Armenian DMC and Incoming Tour Operator Association
Operating as usual
Հաշվի առնելով երկարատև դադարից հետո ՌԴ ուղղությամբ ավիաթռիչքների մեծ պահանջարկը, «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի անդամ «Էլիտար» ընկերությունը 2021թ. փետրվարի 12-ին կազմակերպում է չարթերային թռիչք դեպի Մոսկվա, Դոմոդեդովո օդանավակայան:
Ռուսաստան մեկնողներին մաղթում ենք հաճելի հանգիստ և գործնական հաջողություններ:
Elitar Travel
#Armenia #TourismArmenia
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի անդամները պաշտպանության բանակի թիկունքն ամուր են պահում:
Մեր բազմալեզու աշխատակիցներն ուղեկցում են օտարերկրյա լրագրողներին, ավտոպարկը` թիկունքի տրամադրության տակ, կանայք ու աղջիկները` կամավորական աշխատանք են անում:
Քանի դեռ պատերազմ է, մեր ամեն մի դրամը պետք է` հաղթանակը մոտեցնելու համար: Ուստի, մյուսներին նույնպես խրախուսելու համար հայտնում ենք «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի անդամների կողմից փոխանցման մասին. 5 124 000 դրամ` Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին, Արցախի վերականգնման համար:
#Artsakhstrong
#StopAzerbaijaniAggression
#Stopterrorism
Մի շարք ավիաընկերություններ վերսկսում են կանոնավոր չվերթերը դեպի Հայաստան
Many airlines expected to re-launch flights to Armenia soon
armenpress.am ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կանոնավոր ուղևորափոխադրումների վերականգնման հնարավորությանը:
Այսուհետ Արցախի հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը: Սակայն, սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող բուժանձնակազմը յուրաքանչյուր քաղաքացու տեղում ջերմաչափելու է և իրականացնելու է արտաքին զննություն:
tert.am «Ելքի և մուտքի սահմանափակումների հանման պատճառը վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում արձանագրված կորոնավիրուսային հիվանդացության կտրուկ անկումն է և դր....
Սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված "կանաչ" երկրների կատեգորիային:
Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն Посольство Вірменії в Україні
‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի դրական դինամիկան, սեպտեմբերի 4-ից Ուկրաինայի առողջապահության նախարարությունն առաջին անգամ Հայաստանը դասել է այսպես կոչված "կանաչ" երկրների կատեգորիային։
Սա նշանակում է, որ Հայաստանից Ուկրաինա ժամանող ուղևորները (նրանք ովքեր, ըստ Ուկրաինայի նախարարների կաբինետի օգոստոսի 26-ի որոշման իրավունք ունեն մուտք գործելու երկիր (https://www.facebook.com/armembukraine/posts/594711401207085?__tn__=K-R)), այլևս կարիք չունեն ինքնամեկուսացվելու կամ COVID-19-ի ՊՇՌ թեստ անցնելու, այն պայմանով, որ վերջին 14 օրվա ընթացքում եղել են ՀՀ-ում կամ կանաչ գոտու այլ երկրում։
Միևնույն ժամանակ, ուժի մեջ է մնում COVID-19-ը ծածկող ապահովագրություն ունենալու պարտադիր պահանջը, բացառությամբ այն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր բնակության կարգավիճակ ունեն Ուկրաինայում։
Արմեն Սարգսյան. «Բոլոր առանձին նախաձեռնություններում պատրաստ ենք ձեզ հետ համագործակցել ու աջակցել: Պատրաստ ենք ձեր գործընկերը լինել, որպեսզի վերջապես մեր երկիրն ընդհանուր ներկայացման մարկետինգային ծրագիր ունենա, քայլեր արվեն»:
ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է զբոսաշրջության ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ:
Նշելով, որ սա իր երկրորդ ընդլայնված հանդիպումն է զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է այն անցկացնել ավելի գործնական մթնոլորտում՝ քննարկելով Հանրապետության նախագահի և նախագահական ինստիտուտի կողմից հստակ աջակցության հնարավորությունները։
Ավելին՝ https://bit.ly/32pxwWO
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Syuzanna Azoyan-ը և ասոցիացիայի անդամ Armenia Travel ընկերության զարգացման տնօրեն Արմեն Գրիգորյանը մեկնաբանում են զբոսաշրության խթանման համար Հայաստանում Starmus-ի կազմակերպման կարևորությունը: 2021թ. այն կանցկացվի Հայաստանում:
Starmus 6-րդ միջազգային փառատոնը՝ յուրատեսակ խթան զբոսաշրջության ոլորտը առաջ մղելու համար
Նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, որ հաջորդ տարի Հայաստանում նախատեսվող STARMUS 6-րդ միջազգային փառատոնի ընթացքում մեր երկիրը ցուցադրելու և ներկայացնելու շատ բան ունի: Հայաստանում առկա զբոսաշրջային ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս հյուրընկալության պատշաճ մակարդակ ապահովել մեր երկիր այցելողների համար, առավել ևս, որ STARMUS VI-ի պարագայում նրանց մեջ քիչ չեն լինի այնպիսիք, որոնց այցելությունը կարող է լուրջ հետաքրքրություն առաջացնել և խթան լինել հետագա զբոսաշրջային հոսքերի համար: Իսկ այն ինքնատիպ պատմամշակութային ժառանգությունը, որ ունենք մենք, կարող է ձգողական ուժ դառնալ հատկապես արվեստն ու մշակույթը գնահատողների համար:
Հետևեք նաև մեր Յութուբյան ալիքին➡️ https://bit.ly/3atl3F8
#Armpresident #ArmenSarkissian #Starmus #StarmusVI
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee-ն ներակայացնում է առաջիկայում սպասվող չվերթերը՝
Ամեն օր մինչև ս. թ. օգոստոսի 25-ը ներառյալ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չարտերային չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում 02։45, մեկնում 03:35)։
Ս. թ. օգոստոսի 24-ին, 25-ին, 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):
Ս. թ. օգոստոսի 21-ին, 23-ին, 24-ին և 26-ին կիրականացվի Դուբայ-Երևան-Դուբայ չարտերային չվերթը Fly Dubai ընկերության կողմից (ժամանում 11:10, մեկնում 12:10):
Ս. թ. օգոստոսի 21-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (ժամանում 15:15):
Ս. թ. օգոստոսի 21-ին կիրականացվի Երևան-Չելյաբինսկ-Երևան չարտերային չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (մեկնում 17:00, ժամանում ս.թ. օգոստոսի 22 00:45):
Ս. թ. օգոստոսի 21-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում ս.թ. օգոստոսի 22 ժամը 05:50):
Ս.թ. օգոստոսի 21-ին և 28-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում 22:30, մեկնում 23:25):
Ս. թ. օգոստոսի 22-ին և 26-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը Red Wings ընկերության կողմից (ժամանում 20:30)
Ս. թ. օգոստոսի 22-ին, 25-ին և 29-ին կիրականացվի Բեյրութ-Երևան֊Բեյրութ չարտերային չվերթը Middle East ավիաընկերության կողմից (ժամանում 16:45, մեկնում 17։45):
Ս. թ. օգոստոսի 23-ին և 30-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 14:50, մեկնում 16:10):
Ս. թ. օգոստոսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Siberia Airlines ընկերության կողմից (ժամանում 16:25, մեկնում 17։25):
Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 12:50, մեկնում 14:10):
Ս. թ. օգոստոսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 17:45, մեկնում 19:05):
Ս. թ. օգոստոսի 27-ին կիրականացվի Մոսկվա-Երևան-Մոսկվա չարտերային չվերթը Nord Star ընկերության կողմից (ժամանում 15:50, մեկնում 17:10):
Ս. թ. օգոստոսի 28-ին կիրականացվի Փարիզ-Երևան-Փարիզ չարտերային չվերթը Air France ավիաընկերության կողմից (ժամանում 17:15, մեկնում ս.թ. օգոստոսի 29 ժամը 05:50):
Չարտերային չվերթերի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել նշված ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ։ Ավիաընկերությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 1-87 զանգերի կենտրոնի օպերատորներին կամ այցելելով հետևյալ հղումով http://www.zvartnots.aero/HY/Content/airlines
ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի արտահերթ նիստում կայացված որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են օդային ճանապարհով մուտք գործել Հայաստան։ Օտարերկրյա քաղաքացիների համար վերացվել է ՀՀ սահմանային անցման կետերում մուտքի վիզա ստանալու հնարավորությունը: Օտարերկրյա քաղաքացիները ՀՀ մուտքի արտոնագիր կարող են ստանալ միայն արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններում (դեսպանություն, հյուպատոսություն, հյուպատոսական կետ) կամ e-visa էլեկտրոնային համակարգով https://www.mfa.am/…/pr…/2020/08/13/Covid_restrictions/10416
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործող անձը, եթե ախտանշաններ առկա չեն և նա չի հոսպիտալացվել, կարող է իր ընտրությամբ կամ ինքնամեկուսանալ 14-օրյա ժամկետով, կամ էլ ինքնամեկուսացման ընթացքում անցնել ՊՇՌ հետազոտություն և թեստի բացասական պատասխան ստանալու դեպքում դուրս գալ ինքնամեկուսացումից։
COVID-19-ի թեստավորման առավել հարմար պայմաններ են ստեղծվում զբոսաշրջիկների համար.
🟢 նմուշառումը կիրականացվի զբոսաշրջիկի ինքնամեկուսացման վայրում,
🟢 պատասխանը կուղարկվի ավտոմատ՝ զբոսաշրջիկի և զբոսաշրջային գործակալի էլփոստերին,
🟢 ծառայությունից օգտվողները կունենան զեղչ՝ հետազոտության արժեքի 50%-ի չափով,
🟢 նմուշառման և մյուս ծառայությունների համար նույնպես կգործեն զեղչեր,
🟢 արտոնյալ պայմանները կգործեն նաև զբոսաշրջիկներին ուղեկցող ու սպասարկող անձնակազմերի համար։
Այս մասին համագործակցության հուշագիրը ստորագրել են «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը:
Better conditions for COVID-19 testing for tourists
• sampling will be carried out in a place of self-isolation of the tourist,
• the results will be automatically emailed to the tourist and the tour operator,
• the patients will have a 50% discount on lab testing,
• discounts will be also applied for the sampling and other services,
• these privileged conditions will be also applied for accompanying and service staff.
The MOU was signed by “Tourism Armenia” Association Chair Syuzanna Azoyan and the Chief of staff of Prom-Test Laboratories Sevada Ginoyan.
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան և Prom-Test Laboratories ցանցը համագործակցության հուշագիր են ստորագրել COVID-19-ի պայմաններում ՀՀ արտակարգ դրության պարետի պահանջների կատարումը զբոսաշրջիկների համար առավել հարմար ու արտոնյալ դարձնելու նպատակով։ Այս մասին փաստաթուղթը ստորագրել են «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը և «Պրոմ-Տեստ» լաբորատորիաների ցանցի աշխատակազմի ղեկավար Սևադա Գինոյանը։ Մանրամասները` քիչ անց:
In order to fulfill the COVID-19 requirements of the State of Emergency Commandant of RA with better conditions for tourists, “Tourism Armenia” Association and “Prom-Test” laboratories have signed a memorandum of understanding to improve the testing experience for tourists. The document was signed by “Tourism Armenia” Association Chair
Syuzanna Azoyan and the Chief of staff of “Prom-Test” laboratories Sevada Ginoyan.
Zvartnots International Airport
ՀՀ կառավարության որոշմամբ ՌԴ ցանկացած քաղաքացի սեպտեմբերի 1-ից կարող է Հայաստան այցելել առանց հատուկ թույլտվության՝ չնայած երկրում պահպանվող ԱԴ ռեժիմին:
news.am Օգոստոսի 12-ին հայտնի է դարձել, որ Ղազախստանն ու Հայաստանը պատրաստ են բացել Ռուսաստանի հետ սահմանը...
ՀՀ կառավարություն-ն այսօրվա նիստում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը։
Ծրագրի շահառու կարող են դառնալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձինք կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերը, որոնք
✅ ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը
✅ միջոցառման շրջանակում տրամադրվող աջակցության ամսվա ընթացքում ունեցել են առնվազն 3 աշխատող
✅ 2020 թվականի առաջին եռամսյակի կամ այդ եռամսյակում ընդգրկված որևէ ամսվա համար ներկայացված ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկով տնտեսավարողի գործունեության առնվազն 50 տոկոսը վերաբերել է հետևյալ ոլորտներին՝
🔹Կացության կազմակերպում
🔹Հանրային սննդի կազմակերպում
🔹Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ
🔹Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյան. «Իրավիճակը վերլուծելով, մենք հասկանում ենք, որ զբոսաշրջության առանձին աջակցության միջոցառման կարիք կա՝ հաշվի առնելով ոլորտում ներգրավված բոլոր տնտեսվարողների առանձնահատկությունները»։
1in.am ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ հանդիպում է ունեցել զբոսաշրջության և հյուրանոցային ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Ոլորտը ներկայացնող ընկ....
ՀՀ կառավարություն-ը հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության
վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5
որոշման փոփոխությունները և լրացումները:
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան
«Condé Nast Traveller UK»-ը ներկայացնում է Հայաստանը՝ հսկայական կիրճերով, ոլորուն ճանապարհներով ու անհասանելի լեռներով:
Condé Nast Traveller UK
#VisitArmenia
Vast canyons, winding roads and unreachable mountains… Armenia is the ultimate road-trip destination.
Read more here: https://trib.al/ihDc7em
Armenia.Travel
Արմեն Սարգսյան. «Հայաստանի համար փառատոնը շատ կարևոր է լինելու, մանավանդ կորոնավիրուսից հետո, որովհետև բոլոր երկրներում կան որոշակի ոլորտներ, որոնք տուժել են: Առաջինը, իհարկե, զբոսաշրջությունն է, դրա հետ կապված հյուրանոցային բիզնեսը, սպասարկումը, ռեստորանները, սրճարանները: Ես հույս ունեմ, որ մեկ տարի հետո Երևանը և Հայաստանը նորից լցված կլինեն զբոսաշրջիկներով, որոնք կգան Հայաստան՝ մասնակցելու փառատոնին, նաև ինչ-որ ձևով աջակցելու այդ ոլորտներին»
ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia
2021 թվականի սեպտեմբեր 6-11-ը Հայաստանը կհյուրընկալի գիտության ու արվեստի միջազգային 6-րդ STARMUS փառատոնը:
STARMUS-ի միջոցով մեկ վայրում են համախմբվում գիտությունը, մշակույթն ու տեխնոլոգիաները, հայտնի գիտնականներ, նոբելյան մրցանակակիրներ և աշխարհահռչակ երաժիշտներ:
Փառատոնը գիտության նվաճումներն արվեստի միջոցով ներկայացնելու, երիտասարդ գիտնականներին և գիտությամբ զբաղվելը խրախուսող, գիտությունն ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելուն ուղղված յուրօրինակ հարթակ է:
#Armpresident #ArmenSarkissian #Starmus
Մանրամասն` https://bit.ly/2WM8wa7
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի ներկայացուցիչները և ասոցիացիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանի հետ տեսազանգին:
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտին նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած այս ճգնաժամային իրավիճակում աջակցության նոր քայլերը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
mineconomy.am Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը տեսազանգի միջոցով քննարկում են ունեցել զբոս....
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հավաքագրում է զբոսաշրջային ոլորտի համար ներկա ճգնաժամային պայմաններում Հայաստանում գործող ներգնա զբոսաշրջային ընկերությունների ցանկը՝ առկա խնդիրներին ծանոթանալու և պետական մարմիններին մեկ միասնական ձայնով ներկայացնելու նպատակով:
Ասոցիացիան հանդես է գալիս այս նախաձեռնությամբ` հաշվի առնելով վերջին շրջանում իրականացված քայլերի վերաբերյալ զբոսաշրջության ոլորտի տարբեր ընկերությունների ու ներկայացուցիչների մեծ արձագանքները, հարցումներն ու առաջարկները:
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան («Հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների ասոցիացիա» ՀԿ-ն) հիմնադրվել է 2018թ.` հայաստանյան ներգնա զբոսաշրջային ընկերությունների կողմից:
Խնդրում ենք լրացնել կից ֆայլը, հարցերի դեպքում կարող եք գրել ասոցիացիայի ֆեյսբուքյան էջին:
“Tourism Armenia” Association is compiling a list of Armenian incoming tourism companies still operating during the current crisis with the aim of getting acquainted with existing issues and presenting them to the government as one larger unified voice.
The association is initiating the process by taking various tourism industry representatives’ feedback and suggestions on the latest actions into account.
“Tourism Armenia” Association (“Armenian DMC and Incoming Tour Operator Association” NGO) established in 2018 by Armenian incoming tourism companies.
Please, fill in the attached file and feel free to message the association’s page for further questions.
docs.google.com «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիան հավաքագրում է զբոսաշրջային ոլորտի համար ներկա ճգնաժամային պայմաններում Հայաստանում գործող ներգնա զբոսաշրջային ընկերությունների ցա...
«Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի կողմից բարձրացվել էր թանգարաններ և պատմամշակութային արգելոց-թանգարաններ այցելության համար նախապես ձեռք բերված տոմսերի երկարաձգման և հետ վերադարձի հարցը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan-ը հայտարարել է, որ տոմսերը վավեր կլինեն նաև 2021թվականին՝ ամբողջ տարվա ընթացքում: Խոսքն այն տոմսերին է վերաբերում, որոնք ժամկետի սահմանափակում ունեն:
Հարցը «Տուրիզմ Արմենիա» ասոցիացիայի խնդրանքով բարձրացրել էր նաև ԱԺ պատգամավոր Հարություն Բաբայան / Harutyun Babayan-ը: Խնդրին անդրադարձել է փոխվարչապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյան-ի աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը` համապասխան լուծում գտնելով:
Monday | 10:00 - 18:00 |
Tuesday | 10:00 - 18:00 |
Wednesday | 10:00 - 18:00 |
Thursday | 10:00 - 18:00 |
Friday | 10:00 - 18:00 |
Wings Tour-ն առաջարկում է զբոսաշրջային բարձրակարգ ծառայություն Հայաստանի, Արցախի, Վրաստանի Հանրապետություններում:
Ճամփորդական փաթեթներ, ավիատոմսեր աշխարհի ցանկացած երկիր: Հեռ.+374 (11) 56 22 11
GetTreated is an online portal which makes booking medical travel to Armenia simple safe and affordable for dental and medical tourists.
Компания Travel to Armenia приглашает вас принять участие в удивительном, неповторимом и незабываемом путешествии в Страну чудес - в Армению
Привет! Здесь можно овладеть искусством путешествовать самостоятельно.
Enjoy your stay in Armenia & bring a memorable things back to your Home Country with full of smile through Hostelandtours as your hostel & tours concierge.
Ամիրյան 18 /// Տերյան 54/3 /// Երևան Մոլ 2-րդ հարկ +374 11 508 484, +374 99 300 484, +374 95 300 484, +374 93 310 484