPOSE: Luse Amanor project
*USD INTERMEDIARY FOR BANK OF GEORGIA (BAGAGE22) IS CITI BANK N.A. (CITIUS33)

RUB

БАНК ПОЛУЧАТЕЛЯ:
СБЕРБАНК РФ
МОСКВА, РОССИЯ
БИК: 044525225
К/СЧ; 30101810400000000225

ПОЛУЧАТЕЛЬ:
/30111810900000000384
АОЗТ ИНЕКОБАНК
ЕРЕВАН, АРМЕНИЯ

СЧЕТ ПОЛУЧАТЕЛЯ: 2050822058291040
НАИМЕНОВАНИЕ ПОЛУЧАТЕЛЯ: XARUYK NGO
ЦЕЛЬ: Проект

EUR

INTERMEDIARY BANK:
COMMERZBANK AG.
FRANKFURT, GERMANY
SWIFT CODE: COBADEFF

BENEFICIARY BANK:
CJSC INECOBANK
YEREVAN, ARMENIA
SWIFT CODE: INJSAM22

BENEFICIARY ACCOUNT: 2050822058291041
BENEFICIARY NAME: XARUYK NGO
PURPOSE: Luse Amanor project

Խարույկցի Արմանը :)

«...Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաև պարտականությունը։ Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած...»
Մոնթե Մելքոնյանի խոսքերն են։ Այս ամռանը Հայաստանում վերջնականապես հաստատված Արման Գոմշույանի մասին։
Արմանը ծնվել է Ֆրանսիայում, պատանեկության տարիներին ընկերների շնորհիվ սկսել է ծանոթանալ Հայաստանի, հայերենի գանձերին և մեր պատմությանը, հասկացել է, որ պետք է անպայման այցելի և ճանաչի իր հայրենիքը։ Առաջին այցից հետո որոշումը միանշանակ եղավ. ուսումն ավարտելուց հետո հաստատվել հայրենիքում։
Մի քանի տարի տևած ուսման ընթացքում Արմանը ամեն հարմար առիթով, թեկուզ մի քանի օրով շտապում էր մեկնել Հայաստան, ավելի շատ մարդկանց հետ ծանոթանալ, նրանց շնորհիվ լցվել հայրենիքով ու հայկականով։
2020թ. ամռանը երազանքը վերջապես կատարվեց, և Արմանը հաստատվեց Հայաստանում։ Մի քանի ամիս հետո սկսվեց Արցախյան երկրորդ պատերազմը։ Երբեք զինվորական ծառայություն չանցած Արմանը ռազմաճակատ մեկնած առաջին կամավորականների շարքում էր, հասցրեց լինել Հադրութում, Եղնիկներում, Շուշիում... Պատերազմի ամենաթեժ օրերին, երբ առողջական խնդիրների պատճառով չէր կարող լինել առաջնագծում, Գորիսից ընկերոջ հետ հաց էր հասցնում Ստեփանակերտի ապաստարաններում փակված հայրենակիցներին։ Ապաքինվելուց հետո միանգամից վերադարձավ ընկերների մոտ։
Արմանն այժմ Երևանում է, սակայն մոտ օրերս պլանավորում է նորից մեկնել Արցախ։ Ավելի կոնկրետ չնշեց, թե որտեղ է լինելու. «Կլինեմ այնտեղ, որտեղ պետք կլինեմ»։
Արմանին ճանաչողները գիտեն, որ նա քիչ խոսող և շատ գործ անող մարդկանցից է, որի կարիքն այսօր այնքա՜ն շատ կա։ Մարդ, որն իր կյանքի մեծ մասն ապրել է օտար միջավայրում, հեշտությամբ կարող էր ոչինչ չիմանալ իր իրական հայրենիքի մասին, սակայն նա ոչ միայն այստեղ է, այլ նաև զենքը ձեռքին՝ պատրաստ այսքանով չբավարարվելու, ընկերների հետ պայքարը շարունակելու, մինչև ազատագրվի ամբողջ Արցախը։
Հեղ.՝ Սիմա Օհանյան
#հերոսապատում

Բարձունք / Bardzunk

«Խարույկ» արշավական ակումբի սիրելի անդամներ, այսօր պահը հասունացել է, երբ բոլորս պետք է լծվենք մեր անկախ պետականությունը պահպանելու և հզորանալու գործին։ Կարող եք միանալ մեր նոր նախաձեռնությանը։ Բոլոր մանրամասները՝ էջում։

«Բարձունք» նախաձեռնությունը ստեղծվել է երկրի զարգացման համար նոր լուծումներ գտնելու նպատակով։

Այսօր մեր ակումբի զինվորներից մեկի՝ Arman Sargsyan-ի տարեդարձն է։ Ինքը հիմա Արցախում է, սահմանին կանգնած, դիրքի ավագ է։ Ծառայում է սիրով ու հպարտությամբ։ Գիտակցում է սահմանը պահելու կարևորությունն ու անգնահատելի ծառայությունը, որն ամեն զինվոր մատուցում է հայրենիքին։ Այդ գիտակցելով հանդերձ, շարունակում է մնալ ամեստ ու խաղաղ։

Ծնունդդ շնորհավոր զինվոր։ Թող ձեր բոլոր գիշերները սահմանին խաղաղ լինեն․․․

Էս էն դեպքն է, որ բաց մի թողեք :)

Եվ ահա, ձեզ ենք ներկայացնում թեժ ամառվա մեր առաջին համալիր փաթեթը։ 🙂

10 ԳԱԳԱԹ

Առաջիկա 10 կիրակիներին առաջարկում ենք միասին այցելել Հայաստանի տարբեր անկյուններում վեր խոյացած լեռները՝ ընդհանուր քայլելով մոտ 150 կմ։
10 աննման գագաթներ, 10 օր վերելք և արկածներ։

10 գագաթ փաթեթը իր մեջ ներառում է՝

1. Այս գեղեցիկ փայտե քարտեզը, որի վրա առաջարկում ենք յուրաքանչյուր լեռան գագաթից վերցրած մի գեղեցիկ քար ամրացնել լեռան համապատասխան կետում։

2. Ֆոտոխցիկով արված մեկական գեղեցիկ լուսանկար յուրաքանչյուր լեռան գագաթին։

3. Գեղեցիկ ու հագեցած արշավային օր, որը կլիցքավորի ձեզ ողջ շաբաթվա համար։

4. Նոր ընկերներ, նոր լիցքեր, լավ տրամադրություն և Հայաստանը ճանաչելու լավ հնարավորություն։

5. Եվ վերջապես, բոլոր 9 գագաթներին մասնակցած անդամերին ամբողջությամբ անվճար կտրվի նաև 10-րդ գագաթում լինելու հնարավորությունը։

Օգնեք մեզ դարձնել ձեր ամառն ավելի գեղեցիկ 😉

500 km in Armenia

Արցախյան լեռների գանձը

Ըստ ավանդության՝ Գանձասարի լեռների արծաթի հարուստ հանքերի պատճառով է, որ այս վայրը կոչվել է Գանձասար: Անանիա Մոկացու հավաստմամբ՝ այստեղ դեռևս 10-րդ դարում եղել է հոգևոր կենտրոն: Ներկայիս վանքը թվագրվում է 13-րդ դարով:

https://500kminarmenia.com/արցախյան-լեռների-գանձը/

Ազատի ջրամբար
#Armenia500

Ազատի ջրամբարը մի քանի օր առաջ

500 km in Armenia

Սպիտակավորը․․․

Այսօր Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն է։
#Հայրիկ_Մուրադյան_115

Այսօր բանահավաք, պատմաբան, ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ծննդյան օրն է։ Նա մեկն էր այն նվիրյալներից, որոնք փրկեցին հայ երգը կործանումից և իրենց մեծ սերն ու լույսը միախառնած՝ տվեցին այն իր իրական տերերին՝ ազգին և սերունդներին։

Արմատներով Շատախցի Հայրիկի «Շատախի հերոսական անցյալից» հոդվածը կարող եք ներբեռնել այստեղից՝
https://drive.google.com/file/d/1qgjCUZVHMsQbAGZQ7LlsQJbmRss-SoI_/view?usp=sharing
(հրապարակվել է «Էջմիածին» ամսագրում, 1968թ.)

#Հայրիկ_Մուրադյան_115
#Շատախ

500 km in Armenia

Քարեր, քարեր Հայաստանի,
Սարերն ի վար հոսող քարեր,
Երկինքն ի վեր խոսող քարեր,
Քարեր վանքի ու ոստանի…

«Ծնվել եմ 1914թ. Ապրիլի 14-ին Սյունյաց Արամազդ լեռան հյուսիսային լանջի իրար մեջ կորած կիրճերից մեկում, մեծ գյուղի փոքրիկ մի թաղի չափ
Լոր գյուղում»

Համո Սահյանի ներշնչանքը Սյունիքի հիասքանչ բնությունն էր: Եվ Սահյանին լավագույնս զգալ և հասկանալ կարող ենք միայն այցելելով Սյունիքի մարզ:

https://500kminarmenia.com/համո-սահյանի-հետքերով/

500 km in Armenia

Լսում եք չէ՞ ջրի ձայնը 😊

Կարոտե՞լ եք մեր բնությունը

Շաքիի ջրվեժ

#Armenia500

Ըստ լեգենդի Շաքե անունով աղջնակը ժայռից ցած է նետել իրեն, հրաժարվելով նվաճողներին ենթարկվելուց։ Իսկ աղջնակի հագուստի քամուց բացված փեշերը վերածվել են ջրվեժի։ Եվ նրա անունով ջրվեժը անվանվել է Շաքի։

#Շաքիի_ջրվեժ
#ShakiWaterfall
#500kminArmenia

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Location

Category

Telephone

Address

Tigran Mets Ave 3-rd Alley
Yerevan
0018
Other Eco Tours in Yerevan (show all)
Armeniaca Tour-Armenian Tour Operator Armeniaca Tour-Armenian Tour Operator
Amiryan 20
Yerevan, 0010

Armenian Tour Operator. Organizing of cultural group tours, individual tours, transfers, hosting, medical and business tourism.

Welcome to Armenia - Armenian Adventures Welcome to Armenia - Armenian Adventures
Mashtots 14
Yerevan, 0015

Туристическая компания.

VEG TOUR VEG TOUR
Hayastani Hanrapetutyun
Yerevan, 375037

Արշավներ նոր բացահայտումներ , հետաքրքիր զրույցներ բնության գրկում :) միացիր մեզ և բացահայտիր բնության գաղտնիքը :)

Angels Tour Armenia Angels Tour Armenia
Buzand Street 1/50
Yerevan, 0002

One of the leading agencies located in Armenia and provide several tours both for Armenians and to Armenia. Let us to change something in your life. By our professional staff we satisfy your all needs for a good travel.

Wings Tour Wings Tour
Yerevan

Wings Tour-ն առաջարկում է զբոսաշրջային բարձրակարգ ծառայություն Հայաստանի, Արցախի, Վրաստանի Հանրապետություններում:

Sunrise Tour Sunrise Tour
SAYAT NOVA 40 STREET
Yerevan, 0064

Տուրիստական գործակալություն

I Love Armenia / I Love Yerevan Hostels- Tours and Accommodation I Love Armenia / I Love Yerevan Hostels- Tours and Accommodation
Vardanants 28/2
Yerevan, 123

We will let you experience our impeccable services and make your stay and tour a memorable one at a very affordable price!

«Թոնդրակ» արշավական ակումբ «Թոնդրակ» արշավական ակումբ
Yerevan

Բարի գալուստ Թոնդրակ ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջ։

SunChild Eco Tours SunChild Eco Tours
Khanjyan 47/1, Apt 14
Yerevan, 0001

SunChild Eco Tours objective is to connect community development and nature conservation with the sustainable tourism concept.

Panda Tour Armenia Panda Tour Armenia
ԵՐԵՎԱՆ,ՄԱՇՏՈՑ 13... Mashtots 13... ул. Маштоц 13
Yerevan, [email protected]

Вас приветствует один из ведущих туроператоров по Армении PandaTour Armenia.

Fun Travel Fun Travel
1-21 Baghramyan Avenue
Yerevan, 0019

Наша миссия - сделать ваше путешествие удовольствием.

Armenia with ANRIVA TOUR Armenia with ANRIVA TOUR
Office Komitas 20, Branch / Amiryan 27
Yerevan, 0012

Group & individual tours in Armenia , Artsakh & Georgia

About   Contact   Privacy   FAQ   Login C