Visit Tavush

Official tourism portal of Tavush Region

Visit Tavush's cover photo

HayBuis Armenian Herb Festival

HayBuis 2019 Armenian Herb and Flower Festival հայկական բույսերի և ծաղիկների #ՀայԲույս փառատոնը՝ հունիսի 29-ին Ենոքավանում։

#ԱրիՏավուշ #VisitTavush

Շնորհակալություն #HayBuis 2018 փառատոնի բոլոր հովանավորներին, գործընկերներին և հյուրերին մեզ հետ լինելու և օրն անմոռանալի դարձնելու համար ^_^

Thanks to HayBuis 2018 Armenian Herb festival's sponsors, partners and attendees for making the day so special and unforgettable.

© Action Studio

youtube.com

Դիլիջանում քայլարշավային ուղի բացվեց

Opening of Panorama hiking trail 🗺

Հանրային հեռուստաընկերություն 2018 http://news.1tv.am

Visit Tavush's cover photo

Տավուշի Թեմ - ՏաՀույս / Diocese of Tavush of the Armenian Apostolic Church

Այս տարի Հաղարծնի շաբաթը կանցկացվի արդեն երրորդ անգամ. օգոստոսի 6-12-ը Հաղարծինը սպասում է քեզ!
This year the Haghartsin Week will take place on August 6-12. Haghartsin is waiting for you!
#ՀաղարծնիՇաբաթ #HaghartsinWeek #ՏաՀույս #TaHuys #Armenia #Tavush

NTC - Noyemberyan Tourism Center

Non-governmental organisation (NGO)

3D60

Ես կանգնած եմ վայրի ժայռի կատարին...
Ղուզանի Քար կոչվող տեղանքը

The miracle forests of Koghb

The miracle forests of Koghb

Մայիսի 2-ին Դիլիջանում կմեկնարկի «ԲՐԵՆԴԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԴԻԶԱՅՆ» անվճար սեմինարը, որը կազմակերպվում է ԵՄ համաֆինանսավորմամբ BSC - Business Support Center-ի և IDeA Foundation-ի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» ծրագրի շրջանակներում:

Սեմինարին գրանցվելու համար հետևեք հղմանը՝ https://goo.gl/BSq984
Մասնակցությունը սեմինարին անվճար է:
Սեմինարի մասին մանրամասները՝ goo.gl/66mwJa

Կոնտակտային տվյալներ` 077564778, [email protected], bsc.am
__________________________________________________________________________________________________________________

Մայիսի 8-ին Դիլիջանում կմեկնարկի «ԸՆԴԱՆՈՒՐ ԱՆԳԼԵՐԵՆ» անվճար սեմինարը, որը կազմակերպվում է ԵՄ համաֆինանսավորմամբ BSC - Business Support Center-ի և IDeA Foundation-ի կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնության» ծրագրի շրջանակներում:

Սեմինարին գրանցվելու համար հետևեք հղմանը՝ https://goo.gl/BSq984
Մասնակցությունը սեմինարին անվճար է:
Սեմինարի մասին մանրամասները՝ https://goo.gl/CrU6oq

Կոնտակտային տվյալներ` 077564778, [email protected], bsc.am


Շնորհակալություն:

Հարգանքով,

Taron Yeghoyan
Project Manager

cid:[email protected]

6 Yekmalyan str., Yerevan, 0002, Armenia
+374 10 57 47 78 | +374 99 57 47 78
+374 77 57 47 78 | +374 11 57 47 78
www.bsc.am
Please consider the environment before printing

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia

ազգային պարկի անտառներ է վերադարձվել կովկասյան ազնվացեղ եղջերուն
Մեկնարկել է համահայաստանյան ծառատունկի մեկամսյակը
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եղել է ՀՀ Տավուշի մարզում, ուր այցելել է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում ազգային պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված 3 եղջերուի պահպանման պայմաններին ծանոթանալու նպատակով։
Կովկասյան ազնվացեղ եղջերուներն այս տարվա մարտ ամսին էին տեղափոխվել «Դիլիջան» ազգային պարկ՝ Հայաստանում տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման նպատակով։ Շուրջ մեկ ամիս կենդանիները գտնվել են կարանտինի մեջ։ Ներմուծված կենդանիներից երկուսը էգ են, մեկը՝ արու։ Եղջերուների հաջորդ խմբի տեղափոխումը նախատեսվում է 2018թ․ երկրորդ կեսին։

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» 2013 թ․-ին նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը։

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը շնորհավորել է բոլորին կենդանիների ներմուծման փաստի առիթով և այն կարևոր իրադարձություն է համարել, քանի որ երկար տարիներ կովկասյան ազնվացեղ եղջերուն բացակայում էր Հայաստանի լեռնաշխարհից և անտառներից։ ,- իր խոսքում նշել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարը։ Արծվիկ Մինասյանը նաև գոհունակությամբ արձանագրել է, որ որսահանդակների նկատմամբ քաղաքականության փոփոխությունը տվել է իր դրական արդյունքները։ Մասնավորապես՝ նախորդ տարի պետական արգելոցում արձանագրված հրդեհի հետևանքով արգելվել էր հարակից տարածքներում որսը, ինչի արդյունքում պետական արգելոցում արդեն այս տարի արձանագրվեց կովկասյան ընձառյուծի ներկայությունը։ Ըստ Ա․ Մինասյանի՝ առաջիկայում ավելի շատ տարածքներում են արգելվելու որսը և ուժեղացվելու հսկողությունը, որպեսզի Էկոմիջանցքները և դրանց հարակից տարածքները վայրի կենդանիների համար ավելի անվտանգ դառնան։
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանը տեղեկացրել է, որ եղջերուների բազմացման կենտրոնը մեկ հեկտար է, որտեղ պահպանվելու է եղջերուների մայրական կազմը՝ 3-4 արու և 10-11 էգ։ Ակնկալվում է, որ ամեն տարի կենտրոնում կունենան 9-10 ձագ, որոնք կտեղափոխվեն 9 հեկտար տարածքով ազատավանդակ, որտեղ կբացառվի նրանց շփումը մարդկանց հետ և մոտավորապես 3 տարուց եղջերուների վրա կտեղադրվեն ռադիոորսակներ /անվտանգությունն ապահովելու համար/ և նրանք բաց կթողնվեն վայրի բնություն։ Կ․ Մանվելյանը տեղեկացրել է, որ ազատավանդակները Էլեկտրական ցանկապատ ունեն՝ գիշատիչներից պաշտպանելու համար։ Բանախոսը նաև տեղեկացրել է, որ կովկասյան ազնվացեղ եղջերուն Հայաստանում համարվում է վերացված տեսակ և, բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի անմիջական միջամտության շնորհիվ Իրանից առանձնյակների ներմուծմամբ, նրանց վերականգնման սկիզբ է դրվում։
Աշխատանքային խումբն ազգային պարկում մասնակցել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության կազմակերպած համահայաստանյան ծառատունկ-շաբաթօրյակին։ Միջոցառման շրջանակներում Հայաստանի ամբողջ տարածքում ապրիլի 14-ին մոտ 36 հա տարածքում տնկվել է շուրջ 36 հազար տնկի (հացենի, թխկի, կաղնի, սոճենի և այլն)։ Միջոցառումն իրականացվել է նախօրոք հայտարարված համահայաստանյան ծառատունկի միամսյակի շրջանակներում: Ծառատունկին մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի և առանձնացված ստորաբաժանումների, Անտառային պետական կոմիտեի՝ նախագահ Միքայել Մանուկյանի գլխավորությամբ, պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները՝ ՀՀ բոլոր մարզերում առկա անտառտնտեսություններում և բնության հատգուկ պահպանվող տարածքներում։
ազգային պարկում մոտ մեկ հեկտարի վրա ՀՀ բնապահպանության նախարարության, Անտառային պետական կոմիտեի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների, Հաղարծին համայնքի դպրոցականների, Հրայր Մարուխյանի անվան հիմնադրամի քաղաքական դսընթացի ուսումնական ծրագրի մասնակիցների կողմից տնկվել է 2500 տնկի։
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հայտարարված համահայաստանյան ծառատունկի մեկամսյակի շրջանակներում նախատեսվում է շուրջ 85 հա-ի վրա իրականացնել անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ։

#visittavush #tavush #DMO #GIZ

PAN.am

2017-ին Տավուշ 120.000 զբոսաշրջիկ է այցելել

yenokavan.com

Top Reasons to Visit Yenokavan in 2018, a must-visit place in Armenia

Visit Yenokavan !

yenokavan.com Yenokavan is a must-visit place in Armenia, a community to visit for a unique vacation no matter you are a solo traveler, you travel with family or friends.

«Տավուշի մարզի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ն ս․թ․ նոյեմբերի 25-ին Դիլիջանի քաղաքապետարանում կազմակերպեց աշխատանքային հանդիպում Դիլիջանի հյուրանոցների/հյուրատների, ինչպես նաև ռեստորանների/սրճարանների ներկայացուցիչների հետ։Հանդիպմանը ներկա էին նաև Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը և նրա տեղակալ Արմեն Մակարյանը, ինչպես նաև ԳՄԸՀ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական վերապատրաստում և հմտությունների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Արմինե Մելիք-Իսրաելյանը։
“Tourism development agency of Tavush Region’’ NGO on November 25 organized a workshop with representatives of Hotels / Guest Houses and Restaurants / Cafes of Dilijan community at Dilijan Municipality. The mayor, deputy mayor of Dilijan and expert of ‘Private Sector Development and Technical Vocational Education and Training South Caucasus’’ Program of GIZ Armine Melik-Israelyan also attended the meeting.

Visit Tavush's cover photo

Դիլիջանի համայնքապետարան/ Dilijan municipality/ Мэрия Дилижана

Ստորագրվեց փոխհամաձայնության հուշագիր

Տավուշի մարզում տուրիզմի զարգացման խթանմանն էր նվիրված «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի և մարզի համայնքների միջև այսօր Դիլիջանում փոխհամաձայնության հուշագրի ստորագրումը: Նախաձեռնությունն իրականացվում էր Տավուշ-Ռեգեն համագործակցության քաղաքների ցանցի շրջանակներում:

Դիլիջան Ռեզորթ հյուրանոցային համալիրում հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը, Տավուշի փոխմարզպետ Լևոն Սարգսյանը, Գերմանիայի Ռեգենի երկրամասային շրջանի ներկայացուցիչ Հերբերթ Ուննաշը:

Բանախոսներն անդրադարձան Տավուշ-Ռեգեն փոխգարծակցությամբ իրականացված ծրագրերին, տուրիզմի ոլորտի զարգացման գործում խոստումնալից համարելով մարզպետարանի, «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի և մարզի համայնքների միջև սերտ համագործակցությունը, խոստանալով լայն աջակցություն: «Տավուշի տուրիզմի զարգացման գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարտին Թովմասյանը ներկայացրեց հուշագրի ընդհանուր նկարագիրը և համայնքների հետ համագործակցության ակնկալիքները:

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը իր խոսքում երախտագիտություն արտահայտելով մարզպետարանին և աջակցող կազմակերպություններին նախկնում իրականացված ծրագրերի համար, հույս հայտնեց, որ հուշագրում ներառված ուղենիշները կիրականացվեն համայնքների ակտիվ գործունեությամբ:

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո քննարկվեցին ֆինանսական նախատեսումների, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծման և ծրագրերին առնչվող այլ հարցեր:

Want your business to be the top-listed Travel Agency in Ijevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address


Ijevan
4001
Other Ijevan travel agencies (show all)
Ijevan Tour Ijevan Tour
Metaghagortsner
Ijevan, 4001

Ճանաչողական արշավներ բոլոր ուղղություններով: