Էրգիր

Քելե լաո

Արարատի գագաթին:
13.08.2019

Սբ․ Կարապետ եկեղեցու պատը։
Սբ․ Կարապետը գտնվում է Վանա լճի Կտուց կղզում։

Մատաղիսի ջրամբարը Արցախի ամենագեղեցիկ անկյուններից է

Հուլիսի 21-22 երկօրյա վրանային արշավ Սյունիքում՝ Վերելք Խուստուփ լեռ, Բղենո Նորավանք, Վահանավանք

Մանրամասն այստեղ՝
https://goo.gl/x42vL1

Վերադարձ Հոռոմայր եկեղեցուց

Սյունիք

Վարդգես Սուրենյանց - Լքյալը (1899)

Գոգի լիճը Զանգեզուրի լեռների ամենաբարձրադիր ու գեղեցիկ լճերից է: Լեռների գագաթով անցնում է ՀՀ և Նախիջևանի սահմանը:

#armenia

Մայիսի 27-28 երկօրյա վրանային արշավ՝ Վերելք Մեծ Քիրս լեռ (Արցախ), Հին Խնձորես, Ծիծեռնավանք

Մանրամասն այստեղ՝ https://goo.gl/T19p55

Տրտու (Թարթառ) գետը Մատաղիս գյուղի մոտ:
Այստեղից 4-5 կմ ներքև ջուրը կուտակվում է Մատաղիսի ջրամբարում:
Խաչենի գավառ (Մարտակերտի շրջան), Արցախ

Այսպիսին է Արցախը, որտեղ զգում ես բնության ու ազատության շունչը:
Ճանապարհը լեռներից իջնում է դեպի Խնկավան գյուղ:
Խաչենի գավառ (Մարտակերտի շրջան):

Եղիշե Առաքյալի վանք։
Այսօր։
Հեռախոսը անջատվում էր, չկարողացա վանքը ամբողջությամբ նկարել։ Հսկայական համալիր է։

Հացի գյուղը պատմական հինավուրց կոթողների, ավանդությունների գյուղ է, Այն ունի արժեքավոր բազմաթիվ հուշարձաններ։ Բավական է հիշել, որ այս գյուղի վաղնջական անցյալը կապված է Վաչագան Բարեպաշտ թագավորի (V դ․) գործունեության հետ և նույնիսկ հիշվում է Անահիտ հեքիաթի մեջ (Հացիկ անունով)։
Հացի գյուղ, Վարանդա գավառ, Արցախ (ներկայիս Մարտունու շրջան)

Երանոսի լեռներ։ Հեռվում Ազատի ջրամբարն է

Միջնադարյան կամուրջ Ծավ (Բասուտա) գետի վրա։ Մազրա գյուղի մոտ

Մեղրու Լիճք գյուղի ջրվեժներից։

Դեբեդ գետը Ալավերդու մոտ։ Դեբեդը սկսվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից և հոսում դեպի Վրաստան։ Պատկանում է Քուռ գետի ավազանին։

Գոգի լիճ
Հայաստանի դրախտային անկյուններից
Լիճը գտնվում է ծովի մակերևույթից 3202մ. բարձրության վրա:
#armenia

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:
Հարգելի ընկերներ Արա լեռան վրա երեկվա դժբախտ պատահարը ցավ է բոլորիս համար: Նաիրուհի Սիմոնյանը մահացել է, իսկ Edgar Navasardyanը և Հրաչ Հարությունըանը գտնվում են հիվանդանոցում: Երկուսին էլ անհրաժեշտ է շտապ վիրահատություն: Էդգարը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և վիճակը ծանր է: Այժմ նրանք մեր ֆինանսական օգնության կարիքը ունեն:
Հայտարարվում է դրամահավաք Էդգարի կյանքը ու առողջությունը փրկելու, Հրաչին վիրահատելու ու Նաիրուհու ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Խնդրում եմ բոլոր նրանց ովքեր կկարողանան որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել, ապա գումարը փոխանցեն Էդգար Նավասարդյանի հաշվեհամարին:

✔ Փոխանցումներ կարելի է անել նաև IDram-ի: Համարը՝ 094911201:

✔ ՀՀ տարածքից փոխանցումներ անելու համար Էդգարի հաշվեհամարը՝
ARDSHINBANK CJSC
BENEFICIARY CUSTOMER : NAVASARDYAN EDGAR
BENEFICIARY CUSTOMER ACC: AMD 2470033736090000

✔ Քարտին փոխանցման համար
4454 3000 0058 0677
EDGAR NAVASARADYAN
ARDSHINBANK VISA CLASSIC

Դրամական օգնությունը կարող եք փոխանցել նաև Արցախի 1 հասցեով (Սասունցի Դավթի արձանի դիմաց), Ալպինիզմի ֆեդերացիա:

youtube.com

Nagorno Karbakh Travel Video (teaser)

Արցախը իր ողջ գեղեցկությամբ

mediamax.am

Երերույք` ՅՈՒՆԵՍԿՕ-ի հույսին մնացած առեղծվածային տաճարը

Ախուրյանի մեր ափին գտնվող եկեղեցին ոչնչով չի տարբերվում մյուս ափի եկեղեցիներից (Անիի եկեղեցիներից)

mediamax.am Նորություններ

Էրգիր's cover photo

Մենք տեսանք այն...
11 ժամ շարունակ ապրեցինք ու վայելեցինք կուսական անտառը: Քայլեցինք անտառի ամենակորած անկյուններով, որտեղ ոչ միայն կածան չկար, այլև մարդու ոտքը հազվադեպ է դիպչում: Անտառի աշնանային գույները լեռներից իջնող գետին լրիվ այլ տեսք էր տալիս: Բազմաթիվ դարավոր ծառեր շուռ էին եկել ու փտում էին՝ հումուս դառնալով նոր աճող ծառերի համար: Ամեն քայլափոխին փոխվում էր տեսարանը, ամեն վերելք ու վայրէջք իր գույնը ուներ: Երկար քայլելուց հետո վերջապես մի բացատ դուրս եկանք, որտեղից հեռվում տեսանք Կաչաղակաբերդը, տեսանք իր ամենասիրուն անկյունից: Կաչաղակաբերդի բարձունքում վայելեցինք արևի վերջին շողերը: Վերադարձի մեկ ժամանոց ճանապարհը մենք անցանք չորս ժամում, որից 3.5-ը՝ բացարձակ մթության մեջ: Բարձր ծառերի կատարներից նշմարվում էր աստղազարդ երկինքը: Մենք կարծես հեքիաթում էինք: Մեր ունեցած միակ լապտերը մինչև վերջ լուսավորեց մեր ճանապարհը: Հեռվում նկատվող գյուղի լույսերը հրճվանք պատճառեց և քայլեցինք այդ ուղղությամբ: Արդյունքում մեր գյուղի փոխարեն դուրս եկանք բոլորովին այլ գյուղ, որը մեր գյուղից հեռու էր 18կմ: Մեքենան արդեն սպասում էր մեզ այդ գյուղում և մեզ տեղափոխեց գյուղական մի տուն, որտեղ սպասվում էր տաք թեյ, փայտի վառարան, լիքը պոպոկ ու պնդուկ, չրերի լայն տեսականի, իսկական գյուղական կոլորիտ իր համ ու հոտով:
Այն ինչ տեսանք ու զգացինք, ապրեցինք ու վայելեցինք ոչ մի ֆոտո կամ վիդեո չի կարող փոխանցել: Էմոցիաները ու արբեցնող տեսարանները հիշողություն կմնան: Սա կյանքիս լավագույն արշավներից էր... — with Syune Ghazaryan and 3 others.

Ջրվեժ Մռավի լեռների լանջին։ Քարվաճառ, Արցախ

Տեսարան Վայքի լեռներից։ Դիմացի ճանապարհը տանում է ազերիների մարտական դիրքերը։ Նկարի ներքևի աջ անկյունում իրենց հենակետն է

Աժդահակի գագաթին։ Գեղամա լեռներ

Դեբեդի կիրճը, Լոռի

VII դարի եկեղեցին և մայրամուտ։ Արտաշավան, Արագածոտնի մարզ

Արդվիի (Լոռի) բնական հուշարձաններից է Օձի պորտը։ Նշանավոր եկեղեցական-քաղաքական գործիչ Հովհան Օձնեցու բազմաթիվ հրաշագործություններից մեկը կապված է Օձի պորտի ավանդության հետ։ Մի օր, երբ Օձնեցին սուրբ Պատարագ էր մատուցում, երկու զարհուրելի վիշապ լեռան լանջով գյուղին են մոտենում։ Սուրբը խաչով խաչակնքում է վիշապներին, և վիշապները կապվում են մինչև պատարագի ավարտը։ Դուրս գալով պատարագից՝ երանելի Հովհանը գավազանով խփում է վիշապների գլուխներին, և նույն պահին վիշապները քարանում են։ Այդ վայրը կոչվում է «Օձի պորտ», որտեղից բխող ջուրն ունի բուժիչ հատկություն։

Որոտնավանք (Վաղատնի վանք), միջնադարյան վանական համալիր ՀՀ Սյունիքի մարզում։ Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա։ Հիմնադրվել է 1000 թվականին Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից։
1340-ական թվականների վերջում Հովհան Որոտնեցին Հերմոնի վանքից(Վայոց Ձոր) փոխադրվել է Որոտան գավառը (որից և ծագում է Հովհանի հիմնական մականունը՝ Որոտնեցի)։ Այստեղ ձեռնարկել է մանկավարժական աշխատանք, այնուհետև գիտական և դասախոսական գործունեություն ծավալել Որոտնավանքում։

Արագածի արևմտյան գագաթը

Բարի լույս Հայոց Աշխարհ
Անվերջ կարելի է հիանալ այս կիրճում։ Այն գեղեցիկ է տարվա բոլոր եղանակներին։ Վարդենիս-Մարտակերտ վերանորոգված ճանապարհով անցնելը պարզապես գերագույն հաճույք է։ Դադիվանքը այստեղից գտնվում է հաշված րոպեներ հեռավորության վրա։ Զգացե՛ք Հայաստանի ամեն մի մասնիկը։
Լևի կիրճ, Քարվաճառ, Արցախ

Հայաստանում ծակ քարեր շատ կան, բայց Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի ծակ քարը իրապես տարբերվում է բոլորից և առանձնանում իր ուրույն գեղեցկությամբ ու մեծությամբ։ Այն բնական կամուրջ է հանդիսանում Բախտակ գետի վրա։

Մայրամուտը մայրաքաղաքում նույնպես գեղեցիկ է

Արցախյան աշուն։ Քարվաճառ, Հայաստան

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Location

Category

Telephone

Address


Republic Square
Yerevan
0069
Other Tour Guides in Yerevan (show all)
Bia Tour Bia Tour
Zakyan 5
Yerevan, 0010

Bia tour is a tour agency that organize tours and excursion both in Armenia and all over the world.

Sunny Holidays Armenia Sunny Holidays Armenia
Tumanyan 8
Yerevan, 0009

�Անհատական & խմբակային տուր փաթեթներ՝ Հայաստան, Արցախ & Վրաստան։ ��Արտագնա փաթեթներ �Individual & group tours in Armenia, Artsakh & Georgia ��Outgoing packages

AM TRAVEL AM TRAVEL
21/3, Pushkin Street
Yerevan, 0010

We guide...

HAY TOUR HAY TOUR
13 Mashtots Ave.
Yerevan, 0002 YEREVAN

Merry Tour Merry Tour
48/60 Komitas Ave.
Yerevan, 0051

Туризм

Captain Travel Club Tours to Armenia Captain Travel Club Tours to Armenia
15 Movses Khorenatsi, Elite Plaza Business Centre, 4th Floor
Yerevan

Group & individual tours in Armenia & Artsakh.... Выберите тур в Армению, и мы организуем Ваш качественный отдых.

Regnum Travel Regnum Travel
Ամիրյան 18/2
Yerevan, 0011

+37410500522 +37477530522 +37499530522

Chilli Travel Club Chilli Travel Club
Կոմիտասի պողոտա 20
Yerevan

Տուր փաթեթներ, ավիատոմսեր բոլոր ուղղություններով, հյուրանոցների ամրագրում, վիզայի աջակցում, —————— Չիլլի Թրավել

Yerevan, WFTGA Tourist Guide Training Centre Yerevan, WFTGA Tourist Guide Training Centre
Yerevan State University
Yerevan

Meknum Meknum
24 Moskovyan Street
Yerevan, 0001

Մատչելի տուրեր դեպի աշխարհի ցանկացած կետ

Globus Tours Globus Tours
25/14 NALBANDYAN STREET
Yerevan, 0001

Ticketing service Entry Visas all over the world Hotels and Apartments Bookings Airport Meet and Assist Transfers Excursions Car Rentals

Cometa Tour Centre Cometa Tour Centre
15 Arshakunyac Ave., Office N3
Yerevan, 0023

Ավիատոմսերի Վաճառք, Տուրիզմ ` Բոլոր Ուղղություններով: