EVKA TOUR

EVKA TOUR

Comments

Բոլոր ԱՐԵՎՈՐԴԻՆԵՐԻՆ Արեւողջույն,Արեւշատություն,Արիություն,ինքնաճանաչողություն,ինքնակատարելություն,հիշենք հինը,մեր հենարանը,եւ հենվելով հնին առաջ շարժվենք,Արարենք,ստեղծենք,շատանանք եւ հզորանանք:
Ճանաչիր ինքտ քեզ կճանաչես ամբողջ բնությունը Ինքնաճանաչողությամբ մենք կհասնենք կատարյալին:
Ինքնաճանաչվելով,ինքնամաքրվելով կմաքրենք այն թույնը որը ներմուծվեց ՄԵԾ ՀԱՅՔ :
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԶԱՏԻԿ ԱՐԵՎՈՐԴԻՆԵՐ
ԱՐԵՎՈՂՋՈՒՅՆ ԱՐԵՎՇԱՏՈՒԹՅՈՒՆ ☀️☀️☀️
ՈւԽՏԱԳՆԱՑՈւԹՅՈւՆ ՊՈՐՏԱՍԱՐ

ԿԱՄ՝

«ԵՐԲ ԱՍՏՎԱԾՆԵՐՆ ԱՐԱՐՈՒՄ ԷԻՆ ՄԱՐԴՈւՆ...»

Ջրհեղեղի նկարագրությամբ Միջագետքյան հնագույն պատումներից մեկը՝ «Աթրահասիսի պոեմն» սկսող՝ «Երբ Աստվածներն արարում էին մարդուն» բառերը նաև վերնագիրն են Ժ.Բոտերոյի և Ս.Կրամերի՝ մի աշխատության, ուր ի մի են բերված ավելի քան 50 գրական տեքստեր: Միջագետքի դիցաբանության փրկված այդ պատառիկներն հնարավորություն են ընձեռում ծանոթանալու երբեմնի ծաղկուն քաղաքակրթության գոհարներին, հասկանալու և մեկնաբանելու ցարդ անհայտ բազմաթիվ դրսևորումներ:

Որքան խորացնում ենք մեր պատմության անհայտ էջերի ուսումնասիրությունը, այնքան ավելի պարզորոշ է ուրվագծվում աղաղակող, զորավոր հետևություններով ակնհայտ դարձող իրականությունը:

Զանազան տարբերակներով հայտնի Մեծ ջրհեղեղի միջոցով «աշխարհի վերջի» և «մարդկության նոր ծննդի» պատմություններում («Գիլգամեշ», «Աթրահասիս»...) բավականին մանրամասնորեն նկարագրվում է մարդու արարումը ( ...Հակառակ ամեն ինչի, Էնկին կրկին «հողից մարդկանց կենդանություն տվեց »):

Հիշենք, որ Ջրհեղեղից փրկված հերոսը շումերական աղբյուրներում կոչվում է Զիսուդրա, աքադականում՝ Ութնապիշտիմ, բաբելոնականում՝ Աթրահասիս, ի վերջո, Աստվածաշնչում՝ Նոյ:

Շումերական պատումներից «Գիլգամեշ» էպոսի 11-րդ պնակիտում ( սալիկում) պատմվում է Ջրհեղեղի տեսարանը: Մի խումբ գիտնականների, երկրաբանների հավաստմամբ, հիշյալ ավանդույթի հիմքում գիտականորեն հիմնավորված պատմական իրադարձություններն են՝ մոտ ն.թ.ա 12.000 տարի առաջվա «ֆլանդրիյան ձնհալքը»: Իրանական տարբերակում հենց «սարսափելի ձմռան ժամանակ կուտակված ձյան հալքն էր ջրհեղեղի պատճառը»:

Պեղումներից հայտնաբերված հնավայրերը սովորաբար ժամանակի ընթացքում ավերածություների պատճառով լքված երբեմնի հարուստ բնակավայրերն ու պաշտամունքային կառույցներն են:

Բացառություն է Պորտասարը, որը, հազարամյակների ընթացքում սրբավայր լինելուց հետո խնամքով ու հոգատարությամբ ծածկվել է գրեթե 500 մետր հողով՝ մոտ ն.թ.ա. 7500թ.-ին:
Ու պատահաբար հայտնաբերվել վերջին տասնամյակներին (1994թ-ին) :

Եվ, ինչպես ընդունված է, աշխարհի տարբեր ծայրերից զանազան մասնագետներն իրենց տեսակետներն են հայտնել մարդկությանը հայտնի ամենահին կառույցի մասին:

Ի գիտություն նշենք, որ 1993-ին, մի ջրամբարի կառուցման ժամանակ հիշյալից քիչ հեռու մի այլ հնավայր էլ է հայտնաբերվել (Nevali Çori), որը թվագրվում է ն.թ.ա 8.400 -6.800 թվականներով ( որոշ աղբյուրներում Պորտասարից ավելի հին է թվագրվում):
Վերջինիս 22 շինություններից միայն մեկն է բնակության համար եղել, մյուսները ծիսական նպատակներով էին:

Քարակոթողների բարձրաքանդակների նկարագրության մեջ հանդիպում ենք ծիսական արարողության ժամանակ անգղի փետուրներով թիկնոցով և գլխին փետրավոր հարդարանքով կերպարների՝ ինչպես Պորտասարում ( «Անգեղաց տուն՝ հին հին...», Փ.Բուզանդ):
Տորք Անգեղի անվամբ պահպանված «Անգեղ» անունով է թարգմանված Աստվածաշնչում Միջագետքյան Ներգալ աստծու անունը:
Անգեղ անունով բազմաթիվ տեղանուններ կան Հայաստանի տարբեր շրջաններում (Անգեղտուն գավառը Մեծ Հայքում (Չորրորդ Հայք), Անգեղակոթը՝ Սիսիանում, Անգեղասարը՝ Ջավաղքի լեռնաշղթայում)...

Ըստ պատմաբան Արմեն Պետրոսյանի, «հայ անվանաբանության մեջ Հայկը համադրվել է Ներգալին, ուրեմն և՝ Անգեղին» ( «Հայոց Անգեղ աստվածը») :

Այստեղ էլ (Nevali Çori) , վերջինիս նման, T -աձև քարակոթողներ են հայտնաբերվել՝ կենդանիների և մարդկանց կավե բազմաթիվ փոքրիկ քանդակներով: Ցավոք այսօր, շրջապատի բազմաթիվ այլ հնագույն կառույցների հետ միասին, այն մնացել է ջրի տակ, այլևս անհասանելի ուսումնասիրողներին...

Փորձենք բացահայտել տասնյակ հազարամյակներ անցած քարակոթողների և նրանց շուրջ հայտնաբերված գտածոների գաղտնիքները:
(Ի տարբերություն արտահայտված կարծիքների, ավելացնելով նաև իմ անմիջական նախնիներից ինձ բանավոր փոխանցված իմաստնությունը):

Ինչու՞ և ովքե՞ր են կառուցել Պորտասարի հսկայական համալիրը՝ ժամանակի համար աննախադեպ այս շինությունը և ի՞նչ խորհուրդ ունի այն:

Նշենք, որ հիշյալ վայրը հեռու չէ հնուց Հայկական Միջագետք կոչվող տարածքում գտնվող Ուրհա քաղաքից, հետագայում հայտնի նաև Եդեսիա անունով , որը հայկական մշակույթի կարևորագույն կենտրոններից էր (պատահական չէր Մաշտոցն այնտեղ մեկնել այբուբենի որոնումների ժամանակ):
Ցարդ պեղված քսան կլորավուն կառույցների, T-աձև քարակոթողների ու նրանց քանդակների մեկնաբանությունից առաջ պատմական որոշ հիշեցումներ են հարկավոր (200 կոթողների միայն քառորդ մասն է առայժմ հայտնաբերված):

Հնագույն քաղաքակրթություններով հետաքրքրվողները ծանոթ են միջազգային ճանաչում ունեցող Ս.Կրամերի՝ 1994-ին հրատարակված «Պատմությունն սկսվում է Շումերում» աշխատությանը, ուր, հենվելով հնագետների ու լեզվաբանների հսկայական աշխատանքի վրա, ի զարմանս աշխարհի, հայտարարվում էր, որ պատմությունը Շումերում է սկզբնավորվել:

Քանի որ Պորտասարը կառուցվել է գրեթե 6-7 հազարամյակ առաջ, քան Շումերի, Եգիպտոսի հայտնի հուշարձանները, ուրեմն, մեզ համար շատ ավելի վաղ սկսված պատմությունն էր շարունակվում Շումերում, Եգիպտոսում, նրանց ժամանակակից քաղաքակրթություններում՝ մեր Նաիրի երկրում, որը հայտնի է որպես Միտանիի թագավորություն ( Մայր Տունը):

Հաշվի առնելով, որ մարդկությանը հայտնի ամենահին կառույցն է, և, որ հնագույն քաղաքակրթություններն ուսումնասիրվում են Շումերական տեքստերով (ն.թ.ա 6-րդ հազարամյակից սկսած հիշյալ մշակույթն իր ազդեցությունն է թողել ողջ Միջագետքի ու հարակից երկրների կրոնի ու աշխարհայացքի վրա, նաև՝ Աստվածաշնչի առաջին 11 գլուխների բացահայտ նմանությունը շումերական դիցաբանության հետ), մեր դիտարկումների համար դիմենք հենց շումերական աղբյուրներին:

Ովքե՞ր էին Եգիպտոսի բուրգերից 7.500 տարի առաջ կառուցված այս համալիրի հեղինակները և ի՞նչ էին հավերժացնում ժամանակի համար ահռելի ջանքերի գնով...
Անհնար է քննարկել աշխարհի տարբեր ծայրերից հնչած զանազան մասնագետների մեկնաբանությունների չնչին մասը նույնիսկ՝ հնավայրի դերի, կառուցման պատճառների ու կիրառության վերաբերյալ ( ի տարբերություն հնչած կարծիքների՝ այլ բացատրություն եմ առաջարկում):
Սրբավայրի ուսումնասիրությունն սկսենք՝ ծանոթանալով պեղումներից հայտնաբերված նյութերին:

Ն.թ.ա 5000թվականին հիմնադրված Նիպուր քաղաքի պեղումներից հայտնաբերված սեպագիր սալիկներում աշխարհի և մարդու արարման շումերական պատկերացումներն են նկարագրված, որոնք, ըստ այսօրվա մասնագետների, համահունչ են ու չեն հակասում այսօրվա գիտության տվյալներին:

Նրանցում պատմվում է «երկնքից 2-3 մետրանոց հսկաների (անունակների) » էջքը երկրի վրա՝ իրենց նմանությամբ մարդկանց արարելու համար:
Հիշենք, որ բացի հիշյալ տեքստերից, գրեթե բոլոր հնագույն քաղաքակրթություններում խոսվում են երբեմնի հսկաների գոյության մասին (Աստվածաշնչում, եգիպտական տեքստերում..., մեզ քաջ ծանոթ Մ.Խորենացու մոտ ևս «Աստվածներից առաջիններն ահեղ էին և երևելի, և աշխարհի ու բազմամարդության սկիզբ: Սրանցից առաջ եկավ հսկաների սերունդը... Սրանցից մեկն էր և Հապեթոսյան Հայկը, որը հայտնի ու խիզախ առաջնորդ էր, ճշգրիտ աղեղնավոր» ( Հայոց Պատմություն»):
(Նաև՝ Տորք Անգեղը)...
Վերջին տարիների հնագիտական պեղումներից ևս հայտնաբերվել են հսկաների կմախքներ:

Շումերական պատումներում Ջրհեղեղից հետո, ի հեճուկս բնաջնջման ծրագրի, Էնկին կրկին «հողից (կավից) մարդկանց կենդանություն տվեց, և այդպիսով մարդկությունը վերածնվեց»:

Համաձայն շումերական պնակիտների (սեպագիր սալիկների), որոշ «անհաջող փորձերից հետո» ստեղծված Ադապի (Ադամի) սերմով բեղմնավորվել են 7 աստվածուհիներ, որոնք պարգևել են 7 այր ու 7 կին, որոնցից էլ հետագայում մյուսներն են սերվել: Զարմանալիորեն, վերջին տարիներին արված մարդու ԴՆԹ-ի հետազոտություններն ապացուցում են 7 տարբեր աղբյուրների գոյությունը:

Հիշելով, որ Ջրհեղեղյան պատումներից մեկում «Ամեն կենդանի էակի սերմանցք» էր վերցված, քարակոթողների վրա որոշ մասնագետների կողմից որպես «սնկանման գլխով վերջացող օձերի» պատկերներն այլ իմաստ են ստանում 😊:
Բազմաթիվ կենդանիների քանդակներից բացի քարակոթողներից մեկի վրա ծննդաբերող կնոջ պպզած ուշագրավ մի պատկեր կա:

Ն.թ.ա 2-րդ հազարամյակի կեսերից մեզ հասած Միջագետքյան մի պատում՝ «Էնկին և Նինմախը», նկարագրում է Աստվածների կողմից մարդկանց արարումը:

Մեջբերենք մի հատված պատմաբան Անժելա Տերյանի «Հայոց հնագույն Աստվածները» գրքից ( Երևան,2017թ., էջ 25) :

Թող Նինմախը՝ Աստվածների մայրը, ներկայանա,
Թող նա մարդ ստեղծի ( լուլու).
Աստվածների բեռը նրա վրա կդնենք...
Թող մարդը Աստվածների լուծը տանի (բեռը կրի, Կ.Ա.):

Երկու տեսակի աստվածների՝ «Անունակների ու իգիգների հոգսերի թեթևացման նպատակով» արարվող մարդու համար, Աստվածների խորհրդի համաձայն, զոհաբերված Գեշտիու Աստվածության արյան ու կավի խառնուրդով իրենց նմանությամբ մարդ են ստեղծում Էնկիի պատրաստած կավե կարասներում ու կենդանություն պարգևում:
Ինչպես մի առիթով որպես մեկնաբանություն նշել էր Արմենուհի Նազարյանը ( առիթից օգտվելով՝ շնորհակալություն 😊) , կարասներում մարդկանց ստեղծման դրվագ կա նաև հնդկական էպոսում:

Պորտասարը՝ Ջրհեղեղից հետո մարդու արարման վայրը՝ Դրախտը, հազարամյակներ շարունակ եղել է այդտեղ արարվածների ու նրանց սերունդների համար հավաքատեղի, ուր ամեն տարի Հայկական Լեռնաշխարհի հեռավոր շրջաններից գալիս էին ուխտագնացության, յուրաքանչյուր համայնք իր հետ բերելով իրենց տեղական վանակատե դանակը՝ որպես իրենց «պորտը կտրած դանակի» խորհրդանիշ:
Ինչով և բացատրվում է պեղումներից հայտնաբերված, զանազան վայրերում պատրաստված հազարավոր դանակների առկայությունը (օտարազգի գիտնականները սխալմամբ կարծում են, թե առևտրի, փոխանակման համար են բերվել 😊):

Համաձայն Տրիստան Կարտերի ( Tristan Carter, Live Science), հայտնաբերված հսկայական քանակությամբ վանակատի ( օբսիդիանե) դանակների քննությունը հստակ ապացուցում է նրանց ծագման վայրը:
Հետազոտողների պնդմամբ՝ Վանի շրջանից բերված դանակները նման են այսօրվա Իրաքի ու Իրանի տարածքներից բերվածներին:

Բազմաթիվ կենդանիների քանդակներից բացի քարակոթողներից մեկի վրա ծննդաբերող կնոջ պպզած ուշագրավ մի պատկեր կա:

Հիշելով, որ Ջրհեղեղյան պատումներից մեկում «Ամեն կենդանի էակի սերմանցք» էր վերցված, քարակոթողների վրա որոշ մասնագետների կողմից որպես «սնկանման գլխով վերջացող օձերի» պատկերներն այլ իմաստ են ստանում 😊:

Հայտնի է, որ հնագույն ժամանակներից ընդհուպ մինչև նոր թվարկության սկիզբը, հայերի բնակության զանազան շրջաններից հայտնաբերվել են կարասային բազմաթիվ թաղումներ:

Վերջին տարիներին Արցախում պեղված՝ Գերենի (ն.թ.ա. 2-րդ հազարամյակից) , Տիգրանակերտի ( ն.թ. 2-3-րդ դարերի) , նաև՝ Գառնիում, Արտաշատում ու պատմական Հայաստանի հեռավոր զանազան այլ վայրերից հայտնի նման թաղումների ակունքներն, իմ խորին համոզմամբ, հենց Պորտասարում պետք է փնտրել:

Նախնիներիցս բանավոր փոխանցված իմաստնության համաձայն՝ կարասներում ստեղծված մարդիկ թաղվում էին իրենց իսկ կարասներում (հետագայում դառնալով ավանդույթ...):
Ի դեպ, հսկաների (աստվածների) սերնդից հետո մարդկանց հասակի փոքրացումը բացատրվում էր նաև հիշյալ հանգամանքով:

Իրականության և դիցաբանության սահմանագիծը թողնելով յուրաքանչյուրիս հայեցողությանը, նշենք, որ արհեստական բեղմնավորմամբ 1978 թվականից ցայսօր մոտ 8 միլիոն երեխա է ծնվել աշխարհում:

Միջագետքի հնագույն քաղաքակրթություններից հայտնի պատկերներում ( բարձրաքանդակներում, կնիքների վրա...), նաև՝ սեպագիր տեքստերում ծառը հատուկ խորհրդանիշ ունի, որին անդրադարձել ենք տարբեր առիթներով նախորդ գրառումներում:

«Սրբազան ծառը», «Կենաց ծառը» սոսկ «ծառի պաշտամունքի» դրսևորում չէր, այլ՝ տիեզերական որոշակի իմաստ ուներ: Որտեղից էլ՝ ծառի պատկերը միշտ ուղեկցվում էր տարբեր խորհրդանշաններով, նրա երկու կողմում պատկերվող սիմետրիկ կերպարներով:

Ուրարտական շրջանից բոլորիս քաջ հայտնի պատկերում (լուսանկարը՝ ստորև), ծառի արհեստական փոշոտման հանդիսավոր արարողությունն է, որն իր մեջ նաև ողջ մարդկության ծնունդի խորհուրդն ունի ( մարդու արարումը):

Շումերական տեքստերում Աստվածների ապրելատեղին լեռներն էին:

Պորտասարից ոչ հեռու, Հայկական լեռնաշխարհի կենտրոնում գտնվող Բյուրակն լեռների հնագույն անվանումը «Սերմանց լեռներ» էր, այդպես է կոչվում և լեռնագագաթը (ստորև լուսանկարը Անժելա Տերյանի՝ «Հայաստանը արարչագործության և քաղաքակրթության բնօրրան» հրաշալի գրքից, Երևան,2011թ. ):
1917 թվականին թուրքական զավթումից հետո Բինգյոլ անվանումն է ստացել (Հազար լիճ, Բյուրակն):

Թերևս հեռավոր հուշերի աղերսն է նաև մեր այսօրվա Բյուրականի անունը...

Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էինք հայերի՝ որպես «կենդանություն ստացածների» թեմային:

Վերջերս «իգափոշի» անվանումով մի ծաղկի արաբերեն «ակրկարհայ» անվանումը գրավեց ուշադրությունս: Դիցաբանական իգիքները նաև հսկող-դիտողի ( հայողի) դերն ունեին:
Ազգային պատկերացումներում աստվածային ծագումով մեր նախնիները՝ Հայիքներն արդյո՞ք հենց իգիքները չէին...
Համենայն դեպս, ըստ շումերական տեքստերի՝ աստվածային առաջին արարվածները հենց Հայկական լեռնաշխարհի բնակիչներն էին...😊

Այս տարին հայտարարվել է Պորտասարի տարի:

Ուխտագնացության ուղեկիցներիս՝ բարի գալուստ ու բարի ճանապարհ դեպի ինքնաճանաչում...😊

Հ.գ. Շնորհակալություն համբերատար ընթերցման համար

Տուրիստական գործակալություն: Տուրիզմ, բնակարանների վարձակալում, հյուրանոցների ամրագրում, էքսկուրսիաներ:

Operating as usual

01/01/2022

Հայքի Լուսակիրներ
Ara Abgaryan էջ

Ապագայ չունի՛ այն ժողովուրդը, որի տառապանքը չի՛ ծառայում իր գոյութեան իմաստին եւ իմաստաւորումին:
Ջարդուեց, աղետուեց հայութիւնը, եւ այդ՝ ո՛չ այն պատճառով, որ թշնամին զորաւոր էր, այլ՝ որ մենք տկար էինք:
Օտար այլասերիչ միջավա՞յրը - դրա դէմ էլ կարելի է պաշտպանուել յաջողապէս, միայն թէ հին սերունդի հոգեւոր ցնցոտիների փոխարէն մեր նորահասին հագցնենք ցեղի ոգին ու զրահը:
Կեղծ եւ անզոր է ո՛չ միայն ամեն վարդապետութիւն, այլեւ՝ շարժում, ամրութիւն, որ ծնած չէ ոգուց:
Պարտուեց Մաժինոն, որովհետեւ դա տկարութեան ամրութիւն էր, որի մէջ, հին գալլերի անպարտելի ոգու փոխարէն, դրուած էր ռազմագիտական պաղ հաշիւ միայն:
Ահա՛ թէ ինչո՛ւ եմ ասում՝ դա՛րձ դէպի ցեղը, որ ենթադրում է ոգի եւ արիւն:
Ձեռքդ դի՛ր նախահայրերիդ հզոր աջի մէջ եւ դու պիտի զգաս, թէ ինչպէ՛ս ուժեղ է զարկում սիրտդ, զորեղանում բազուկդ, պողպատանում կամքդ:
Ա՛յդ է ցեղանորոգման ճամբան:
Ցեղը - դա յաւիտենական քանդակագործն է, նոր սերունդը՝ կենդանի մարմարիոն նրա ձեռքում:
Ցեղը - դա ժողովրդի պոտենցիալ անմահութիւնն է, յաւիտենապէս հայկականը:
Դա ժողովրդի բնութեան անփոփոխ մասն է, սրա կենսաբանական անփոփոխ գոյութիւնը:
Դա միակ ապանեխիչն է ժողովրդի հոգեւոր կեանքի:
Օվիդիոսը մեր ցեղի ոյժը խորհրդանշած է ՎԱԳՐՈՎ: Իսկ «վագրը երբե՛ք մեռեալ չէ»: Հենց այդ չմեռեալ վագրայի՛նն է մեր ցեղը, որի անունը, ըստ անգլիական պատմագիր Ֆինլէյնի, Բիւզանդիոնի մէջ հոմանիշ էր ազնուականութեան:
Ահա՛ թէ ինչո՛ւ եմ ասում՝ ցեղն ու ցեղակրոնութիւնը անհրաժեշտ են մեր նոր սերունդին ճիշտ այնպէս, ինչպէս կրակը՝ երկաթը ջրդեղելու համար:
Դա՛րձ դէպի ցեղակրոնութիւնը:
Կրոնը - դա ծնունդ է աստուածութեան ծարաւի մարդկային հոգու, ցեղակրոնութիւնը՝ հայրենիքի համար ամեն վայրկեան արիւնող հայկական սրտի:
Ցեղակրոնութիւնից պիտի ծնուի ցեղամարդը - օրուայ ազգերի կրթական իդէալը: Դա պիտի դառնայ նաե՛ւ մեր նոր սերունդի իդէալը:
Այրող ծարաւը համահայ սրտի տէր ամբողջական հայու - այդ, միայն այդ մեր նոր նորահասը կը վերածի ուժաստեղծ, որով եւ՝ վերանորոգչական մի փրկարար ազդակի:
Մե՛ծ են մեր ապրած օրերը, մեծ՝ իրենց վտանգներով ու ակնկալութիւններով:
Մե՛ծ է եւ պահանջը՝ իր մեծ պարտականութեանց ու վտանգներին ժպտալ գիտցող մի սերունդի:
Մենք նմանի ստեղծումը՝ ժամանակի ոգու եւ մեր ցեղային կարելիութեանց սահմաններում, համարում ենք ե՛ւ անհրաժեշտ, ե՛ւ հնարաւոր:

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
«Ռազմիկ», 1941թ., թիւ 5, 7:
Հգ.: Զարմանալ կարելի է՝ որքա՜ն արդիաշունչ են այս տողերն ու մտահոգությունները... Մեր պանծալի ոգու Ասպետի՝ մեզնից ուղիղ 80 տարի առաջ ասված այս մաղթանք-հորդորները կարծես հենց այս նոր՝ 2022 թվ.-ին են հղված... Հուսանք, սիրելիներս, որ մեկտեղելով մեր բոլորիս ջանքերը՝ մենք, վերջապես, կունենաք մեր նվիրական բաղձանքները իրականացնող ԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ... Խաղաղ և հաղթական նոր տարի եմ մաղթում բոլորիս...

24/12/2021

ԱՐԵՎԵԼՔԻ ԱՄԵՆԱՊԱՅԾԱՌ ԱՍՏՂ ՍԻՐԻՈՒՍԸ , ՕՐԻՈՆ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅԱՆ ԵՐԵՔ ԱՍՏՂԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԿՈՉՎՈՒՄ ԵՆ ԱՐՔԱՆԵՐ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԴԱՍԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՈՒՂԻՂ ԳԾՈՎ, ՈՐՈՆՔ ՄԻԱՍԻՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՑՈՒՅՑ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՐԵՎԻ ԵԼՔԸ, ԱՅԴ ՊԱՀԻՑ ՍԿՍԱԾ ԱՄԵՆ ՄԻ ՎԱՐԿՅԱՆ, ՕՐԸ ՍԿՍՈՒՄ Է ԵՐԿԱՐԵԼ ԱՅՍԻՆՔՆ ԱՐԵՎԸ ԾՆՈՒՆԴ Է ԱՌՆՈՒՄ, ԵՎ ՔԱՆԻ ՈՐ ՄԻՀՐԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԱՐԵՎԻ ԱՍՏՎԱԾ, ՆՐԱ ԾՆՈՒՆԴԸ ՏՈՆՎՈՒՄ Է ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-ին։ ՓԱՌՔ ՔԵԶ ՄԻՀՐ ՓԱՌՔ ԱՐԵՎԻ, ԼՈՒՅՍԻ ԵՎ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ ՓԱՌՔ

11/12/2021

Mamul

Սիոնիզմի հիմնադիր Թեոդոր Հերցլը սուլթան Աբդուլ Համիդի հետ բազար է արել Հայկական հարցից ազատվելու, – թեկուզ հայերին բնաջնջելու գնով, – Պաղեստինի տարածքը ձեռք բերելու համար: Այս մասին բավական մանրամասն գրել է պաղեստինցի արաբ պատմաբան Մարվան Բուհեյրին իր «Թեոդոր Հերցլը և Հայկական հարցը» ուսումնասիրության մեջ, որը լույս է տեսել «Պաղեստինյան հետազոտությունների ամսագրի» 7-րդ հատորում, Բեյրութ, 1977:

Այդ ծրագիրն իրականացրին երիտթուրքերը իրագործելով Հայոց Մեծ եղեռնը: Մեծ Բրիտանիայի Պոլսի դեսպան Ջերալդ Լոութերը իր արտգործնախարարին հղած 1910թ. մի խիստ գաղտնի տեղեկագրում մանրամասնել է երիտթուրքական ղեկավարության հրեա-սիոնական էությունը: Նա բառացիորեն գրում է, որ «Միություն և առաջադիմություն» կոմիտեն «հրեական կոմիտե» է: Սրանից հետո արդյո՞ք պետք է զարմանալ, որ Իսրայել պետությունը համառորեն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, և ավելին, նրա դեսպանը հենց Երևանում համարձակվում է լկտիաբար հերքել Հայոց ցեղասպանության գոյությունը, իսկ մեր իշխանությունները լռում են… Բրիտանացի դեսպանի այս փաստաթուղթը հայ և օտար շատ պատմաբաններ օգտագործել են և շարունակում են օգտագործել: Դրանց մեջ էր նաև Խ. Հայաստանի արտգործնախարար Ջոն Կիրակոսյանը:

Կարծեք հերիք չէին Հայոց Հայրենիքի նկատմամբ թուրքական, ադրբեջանական, քրդական և այլ նկրտումները, հրեաներն էլ են սկսել ուղղակիորեն տիրել Հայոց Հայրենիքի տարածքին: Աբու Դաբիում լույս տեսնող «ալ-Բայան» օրաթերթն իր 2004թ. հուլիսի 31-ի համարում հղում է կատարել թուրքական «Նոկտա» թերթին, որը հրապարակել է թուրքական պետական մի խիստ գաղտնի տեղեկագրի հիմնական դրույթները: Ըստ այդ տեղեկագրի, Թուրքիայի քաղաքացի շուրջ 60 հրեաներ երկրի հարավ-արևելյան շրջանում, այսինքն Հայոց Հայրենիքի թուրքական բռնագրավման տակ գտնվող տարածքում, անցյալ տարվա առաջին կեսի դրությամբ արդեն գնել էին մոտ 450 հազար դեոնում, այսինքն մոտ 413 քառակուսի կիլոմետր տարածք: Տեղեկագիրը հայտնում է, որ գնորդն իրականում «իսրայելցի գործարար» անվան տակ թաքնված Իսրայելի գաղտնի ծառայությունն է:

Հայոց Հայրենիքի նկատմամբ հրեական ախորժակները գաղափարական հիմնավորում էլ են գտնում: Արաբական մի թերթում վերջերս լույս տեսած մի հրապարակման համաձայն, Իսրայելի Գոշ Քութեյֆ բնակավայրում գտնվող «Թորայի և երկրի հիմնարկից» ռաբբի Յեհուդա Հալևի Ամիհան հայտարարել է, որ «Թուրքիայի հարավային մասում (այսինքն Հայոց Հայրենիքում) կան շրջաններ, որոնք պատկանում են Ավետյաց երկրին»:

Այստեղ հիշեցնենք, որ ըստ մոսկովյան «Սոբեսեդնիկ» շաբաթաթերթի 1986թ.-ի մի հրապարակման, – երբ դեռևս չէր սկսվել Ղարաբաղյան շարժումը, – Իսրայելի նախկին վարչապետ Մենահիմ Բեգինը հայտարարել է, որ Ղարաբաղը ոչ ադրբեջանական, ոչ էլ հայկական հող է, այլ հրեական հող:

Լոնդոնում հրատարակվող «ալ-Ուասաթ» արաբական շաբաթաթերթի 2004թ. հոկտեմբերի 25-ի համարում լույս տեսած մի հոդվածում գրվել է նաև հրեա կրոնական ուսանողի Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Նուրհան արքեպիսկոպոսի վրա թքելու մասին: Թերթը գրում է. «Կան Երուսաղեմի Հին քաղաքի հրեական կրոնական դպրոցի ուսանողներ, ովքեր ծրագրում են հայերին արտաքսել իրենց հարևանությամբ գտնվող Հայկական թաղից, Հրեական թաղը վերջինիս հաշվին ընդարձակելու նպատակով: Նրանք առօրյա բանի են վերածել հայ քաղաքացիներին և հոգևորականներին խոչընդոտելն ու նրանց վրա թքելը»: Այստեղ ևս դատապարտելի են ՀՀ իշխանությունները, որոնք պատշաճորեն չարձագանքեցին լուսարարապետի և Հայոց ազգային ու կրոնական զգացմունքների նկատմամբ սրբապիղծ վերաբերմունքին:

Հայության նկատմամբ հրեության առնվազն անբարյացակամ, եթե ոչ թշնամական քաղաքականության բազմաթիվ փաստեր կան լիբանանահայ ճանաչված իրավաբան և հասարակական գործիչ Գասպար Տերտերյանի հրապարակումներում, որոնք բացառաբար հենվում են ոչ հայկական, օտար աղբյուրների վրա: Դրանցից հատկապես պետք է հիշել նրա «Պանթուրքիզմի և սիոնիզմի առնչություններն և անոնց վտանգը Հայաստանի լինելության» ուսումնասիրությունը, որը հայերենի կողքին հրապարակվել է նաև արաբերենով: Հայ-Արիական միաբանությունը արդեն նախնական քայլերն է արել այս խիզախ իրավաբանին հրավիրելու Արմեն Ավետիսյանի դատական պաշտպանության համար, դատավարությունը սիոնիզմի ու մասոնության հակահայկական էության բացահայտման քաղաքական դատավարության վերածելու նպատակով:

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը անցյալ տարվա նոյեմբերի 16-ին վավերացրեց «Հրեաներին քննադատելու համար պատասխանատվության օրենքը», որը ամերիկա-սիոնական բռնակալության կամքով տարածվում է աշխարհի բոլոր երկրների վրա: Այս օրենքը լիբանանցի լրագրող Ջերոմ Շահինի բառերով (Բեյրութի «ալ-Մուստակբալ» օրաթերթի 2004թ. դեկտեմբերի 7-ի համարում), «մեզ կանգնեցնում է մի նոր հոլոքոսթի առաջ: Այդ օրենքը մշակել է սիոնիստական լոբբին այրելու համար մատները բոլոր նրանց, ովքեր մատնանշում են մարդու և ժողովուրդների իրավունքները ոտնակոխող իսրայելական քաղաքականությունը»:

ՀՀ-ում այդ օրենքը դրվել է գործողության մեջ Արմեն Ավետիսյանի նկատմամբ այս քրեական գործի հարուցումով:

Եվ, ի վերջո, մեկ հարց ՀՀ պետության և Հայ եկեղեցու ղեկավարությանը, հայտնի է, որ անցյալ դարի սկզբին բազմաթիվ հրեաներ ընդունվել են Հայ եկեղեցու հոտի մեջ: Այս մասին եղել են մի քանի հրապարակումներ, նույնիսկ ակադեմիկոս Վարդգես Միքայելյանը մի առանձին գրքույկ է հրապարակել հրեաների դիմումների և դրանց առնչված փաստաթղթերով «Как евреи приняли христианство по армянскому обряду» անունով: Մենք հարց ենք տալիս հիշյալ ղեկավարություններին. ի՞նչ եղավ այսպես կոչված «հայացած հրեաների» հետագա ճակատագիրը: Մի գուցե նրանք, – առերևույթ թուրքացած-իսլամացած դեոնմե հրեաների նման, - շարունակում են գոյատևել մեր մեջ, և հայկական անունների տակ թաքնված ավերներ գործել մեր ազգի դեմ: Մի գուցե Արմեն Ավետիսյանի նկատմամբ սարքված այս գո՞րծն էլ նրանց հերթական դավն է:

Հայ-Արիական միաբանությունը հայտարարում է, որ վերոնշյալ փաստերը միայն մի փոքր մասն են իր մոտ գտնվող բազմաթիվ փաստերի ու փաստաթղթերի, որոնք ատենին կհրապարակվեն և կդառնան ՀՀ լայն զանգվածների սեփականությունը:

Մամուլի խոսնակ` Գերագույն Իշխանությունը ՀԱՅ Ազգի կամքն է
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:

23/10/2021

Էրգրից եկած մամիկների՝ լավաշի արարման մի անուշ
պատմություն

ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«ՄԻ ԲՈՒՌ ՇԻՏԱԿ, ԿԵՍ ԲՈՒՌ՝ ԾՈՒՌ» պատումնաշարից
/հատված/

..Վարսե տատը մութ-մթոցով վեր է կացել, թոնրատունը սրբել-ավլել
է, ցան-աթարի քառակուսի կտորտանքը դեմ է տվել իրար թոնրի մեջ, շեն-
քել է, ցախ ու մախ բերել հազրել է թոնրատան դռանը, գրտնակ ու
խմորսեղան քերքրել-շփշփել, պատրաստել, դմփիկները թափ տվել,
խմորշոր ու ակիշ պատրաստ դրել պատի տակ, բաթաթ ու քերիկ
հենել պատին, շիշ ու մոխրահան դրել անկյունում, նավթամանը դրել
կողքը, պոչին էլ՝ թղթի մի կտոր, որ ձեռքը չնավթոտի, խմոր ու հաց
նավթի հոտ չառնեն:
Ամեն ինչ տեղը դրել, հազրել ու, գոգնոց կապած, խաչակնքում է
ալյուրի տաշտի դեմ կանգնած իր բարակ-չորչորուկ մատներով, որ
քիչ հետո խրելու է տաշտի մեջ սար դարձած ալյուրի լեռան ստո-
րոտ, փոս է գցելու ու, քիչ-քիչ ջուր լցնելով, ալյուրը խմորելու է
մատների ու ձեռնափերի մեջ, սարը կամաց-կամաց սորելու է, իջնե-
լու է ստորոտ, սարի գագաթը բռնած սորուն աղը ալյուրի հետ քիչ-
քիչ խառնվելով՝ հացին համ է տալու: Ալյուր, աղ ու ջուր շաղախվելու
են, Վարսե տատի չորչորուկ բռունցքների տակ իրար են մերվելու,
դառնալու են խմոր, դառնալու են մեկ անձ ու մեկ մարմին, որ վեր-
ջում Վարսե տատը խաչ քաշի իր պստիկ դաստակով խմորի երեսին,
հետն էլ շշնջա՝ ՙՔրիստոս Աստված՚, ու խմորշորով ծածկի: Թող
ինքն իր մեջ տա ու առնի, մինչև ինքը թոնիրը կբոցի, քրջերի խուրձը
ձեռքի մեջ կֆռացնի ու կսրբի թոնրի թեժ պատերը, նույն խուրձը
գունդ կանի, կխցկի ձորձի բերանը, որ թոնրատակի կրակը մլմլալեն
վառվի ու, մինչև հաջորդ բոց, ինչքան հնարավոր է՝ շատ հաց հանի:
Հետո խմորը կգնդի, կշարի հացի տախտակի վրա, շորով կծածկի
ու Սիփանին կբոթի Նազեին կանչելու, որ սկսեն հաց արարել: Նա-
զեն գրտնակ կանի, ինքը կթխի: Նազեն կթխի, ինքը գրտնակ կանի:
Թաղի կնանիք ծխի ու հացի բույրի վրա, իրենցից անկախ, կհա-
վաքվեն թոնրատանը, ամեն մեկը մի բանի ձեռք կգցի, ասելով-խոսե-
լով, հերթով գլուխները բաթաթի վրա ձգած լավաշացուի հետ կխցկեն
թեժացրած թոնիրը, ծաղիկ տված լավաշի հետ կթռնեն թոնրից դուրս
ու, իրար ուժ ու սիրտ տալով, հացը կթխեն-կպրծնեն:
Բոց-բոցոցի արանքներում սուրճ կխմեն հենց թոնրի կողերին, վեր-
ջում հացի տախտակը կդառնա սուփրա: Հետո հենց թոնրի մեջ մեծ
շշից դույլով ջուր կկախեն, հենց թոնրի շրթին էլ կլողանան, կմաքր-
վեն ծուխ ու մխից, հոգնած-հանգստացած կմտնեն տուն:
Իսկ հիմա՝ Վարսե տատը խաչակնքում է աթոռին դրած ալյուրի
տռզած բարձր սարի առջև, իսկ Սիփան թոռնիկը պպզել է սեղանի
ծայրին ու անխոս նայում է տատին: Տատն այն է, ձեռնափերը ուզում
է խրել Սիփան սարի ստորոտը, առաջին բաժակ ջրի համար կիրճ
բացել, Սիփան թոռն արդեն չի համբերում.
- Տատ, ծռի՞մ...
Վարսե տատը չի հասկանում, թե Սիփան թոռը մութուլուսի աստ-
ղերի հետ ինչու է պպզել սեղանի ծայրին ու անխոս իրեն նայում:
Վարսե տատն իր խոհերի հետ է, հացաթխման ամբողջ արարո-
ղությունն է մտքի մեջ վեր ու վար անում, հաշվում-հաշվարկում ժամ
ու պատարագ, պիտի այնպես անի, որ հասցնի ամեն ինչ իր ժամա-
նակին, խմորը շատ չպիտի թթվի, թե չէ՝ կծորա թոնրի պատերից,
կթափվի ցած, ու հացը կհարամվի: Թոնիրը պիտի շատ թեժ չլինի, թե
չէ՝ հաց չի պահի, եթե պահեց էլ՝ կվառվի... Թե թեժ չեղավ՝ հացը հում
կմնա, հա՜ պիտի վառեն ու նորից չհասցնեն... Ամեն ինչ հաշվարկ-
ված է՝ մի տաշտ, մի բոց:
Ժամագործի ճշգրտությամբ պիտի աշխատի: Այդպիսի դժվար ու
պատասխանատու աշխատանք աշխարհը չունի:
Թոռը նորից է հանում խոհերի գրկից.
- Տատ, ծռի՞մ...
Տատը փորձում է հասկանալ թոռանը, թե ի՞նչ է ուզում ասել, ի՞նչ
է ուզում ծռել... Իբր ծուռ չես՝ թազա նո՞ր պիտի ծռես: Վարսե տատն
ինքն իր քթի տակ խնդմնդում է, Սիփանը հարցական ու սևեռուն
տատին է նայում.
- Հը՞, տատ,- տղեկը պատասխանի է սպասում:
- Իմ տղան, կծռի՞ս՝ ծըռը... Ի՞նչ ըսիմ...,- հանգիստ-շողոմ ասում
է Վարսե տատն ու ձեռքը խրում Սիփան սարի տակ:
Հենց նույն պահին էլ Սիփան թոռը ցատկ է կատարում ու զույգ
ոտքերով մխրճվում ալյուրե Սիփան սարի գագաթը:
Ալյուրը ցփնում է չորս դին, լցվում Վարսե տատի աչքերը:
- Վա՜յ, մուրազամեռ...
Սիփան թոռն արդեն դռների մեջ է.
- Չըսըցի՞ կը ծռիմ...
- Վայ, ես քու բըդլուկ բաբու...........
Ալյուրը շաղելուց առաջ Վարսե տատը Սիփան թոռանը չի խոս-
տացել խորիզով գուգու-գաթա թխել, թոռան զգուշացումներն էլ տեղ
չեն հասել:
Էդ ե՞րբ է եղել, որ տատը թոռանը գաթա, պստիկ-պստիկ գուգու-
ներ չթխի, ամեն երեխային չտա մի-մի պստիկ-կլորիկ, սիրուն-գնդլիկ
բոքոնիկ, մեջը՝ սրսուռ, հաստ շերտով խորիզ: Տատն ընկել է խոհերի
գիրկն ու մոռացել սովորական խոստումը:
Բայց դե, ալյուրը նոր է սկսել շաղել, իսկ գաթան վերջում են
թխում, վերջին բոցից առաջ բոքոնի մեծ գնդեր բացում ու խորիզ
դնում մեջը:
Բոքոններն ու գաթաները միշտ վերջին բոցով են դուրս գալիս ու
լխտիկ-սիրուն շարվում կողք կողքի:
Խոստումներն առարկայական պիտի լինեն, աչքի համար տեսա-
նելի, նախօրոք ապահովագրված, խորիզը մեջը լցրած, պատառա-
քաղի չորսմատնանի ծայրերով գծած-նախշած:
Խամ բոքոն ով ասես՝ կուտի: Ասես-չասես, խոստանաս-չխոստա-
նաս՝ բոքոնը կա: Իսկ ահա՝ գաթայի խոստումն ու շոշափելի-նկատե-
լի գործընթացը Սիփանի աչքի առաջ պիտի լինեն:

Հեղ՝. ԱՆԴՐԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

22/10/2021

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԼԱՎԱՇԻ ԱՎԱՆԴԱԶՐՈՒՅՑԸ

Խորհրդանշելով հայ ժողովրդի սերը, հարգանքն ու առատաձեռնությունը՝ լավաշը սեղանի վրա է դրվել մեծ ակնածանքով և հարգանքով: Հազարամյակներ շարունակ լավաշը եղել է հայ մարդու կյանքի ուղեկիցը ամենուր, անգամ հարսանեկան արարողության ժամանակ:
Հայոց ազգային սովորություններից է հարսի ուսին լավաշ գցելը, որ նշանակում է, թե աղջիկը հացառատ կդարձնի այն օջախը ուր հարս է գնում: Ինչպես նաև՝ հարսանեկան լավաշը պաշտպանում է չար աչքից ու ապահովում նորապսակների հաջողությունը:

Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսնիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում, որպես հաջողության ու երջանկության խորհրդանիշ:

Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից:Նա այնքան տարված էր իր ամուսնության հեռանկարով, որ անգամ չէր էլ նկատել, թե ինչպես է ընկել լավաշը: Իսկ Արամազդն էլ զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:

Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:

Եվ մինչ այսօր, հարսնիքի ժամանակ, հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:

23/06/2021

Հունիսի 22-ը տարվա ամենաերկար ցերեկն է, և արի հայերը նշում են Վահագն ռազմաստծու փառաբանման օրը:
Փա՛ռք Վահագնին՝ զորության աստծուն հայոց... թող հայոց երկրում Վահագներ շատ ծնվեն, թող զորության Աստված ուժ ու ոգի հաղորդի հայոց այրերին, թող օտար աստծու մահվան խաչի տեղ հայոց երկրի վրա թևածի վահագնական զորության խաչ-պատերազմին...
Փա՛ռք Վահագնին, Փա՛ռք Հայոց աստվածներին...

25/03/2021
25/03/2021

Բյուր օրենքներից ԱՐարվա'ծ Աստված,
Բյուր ԱՐեգներից հուր առա'ծ Աստված,
Բյուր ԱՐեգներով զորացո'ղ Աստված,
Բյուր ԱՐեգներով հրաշու'նչ Աստված,
Հրածին հայի հրեղե'ն Աստված ,
ԱՐյաց սրտերը ջերմացնո'ղ Աստված,
ԱՐյաց տները շենացնո'ղ Աստված,
Հրածին հային հուր տվո'ղ Աստված,
Հրածին հայի աչքի լու'յս Աստված
Հրածին հայի բազկի ուժ Աստված,
ԱՐյաց գնդերը զորացնո'ղ Աստված,
ԱՐյաց տոհմերը վեհացնող Աստված,
Չարի աչքերը կուրացնո'ղ Աստված,
Չարի սրտերը ահագնո'ղ Աստված ,
Չարի ամրոցը ավերող Աստված,
Չարի կուռքերին կործանո'ղ Աստված,
Գարնան հետ մեկտեղ կյանք առնող հային
Ջերմությունդ տուր, հարազա'տ Աստված,
Ձմռան խոր քնից ԱՐթնացող ՀԱՅԻՆ
Աչքիդ լույսը տուր, շողարձա'կ Աստված։
Մեր նորամանուկ , վեր հառնող ազգին
Բազկիդ ո'ւժը տուր, ԶՈՐԱՎՈ'Ր ԱՍՏՎԱԾ,
Քո զարմից ծնված ԱՐՄԵՆՅԱՆ ցեղին
Անմար հու'րդ տուր, հրեղե'ն Աստված։

13/03/2021

Վաղնջական ժամանակներից եկող ծեսերն ու տոներն իրենց խորին խորհուրդն ունեն՝ մարդկանց կյանքի համար կարևորագույն իրադարձությունների հետ կապված:

Երկնքում փայլող՝ Արարչագործչությունը պատմող աստղերն իրենց դիրքով ու շարժմամբ «Երկնային կամքն էին արտահայտում», և նրանց զննումն էական էր հատկապես Երկրի վրա կենսականորեն կարևոր հարցերի լուծման համար՝ գյուղատնտեսական աշխատանքներն սկսելու հետ կապված՝ վար ու ցանքի, բերքահավաքի օրերը որոշելու նպատակով…

Երկրագործությամբ ապրող մարդկանց համար վճռորոշ ու առանձնահատուկ նշանակություն ունեին Արևի, Լուսնի, լուսատուների կատարած շրջանները:

Ուստի՝ նրանց շրջափուլերին հետևելը, ձեռք բերված գիտելիքները հարկավոր էր փոխանցել նաև սերունդներին:

Հետևաբար, հաստատվել էին տոնական օրերը՝ տոնախմբություններով հիշատակելով…

«Ցրտությունը, ջերմությունը, օդի «այլայլությունը»՝ անձրև կամ փչող հողմ գուշակելու նպատակով կատարված դիտարկումները դյուրին դարձնելու միտումով էլ հեռավոր ժամանակներից ի վեր Երկինքը բաժանել են Աստեղատների՝ Համաստեղությունների՝ զանազան պատումներ հյուսելով:

Դիցաբանությունից առավել՝ գործնական նշանակություն ունեցող այդ աստղատների անվանումներն անփոփոխ մեզ են հասել՝ հազարամյակների ընթացքում ժամանակի ու տարածության մեջ կողմնորոշելով մարդկանց…

Ն.թ.ա. 9-8-րդ դարերում ապրած հույն էպոսագիր Հոմերոսի «Ոդիսական»-ում նկարագրվում է ծովագնացների կողմից համաստեղությունների միջոցով կողմնորոշվելու եղանակը (նավարկության ուղեցույց էր և Հյուսիսային բևեռը)…

«Ոդիսականի մէջ կը կարդանք, որ Ոդիսեւս Հերոսը ընկերներով ծովու վրայ նաւարկած ժամանակ՝ ամբողջ գիշերը ղեկին քով նստած, Բազմաստեղք կը զննէր, որ կը նշանակէ թէ անոնք գիշերները ուղեցոյցի դեր կը կատարէին:

Այս սովորութիւնը մինչեւ այսօր ալ կայ Հայաստանի մէջ:
Խոտորջրոյ հասարակ ժողովրդեան գիշերուան ժամացոյցը Կշիռքն ու Բազմաստեղք են, որուն արեւմուտքի հեռաւորութենէն սովորաբար ժամերն կ’որոշեն» ( Դոկտ. Հ.Ա. Մատիկեան, «Կրօնի ծագումը եւ Դիցաբանութիւն», Վիեննա, Մխիթարյան տպարան, 1920թ., էջ 308-309):

«Բազումք աստեղատունը բավական բարձրացել է և ցույց է տալիս, որ մոտ է կես գիշերը»։ (Ղազարոս Աղայան):
Ժամացույցի բացակայության պայմաններում գիշերվա ժամերը երկնքում՝ Կշեռքի ու Բազումքի դիրքերի միջոցով որոշում էին նաև Սևանի ավազանում (մոտ չորս տասնամյակ առաջ հաճելի անակնկալ էր ինձ համար այս բացահայտումը՝ երբ երկնքին նայելով ժամն էր գուշակվում)…

«Բազումքը»՝ «Բազմաստեղքը»՝ «Բույլքը» Ցուլի համաստեղության մեջ գտնվող, անզեն աչքով տեսանելի աստեղակույտն է՝ «Պլեադները» (ըստ ավանդության՝ Ատլանտի 7 աղջիկներն են, որոնք Օրիոնի հետապնդումից փախնելով՝ փոխադրվել են երկինք ու աստղեր դարձել):

Հայոց մեջ Ցուլ կենդանակերպի հիշյալ «Բույլք աստեղացը» կիրառվում է նաև «Բազմույթ», «Ալավունք», «Ալաւսունք» անուններով…

«Բազմաստեղք որ Բոյլք կոչին, այսինքն են Համագունդ եօթն աստեղք երևայլք ի գլուխ կամ ի թիկունս Ցուլ աստեղատանն, որոյ վեցք առաւել պայծառափայլք:

Մինչև ի դեկտեմբերի Ի օր՝ որ Բազմաստեղն ընկնի:

Վասն հնձոցն՝ որ ի յելն Բազմաստեղացն առնեն»…

Մեջբերումները՝ Ոսկեդարյան Հայերենի՝ «Նոր բառգիրք Հայկազեան լեզուի բառարանից»:
Մի ակնհայտ ապացույց, որ «Համբարձման» տոնին մեր Նախնիք Աստղի՛ վեր ելնելն էին փառաբանում, նաև՝ Բազմաստեղքի դիրքով ու պայծառության աստիճանով մթնոլորտային ու տարվա եղանակների փոփոխություններն էին կանխորոշում՝ գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար…

«Բազումքը» ոմանք նշում են որպես Ցուլի պարանոցի վրայի 7 տեսանելի աստղերը:

Որոշ ժողովուրդների մոտ, հատկապես գյուղական միջավայրում, «Բույլքը»՝ «Բազմաստեղքը» նաև Ճտերով շրջապատված Հավի հետ է համադրվում:
Օրերս Արևմտյան Հայաստանի տարածքում կատարված մի լուսանկար ստացա, ուր նշմարվում է հինավուրց մի քարաբեկորի վրա քանդակված Հավն՝ իր ճտերով…😊

Ի դեպ, աստղերի կույտի՝ բույլի համար ևս «դեզ» բառն է գործածվել Հայ տոմարագիտական, աստղաբաշխական գրականության մեջ…

«Տիեզերքի Աչքը»՝ «Ակն Տիեզերաց» Արեգակը, ամփոփում էր Արարչագործության խորհուրդն ու փառաբանվում մեր Նախնյաց կողմից (մինչ օրս եկեղեցիներում խորանի (կամ ավագ խորանի) դիրքը դեպի արևելք է ուղղվում):

Արեգակնածագ կոչվող բլուր կար Տարոնում՝ Հայկական Տավրոսի հյուսիսային ստորոտին, ուր հետագայում Մուշի Առաքելոց կամ Ղազարու վանքն էր), Արեգ անունով գյուղեր կային Հայկական Լեռնաշխարհի զանազան վայրերում՝ Վանի նահանգում, Խոտորջրի գավառում…
Սյունիքում՝ մի ողջ գավառ էր կոչվում Արևիք, նրա 12 գավառներից մեկը՝ ծայր հարավում (տարածքը համընկնում էր Մեղրի գետի ավազանին):
Նաև՝ Սևանա լճի հյուսիս-արևելյան երկարությամբ ձգվող՝ արևահայաց Արեգունի լեռնաշղթան…

«Տրընդեզն եկավ՝
Մենծ գոլն ընկավ»…

Որպես գարնան բարեբեր շունչն ավետող այս տողերով էր փառաբանվում օդի բարեփոխման սկիզբը՝ Բնության հերթական Վերածնունդն ազդարարող՝ արևմուտքից փչող մեղմ Զեփյուռի գալն ու Արևի ջերմության ուժեղացումը…

Ուստի և՝ վերստին հնչում էին հունձքի առատության, արտերի բերրիության, կենդանիների և, իհարկե, նորապսակների բեղունության մաղթանքները՝ հատուկ ծիսական արարողություններով՝ կրակով մաքրագործում ամեն ինչ ու ամենքին…

Եվ մոտակա Ծաղկունքին, Բնության Զարթոնքին սպասելով, իհարկե, «բարկ»՝ թեժ կրակով վանում չարը…

«Ցա­ւի գունդն ի չար փու­շը,
Չար փուշն ի բարկ կրակն,
Բարկ կրակն ի քարն,
Քարն ի Յանհատակ ծովն»…

Ամեն տարի Հրոտից ամսվա Հրանդ օրը (այս տարի՝ փետրվարի 14-ին) նշվող Տրնդեզի Սրբազան տոնին ընդառաջ՝ լիության, առատ պտղաբերության ու բեղունության մաղթանքով…🔥

Տրընդեզի խորհուրդի շուրջ՝ հիշյալ գրառման մեջ՝

Հ.գ. Մի քանի ակնթարթ՝ Աստղերին ավելի մոտ՝ Ցուլի համաստեղության և Բազմաստեղքի շողերով…

Կարինե Ավետիսյան

Location

Category

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 19:00
Sunday 09:00 - 19:00
Other Tour Agencies in Yerevan (show all)
Սիրով Թրավել Սիրով Թրավել
116/44 Nalbandyan Str.
Yerevan, 0001

MT Travel Armenia MT Travel Armenia
Yerevan, Kievyan 5/114
Yerevan, 0028

Ավիատոմսեր և տուրիզմ բոլոր ուղղություններով!!!

City Quest Yerevan City Quest Yerevan
Opera
Yerevan

Голд Травел Армения Голд Травел Армения
Вардананц 15/3
Yerevan, 0010

Мы предлагаем гостиницы апартаменты,самые интересные и разные экскурсии,а также специальные тур пакеты и транспорт.

Bridge Travel Bridge Travel
Vardanants 16/1 Street
Yerevan, 0010

Каждое путешествие с нами становится праздником. :)

ԿԱՆՉ / Kanch Travel ԿԱՆՉ / Kanch Travel
Viktor Hambardzumyan 97/3
Yerevan

Տուրերի, ճամբարների և դպրոցական էքսկուրսիաների պրոֆեսիոնալ կազմակերպում։ Կազմակերպությունը գործում է 2015 թվականից։

Sovtrans-auto Sovtrans-auto
Davit Anhaght 23/19
Yerevan

Our company suggests full package of logistic services.

MEGA TOUR MEGA TOUR
Sayat-Nova Ave 12
Yerevan, 0001

Tourism and Travel instagram.com/mega_tour/

TAXi Chiva TAXi Chiva
Yerevan, 1234

.

Angels Travel LLC - information Angels Travel LLC - information
Buzand 1/50
Yerevan, 0010

Angels Travel LLC, based in Yerevan is one of travel operator leader in Caucasus.

Toptriptip Armenia Toptriptip Armenia
Yerevan

Приложение TopTripTip подробно расскажет вам о местах, которые стоит посетить. Мы сумели уместить на страницу описания всю полезную информацию!

Armenia in Photos /Penthouse Lodging Armenia in Photos /Penthouse Lodging
Koryun 5, 33/2
Yerevan, 0025

Penthouse Lodging LLC represents Penthouse HOSTEL and DownTown HOSTEL in Yerevan, Armenia. We provide accommodation, high-level services and hospitality to backpackers, families, group and individual travelers, as well as we organize TOURS around ARMENIA