Proftour

Հանգստացե՛ք մեզ հետ՝ Հայաստանի հանգստյան տներում և առողջարաններում: Զեղչեր Հայաստանի պետհիմնարկների արհմիության անդամների համար:

Operating as usual

22/10/2021

🔴Եկեք պատվաստվենք

Պատվաստումների օր Երևանում

Հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ:

Օպերայի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ: Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:

https://www.moh.am/#1/4443

29/10/2019

Armenia Travel Guide. The Soul of Armenia

We decided traveling in Armenia would be much better with a brief video introduction to make your trip unforgettable to Armenia. That's why we created a shor...

05/11/2018

МоЯ ВеЛиКаЯ АрМеНиЯ

Սատանի կամուրջ. Սյունիքի լեռնային հրաշալիքը
Իրական հրաշք․․․․

09/09/2018

Ազատություն ռադիոկայան

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանի ասուլիսը

06/04/2018

Made in Armenia

"Համեղ" և հետաքրքիր պտույտ Երևանի շուկաներում․
Let's have an interesting walk through the markets of Yerevan ♥

24/03/2018

MASTER ARMENIA 2'40

05/01/2018

Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն

Պետեկամուտների կոմիտեն պարզաբանում է

yerevan.am 27/12/2017

Программа новогодних и рождественских мероприятий в Ереване 2018

Программа новогодних и рождественских мероприятий в Ереване 2018

yerevan.am "Новый год в Ереване 2018"   Программа новогодних и рождественских мероприятий в Ереване 2018   Логотип новогодних и рождественских мероприятий "Лучшее новогоднее...

01/10/2017

Со Вкусом

Մեր ռեստորանները պետք է կարդան։ Տեղ ես գնում, իրար հետ շփվելու հնարավորություն չի լինում աղմուկից։

Никогда раньше не обращала внимания...

01/10/2017

ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտե/State Tourism Committee of Armenia

На фестивале в Армении поставили «вкусный» рекорд. Там испекли самый большой за историю страны пирог - гату. Его попробовала корреспондент телеканала «МИР 24»

tert.am 07/08/2017

Հայաստանի պատմամշակութային վայրերում ՀՀ քաղաքացիների և զբոսաշրջիկների համար մուտքի տոմսերի տարբեր գներ սահմանելը դիսկրիմինացիա է. Զեյ

Նախ, Տաթևի ճոպանուղու գինը արդեն ոչ թե 4000 դրամ է , այլ 5000, երկրորդ՝ եթե վճարում են՝ չի նշանակում, որ լավ գին է մի երկրի քաղաքացիների համար, որտեղ մինիմալ աշխատավարձը 55000 դրամ է, երրորդ՝ ո՞վ է ասել, որ մեր երկրի քաղաքացիները և օտարերկրացիները մեր երկրում պետք է ունենան հավասար իրավունքեր, գնի տարբերակումը բոլորովին էլ դիսկրիմինացիա չէ, այլ մեր քաղաքացիների համար արտոնություն է։

tert.am Հայաստանում զբոսաշրջության վիճակագրությունը թերի վիճակում է: «Ազատության» եթերում հայտարարեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ պատասխանելով այն հարցին, թե քանի զբոսաշրջիկ է այցելել…

armenia.travel 01/08/2017

The official tourism website of Armenia

First to Adopt Christianity ​​

​Armenia was the first country in the world to adopt Christianity as a state religion in 301 A.D. Christianity has played an immensely important role in the shaping of the Armenian people for over 1,700 years.
Today, about 94% of Armenians are members of the Armenian Apostolic Church. This branch of the Orthodox Church has derived its faith directly from the apostles, Thaddeus and Bartholomew, who preached in Armenia during the first century. The Christian faith has shaped the Armenian culture so intimately that it permeates the very landscape of the country, with khachkars (cross stone carvings) strewn across even the most remote valleys, and ancient monasteries nestled on the peaks of mountains surrounded by breathtaking nature.

armenia.travel

28/07/2017

Goris Today

Русские туристы в армянской Каппадокии - в славном городе Горисе! посомотрим на столицу Лернаайастана их глазами.

Источник: Армянский музей Москвы и культуры наций

14/07/2017

yerevanresto.am

SAVE THE DATE!

🍯🍺Upcoming Armenian Gastronomic Festivals in Summer🍉🍓🍗

See you there!😎

yerevan.am 19/05/2017

Երևանի համայնքային թանգարանները izi.TRAVEL հարթակում

yerevan.am Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանները, ինչպես նաև Երևանի կենդանաբանական այգին այսուհետ izi.TRAVEL հարթակում կունենան եռալեզու աուդիոգիդ ծրագիրը:  Յուրօրինակ հավելվածում ներկայացված են աշխարհի տարբեր երկրների 4000-ից ավելի թ...

novostink.ru 10/05/2017

Коньяк Ереванского завода АРАРАТ получил золотую медаль на Берлинском международном конкурсе

novostink.ru Коньяк «Ани» Ереванского коньячного завода АРАРАТ получил золотую медаль на Берлинском международном конкурсе спиртных напитков, а сам

06/05/2017

Առաջարկում ենք ավիատոմսեր բոլոր ուղղություններով։

07/03/2017

Конфедерация труда России

8 марта: Вернем празднику истинный смысл!

Обращение Комиссии Конфедерации труда России по гендерному равенству по случаю Международного дня солидарности трудящихся женщин 8 марта

http://ktr.su/content/news/detail.php?ID=5369

24/08/2016

Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն

ՊԵՏՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՐՀՄԻՈՒԹՅԱՆ ՆԱՄԱԿԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ՝ ՍՈՑՓԱԹԵԹԻ ԿԱՍԵՑՄԱՆ ԴԵՄ

Սոցիալական փաթեթը 2017-2019 թ.թ. կասեցնելու ՀՀ կառավարության մտադրությունը մեծ անհանգստություն է առաջացրել մեր արհմիության անդամների շրջանում:

Պետական ծառայողներին զրկել սոցիալական փաթեթով տրվող գումարներից, նշանակում է նրանց զրկել ոչ միայն հանգստի, այլև ընտանիքի անդամի ուսման վարձի և հիփոթեքային վարկի տոկոսի վճարման, ինչպես նաև առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթից և (կամ) սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթից օգտվելու հնարավորությունից։

Սոցփաթեթի կասեցման վերջնական որոշում ընդունելու դեպքում կառավարությունը հետքայլ կկատարի սոցիալական փաթեթի հատկացման իր հռչակած նպատակից, այն է` աշխատողների սոցիալական կարիքների բավարարում, աշխատողների մոտիվացում և աշխատանքի արդյունավետության բարձրացում, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացում, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատում և անխուսափելիորեն կխորացնի աշխատողների անվստահությունը կառավարության նկատմամբ:

Ոլորտում կատարված չարաշահումների պատճառներից մեկը հենց անվստահությունն է. աշխատողները, վստահություն չունենալով վաղվա օրվա հանդեպ, վախենալով կառավարության անկանխատեսելի որոշումների շնորհիվ սոցիալական փաթեթի հաշիվներում եղած գումարները կորցնելուց, ընդառաջ են գնում այդ գումարները կանխիկացնելու ամենատարբեր առաջարկներին: Չարաշահումների մեկ այլ պատճառն էլ, մեր դիտարկմամբ, սոցփաթեթի շահառուների` փաթեթի հնարավորությունների մասին ոչ բավարար իրազեկվածությունն է։

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ պետական ծառայողներին սոցիալական փաթեթ տրամադրելու պարտավորությունն ամրագրված է նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում։

Առանց այդ էլ ՀՀ կառավարության 27.12.2012թ. թիվ 1691-Ն որոշմամբ համայնքային ծառայողները դուրս են մնացել սոցիալական փաթեթի շահառուների ցանկից, և դա այն դեպքում, երբ վերջիններս նույնպես հանդիսանում են հանրային ծառայողներ, և պետական ծառայողների հետ միասին իրականացնում են ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով պետությանը վերապահված լիազորություններ, ինչից էլ հետևում է, որ պետությունը նրանց և պետական ծառայողների համար պետք է ապահովի սոցիալական երաշխիքներից օգտվելու հավասար իրավունքներ:

Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի և հասարակական սպասարկման աշխատողների ճյուղային արհմիությունը ներկայացնում է հանրային ծառայողների, այդ թվում` պետական աշխատողների իրավունքներն ու շահերը, հետևապես շահագրգիռ է վերջիններիս աշխատանքային, սոցիալ-տնտեսական պահանջմունքների բավարարման հարցում, և այդ ենթատեքստում էլ գտնում ենք, որ պետք է չեղարկել 2017-2019թ.թ. ընթացքում սոցիալական փաթեթի նախատեսվող կասեցումը, ավելին` ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով` անհրաժեշտ է սոցփաթեթի շահառուների ցանկում ընդգրկել նաև համայնքային ծառայողներին, ինչպես նաև համայնքային ենթակայության կազմակերպությունների (նախադպրոցական հիմնարկներ, երաժշտական, մարզական դպրոցներ և այլն) աշխատակիցներին, ինչը որոշակիորեն կապահովի ոլորտում սոցիալական հավասարակշռությունը:

Սոցիալական փաթեթի կասեցումը բացասաբար կանդրադառնա ոչ միայն աշխատողների վրա։ Համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության` մեր հարցմանն ի պատասխան տրամադրած տվյալների՝ 2014-2015թ.թ. սոցիալական փաթեթների գումարներից հանգստի կազմակերպմանն ուղղվել է մոտ 13մլրդ. ՀՀ դրամ, ինչը զգալի խթան է երկրում ներգնա տուրիզմի և ոլորտի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը։ Մասնավորապես` սոցիալական փաթեթի ներդրումը առիթ հանդիսացավ բազմաթիվ զբոսաշրջային ընկերությունների ստեղծման, որոնք ՀՀ էկոնոմիկայի նախարարությանում հաշվառելու պարտադիր պայման էր առնվազն երկու ոլորտային ցուցահանդեսի մասնակցությունը: Հաշվի առնելով, որ նման ցուցահանդեսներին մասնակցությունն արդեն իսկ զգալի գումար է արժեցել, ոլորտի փոքր ու միջին ձեռնարկատերերը փաթեթի կասեցման դեպքում, ինչ խոսք, կհայտնվեն խաբվածի կարգավիճակում:

Բյուջեի խնայողությանն ուղղված կառավարության քայլերը չպետք է վատթարացնեն աշխատողների սոցիալական-տնտեսական վիճակը, այլապես, եթե կասեցման գործընթացը կյանքի կոչվի, այն կնվազեցնի պետական աշխատողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածության աստիճանը, կմեծացնի անվստահությունը պետության սոցիալական քաղաքականության նկատմամբ ոչ միայն աշխատողների, այլ նաև գործարարների շրջանում։

Կոչ ենք անում սոցիալական փաթեթը կասեցնելու փոխարեն քայլեր ձեռնարկել չարաշահումների վերացման ուղղությամբ, միաժամանակ հնարավորություն ստեղծել համայնքային ծառայողներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին ևս սոցփաթեթ տրամադրելու համար:

http://www.arhmiutyun.org/am-news-2016-august-pm-socpack-letter.html

15/07/2016

Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն

Կկասեցվի արդյոք՞ սոցիալական փաթեթը։

ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ԹԵ՞ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿՐՃԱՏՈՒՄ

Ծախսերի օպտիմալացման ծրագրի շրջանակներում հաստիքների կրճատման գործընթաց սկսելու վարչապետի հայտարարությունից դեռևս ուշքի չեկած, կառավարությունը պետական ծառայողներին նոր անակնկալ է մատուցում` սոցիալական փաթեթի «հանգստի բաղադրիչը» 2017-2019 թթ կասեցնելու տեսքով, ինչը մարդկանց մոտ ապագայի նկատմամբ խուճապային տրամադրություն է ստեղծել:
Նշված կասեցումը ըստ էության ողջ սոցիալական փաթեթի կասեցում է, ինչը բացի «հանգստի բաղագրիչից» իր մեջ ներառում է նաև հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում, ուսման վճար, առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների ձեռքբերում։
Պետական ծառայողներին զրկել սոցիալական փաթեթով տրվող գումարներից, նշանակում է նրանց զրկել ոչ այնքան հանգստի, որքան ընտանիքի սովորող անդամի ուսման վարձի և հիպոթեքային վարկի մարման չնչին հնարավորությունից:
Նշված գործընթացը պատճառաբանվում է այդ ոլորտում կատարված չարաշահումներով, ինչն ամենևին համոզիչ չէ: Եթե չարաշահումներ են հայտնաբերվել, ապա դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները, և վերջիններիս գործողությունները կախված կամ պայմանավորված չեն «հանգստի բաղադրիչի» կասեցումով: Սոցիալական փաթեթի կարգապահ շահառուների մեղքը չէ, որ այդ գործընթացում չարաշահումներ են կատարվել, և նրանք չպետք է տուժեն այդ օրինազանցություններից:
Տարիներ առաջ խոշոր չարաշահումներ հայտնաբերվեցին կենսաթոշակների վճարման բնագավառնում, սակայն դա պատճառ չդարձավ, որպեսզի կասեցվեն կենսաթոշակների վճարումները:
Հանգստի բաղադրիչի կասեցումը, ինչպես նաև հաստիքների կրճատումները, ըստ էության, միտված են պետական բյուջեի ծախսերի բեռը թեթևացնելուն: Մինչդեռ բյուջեի ծախսերի կրճատման ուղիները կառավարությունը պետք է փնտրի այլ ոլորտներում:
Միանշանակ է, որ կառավարությունը հետքայլ է կատարում սոցիալական փաթեթի հատկացման իր հռչակած նպատակից, այն է` աշխատողների սոցիալական կարիքների բավարարում, աշխատողների մոտիվացում և աշխատանքի արդյունավետության բարձրացում, պետական մարմիններում և կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացում, պետական մարմիններից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատում:
Նշված գործընթացները նվազեցնում են աշխատողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանվածության աստիճանը, մեծացնում անվստահությունը պետության սոցիալական քաղաքականության նկատմամբ, հանդիսանում են ևս մեկ խոչընդոտ երկրում սոցիալական համերաշխության հասնելու ճանապարհին:
Կասկածից վեր է, որ նշված գործընթացների արդյունքում կհամալրվի գործազուրկների բանակը, ինչը կխթանի արտագաղթին, իսկ արտագաղթն իրական վտանգ է մեր ազգային գենոֆոնդին:

Դավիթ Ավագյան
Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի
աշխատողների ճյուղային հանրապետական
արհմիության իրավախորհրդատու

07/07/2016

Армения - Земля Ноя

док. фильм,(русский перевод),documentary(Russian translation)

21/06/2016

Proftour

21/06/2016

ARARAT Museum

Крупнейший в мире сайт о путешествиях #TripAdvisor опубликовал список мест в Ереване, обязательных к посещению. Без Ереванского коньячного завода не обошлось :)

uspeh.club 22/04/2016

ЕСЛИ ВЫ БЫВАЛИ В ЭТИХ 25 ГОРОДАХ, ТО ВИДЕЛИ МИР

uspeh.club А в скольких из этих городов были вы?

moscow.zagranitsa.com 18/04/2016

9 хостелов Москвы не хуже отелей

moscow.zagranitsa.com Хостелы стали очень популярными среди туристов, потому что позволяют экономить деньги на жилье и дают возможность познакомиться с новыми людьми. Мы выяснили, сколько стоит пожить в хорошем хостеле, и сделали для вас небольшую подборку

16/04/2016

Proftour

Jermuk is a spa town in Southern Armenia, where much of the country's mineral water comes from. The town is full of Soviet hotels and sanatoriums, some of which have been renovated to high standards. The countryside at this very high elevation resort is worth the visit as well, with canyons, forest and wildlife to explore.

youtube.com 11/02/2016

Armenia - Europe's Most Beautiful and Historical Country (Full Documentary)

youtube.com Armenia - Europe's Most Beautiful and Historical Country (Full Documentary). This is a wonderful Documentary. It is quite interesting and enjoyable to watch....

visit-tavush.com 05/02/2016

Cultural and hiking tours

http://visit-tavush.com/page6/page20/

visit-tavush.com

08/11/2015

Հանգստացեք "Թեժ լեռ"-ում հետևյալ գնացուցակով։

Մանրամասների համար զանգահարե՛ք (010) 58-05-82:

25/10/2015

Proftour

Ջերմուկի «Արարատ» մոր և մանկան առողջարանը առաջարկում է դիմավորել Ամանորն ու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը անցկացնել առողջարանում հետևյալ սակագներով․

*գինը ներառում է սենյակի արժեքը, երեքանգամյա սննդի արժեքը (շվեդական սեղան՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք), տոնական սեղանը, շոու-ծրագիրը և բուժման արժեքը` բժշկի նշանակունմներին համապատասխան։

Մանրամասների համար զանգահարեք (010) 58-05-82:

21/10/2015

Proftour

Անցկացրեք Ձեր հանգիստը լեռներով շրջապատված "Անի Ռեզորթ"-ում ։)

2 տեղանոց - 40.000
2 տեղանոց (ընդարձակ սենյակ) - 45.000
2 սենյականոց լյուքս - հյուրասենյակ և ննջասենյակ համատեղ մահճակալով - 70.000
2 սենյականոց 3 տեղանոց - հյուրասենյակ և ննջարան՝ 1 համատեղ և 1 առանձին մահճակալներով - 65.000
2 սենյականոց 4 տեղանոց - Հյուրասենյակ և ննջասենյակ՝ 1 համատեղ, 2 առանձին մահճակալներով և ջակուզի - 80.000
Առանձնատուն (քոթեջ) - Հյուրասենյակ, 2 ննջասենյակներ 1 համատեղ և 1 առանձին մահճակալներով - 70.000

*Նշված գների մեջ ներառված է 3 անգամյա սննդի արժեքը, լողավազան (մինչև ժամը 19:00), մարզասրահ (մինչև ժամը 19:30), խաղահրապարակներ և այլն։

Մանրամասների համար զանգահարեք (010) 58-05-82:

19/10/2015

Ջերմուկի «Արարատ» մոր և մանկան առողջարանը առաջարկում է դիմավորել Ամանորն ու դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը անցկացնել առողջարանում հետևյալ սակագներով․

*գինը ներառում է սենյակի արժեքը, երեքանգամյա սննդի արժեքը (շվեդական սեղան՝ նախաճաշ, ճաշ, ընթրիք), տոնական սեղանը, շոու-ծրագիրը և բուժման արժեքը` բժշկի նշանակունմներին համապատասխան։

Մանրամասների համար զանգահարեք (010) 58-05-82:

18/10/2015

ԱՆՑԿԱՑՐԵՔ 2015թ․ ԱՄԱՆՈՐԸ ''ԱՐԶՆԻ ԱՌՈՂՋԱՐԱՆ"-ՈՒՄ.

Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7՝

Ստանդարտ սենյակ - 250․000 դրամ
Կիսալյուքս սենյակ - 280․000 դրամ
Լյուքս սենյակ - 310․000 դրամ
Մինչև 3 տարեկան - ԱՆՎՃԱՐ
3-8 տարեկան երեխաներ - 80․000 դրամ
8-15 տարեկան երեխաներ - 110․000 դրամ

Գների մեջ ներառված են.
-դեկտեմբերի 31-ի Ամանորի տոնակատարությունը /կենդանի երաժշտությամբ, շոու ծրագրով, նվերներով/,
-հունվարի 2-ի խաշի արարողությունը,
-հունվարի 2-ից մինչև հունվարի 7 բուժական բոլոր պրոցեդուրաները,
-հունվարի 5-ի Սուրբ Ծնունդը /տոնական սեղանով և կենդանի երաժշտությամբ/:

Բացի այդ, ամեն օր ցուցադրվելու են ֆիլմեր, անցկացվելու են տարբեր մրցույթներ /նարդի, պար, շախմատ/, իսկ ժամը 19-ից լինելու են երաժշտական ծրագրեր՝ հայտնի կատարողների մասնակցությամբ:

Մանրամասների համար զանգահարեք (010) 58-05-82:

17/10/2015

Սևանա լիճը գոյացել է Գեղամա լեռնաշղթայի հրաբուխների ժայթքման հետևանքով: Ժայթքող հրահեղուկ զանգվածը, փակելով հնագույն գետի հունը, առաջացրել է կաթսա, ուր հետզհետե հավաքվել են ձնհալի ջրերը:

17/10/2015

“Հաղարծին” ռեստորան-հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ դիլիջանյան բնության գրկում:

Մեկտեղանի - 25.000 դրամ
Երկտեղանի - 30.000 դրամ
Եռատեղ - 35.000 դրամ
Ընտանեական - 40.000 դրամ
Չորս տեղանի քոթեջ - 100.000 դրամ
Վեց տեղանի քոթեջ - 120.000 դրամ

Արժեքում ներառված է` Նախաճաշ, լողավազան, մարզասրահ, մանկական սենյակ, ԱԱՀ 20%

Ծառայությունները՝ ռեստորան կենդանի երաժշտությամբ, սրճարան, Հայկական և Եվրոպական
խոհանոց, բար, դահլիճ, Ամառային եւ ձմեռային տաղավար, փակ լողավազան, Ռուսական եւ Ֆինական
սաունա, մարզասրահ, սեղանի թենիս, Ռուսական բիլիարդ, մանկական խաղասենյակ,
խաղահրապարակ, WiFi, Լվացքատուն, անվտանգության ծառայություն, անվտանգ ավտոկայանատեղի

*1 անձի ճաշ / ընթրիքը - 7 000 դրամ, *Ֆիննական շոգեբաղնիք` 1 ժամ - 5.000 դրամ

Մանրամասների համար զանգահարեք (010) 58-05-82:

Location

Telephone

Address


26/3 Vazgen Sargsyan Street, Room #502
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Other Tour Agencies in Yerevan (show all)
Angels Travel Armenia Russian Market Angels Travel Armenia Russian Market
Ул. Бузанд 1/50
Yerevan, 0010

Отдых в Армении Отдых в Армении
Yerevan

Организация туристской деятельности в Армении

Carpet Tour Carpet Tour
Teryan 52
Yerevan, 0011

Tickets:Tours in Armenia, in Artsakh and Georgia. Hotel booking: Tourism and Leisure. [email protected] Find us on Viber&WhatsApp: +374 91 542412

Progressive Tour Armenia Progressive Tour Armenia
Yerevan, 0033

Progressive Tour and Travel

کازینوهای ارمنستان کازینوهای ارمنستان
Yerevan

برای کلیه کازینوهای ازمنستان خدمات و مشاوره میدهیم .

Spinnaker Travel Club Spinnaker Travel Club
1 Baghramyan Street
Yerevan, 0019

The World is Yours... Spinnaker Travel Club offers different kinds of tours, air tickets and hotel reservations worldwide.

Emirates AM Travel Agency Emirates AM Travel Agency
90 Arami Street
Yerevan

We offer unique and customisable destination packages both to and from Armenia. We look forward to being your go-to all inclusive travel package service!

ONE WAY Tour ONE WAY Tour
16 Ghazar Parpetsi St
Yerevan, 0001

Established in 2011, ONE WAY TOUR is an Armenian tour operator organizing individual and group tours in Armenia, Artsakh (Nagorno-Karabakh Republic), Georgia and suggesting tour packages to all the countries of the world.

Milemax Tour Milemax Tour
Yerevan, 0009

Лучшие туры по горящим ценам!

Extreme Armenia Extreme Armenia
Yerevan
Yerevan

Welcome to Armenia. We are highly educated two friends , let’s invite you to discover together the charm and the beauty of Armenia.

Picnic Hotels Picnic Hotels
Yeznik Koghbatsy 20
Yerevan, 0002

Picnic is a chain of hotels and apartments in Armenia and Georgia.

Pepelyans Tour Pepelyans Tour
Yerevan, 0065

All types of tourism services.Welcome to our sunny Armenia. We are waiting for you...