Friends Travel Club

«Ֆրենդս Թրավել Քլաբը» զբաղվում է արտագնա և ներգնա տուրիզմով,ավիատոմսերի վաճառքով։

Operating as usual

Սիրով տեղեկացնում ենք, որ ս.թ. մարտի 6-ից սկսած Ֆլայդուբայ ա/ը իրականացնելու է ևս մեկ կանոնավոր չվերթ՝ շաբաթվա 6-րդ օրը:

Չվացուցակ՝

Ժ. 14.15 Դուբայ-Երևան
Ժ. 18.50 Երևան–Դուբայ
—————————————-
094 02 05 06

🇷🇺|🇦🇲 Փետրվարի 15-ից Aeroflot-ը վերսկսում է կանոնավոր չվերթերը՝ Մոսկվա-Երևան-Մոսկվա երթուղով
📅Հաճախականությունը՝ շաբաթական չորս չվերթ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ

[02/01/21]   Որ լաբորատորիաներում պետք է covid-19-ի թեստ հանձնել՝ ՌԴ մեկնելու համար. Ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող 7 լաբորատորիա` «Ցիտո» բժշկական կենտրոնի, «Նորմեդ» բժշկական կենտրոնի, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի «Աստղիկ» բժշկական կենտրոնի լաբորատորիաներն ու «ԲԻՈՄԵԴ», «ՊՐՈՄ-ՏԵՍՏ», «ԷԿՈՍԵՆՍ», «ԳԻՍԱՆԵ» ՍՊԸ-ի Դավիդյանց լաբորատորիաները։ Աշխատանքներ են իրականացվում լաբորատորիաների ցանկն արագ ընդլայնելու ուղղությամբ:

[02/01/21]   #Greece#travel#summertime#

ՀՀ առողջապահության նախարարություն

«Ճամփորդի՛ր առանց Covid-19-ի» հավելվածի ներբեռնման և գործարկման վերաբերյալ ուղեցույց։

Ճամփորդե՛ք Հայաստանից դեպի Շարժա` ս.թ. փետրվարի 13-ից։ Երկկողմանի ավիատոմսի արժեքը կներառի մեկ անվճար չեղարկում կամ օրվա փոփոխություն թռիչքից 4 ժամ առաջ, ուղեբեռ, սնունդ և նստատեղ։
Ամրագրումների համար զանգահարեք

❗Փետրվարի 1֊ից մինչև մարտի 1֊ը ՀՀ և ՌԴ միջև կգործարկվի 《Ճամփորդում եմ առանց covid-19》 ծրագիրը 🇦🇲|🇷🇺

ՀՀ քաղաքացիները կկարողանան մեկնել ՌԴ ներկայացնելով՝

1. Անձը հաստատող վավեր փաստաթուղթ (անձնագիր),
2. Թռիչքից ոչ շուտ, քան 72 ժամ առաջ հանձնված ՊՇՌ տեստի բացասական պատասխան՝ արտացոլված վերոնշյալ բջջային հավելվածում։

Посольство России в Армении

Խմբային ճանապարհորդություն դեպի Տանզանիա Վարդան Սարգսյանի հետ։
Մարտի 16-25
Արժեքը սկսած 1299 եվրոյին համարժեք դրամից,որը ներառում է՝
✅Ավիատոմսեր
✅Դիմավորում-ճանապարհում
✅Հյուրանոցի կացություն
''Sandies Baobab Beach 4''
(հյուրանոցը կարող է փոփոխվել)
✅Նախաճաշ , ընթրիք
✅Նշված էքսկուրսիաները
✅Ռուսախոս գիդի ծառայություն
Արժեքը չի ներառում
❌Վիզա 50$
❌Քովիդի թեստ 15.000 դրամ
--------------------------------------------------
✅Օր 1 (Մարտի 16)
Թռիչք դեպի Զանզիբար։
✅Օր 2 (Մարտի 17)
Ժամանում Տանզանիայի Զանզիբար կղզի։
Տեղավորում հյուրանոցում,որը գտնվում է հենց օվկիանոսի ափին։
Ազատ օր։
✅Օր 3 (Մարտի 18)
✔️Վաղ առավոտյան այցելություն Սթոուն Թաունի նավահանգիստ:
✔️Անգլիական տաճար
✔️Այցելություն ստրկության պալատների ցուցահանդես
✔️Նավով կարճ ճանապարհորդություն դեպի Փրինս կղզի (կղզին նաև կոչում են Կրիաների կղզի։ Շատերը այս կղզի այցելում են կրիաների հետ շփվելու համար, և, իհարկե,դուք ևս կունենաք նման հնարավորություն:
✔️Փրիզ կղզու պատմությունն ու բնակիչներին ծանոթանալուց հետո տեղափոխում մեկ այլ ՝ Նակուպենդու կղզի։ Քանի որ այս կղզին ջրից դուրս է գալիս օրվա ընթացքում միայն մի քանի կարճ ժամով, այն կոչել են «Անհետացող»:
✅Օր 4 (Մարտի 19)
Ազատ օր հյուրանոցում`օվկիանոսի ափին։
✅Օր 5 (Մարտի 19)
✔️Էքսկուրսիա դեպի Քարե քաղաք: Քարե քաղաքը հայտնի է արաբական և հնդկական գունագեղ դռներով, Հին բերդով և նաև Ֆրեդի Մերկուրիի ծննդավայրն է։
✔️Այցելություն Մարուխուբի պալատի ավերակներ: Պալատը կառուցվել է 1880-1882 թվականներին Սուլթան Սաիդ Բարգաշի համար որպես հարեմ։ Այստեղ նա իր հարճերին էր տեղավորում , իսկ ինքը ՝ սուլթանը, ապրում էր Զանզիբար քաղաքի պալատում:
✔️Այցելություն համեմունքների այգիներ: Զանզիբարի պատմությունը սերտորեն կապված է մեխակի, մշկընկույզի, դարչինի, պղպեղի և շատ այլ համեմունքների հետ, որոնք տեղական բնակչության առօրյա կյանքի կարևոր բաղադրիչներն են: Մեր շրջագայությունը ձեզ տանում է համեմունքների տնկարկներով: Դուք կտեսնեք՝ ինչպես են այս տնկարկներում աշխատողները բարձրանում ծառերը, փնտրում հատուկ բույսեր և կտրում կեղևը:
✅Օր 6 (Մարտի 20)
Ազատ օր հյուրանոցում`օվկիանոսի ափին։
✅Օր 7 (Մարտի 21)
Ազատ օր հյուրանոցում`օվկիանոսի ափին։
✅Օր 8(Մարտի 22)
Ազատ օր հյուրանոցում`օվկիանոսի ափին։
✅Օր 9 (Մարտի 23)
Ազատ օր հյուրանոցում`օվկիանոսի ափին։
✅Օր 10 (Մարտի 24)
Ազատ օր հյուրանոցում`օվկիանոսի ափին։
✅Օր 11(Մարտի 25)
Տրանսֆեր դեպի օդանավակայան և թռիչք դեպի Հայաստան։
❌Ուշադրություն.
Ճանապարհորդության 6-10 օրերին կազմակերպվում է հինգ օրյա ուղևորություն դեպի իրական Տանզանիա՝ սաֆարի այգիներ,որտեղ կա հնարավորություն տեսնելու կենդանիներին իրական կյանքում,հանդիպելու վայրի ցեղերին:
✅Մարտի 20
✔️Թռիչք Զանզիբարից դեպի Կիլիմանջարո։
Տեղափոխում օդանավակայանից դեպի հյուրանոց
''Original Masai Lodge'',որը գտնվում է Կիլիմանջարոյի ստորոտում:
✔️Այցելություն Մասայի ցեղերի գյուղ,որտեղ կտեսնեք վայրի ցեղերի իրական առօրյան,կծանոթանաք նրանց ավանդույթներին և կենցաղին։
Մասայները Արևելյան Աֆրիկայի ցեղախմբերից են: Նրանց հետ կապված շատ վիճահարույց հարցեր կան:
Հանգիստ հյուրանոցում։
✅Մարտի 21
✔️Նախաճաշ և տեղափոխում Էյասի լիճ:
Լճի ափին ապրում են միմյանցից բոլորովին տարբերվող Հաճա և Դատոգ ցեղախմբերը: Նրանք վարում են քոչվոր ապրելակերպ, զբաղվում են որսորդությամբ։ Նրանք հիանալի ապրում են անապատում, և շատ հմուտ նետաձիգներ են։ Դուք հաստատ կապշեք։ Հակառակ նրանց՝ Դատոգա ժողովուրդը միշտ զբաղվել է անասնապահությամբ և հողագործությամբ։ Ժամանակին նրանց հետ են մղել դեպի Էյասի լիճ այլ ցեղերը, որոնք շատ ավելի լավ զենք ունեին ու թվով գեըազանցում էին նրանց։ Հայտնվելով զարգացող աշխարհից հեռու ՝ Հաձա և Դաթող ցեղերը մնացին անձեռնմխելի և կարողացան պահպանել իրենց կյանքը: Դրա շնորհիվ այժմ մենք կարող ենք ընկղմվել պարզունակ աֆրիկյան կյանքի մթնոլորտում և նույնիսկ նրանց հետ որսի գնալ:
✔️Երեկոյան կացություն ''Lake Eyasi Lodge'' հյուրանոցում։
✅Մարտի 22
Տեղափոխում Նգորոնգորո։
✔️Այցելություն Տանզանիայի լավագույն Սաֆարի պուրակ:Խառնարանի հատակի մեծ մասի արոտավայր լինելու պատճառով այստեղ գերակշռում են կաթնասունները, ինչպիսիք են զեբրը, գնուն, վիթը, գոմեշը, եզնայծը և աֆրիկյան վարազը: Խառնարանի թեք պատերը ծառայում են այն բանին, որ կենդանիները չգաղթեն՝ ինչպես մոտակայքում գտնվող Սերենգետիի սարահարթերի կենդանիների: Այս վայրեր այցելող մարդկանց թիվը տարեցտարի աճում է։ Բոլորն են ցանկանում տեսնել ռնգեղջյուր, առյուծ կամ բորենի:
✔️Հատուկ մեքենաներով մենք միասին կշրջենք այգում և կհետևենք կենդանիների իրական կյանքին։
✔️Տեղավորում ''Maramboi Lodge ''հյուրանոցում։
✅Մարտի 23
✔️Վաղ առավոտյան այցելություն Տարանգինե պուրակ։
Այս ազգային պարկը Սաֆարի ամենահետաքրքիր վայրերից մեկն է Տանզանիայում:
Դրա հիմնական տեսարժան վայրը Տարանգիր գետն է, որը միակն է այս տարածքում և համարվում է սմբակավոր կենդանիների և գիշատիչների հիմնական ջուր խմելու վայրը։
Տարանգիրե ազգային պարկը հիմնադրվել է 1970 թ, ունւ 2850 քառ. Կմ տարածք: Սա տափաստան է ՝ բլուրներով և ճահիճներով, բավականին շատ բուսականությամբ և հարուստ կենդանական աշխարհով:
✔️Տեղափոխում հյուրանոց,ընթրիք։
✅Մարտի 24
✔️Առավոտյան թռիչք դեպի Զանզիբար։
✔️Տեղափոխում օդանավակայանից հյուրանոց և հանգիստ օվկիանոսի ափին։
➖Ցանկության դեպքում այս հինգօրյա ճանապարհորդությանը միանալու համար,հարկավոր կլինի հավելյալ վճարել 699 եվրոյին համարժեք դրամ։
Արժեքը ներառում է՝
✅Մեքենա բոլոր օրերի ընթացքում
✅Ռուսախոս գիդ
✅Հյորանոցի կացություն
✅Երեք անգամյա սնունդ
✅Բոլոր վայրերի մուտքերի տոմսերը։
❌Արժեքը չի ներառում Զանզիբար-Կիլիմանջարո-Զանզիբար ավիատոմսը (այս պահին 90.000 դրամ):
---------------------------------------------------
Տեղերը խիստ սահմանափակ են։
Խմբին միանալու համար զանգահարել «Վարդան Թրավել»։
Հեռ՝ 094 02 05 06
Հասցե՝ Հրաչյա Քոչար 15

Երկարաժամկետ Աշխատանքային վիզա դեպի Եվրոպա📍
☑️Աշխատանք ինչպես կանանց այնպեսել տղամարդկանց համար
☑️Աշխատատեղերի մեծ ընտրություն
☑️Տարիքային սահմանափակում 19 - 60

🔴Մուտքի արտոնագրերի վերաբերյալ ամբողջական տեղեկություն ստանալու համար այցելեք մեր գրասենյակ կամ զանգահարեք:
📞 094 02 05 06,095 55 55 67
📍 Հր. Քոչար 15

Սիրահարների տոնին հայտնվեք Մալդիվյան կղզիների դրախտում․․․
#Maldives ❤️Հյուրանոցների տարբերակներ 2021թ փետրվար ամսվա համար:
Փաթեթները 2 անձի համար են․
❗Չեն ներառում ավիատոմսեր (✈1 տոմսի մոտավոր արժեքը 1000$ + - համարժեք դրամ)
SUN ISLAND RESORT & SPA 2550$ համ. դրամ
PARADISE ISLAND RESORT & SPA 2560$ համ. դրամ
ROYAL ISLAND RESORT & SPA 3050$ համ. դրամ
ANGAGA ISLAND RESORT & SPA 2780$ համ. դրամ
THULHAGIRI ISLAND RESORT & SPA 3160$ համ. դրամ
REETHI FARU RESORT 2810$ համ. դրամ
REETHI BEACH RESORT 3330$ համ. դրամ
Արժեքները ներառում են՝
🏡7 գիշեր կացություն,
🥣3 անգամյա սնունդ,
🚤երկկողմ տրանսֆեր, բոլոր հարկերը
Ամրագրումների համար գրել կամ զանգահարել՝
+374 94 02 05 06 Viber,WhatsApp

Անցկացրեք ամնոռանալի հանգիստ Ամբերդ հյուրանոցում։Այստեղ միշտ ջերմ մթննոլորտ է։
Սենյակի արժեքը ներառում է ․

Ստանդարտ սենյակ 2 անձի համար
Նախաճաշ
Փակ լողավազան
Բացօթյա լողավազան (սեզոնյաին)
Ֆիննական, արևելյան շոգեբաղնիքներ
Բիլիարդ
Սեղանի թենիս
Մանկական սենյակ
Բաց ավտոկայանատեղի
Դահուկային սահուղի անվճար մուտք (սեզոնային)
Հավելյալ մահճակալ մինչև 6 տարեկան 1 երեխա
----------------------------------------
Ամրագրումների համար կարող եք զանգահարել ՝ +374 94 02 05 06

10 հետաքրքիր փաստ ՔԻՇ կղզու մասին

1️⃣Քիշ (պարս․՝ کیش), Պարսից ծոցի ավազանին պատկանող փոքր կղզի, գտնվում է Իրանի հարավային մասում՝ Հորմոզգանի նահանգում: Կղզին առաջացել է փոքր մարջանից, ու ամեն տարի ավելանում է կղզու տարածքին 0,5 սմ։

2️⃣Հանդիսանում է Իրանի և Պարսից ծոցի ամենախոշոր լողափային հանգստավայրերից մեկը, ամենահայտնին Իրանի զբոսաշրջության համար: 2010 թվականին ամերիկյան The New York Times պարբերականը թողարկեց աշխարհի ամենագեղեցիկ և գեղատեսիլ կղզիների թոփ տասնյակը, որտեղ ներառվել էր նաև Քիշը: Տարածքը կազմում է 91.5 կմ²

3️⃣ Կղզու ամբողջ տարածքը ազատ տնտեսական գոտի է: Դրանով է պայմանավորված մեծաքանակ մոլեր ու շուկաների առկայությունը։ Կղզին իդեալական է շոփինգ սիրողների համար։

4️⃣ Որպես զբոսաշրջային ծախսեր, կղզին շատ մատչելի է։ Ռեստորանում սնվելու համար պետք է 3 - 5 դոլար, դայվինգի համար 10 - 12 դոլար, իսկ տաքսիները ընդամենը 1 - 2 դոլար կղզու տարածքում։

5️⃣ Կղզին նաև հանդիսանում է Մերձավոր Արևելքի ամենաժամանակակից ու մաքուր վայրերից մեկը։ Իսկ Իրանական ու եվրոպական խոհանոցի բազմազան վայելքները, միգուցե ձեր գիրացման պատճառը հանդիսանա։

6️⃣ Քիշ կղզին ունի նաև պատմական մեծ անցյալ։ Արաբալոզու բնիկները մինչ այսօր ապրում են իրենց ավանդական կենցաղով ու սովորույթներով։

7️⃣Քիշում առկա է հին ստորգետնյա քաղաք որը օգտագործվել է խմելու ջուր հայթայթելու, ու նաև մատակարարելու անցնող նավերի համար։

8️⃣ Քիշ կղզու տեսարժան վայրերից են՝ Հունական նավ, որը ծանծաղուտում խրվել է մոտ 50 տարի առաջ,
կենդանաբանական այգի և դելֆինարիում, ջրաշխարհներ, հին նավահանգիստ, Հարիրե քաղաք, ․․․ :

9️⃣ Մուսուլմանական երկրի այս կուրորտային վայրը նույնպես ունի իր յուրահատկությունը. Բայց կանանց համար կա առանձին լողափ որը եվրոպական չափանիշներով կարող են լողանալ։ Իսկ համեմատական կարգով ավելի ազատ է քան Իրանի այլ քաղաքներ։

1️⃣0️⃣ Քիշ կղզին աշխարհի հազվադեպ վայրերից է, որի թթվածինի հարաբերությունը օդում ավելի շատ է քան նորմայից։

Շարմ Էլ Շեյխ
***31.01.2021 - 07.02.2021 ***
ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ
Հյուրանոց
Ավիատոմս
Դիմաորում/ճանապարհում
1 անձը երկտեղանի համարում
Մանրամասների համար զանգահարեք 094 02 05 06

Շոփինգ և բիզնես տուր դեպի ԻՐԱՆ-ի մայրաքաղաք՝
Թեհրան
26 - 29 հունվար 2021 Գինը մեկ անձի համար երկտեղանոց սենյակում կազմում է ՝
350 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀԴ

👀 Այցելելու ենք Թեհրանի Մեծ շուկա, ոսկու շուկա, Իրանական հագուստի բրենդներ, Սննդի շուկաներ, Կաշվե իրերի փողոց, լուսամփոփների փողոց, ժամանակակից մոլեր ․․․․ և նաև Թեհրանի պատմական ու ժամանցային վայրեր։ 👀

Փաթեթը ներառում է՝
✅Երևան - Թեհրան միակողմանի ավիատոմս
✅ Թեհրան - Երևան ուղևորափոխադրամիջոց
✅ 3 օր գիշերակաց Թեհրանի 3* հյուրանոցում
✅ նախաճաշ
✅ հմուտ գիդ - թարգմանիչ ((պարսկերեն հայերեն լեզվին տիրապետող))

Փաթեթը ՉԻ ներառում՝
❌COVID19 TEST
Մանրամասների համար զանգահարեք՝ 094 02 05 06 Viber WhatsApp

#Maldives ❤️Հյուրանոցների տարբերակներ 2021թ փետրվար ամսվա համար: Հաշվարկը 2 անձի համար է
❗Չի ներառում ավիատոմսեր (✈1 տոմսի մոտավոր արժեքը 1000$ + - համարժեք դրամ)

SUN ISLAND RESORT & SPA 2550$ համ. դրամ
PARADISE ISLAND RESORT & SPA 2560$ համ. դրամ
ROYAL ISLAND RESORT & SPA 3050$ համ. դրամ
ANGAGA ISLAND RESORT & SPA 2780$ համ. դրամ
THULHAGIRI ISLAND RESORT & SPA 3160$ համ. դրամ
REETHI FARU RESORT 2810$ համ. դրամ
REETHI BEACH RESORT 3330$ համ. դրամ
Արժեքները ներառում են՝
🏡7 գիշեր կացություն,
🥣3 անգամյա սնունդ,
🚤երկկողմ տրանսֆեր, բոլոր հարկերը

Ամրագրումների համար գրել կամ զանգահարել՝
+374 94 02 05 06 Viber,WhatsApp

Հիանալի առաջարկ Ծաղկաձորի ,,Russia ,, հյուրանոցից․
1 անձը երկտեղանոց սենյակում 21 250 դրամ
Գինը ներառում է․
✔️3 անգամյա սնունդ
✔️հյուրանոցային ծառայություն
Ամրագրումների համար զանգահարեք՝
+ 374 94 02 05 06 Viber,WhatsApp

ԽՄԲԱՅԻՆ ՏՈՒՐ Իրանի ՔԻՇ կղզի + Իսֆահան քաղաք
👉 12 - 19 փետրվար 2021 👈
550 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀԴ Գնի մեջ ներառած է՝
✅ Երևան - Թեհրան - Երևան ավիատոմսը
✅ Թեհրան - Քիշ և Քիշ - Իսֆահան ներքին չվերթի տոմսը
✅ 6 օր գիշերակաց Քիշ կղզու 4*+ բարձրակարգ հյուրանոցում
✅ 1 օր գիշերակաց Իսֆահան քաղաքի 4* հյուրանոցում
✅ Նախաճաշ
✅ էքսկուրսիա Քիշ կղզում
✅ Էքսկուրսիա Իսֆահան քաղաքում
✅ Հայալոզու գիդ - էքսկուրսավար
✅ Բոլոր ներքին տրանսֆերները
Փաթեթը ՉԻ ներառում՝
❌COVID19 թեստ
❌տեսարժան վայրերի մուտքի տոմսերը
Մանրամասների համար զանգահարեք՝ +374 94 02 05 06

Ամրագրեք փաթեթներ 17․01-24․01 EVN-SSH-EVN թռիչքի համար (6գիշեր/7օր) մատչելի արժեքներով
📍Արժեքները ներառում են`
✅Գործակալական միջնորդավճար 7%
✅Ավիատոմսեր՝ Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան
✅Կեցությունը հյուրանոցում
✅All inclusive սնունդ
✅Ուղևորափոխադրում
Երևան-Շարմ էլ Շեյխ Covid-19 ՊՇՌ թեսթի արժեքը 1անձի համար՝ 10.000 ՀՀ դրամ
+37494020506 Viber Whats App

Սերբիայի կառավարությունը չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում: Որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում 2019 թ.ի հոկտեմբերի 28-ին: Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում: Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի միջազգային գործունեության զարգացման համատեքստում միության անդամ-պետությունների վարչապետները մի կողմից և Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչը ստորագրել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր:

[12/28/20]   ՀՀ քաղաքացիներ ուշադրություն... ՌԴ կարող են մուտք գործել անհետաձգելի բուժման նպատակով մեկնող ՀՀ քաղաքացիները

Ելնելով վերջին շրջանում արձանագրված մի շարք դեպքերից՝ կապված այն ՀՀ քաղաքացիների հետ, ովքեր ներկայիս արգելքների պահպանման պայմաններում բուժման նպատակով մեկնում են ՌԴ և անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով բախվում են տարաբնույթ խնդիրների, անհրաժեշտ ենք համարում ընդգծել հետևյալը․

☑️ Բուժման նպատակով ՌԴ կարող են մուտք գործել բացառապես այն ՀՀ քաղաքացիները, ովքեր, ելնելով առողջական վիճակից, պետական լիցենզավորում ունեցող ռուսաստանյան բուժհաստատություններում պետք է անցնեն անհետաձգելի բուժում;

☑️Նշված քաղաքացիները օդանավակայանում պարտադիր պետք է ներկայացնեն բուժհաստատության կողմից տրված համապատասխան հրավեր-փաստաթուղթը, որը կպարունակի քաղաքացու տվյալները, բուժման անհետաձգելիության վերաբերյալ տեղեկատվությունն ու ժամկետները;

☑️Նշյալ հրավերները պետք է լինեն համապատասխան կարգով հաստատված բուժհաստատության կողմից և գրանցված տվյալների առցանց ռեգիստրում/բազայում;

☑️Չհամապատասխանող փաստաթղթերը կարող են ճանաչվել որպես ոչ բավարար հիմք երկիր մուտք գործելու համար։ Նշենք նաև, որ ցանկացած փաստաթուղթ ենթակա է հավելյալ ստուգման օդանվակայանի սահմանապահների կողմից։

Տարաբնույթ խնդիրներից խուսափելու նպատակով հորդորում ենք մեր քաղաքացիներին դրսևորել առավելագույն պատասխանատվություն նշյալ հարցերում, խստիվ հետևել պահանջվող փաստաթղթերի ձևակերպման և գրանցման կարգին, մինչև մեկնումը նախապես ունենալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու համոզվել դրանց իսկության, համապատասխանելիության մեջ։

‼️Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է‼️

Վրաստանի կառավարության որոշմամբ՝

«Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով օրինականորեն գտնվում էր Վրաստանում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվել Վրաստանի տարածքում, եթե նրա ներկայությունը Վրաստանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

- եթե երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձը, ներառվել է բարձր ռիսկայնության գոտում,

- եթե սահմանի հատման արգելքը սահմանված է համապատասխան երկրի կողմից,

- եթե անձն առողջական վիճակի պատճառով գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացած է,

- եթե չեղյալ հայտարարված չվերթների պատճառով անձը չի կարողացել լքել երկիրը սահմանված ժամկետում»:

Millennium Central Downtown 4* 30.12.20- 05.01.21/6 գիշեր 7 օր
Փաթեթը 1 անձի համար երկտեղանի սենյակում ներառում է.
✈Ավիատոմս` Երևան-Դուբայ-Երևան
🏨Հյուրանոցային ծառայություն
🛏 Սենյակի տեսակը`Standard
🍤 Սնունդ` նախաճաշ
🚌 Երկկողմ անհատական տեղափոխումներ
📄Վիզա
----------------------------------
+374 94 02 05 06

Four Points by Sheraton Downtown4* 30.12.20- 05.01.21/6 գիշեր 7 օր
Փաթեթը 1 անձի համար երկտեղանի սենյակում ներառում է.
✈Ավիատոմս` Երևան-Դուբայ-Երևան
🏨Հյուրանոցային ծառայություն
🛏 Սենյակի տեսակը` classik king
🍤 Սնունդ` նախաճաշ
🚌 Երկկողմ անհատական տեղափոխումներ
📄Վիզա
----------------------------------
+374 94 02 05 06

Cassells Al Barsha Hotel 4* 30.12.20- 05.01.21/6 գիշեր 7 օր
Փաթեթը 1 անձի համար երկտեղանի սենյակում ներառում է.
✈Ավիատոմս` Երևան-Դուբայ-Երևան
🏨Հյուրանոցային ծառայություն
🛏 Սենյակի տեսակը՝ Superior
🍤 Սնունդ` նախաճաշ
🚌 Երկկողմ անհատական տեղափոխումներ
📄Վիզա
----------------------------------
+374 94 02 05 06

[12/10/20]   🇷🇺ՌԴ մուտքի կանոններ 👇

🛑 ՀՀ քաղաքացիների համար դեռևս գործում են ՌԴ մուտք գործելու սահմանափակումներ COVID-19 համավարակով պայմանավորված։

Ռուսաստանի Դաշնություն մեկնել կարող են այն անձինք, ովքեր ունեն👇

📝 ՌԴ քաղաքացիություն
📝 ՌԴ-ում մշտական ապրելու իրավունք (вид на жительство)
📝ՌԴ քաղաքացի ընտանիքի անդամներ (ծնող, ամուսին, կին, երեխաներ)
📝 ГОСПРОГРАММА-ի կանաչ գրքույկ

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

#Armenia#

Location

Telephone

Address


Komitas 12
Yerevan
0033

Opening Hours

Monday 11:00 - 18:00
Tuesday 11:00 - 18:00
Wednesday 11:00 - 18:00
Thursday 11:00 - 18:00
Friday 11:00 - 18:00
Saturday 11:00 - 18:00
Other Yerevan travel agencies (show all)
Unitour Armenia Unitour Armenia
Erevan, Pushkin 43
Yerevan

Изучите Армению с нашей помощью.

Million TOUR & Travel Million TOUR & Travel
KOMITAS
Yerevan, 0025

Ваши возможности совпадают с вашими желаниями!

S&S tour S&S tour
ՀԱԹ Բ-3 Անդրանիկի 95
Yerevan

S&S տուրիստական ընկերություն

Dayan's Travel Dayan's Travel
Улица Московян 25
Yerevan

Dayan’s Travel is a touristic company, which operates in Armenia in the sphere of incoming and outgoing tourism. We offer travel packages for companies, individuals, and groups, visiting Armenia. We enjoy our work together with our clients.

Avarayr Tour Company Avarayr Tour Company
1/52 P. Buzand Str.
Yerevan, 0010

Travel to Armenia

Հունաստան Տուրեր և հանգիստ Ավիատոմսեր Hunastan Հունաստան Տուրեր և հանգիստ Ավիատոմսեր Hunastan
Չարենց 44
Yerevan, 0025

Հանգստի և էքսկուրսիաների կազմակերպում Հունաստանում

Lound Travel Lound Travel
Artsakh 1
Yerevan, 0005

Flights Incoming and outgoing tours

Eco Travel Armenia Eco Travel Armenia
Tamanyan 3
Yerevan

Royal Holiday Royal Holiday
Komitas Ave.
Yerevan

Тур компания работающая в Армении и в Грузии. Путешествуйте в самых изысканных краях Кавказского региона!

Local guide/Travel/Leisure Local guide/Travel/Leisure
Davidashen 4th, 51, Apt.28
Yerevan, 0054

The main task of this page is to connect local guides in Armenia with travelers

Bioty Bioty
Avet Avetisyan 67
Yerevan, 0051

Մեր նպատակն է բարելավել բնակչության առողջությունը և մեր հաճախորդների համար ապահովել լավագույն ծառայություն:

«Խարույկ» ակումբ «Խարույկ» ակումբ
Tigran Mets Ave 3-rd Alley
Yerevan, 0018

Խարույկը օգնում է մարդկանց ձուլվել բնությանը, դառնալ նրա մի մասնիկը, գնահատել ու խնամել այն։

About   Contact   Privacy   FAQ   Login C