Garni info centre

Your guide in Garni...

Our address is: Kotayk Marz. Garni Tel. +374 098 58 42 58 E-mail: [email protected]

Հարգելի այցելու
Մենք սիրով հրավիրում ենք ձեզ այցելելու մեր կայք, որը նվիրված է Կոտայքի մարզի տեսարժան վայրերին, մասնավորապես Գառնիի տարածաշրջանին և Գեղարդավանքին:
Այցելելով մեր կայքը, դուք հնարավորություն կունենաք ծանոթանալու մեր հարուստ պատմությանը, ինչպես նաեւ տարածաշրջանի ինքնատիպ մշակութային ժառանգությանը, գեղեցիկ ավանդույթներին եւ մեր նոր ծրագրերին:
Մեր վեբ կայքի նպատակն է ապահովել փոքր, բայց բովանդակալի տեղեկատվություն բոլոր այն զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են այցելել Հայաստան :
Մեր կայքը հնարավորություն է տալիս կազմակերպել ձեր հանգիստը, շրջելու Կոտայքի մարզի տեսարժան վայրերով, գիշերել Գառնի եւ Գողթ գյուղերում, մոտիկից ծանոթանալ հայկական ավանդական ընտանիքներին, փորձել հայկական խոհանոցի յուրահատուկ ճաշատեսակները:
Սիրով սպասում ենք ձեր արձագանքներին եւ առաջարկություններին:
Կոտայքի մարզ, գ.Գառնի
Ստ.Շահումյան 6. // www.garnigeghard.com

Photos from Garni info centre's post

Cercle

Acid Pauli live @ Garni Temple

Գառնի

քարերի սիմֆոնիա

Photos from Garni info centre's post

Khosrov_forest_state_reserve

гарни

Поедем, поедим!": Армения
НТВ
гарни

Photos from Garni info centre's post

The temple in winter

Մեր ինֆորմացիոն կենտրոնը սիրով շնորհավորում է բոլորի ամանորն ու սուրբ ծնունդը և տեղեկացնում, որ Գառնիի տաճարը բաց կլինի նաև տոն օրերին։

Winter in Garni and Geghard

Շնորհավոր ձմռան առաջին օրը ☺️

Photos from Garni info centre's post

Գառնին արժանացել է 2018 թվականի անվանակարգով մրցանակին:

Շինարարական աշխատանքները շարունակվում են

Աշուն🙂

Սիրով տեղեկացնում ենք, որ >տանող ճանապարհի շինարարական աշխատանքները շարունակվում են, որի հետևանքով փակ է ձոր իջնող ճանապարհը:

Մեր տարածաշրջանը վերևից🙂

Տաճարն ու Մասիսը միասին

Աժդահակը Գեղամա լեռանշղթայի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Հանգած հրաբխային կոն է՝ 50 մ խորությամբ և 500 մ շրջագծով խառնարանով: Բացարձակ բարձրությունը 3597մ է, հարաբերականը՝ մինչև 400 մ։ Գոյացել է վերին անթրոպոգենում՝ հրաբխային արտավիժումների և լավային արտահոսքի հետևանքով։ Աժդահակի ծոցում թաքնվում է խառնարանային լիճը, կոչված իր իսկ անունով` «Աժդահակի լիճ»:: Աժդահակ անվանումը կազմված է Աժի և Դահական անուններից։ Աժի նշանակում է իժ, օձ, վիշապ, իսկ Դահականը վիշապի անվանումն է, որի դեմ, ըստ առասպելի, կռվում է ամպրոպի աստված Թրայետաոնան:

Աշունը Գառնիում և Գեղարդում
Autumn in Garni and Geghard

Գառնու ձորը աշնանը (1966)
կտավ, յուղաներկ
Տեղագրություն:
Մհեր Աբեղյանի թանգարան (ՀԱՊ-ի մասնաճյուղ)

Հավուց Թառից բացվող տեսարանները

Գառնիում ևս մարդիկ շարունակում են իրենց հարգանքի տուրքը մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին:

[10/04/18]   Տեղեկացնում ենք, որ Ազատի կիրճ և Խոսրովի անտառ տանող ճանապարհը վերանորոգման աշխատանքների պատճառով փակ կլինի հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 15-ը: Այնտեղ հնարավոր է հասնել Գառնիի հեթանոսական տաճարի ձախակողմյան ճանապարհով:

ԼԵԳԵՆԴԸ

Գառնիի անտիկ տաճարը կառուցված է ամրոցի հարավարևելյան բարձունքին՝ Ազատի կիրճի գրեթե եզրին: Կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ, սակայն հնագիտական և վիմագրական նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ այն ստեղծվել է առաջին դարի երկրորդ կեսին: Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին:
Քրիստոնեության ընդունումից հետո, երբ հեթանոսական մշակույթի գրեթե բոլոր կառույցները կործանվեցին, Գառնիի տաճարը բացառություն կազմեց և ծառայեց որպես Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովադուխտի ամառանոցային սենյակ: Տաճարը կանգուն մնաց մինչև 1679-ի երկրաշարժը, որից հետո փլուզվեց ամբողջությամբ:
Տաճարի քանդված մասերը ընկած էին տաճարի շուրջը, որը հնարավորություն տվեց վերականգնել նախնական տեսքը: 1880- ականներին հնագետ Ա.Ա Ուվարովը առաջարկեց տաճարի քարերը տեղափոխել Թիֆլիս և վերականգնել այնտեղ, սակայն, բարեբախտաբար տեխնիկական անհնարինության պատճառով դա հնարավոր չեղավ:
Նիկողայոս Մառը և իր արշավախումբը առաջինն են պեղել և բացել Գառնիի նախաքրիստոնաեական տաճարը: Հետագայում Բաբկեն Առաքելյանի ղեկավարած արշավախումբը բացահայտեց Գառնու ամրոցի ճարտարապետական ամբողջ համալիրը:
1969-թ-ի հունվարին ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի գլխավորությամբ սկսվեց վերականգնման աշխատանքները: Այն ավարտվեց 1975թ-ին՝ տաճարի կառուցումից ուղիղ 19 դար և կործանումից 3 դար անց:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ԱՆԿԱ՛Խ ՀԱՅԱՍՏԱՆ😊😊😊

[09/20/18]   Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին, Գառնիի հեթանոսական տաճարում կնշվի ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕՐԸ:
Սիրով հրավիրում ենք:

On September 22, at 16:00 THE NATIONAL CULTURAL HERITAGE PRESERVATION day will be celebrated in the pagan temple of Garni. We warmly invite you.

Մեր տաճարը երեկոյան ժամերին🙂🙂🙂

Garni

Սիրով տեղեկացնում ենք, որ Գառնիի ինֆորմացիոն կենտրոնը փառատոնին հաղթող ճանաչվեց անվանակարգում:
We are pleased to inform you that Garni info centre has become the winner in '' Cultural renaissance'' festival in the nomination of '' The significant achievements in the field of tourism"

Գեղարդի ճանապարհի վերանորոգման աշխատանքները ավարտված են: Ճանապարհը բաց է:
The renovation works of Geghard road are partly completed. The road is open now.

Մեր իսպանացի հյուրերը😊
OUR SPANISH GUESTS😊

ԿԱՔԱՎԱԲԵՐԴ
Կաքավաբերդը գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում՝ Ազատի աջ ափին: Հովհաննես Դրասխանակերտցին այն հիշատակել է որպես Բագրատունիների տոհմական տիրույթ: Բերդը եղել է Գևորգ Մարզպետունու հենակետ - նստավայրը: Ամրոցը գտնվեում է 2075մ բարձրությաբ լեռնագագաթին՝ երեք կողմերից խոր ձորերով շրջապատված: Այն հայտնի է նաև Գեղի կամ Քեղի բերդ անունով: Բացի աշտարակից և պատերից այնտեղ կառուցված է նաև միջնադարյան եկեղեցի:
>: (Ա. Բակունց)

Մեզ էին այցելել Խարկովի շրջանի սպորտային կազմակերպության անդամները:

ՄԱՇՏՈՑ ՀԱՅՐԱՊԵՏ ԵԿԵՂԵՑԻ
Գառնիում է գտնվում 12-րդ դարի կենտրոնագմբեթ փոքր եկեղեցի,որն ավանդաբար անվանում են (ըստ արձանագրության՝ Սբ. Աստվածածին): Այն միանավ կենտրոնագմբեթ է, իսկ արտաքինից՝ քառակուսի: Եկեղեցուն հարավից կից է նվիրատվական արձանագրություններով խաչքար-մահարձան:
MASHTOTS HAYRAPET CHURCH
In Garni you can find the small 12th century church traditionally called Mashtots Hayrapet ( originally - St. Astvatsatsin). There is a cross stone with manuscripts to the south of the church. It is a single - nave, square church. To the south of the church there is a cross-stone with engravements.

Շարունակվում է դեպի տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները:

Եվս մեկ զբոսաշրջիկ օգտվեց ձիով դեպի արշավից։

Գառնիի ինֆորմացիոն կենտրոնը կազմակերպում է ձիերով արշավներ դեպի և շրջակա տարածքներ, ու այսօր հոլանդացի զբոսաշրջիկները առաջինը օգտվեցին այդ հաճելի հնարավորությունից և ձիերով արշավեցին դեպի Ազատի կիրճ:

ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻ ՎԱՆՔ
Համաձայն լեգենդի՝մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշեցին թողնել աշխարհիկ կյանքը և ձորի մեջ տաճար կառուցել: Երկար ժամանակ չկարողանալով որոշել կառուցվելիք տաճարի վայրը՝ նրանք խնդրում են Աստծուն օգնել իրենց: Առավոտյան արթնանալով տեսնում են իրենց բրիչը՝ խրված լեռան կատարին: Աստվածահարս կույսի օգնությամբ նրանք քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բաց են անում հրաշագեղ մի տաճար և մինչև կյանքի վերջ հավատով ապրում և ծառայում են տաճարին: Այդտեղ էլ կնքում են իրենց երկնանվեր կյանքի մահկանացուն:
Գեղամա լեռնաշղթայի հարավարևմտյան կողմում՝ Ազատ գետի Գողթ վտակի ձորալանջին, ահեղ լեռների գրկում է ծվարել համայն հայության նվիրական այդ սրբություններից մեկը՝ Սուրբ Գեղարդավանքը: Այն հայկական միջնադարյան խոշոր համալիրներից մեկն է՝ հռչակավոր իր ինքնատիպ ու եկեղեցաշինության մեջ եզակի ճարտարապետական հորինվածքով՝ մի մեծ ժայռի մեջ փորված երկու վիմափոր եկեղեցիներով, գավիթներով, մեծ ժամատուն դամբարանով, խցերով ու մատուռներով, որոնք հարավային կողմում ներդաշնակորեն միանալով մեկ ուրիշ գավթի ու եկեղեցու, կազմում են պաշտամունքային մի համալիր՝ բնավ չզիջելով աշխարհի նմանօրինակ մյուս կառույցներին: Այս մենաստանը հիմնադրվել է Հայոց մեծ դարձից անմիջապես հետո՝ 301թ-ին Սուրբ Գրիգոր Լուսավորչի նախաձեռնությամբ:
Ի սկզբանե կոչվել է Այրիվանք՝ միաբանների ձեռքով փորված բնական այրերն իբրև ճգնարաններ օգտագործելու պատճառով: Շրջակայքում գտնվել են այդպիսի շուրջ 140 այր, որ ընդամենը մի մասն է բազում ճգնարանների: Այն շատ տուժել է սելջուկների արշավանքներից, սակայն կանգուն է մինչ օրս: 13-րդ դարից սկսած՝ Այրիվանքը աստիճանաբար վերանվանվեց Գեղարդավանք՝ ի պատիվ նույն դարից այստեղ պահվող Հայաստանյաց Եկեղեցու մեծագույն սրբություններից մեկի՝ Գեղարդի, որը նիզակի այն ծայրակալն է, որով հռոմեացի զինվորը խաչի վրա խոցեց Տեր Հիսուս Քրիստոսին:
Դարեր շարունակ Գեղարդը կանգուն է՝ որպես հայ ժողովրդի ստեղծագործ հոգու մարմնացում:

Want your business to be the top-listed Travel Agency in Garni?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

гарни

Location

Address


Kotayk Province
Garni