Uxevorapoxadrumner

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Uxevorapoxadrumner, Tour Agency, K. Ulneci, Yerevan.

Operating as usual

Diana Rose 06/03/2022

Diana Rose

Diana Rose

Diana Rose 14/02/2022

Diana Rose

Diana Rose

Ծաղկեփունջ Լիկա - Diana Rose 26/01/2022

Ծաղկեփունջ Լիկա - Diana Rose

Ծաղկեփունջ Լիկա - Diana Rose Լիլիյաով և սպիտակ վարդերով շքեղ ծաղկեփունջ Պարունակությունը: Լիլիյա Սպիտակ հոլանդական վարդեր Գիպսոֆիլիա Դեկորատիվ խոտեր Չափսը: H – 70 սմ. Ծաղիկների հետ բացիկը տրվո....

Ծաղկեփունջ Վիտա - Diana Rose 30/10/2021

Ծաղկեփունջ Վիտա - Diana Rose

Ծաղկեփունջ Վիտա - Diana Rose Հոլանդական վարդերով և սպիակ լիզիանտուսներով ծաղկեփունջ Պարունակությունը: Սպիտակ լիզիանտուսներ Հոլանդական վարդեր Գիպսոֆիլիա Դեկորատիվ խոտեր Չափսը: H – 60 սմ.   Ծաղ....

Ծաղկային կոմպոզիցիա Ալինա - Diana Rose 30/10/2021

Ծաղկային կոմպոզիցիա Ալինա - Diana Rose

Ծաղկային կոմպոզիցիա Ալինա - Diana Rose Սպիտակ կլոր տուփի մեջ, սպիտակ անթորիումով, լիլիյաով և սպիտակ լիզիանտուսներով շքեղ կոմպոզիցիա Պարունակությունը: Սպիտակ անթորիում Լիլիյա Սպիտակ լիզիանտուսներ Գիպս....

Ծաղկային կոմպոզիցիա Սելենա | Diana Rose 19/08/2021

Ծաղկային կոմպոզիցիա Սելենա | Diana Rose

Ծաղկային կոմպոզիցիա Սելենա | Diana Rose Կոմպոզիցիա գիպսե ամանի մեջ Հոլանդական վարդերով, գեորգինաներով և լիզիանտուսներով Պարունակությունը: Հոլանդական վարդեր Գեորգինաներ Լիզիանտուսներ Գիպսոֆիլիա Դեկոր....

Ծաղկեփունջ Իլինա | Diana Rose 19/08/2021

Ծաղկեփունջ Իլինա | Diana Rose

Ծաղկեփունջ Իլինա | Diana Rose Վարդերով և լիզիանտուսներով ծաղկեփունջ Պարունակությունը: Վարդեր Լիզիանտուսներ Դեկորատիվ խոտեր Չափսը: H – 60 սմ. Ծաղիկների հետ բացիկը տրվում է անվճար, բացիկի տեքստը կ...

Ծաղկեփունջ Բելա | Diana Rose 19/08/2021

Ծաղկեփունջ Բելա | Diana Rose

Ծաղկեփունջ Բելա | Diana Rose Սպիտակ հոլանդական վարդերով և լիզիանտուսներով ծաղկեփունջ Պարունակությունը: Հոլանդական վարդեր Լիզիանտուսներ Գիպսոֆիլիա Դեկորատիվ խոտեր Չափսը: H – 70 սմ. Ծաղիկների հ...

Ծաղկեփունջ Վիոլա | Diana Rose 19/08/2021

Ծաղկեփունջ Վիոլա | Diana Rose

Ծաղկեփունջ Վիոլա | Diana Rose Հոլանդական վարդերով, լիզիանտուսներով և փնջային վարդերով փունջ Պարունակությունը: Հոլանդական վարդեր Լիզիանտուսներ Փնջային վարդեր Դեկորատիվ խոտեր Չափսը: H – 70 սմ. Ծա...

Ծաղկային կոմպոզիցիա Կարե | Diana Rose 27/06/2021

Ծաղկային կոմպոզիցիա Կարե | Diana Rose

Ծաղկային կոմպոզիցիա Կարե | Diana Rose Սև կլոր տուփի մեջ սպիտակ լիզիանտուսներով, վարդերով և անթորիումով շքեղ կոմպոզիցիա Պարունակությունը: Սպիտակ լիզիանտուսներ Վարդեր Անթորիում Գիպսոֆիլիա Դեկորատիվ խո...

Ծաղկային կոմպոզիցիա Նոմինա | Diana Rose 08/02/2021

Ծաղկային կոմպոզիցիա Նոմինա | Diana Rose

Ծաղկային կոմպոզիցիա Նոմինա | Diana Rose Անթորիումներով կոմպոզիցիա ապակյա կոլբայի մեջ Պարունակությունը:Անթորիումներ Գիպսոֆիլիա Դեկորատիվ խոտերՑուցադրված ծաղկային կոմպոզիցիան ներկա պահին առկա չէ ծաղկի...

08/12/2020

Սասունցի ԴԱՎԻԹ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՀՐԱԺԱՐԵԼՈՒ ԿՈՉ Կ’ՈՒՂՂԷ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆԵԱՆԻՆ

Սիրելի՛ ժողովուրդ հայոց,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական ու Քաղաքական ժողովներու ներկայութեան, հետեւեալ հայրապետական պատգամը կ’ուղղենք մեր ժողովուրդի զաւակներուն.-

Հայ ժողովուրդը խոր տագնապի մէջ է. պարտուած ըլլալու հոգեվիճակը զինք անորոշութեան ու յուսահատութեան մատնած է։ Արդարեւ, մեր զաւակներու արիւնով կերտուած ու ծաղկած Արցախին մեծ մասը կորսնցուցինք՝ հակառակ մեր հերոս բանակին ցուցաբերած քաջ դիմադրութեան թուրք-ազերիական բանակին դէմ։ Կորսնցուցինք նաեւ մեր ազգային արժանապատուութիւնը ու հպարտութիւնը։ Ունեցանք մեծաթիւ զոհեր, գերիներ, վիրաւորներ եւ գաղթականներ։ Երկրագունդի տարածքին չկայ հայ մը, որ ազգին մեծ կորուստին տառապանքը չ’ապրիր։ Այս ահաւոր ողբերգութեան մասին ժողովուրդը համապարփակ ու յստակ հաշուետուութիւն կը պահանջէ։

Կը գտնուինք անորոշութեան դիմաց։ Մեր ժողովուրդի զաւակները Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի մէջ իրենց արդար բողոքն ու ընդվզումը կ’արտայայտեն՝ Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ ստորագրուած համաձայնութեան այնպիսի փաստաթուղթի մը նկատմամբ, որ Արցախի կողքին նաեւ կը վտանգէ Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը ու անկախութիւնը։ Փաստօրէն, Հայաստանը կը նմանի ահաւոր փոթորիկի մատնուած անղեկ նաւու։

Ճակատագրական այս պայմաններուն մէջ, մեր ժողովուրդին միասնականութիւնը աւելի քան հրամայական է։ Հեռու պէտք է մնանք բեւեռացումներ յառաջացնող, պառակտումներ ստեղծող, անհանդուրժողութեան ոգին սերմանող մօտեցումներէ ու արարքներէ։ Մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ու հաւաքական կամքը երաշխիք պէտք է դառնան վաղուան հզօր Հայաստանին ու Արցախին։ Մեր ժողովուրդին հաւաքական կամքը, մեր ժողովուրդին ու հայրենիքին ընդհանրական ու գերագոյն շահերը պէտք է մնան գերիվեր ամէն տեսակ նկատումներէ եւ դառնան ճշդորոշիչ մեր մտածումներուն, որոշումներուն ու գործերուն։

Ա՛յս սկզբունքներէն ու յանձնառութենէն մղուած, շուրջ երկու տարիներ առաջ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան ստանձնեց Հայաստանի իշխանութեան ղեկը։ Ներկայ ճգնաժամային պայմաններուն մէջ, կոչ կ’ուղղենք, որ նո՛յն սկզբունքներէն ու յանձնառութենէն մեկնած, վարչապետ Նիկոլ Փաշինեան որոշէ հրաժարիլ վարչապետութենէն՝ առիթ տալով Ազգային Ժողովին, սահմանադրական կարգն ու գործընթացը յարգելով՝ նոր վարչապետ ընտրելու։ Մեր սպասումն է, որ ընտրուելիք նոր վարչապետին գլխաւորութեամբ կազմուելիք համաձայնական անցումային կառավարութիւնը առաջնահերթ նկատէ Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու շուտափոյթ կազմակերպումը։

Կ’աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Իր երկնային թագաւորութեան մէջ ընդունի մեր նահատակները, վիրաւորներուն շուտափոյթ ապաքինում, գերիներուն վերադարձ ու սգաւոր ընտանիքներուն մխիթարութիւն պարգեւէ, եւ մեր ազգն ու հայրենիքը հեռու պահէ ամէն տեսակ չարէ ու չարիքներէ։

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ

8 Դեկտեմբեր 2020
Անթիլիաս, Լիբանան

05/12/2020

Սասունցի ԴԱՎԻԹ

Նիկոլից հետո, Հայերը պետք է ներեն միմյանց
համախմբվենք մի բռունցք դառնանք
մենք մեծ պատերազմի նախաշեմին ենք

21/11/2020

Սասունցի ԴԱՎԻԹ

Հ.Հ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը: ՈՒղերձ հանրությանը !!!

16/11/2020

ՀՀ նախագահի աշխատակազմ/ Office of the President of the Republic of Armenia

Սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,

Աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը։

Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք մայր հայրենիքի բաղձալի անկախացումից հետո, սասանված են։

Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական և միջազգային հանրային հարթակներում։

Կրկին ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Մենք զավակներն ենք Ցեղասպանությունը վերապրած և հաղթահարած ժողովրդի:

Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ:

Սեփական ձեռքերով վառած տունը և կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձևով՝ վերագտնելով մեր հաղթանակը և կառուցելով այն պետությունը, որով բոլորս իրապես հպարտ կլինենք:

Եվ մենք դա վստահաբար կարող ենք անել՝ սթափ գնահատելով իրավիճակը, դասեր քաղելով թույլ տրված սխալներից և համախմբված լծվելով ազգային վերածնունդին։

Ինչպիսին էլ լինեն անցյալի վերաբերյալ մեր գնահատականների տարբերությունները, ակնհայտ է, որ հայտնվել ենք աննախադեպ խնդիրների առջև:

Արցախը ծանր վիրավոր է:

Ունենք ալեկոծված հասարակություն:

Վիրավոր տնտեսությունը ծանրաբեռնված է սոցիալական վիթխարի խնդիրներով:

Արցախից Հայաստան տեղափոխվածների մեծ հոսքի արդյունքում առկա է մարդասիրական աղետ:

Չափազանց բարդ է նաև համաճարակով պայմանավորված իրավիճակը:

Ի վերջո, խոցված է հայի ոգին՝ աշխարհի ցանկացած անկյունում։

Մեր երկիրն այսօր այլևս այն երկիրը չէ, որն ունեինք սեպտեմբերի 26-ին, և նույնիսկ այն չէ, ինչ ունեինք նոյեմբերի 8-ին:

Մենք չենք կարող անտեսել այս իրականությունը և շարունակել ապրել սովորական կյանքով։

Վերջին մի քանի օրերի ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցություններ և մի քանի տասնյակ հանդիպումներ եմ անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ: Հեռախոսազրույցներ եմ ունեցել Սփյուռքի տարբեր կառույցների և մեր հայրենակիցների հետ:

Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ակնհայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը թևակոխում են նոր փորձությունների շրջան, որում յուրաքանչյուր սխալ կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

Ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի համար այլընտրանք չկա, քան լինել միասնական և համախմբված:

Այս օրերին մեզանից յուրաքանչյուրը, հատկապես քաղաքական գործիչները և պետական պաշտոնյաները պետք է դրսևորեն բարձր պատասխանատվություն և զսպվածություն՝ ջանքերը կենտրոնացնելով բացառապես ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղիներ փնտրելու վրա:

Այս իրավիճակում ուզում եմ դիմել իրավապահ մարմիններին:

Դուք այսօր շատ մեծ պատասխանատվություն ունեք՝ նախ և առաջ մեր երկրում ապահովելու կարգուկանոն, լինել ամուր, վճռական, բայց, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անգամ, յուրաքանչյուր առիթով հիշելով, որ ձեր դիմաց ձեր քույրն է կամ եղբայրը:

Որևէ շեղում, օրենքի և օրինականության որևէ խախտում, անընդունելի և աններելի է: Կոչ եմ անում ձեզ՝ պահպանել ու պաշտպանել օրենքը և օրինականությունը:

Հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում ձևավորված իմ դիտարկումները հետևյալն են՝

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին, ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:

Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու աշխարհի տարբեր երկրներում բնակվող ողջ հայ ժողովրդի համար այս դժվարին օրերին ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իմ վերոնշյալ դիտարկումները բխում են բացառապես համապետական և համազգային շահերից:

Հուսով եմ, որ քաղաքական բոլոր ուժերը կգիտակցեն պահի պատասխանատվությունը և արժանապատվորեն կիրականացնեն պատմական առաքելության իրենց մասը։

Ուզում եմ հիշեցնել, որ այսօր Հայաստանին հետևում են բոլորը՝ թե՛ մեր բարեկամները, և՛ թե մեր թշնամիները:

Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի մեր երկիրը հզորացնելը:

Մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը՝ տուրք չտալով հասարակության պառակտման վտանգ պարունակող որևէ խոսքի և քայլի:

Միայն միասնականությամբ մենք կկարողանանք պարտության բեռի տակ ճկված վիճակից ուղղել մեր մեջքը, և թե՛ մեզ, թե՛ ապագա սերունդներին ու համաշխարհային հանրությանը ներկայանալ որպես զավակներն այն ժողովրդի, որին հաղթելն անհնարին է:

Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատվով և հաղթական դուրս կգա ստեղծված դժվարին իրավիճակից:

Աստված պահապան բոլորիս:

14/11/2020

Սասունցի ԴԱՎԻԹ

Վարդան Ղուկասյանի հաղորդումը Հայաստանի ռազմական վերնախավի պետական դավաճանության մասին:

12/11/2020

Սասունցի ԴԱՎԻԹ

Վերլուծություն Վարդան Ղուկասյանից

11/11/2020

Սասունցի ԴԱՎԻԹ

Հայաստանը չի պարտվել և չի պարտվի

11/11/2020

5-րդ ալիք / 5 TV

#Հայլուր
Հաղորդման մյուս թողարկումերը դիտե՛ք այստեղ՝ https://bit.ly/34njl4Q

10/11/2020

Սասունցի ԴԱՎԻԹ

Տարածել !!!

Հայեր Չհանձնվեք!!!!!

07/11/2020

Սասունցի ԴԱՎԻԹ

Не слушаете Арцруна, послушайте Лапшина.

06/11/2020

Սասունցի ԴԱՎԻԹ

Разгром Азербайджано-турецкой террористической группировки под Шуши Армянскими силами

30/07/2020

Diana Rose

Առցանց ծաղկի խանութ Diana Rose:

https://dianarose.am/

Միայն թարմ և որակյալ ծաղիկներ:
Օնլայն պատվիրել ծաղիկների առաքում 24/7 Երևանում:
Իսկ այցելելով ծաղկի սրահ Ձեզ սպասվում են աննախադեպ զեղչեր:
Մեր հասցեն է Զեյթուն Կ. Ուլնեցի 59\5
Հեռ․ 096552570, 077552570
Viber/WhatsApp+374 77552570

25/07/2020

Diana Rose

Միայն թարմ և Որակյալ ծաղիկներ:

Օնլայն պատվիրել ծաղիկների առաքում 24/7 Երևանում:

Իսկ այցելելով ծաղկի սրահ Ձեզ սպասվում են աննախադեպ զեղչեր:

Մեր հասցեն է Զեյթուն Կ. Ուլնեցի 59\5

Հեռ․ 096552570, 077552570

Viber/WhatsApp+374 77552570

dianarose.am 11/07/2020

31 կարմիր և դեղին վարդերից փունջ | Diana Rose

dianarose.am 31 կարմիր և դեղին վարդերից փունջ, ծաղիկների առաքում Երևանում

dianarose.am 06/07/2020

Ծաղկային կոմպոզիցիա Ազա | Diana Rose

dianarose.am Ծաղկային կոմպոզիցիա կլոր տուփի մեջ, ծաղիկների առաքում Երևանում

dianarose.am 19/05/2020

Կարմիր և սպիտակ 31 վարդերով փունջ | Diana Rose

dianarose.am Հոլանդական վարդեր, Պատվիրել Օնլայն Հոլանդական վարդերի առաքում Երևանում

08/04/2020

Diana Rose

Diana Rose - Հելիումով փուչիկներ
Առաքում Երևանում
Հեռ․ 096552570
Viber +37477552570

dianarose.am 17/03/2020

Ծաղկեփունջ Կորնելիյա | Diana Rose

dianarose.am Պատվիրել ծաղկեփունջ Երևանում, օնլայն ծաղկիների առաքում

08/02/2020

Diana Rose

Diana Rose - Ծաղկի Սրահ

Զեյթուն Կ. Ուլնեցի 59\5
Հեռ․ 096552570, 077552570

27/09/2019

Diana Rose

Սիրով սպասում ենք Ձեզ Diana Rose ծաղկի սրահում։
❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️❤️
Մեր հասցեն է Զեյթուն Կ. Ուլնեցի 59\5
Հեռ․ 096552570, +374 77552570

dianarose.am 19/08/2019

Ծաղկային կոմպոզիցիա Սելենա | Ծաղկի սրահ Երևանում

dianarose.am Լիզիանտուսներով, Քրիզանթեմներով և վարդերով ծաղկային կոմպոզիցիա մեշկավինայից կլոր տուփի մեջ: Ցուցադրված ծաղկային կոմպոզիցիան, ծաղկեփունջը ներկա պահին առկա չէ ցու....

dianarose.am 19/08/2019

Ծաղկային կոմպոզիցիա Էլիսսա | Ծաղկի սրահ Երևանում

dianarose.am Դեղին եվ սպիտակ վարդերով, Անթորիումներով և սպիտակ Քրիզանթեմներով գեղեցիկ ծաղկային կոմպոզիցիա տուփի մեջ:   Ցուցադրված ծաղկային կոմպոզիցիան, ծաղկեփունջը ներկա պահի...

Our Story


Location

Category

Address


K. Ulneci
Yerevan
0000
Other Tour Agencies in Yerevan (show all)
Envoy Hostel & Tours - Yerevan Envoy Hostel & Tours - Yerevan
54 Pushkin Str (entrance Via Parpetsi Str)
Yerevan, 0002

encounter Armenia & Georgia with envoy hostel and envoy tours http://envoyhostel.com/ http://twitter.com/envoyhostel

www.hotels.am www.hotels.am
Yerevan, 0010

Hotels.am provides a selection of budget and luxury accommodations for business and leisure travelers within Yerevan and the regions of Armenia.

Visitarm.com - Armenia Tourism & Tours Visitarm.com - Armenia Tourism & Tours
3, Abovyan St. 3rd Floor, Room 304
Yerevan, 0010

www.VisitArm.com - Armenia & Georgia Tour & Transfer Center - An excellent chance to explore all these countries separately or in combined tours.

Vis-a-vis Tour Vis-a-vis Tour
Isahakyan 8/2 Str.
Yerevan, 0025

Vis-a-vis Tour Armenia is full service DMC/ incoming tour operator. We are specialized in cultural, historical tours, hiking and trekking tours around Armenia and Georgia, incentive trips and MICE

Lin Voyage Lin Voyage
Yerevan, 0010

Lin Voyage *Ավիատոմսերի վաճառք *Հյուրանոցների ամրագրում *Տուր փաթեթներ *Վիզաների փաստաթղթերի ձևակերպում *Ճանապարհորդական ապահովագրություն

My Junket Tours My Junket Tours
Yerevan, 0062

Berj Tours Armenia Berj Tours Armenia
Yerevan, 0065

0037493213101 WhatsApp � Viber

4 Friends Adventures 4 Friends Adventures
Grigor Lusavorich
Yerevan, 0015

We organize adventure & extreme tours in Armenia և Georgia. Մենք կազմակերպում ենք արկածային և էքստրեմալ տուրեր Հայաստանում և Վրաստանում:

Tigris Tour Agency Tigris Tour Agency
Y. Koghbatsi 75
Yerevan, 0002

“Tigris” is an Armenian Tour Agency, intended for the incoming tours. The goal of “Tigris” tour agency team is to arrange a date between our beautiful homeland Armenia and guests who will be welcomed.

Пассажирские Перевозки По Заказу в Армении Пассажирские Перевозки По Заказу в Армении
Yerevan

Пассажирские перевозки по Армении, по Арцаху и по Грузии с высококачественными и очень удобными транспортными средствами.

Areal Travel Areal Travel
4 Tigran Mets Ave,
Yerevan, 0010

Areal Travel is a newly opened tourism company that offers tours both in Armenia and Artsakh and abroad. Enjoy your stay with Areal Travel.