Best Time Tour

Տուրեր և ուղևորափոխադրումներ դեպի Հայաստանի, Արցախի, ինչպես նաև Վրաստանի ցանկացած վայր՝ բարձրակարգ և հարմարավետ մեքենաներով։

ԱՂԱՎՆԱՎԱՆՔ 🌳⛪🌳

Եկեղեցին գտնվում է Տավուշի մարզի Աղավնավանք գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք, գետակի աջ ափին` «Աղնաբադ» (Աղնաբաթ) անտառամասում, որի համար էլ հաճախ աղբյուրներում հանդիպում ենք Աղնաբադի վանք անունով: Աղավնավանք գետակի աջ ափին գտնվող Ս. Աստվածածին Անապատ եկեղեցու վերաբերյալ մատենագրական տեղեկությունները բացակայում են, մինչդեռ, համաձայն եկեղեցու վրա պահպանված վիմագրության, այն կառուցվել է XI-XII դդ.:

Գուշակեցի՞ք վայրը 🙃

Մի տաքուկ անկյուն 💚

Մյուրեն, Շվեյցարիա 🇨🇭

🚍 Կատարում ենք նաև ՄԱՏՉԵԼԻ ուղևորափոխադրումներ։ Մեքենաները նոր են, բարձրակարգ և ապահով։ Իսկ մեր հմուտ և բանիմաց վարորդն ազատ խոսում է 4 լեզուներով՝ հայերեն ռուսերեն անգլերեն և հունարեն։

👉Mercedes-Benz VIP 17+1 նստատեղ։ 2017 թ.
✔Ներսում կա սառնարան, TV մոնիտոր, բարձրախոս 🎤, օդորակիչ և USB, որպեսզի Ձեր հեռախոսների մարտկոցը միշտ լինի 💯 🙂։ Ունի նաև մեծ բեռնախցիկ։

👉 Hundai H-1 11+1 նստատեղ։ 2019 թ.

📲𝟎𝟕𝟕 𝟎𝟑 𝟏𝟎 𝟎𝟏
📞Viber/WhatsApp (+374) 𝟎𝟕𝟕 𝟎𝟑 𝟏𝟎 𝟎𝟏

🏕

ՄԱԿԱՐԱՎԱՆՔ 🙏

❓Իսկ դու գիտեի՞ր Մակարավանքի ավանդությունը։

Մակար վարպետը եկեղեցու քարերն էր կանգնեցնում։ Իր միակ որդին տաշում էր, նախշազարդում, իսկ նա շարում էր վարպետորեն։ Այսպիսով, ամեն օր քրտնաջան աշխատում, կառուցում էին, եւ դեպի երկինք էր խոյանում վանքի պատերը՝ օրեցօր ավելի բարձրանալով։ Վարպետ Մակարը վերեւում, կիսավարտ պատերի վրա էր գիշերում՝ կտրվելով հողից ու մարդկանցից, մինչեւ կկառուցեին ու կավարտեին շինությունը։ Բայց հանկարծ, օրերից մի օր նա զարմացած նկատում է, թե քարերի վրայի զարդանախշերը տարբեր են, իսկ քարերը իրար չեն համապատասխանում։ Բարձունքից հարցնում է՝ ի՞նչ է պատահել որդի, ինչո՞ւ նույնը չեն այլեւս զարդաքանդակները ու քարեր։ Սակայն նա որդու ձայնը չի լսում. նրան պատասխանում են, որ նա հիվանդ է...
Մի՞թե իր զավակը այլեւս չկա... Նա հասկանալով որդու կորուստը, ցած է նետվում վանքի գագաթից ու մահանում է։ Այսպիսով, Մակար անունով վարպետին թաղում են վանքի պատի տակ եւ նրա հիշատակին նվիրված՝ Մակարավանք են անվանում Սուրբ Տաճարը։

1001 եկեղեցիների քաղաք ԱՆԻ
Սուրբ Փրկիչ եկեղեցի 🙏

Կառուցվել է 1036 թ. Տրդատ ճարտարապետի ձեռքով: Ներսից ութախորան, իսկ դրսից 19-նիստանի շրջանաձեւ սրահի վրա բարձրանում է 1342 թ. վերակառուցված խոշոր գլանաձեւ թմբուկով գմբեթ, որը, ինչպես եւ հիմնական ծավալը, պատված է դեկորատիվ կամարաշարով: Եկեղեցու ներսում, խորանների վրա, պահպանվել են Ավետարանը ձեռքին Քրիստոսին, խորհրդավոր ընթրիքը եւ ավետարանիչներին պատկերող որմնանկարներ: Եկեղեցու արեւելյան կեսը փլվել է 1957 թ.:

Ձեր էջ ենք ուղարկում մի թաս վիտամին 🍓
🙃

Swiss Cow

Բաիր լու՜յս 💚
Իսկ դուք ջրվեժի՞ն էիք նայում, թե՞ կովին 😁

❓Իսկ դուք գիտեի՞ք... 😮

ՏՆՋՐԻ ԾԱՌ 🌳

Տնջրին ( Սխտորաշենի չինարին ) Արցախի ամենաբարձր և ամենատարեց ծառն է՝ 2039 տարեկան է։ ԽՍՀՄ-ում այս ծառը ևս ամենահինն ու ամենաբարձրն էր: Այն ունի 54 մետրից ավելի բարձրություն, ուշագրավ է փաստը, որ չինարիի բնում կարող է տեղավորվել ավելի քան 100 մարդ։ Ծառի տակից բխում է հորդառատ, սառնորակ աղբյուր։ Երբեմն, ապշած ծառ-հսկայի չափերից, մարդիկ տարբեր գրություններ են թողնում փչակում։ Դժվար է ասել, ինչու են մարդիկ սրբատեղի դարձրել հսկա չինարին, բայց այն, որ Տնջրի ծառը մեկ անգամ տեսնողը այլևս այն չի մոռանում, անվիճելի է: Ահա, թե ինչու է տարեցտարի ավելանում Տնջրի ծառը տեսնել ցանկացող զբոսաշրջիկների թիվը:
Տեղացիների պատմությունների համաձայն, այս ծառի տակ հանգստացել են այնպիսի ականավոր գործիչներ, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը, Րաֆֆին, Սայաթ-Նովան և այլոք:

Ⓑⓔⓢⓣ Ⓣⓘⓜⓔ Ⓣⓞⓤⓡ

Ո՞վ կապրեր այստեղ 🏡
Գրինդելվալդ 💚

Դե ասե՛ք, որտե՞ղ է 🙃

❗Ճանաչենք Հայաստանը ❤💙🧡

ՈՒԽՏԱՍԱՐ ⛰

Առաջին հայացքից դժվար է կողմնորոշվել: Լիճը (Ուխտալիճ, Ուխտասարի լիճ, Ծղուկի լիճ), որի ափին ժայռապատկերներն են, գտնվում է ծովի մակարդակից 3300 մետր բարձրության վրա: Լճից արևմուտք գտնվում է այսպես կոչված Ուղտասարը, այն սարը, որը նման է ուղտի սապատների: Լճից դեպի արևելք գտնվում է Ծղուկը, որին նույնպես Ուխտասար են ասում:
Ուխտասար հնավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում: Հայտնաբերվել է 1968 թվականին: Դեռ հազարամյակներ առաջ, դարեր շարունակ, այստեղ եկել են ուխտի, ծիսակատարություններ են արել, միգուցե զոհեր մատուցել:
Ուխտասարի ժայռապատկերների գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված են այծքարեր կամ իծագրեր անվանումները։ Բեզոարյան այծը մշտապես նախնադարյան բնախույզի դիտումների տեսադաշտում գտնվող, Հայկական լեռնաշխարհում տարածված սլացիկ, գեղեցիկ կենդանին էր։

Train

Նորից Շվեյցարիան 🇨🇭💚

Գուշակեցի՞ք վայրը 🙃

Swiss

Հրաշք տեսարան 💛

Swiss Uri

Օրն ավարտենք այս հրաշալի հոլովակով 💚

Եթե իսկապես սիրում ես բնությունը, ապա գեղեցկություն կգտնես ամենուրեք։

Բոլցանո, Իտալիա 🇮🇹

Հեքիաթ 💚

ՇԱՔԻԻ ՋՐՎԵԺ 🌊

🗺 Գտնվում է Հայաստանում` Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18 մետր։ Շաքիի ջրվեժը տեղակայված է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, Որոտանի կիրճում:

Ըստ ավանդության թշնամիները Գեղարքունի գավառից 93 գեղեցիկ աղջիկ են ուղարկում Մուղանում բանակ դրած իրենց առաջնորդին: Երբ գերի աղջիկների քարավանը հասնում է այստեղ, դիմելով իրենց առևանգիչներին` նրանք ասում են. «Մենք երկար ճանապարհին շատ փոշոտվել ու կեղտոտվել ենք, թույլ տվեք գետում լողանանք, նոր ներկայանանք ձեր մեծերին»:
Առևանգիչները համաձայնում են: Աղջիկները մերկանալով նետվում են Որոտանի ալիքների մեջ և սուզվելով` անհետանում: Միայն Շաքե անունով մի կապուտաչյա աղջիկ, Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել:
Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն նույն վայրկյանին գետակի մեջ հրաշքով մի ժայռ է խոյանում, և ջուրը, նրա վրայով գահավիժելով, իր ճերմակ փրփուրների տակ թաքցնում է Շաքեին: Դրանից հետո այդ ջրվեժն ու նրա մոտ գտնվող գյուղը կոչվում են Շաքեի անունով:

Ⓑⓔⓢⓣ Ⓣⓘⓜⓔ Ⓣⓞⓤⓡ

Լքված մի տնակ 🏚

Խնձորեսկի ճոճվող կամուրջ 🌁

Սյունիքի մարզ, գյուղ Խնձորեսկ։

Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորեսկի երկու «ափերը»` Հին և Նոր Խնձորեսկները, որտեղից երևում են Խնձորեսկի չորս եկեղեցիները և «Ինը մանուկի» աղբյուրը։
Կամուրջը կառուցվել է 2012 թվականին խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյանի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ, ով կառույցը նվիրել է ծնողների՝ Հայկ և Թամարա Ալեքսանյանների հիշատակին։

Ⓑⓔⓢⓣ Ⓣⓘⓜⓔ Ⓣⓞⓤⓡ

Հնարավո՞ր է հոգնել ջրվեժի ձայնից 🌊
Ուրի, Շվեյցարիա 🇨🇭

Պերու 🌈
ՎԻՆԻԿՈՒՆԿԱ։ Այսպես են անվանում այս լեռները տեղացի հնդկացիները, որը թարգմանաբար կոչվում է ԾԻԱԾԱՆԻ ԳՈՒՅՆԵՐՈՎ ԼԵՌՆԵՐ։

ՋԱՍՊԵՐ ազգային պարկ, ԿԱՆԱԴԱ 🇨🇦

ԱՐԱՐԱՏԸ տիեզերքից 🗻
Հրաշք է չէ՞ 💙

Լուսանկարն արել է ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին 🚀

❗Ճանաչենք ՀԱՅԱՍՏԱՆԸ 🇦🇲

ՇԻՐԱԿԻ մարզ, գյուղ ՍԱՌՆԱՂԲՅՈՒՐ

ՍԲ. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ՈՒԽՏԱՏԵՂԻ և ԲՈՒԺԻՉ ԱՂԲՅՈՒՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Սառնաղբյուրի առեղծվածային աղբյուրը բխում է գյուղի ծայրամասում գտնվող ժայռափոր քարանձավից: Իսկ արդեն քարանձավը երկու մասից է բաղկացած. առաջինն աղոթարանն է, որտեղ մոմ են վառում ու ժապավեններ են կապում։ Քարայրի այդ սրահով կարելի է թափանցել քարանձավի երկրորդ՝ «ջրային» սրահը, որտեղից աղբյուրն է բխում։ Մաքրամաքուր ու սառնորակ ջուր։ Ըստ ավանդության` այն բուժիչ է, դրա համար այստեղ ամբողջ Հայաստանից գալիս են ՝ «ջրաբուժվելու»։
Ըստ ավանդության՝ ինչ-որ ժամանակ այդ անձավում է ապաստանել Գրիգոր Լուսավորիչը, և այդ մասին վկայում է մուտքի մոտ փակցված ցուցանակը։ Այս աղբյուրի ջուրը նրան ուժ է տվել:
Ամառ և ձմեռ այս անձավի ներսում ջերմաստիճանը +10 աստիճան է։

ԶՎԱՐԹՆՈՑ ՏԱՃԱՐ

Զվարթնոց տաճարը կառուցվել է 7-րդ դարում է և հանդիսանում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից մեկը, հայերի պարծանքը՝ հոյակերտ և վեհաշուք: Ըստ պատմիչների տեղեկությունների՝ Զվարթնոց տաճարը կառուցվել է 643 թվականին:

20-րդ դարի վերջին տասնամյակներին վերականգնված Զվարթնոցը հայտնի է աշխարհին:

Տարիների ընթացքում պեղումների ժամանակ Զվարթնոցի տարածքում հայտնաբերվել են Հայաստանի միջնադարյան արհեստագործական տարբեր առարկաներ՝ մետաղյա գործիքներ, գամեր և դաշույններ, գութանի և արորի լայն ու նեղ խոփեր, տարբեր զարդեր, ապակյա բազմերանգ և նրբագեղ ապարանջաններ, լավ պահպանված աղամաններ, քրեղաններ, սափորներ, անուշահոտ յուղեր, օծանելիք, դեղամիջոցներ, սնդիկ պահելու համար անոթներ, ջնարակած բազմերանգ և միագույն խեցեղեն, 500լ տարողությամբ կավե երկու մեծ կարասներ, որոնք օգտագործվել են գինի պահելու համար:

Սբ. ՀՌԻՓՍԻՄԵ եկեղեցի 🙏
Սյունիքի մարզ, գյուղ Տոլորս

1861թ.-ին կառուցված բազիլիկ եկեղեցին հին բնակավայրի հետ 1974-ից մնացել է Տոլորսի ջրամբարի ջրերի տակ, սակայն մինչ օրս էլ ջրի մակարդակի իջնելուն պես հասանելի է դառնում տեղացիներին, այնինչ մնացած դեպքերում մինչեւ տանիքը ծածկվում է ջրով:

💚

Զինվո՛ր, հիմա իմ տաք կոպին
Խրամատիդ սառ գիշերն է,
Ու ալեկոծ հոգուս ափին,
Հարազատ տան քո հուշերն են:

Շնորհակալ ենք Ձեզանից և հպարտ ենք Ձեզանով։

Բարի և խաղաղ գիշեր բոլորին 🙏

Ⓑⓔⓢⓣ Ⓣⓘⓜⓔ Ⓣⓞⓤⓡ

⛰Լեռնե՞րն են նայում եղևնիներին🌲🌲, թե՞ եղևնիները լեռներին։
Ի՜նչ գեղեցիկ նկար է 💚
❓Իսկ դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս նկարը։

❓ Կարո՞ղ ես ասել, ո՞ր գետն է 💙

Տաթևը 💚
🙏

Լիներ հեռու՜ մի անկյուն 🏠

Best Time Tour

Best Time Tour-ը Ձեզ է առաջարկում բարձրակարգ, հարմարավետ և ապահով ուղևորափոխադրումներ (տուրեր) դեպի ՀՀ, Արցախ և Վրաստան:

Մեր վարորդը ազատ խոսում է 4 լեզուներով՝

Հայերեն, Ռուսերեն, Անգլերեն և Հունարեն

M ercedes-Benz VIP 17+1 նստատեղ 2017 թ.: Ներսում կա օդորակիչ, TV մոնիտոր, սառնարան և USB համար նախատեսված տեղեր:

Hundai H-1 11+1 2019 թ.

LEXUS GX470

Want your business to be the top-listed Travel Agency in Byureghavan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Swiss Cow
Train
Swiss
Swiss Uri
Transportation in Himalayas
Մայրիկ
Թորմակավանք
Dendropark
Bee 🐝
Video by WWF
Դաշտերը և Հատիս սարը
Rainbow

Location

Category

Telephone

Address


Zoravar Andraniki 37/12
Yerevan
2214

Opening Hours

Monday 08:00 - 23:00
Tuesday 08:00 - 23:00
Wednesday 08:00 - 23:00
Thursday 08:00 - 23:00
Friday 08:00 - 23:00
Saturday 08:00 - 23:00
Sunday 08:00 - 23:00
Other Tour Agencies in Yerevan (show all)
Մատչելի Ավիատոմսեր Մատչելի Ավիատոմսեր
Yerevan
Yerevan, 0010

ԱՄԱՌ ՄՈՏԵՆՈՒՄ Է ! Դիմավորի'ր այն մեր օգնությամբ Բարսելոնայում, Կրետեում, Ռոդոսում, Բուրգասում, Վառնայում, Կատանիայում և Վենետիկում )))

Signature TOUR Signature TOUR
Nalbandyan 5
Yerevan

turism

Crystal Travel Armenia Crystal Travel Armenia
Abovyan 25
Yerevan, 0009

Tours in Armenia and around the world, Visa, Travel Insurance, hotel bookings.

Caucasus Holidays Caucasus Holidays
20 Marshal Baghramyan Ave.
Yerevan, 0019

Caucasus Holidays is an incoming tour operator established Armenia, providing exclusive services for those who wish to travel with pleasure.

Musée d'histoire de l'Arménie Musée d'histoire de l'Arménie
Republic Square
Yerevan, 0010

TAXI Santas New TAXI Santas New
Arabkir
Yerevan

ITour Armenia ITour Armenia
Boulevard Plaza, 64 Aram Str.
Yerevan, 0010

Travel agency

Nelli Travel - Armenia Nelli Travel - Armenia
Shirazi G1 Area, House 60
Yerevan

NELLI TRAVEL is a privately owned Travel Company based in Yerevan, Armenia. The company has earned the trust of its partners and loyalty of its Customers through successful business in the travel market. We guarantee high quality for all of the rendered s

Fashion Tour Armenia Fashion Tour Armenia
Yervand Kochar 13
Yerevan, 0025

The first and only organization in Armenia specialized in Fashion Tourism. We organize creative, cultural, shopping tours; photoshoots and fashion events.

Econom Tour Armenia Econom Tour Armenia
26A M. Khorenatsi Str
Yerevan, 0026

Տուրիստական գործակալություն: - Արշավների կազմակերպում: - Հյուրանոցների ամրագրում:

Travel Armenia Travel Armenia
1 Paronyan Street
Yerevan, 0015

Travel Armenia DMC Exciting country

ECO Farm ECO Farm
Yerevan, Avan
Yerevan, 0001

Ecological farming is recognized as the high-end objective among the proponents of sustainable agriculture.