Socpatetov Hangist

Socpatetov Hangist

Nearby travel agencies

El TOUR- Armenia
El TOUR- Armenia
14/1 Vardanants str
City TOUR
City TOUR
Arami 64
Tours for exclusive guests
Tours for exclusive guests
Armenia
Armenia Tour # Արմենիա Տուր
Armenia Tour # Արմենիա Տուր
64 Aram street
ITour Armenia
ITour Armenia
Boulevard Plaza, 64 Aram str.
2rest in Armenia LLC
2rest in Armenia LLC
14 Parpetsi Street
Your Way Tour Armen
Your Way Tour Armen
Ekmalian 5
Wintravel
Wintravel
jl.nias tengah km-44, Erevan
Beauty of Armenia Tour / Բյութի օֆ Արմենիա Տուր
Beauty of Armenia Tour / Բյութի օֆ Արմենիա Տուր
Aram 64
FamilyHotel.am
FamilyHotel.am
49/1 Buzand str.
yerevanresto.am
yerevanresto.am
6 Yekmalyan Str., Erevan
Your Armenia
Your Armenia
Yekmalyan 5
Azimuth Travel
Azimuth Travel
Pushkin 43
Win Travel
Win Travel
Yekmalyan 5
Envoy Hostel & Tours - Yerevan
Envoy Hostel & Tours - Yerevan
54 Pushkin Str (entrance via Parpetsi Str)
HAY TOUR
HAY TOUR
13 Mashtots ave.

Սոցփաթեթով հանգստի կազմակերպում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի գեղատեսիլ հանգստավայրերում լավագույն առաջարկներով :

Սաղարթախիտ անտառներ, հայելանման լիճ, հրաշք բնություն, մի խոսքով թումանյանական բնաշխարհ...
Ով դեռ չի հասցրել լինել Դսեղում, ապա խորհուրդ կտանք մասնակցել այս բազմաբովանդակ արշավին:

Արշավի շրջանակներում կայցելենք`
- Թումանյանի տուն թանգարան
- Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
- Բարձրաքաշի Սբ. Գրիգոր եկեղեցի
- Գիքորի աղբյուր
- "Սիրուն խաչ" խաչքար
- "Ծովեր" կոչվող հայելանման լիճ:

Լինելու է նաև փոքրիկ քայլարշավ, այնպես որ շտապեք ամրագրել Ձեր տեղը այս արշավին:
Մասնակցության վճար - 6000 ՀՀ դրամ
Մեկնարկը մայիսի 31-ին ժամը 8:30-9:00

Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Մանրամասների համար կարող եք զանգահարել.
060 750 850, 041 750 850

Անմոռանալի գարնանային տուր
Մայիսի 24-ին
__________________________
1. ԱՐԵՆԻ (գինու համտեսում)
2. ՆՈՐԱՎԱՆՔ
3. ՔԱՐԱՀՈՒՆՋ
4. ՏԱԹԵՎԻ ՃՈՊԱՆՈՒՂԻ
5. ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ
6. ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ
7. ՀԱԼԻՁՈՐԻ ԴԻՏԱԿԵՏ

Մասնակցության վճար - 7500 ՀՀ դրամ
Ք. Երևան, Արամի 64, Բուլվար Պլազա
Հեռ: 060 750 850
Բջջ: 041 750 850

ԱԿՑԻԱ !!!! Մայիս 26-31 Արեւմտյան Հայաստան և Նեմրութ
6 օր - 150 000 ՀՀԴ

Օր 1. Երևան - Անի - Էրզրում (գիշերակաց)
Oր 2. Էրզրում - Բինգյոլ - Դիարբեքիր (գիշերակաց)
Օր 3. Դիարբեքիր - Նեմրութ - Դիարբեքիր (գիշերակաց)
Օր 4. Դիարբեքիր - Սասունի լեռներ - Մուշ - Վան (գիշերակաց)
Օր 5. Վան - Վարագավանք - Աղթամար կղզի - Բերկրի - Բայազետ (գիշերակաց)
Օր 6. Բայազետ - Կարս - Երևան
Արժեքը ներառում է՝
• Տրանսպորտ (միկրոավտոբուս-mercedes sprinter 15-20 տեղ)
• Հյուրանոց 3*,4*
• Նախաճաշ, ընթրիք
• Թանգարանային մուտքի վճարներ
• Էքսկուրսավար(թուրքագետ)
Ք. Երևան, Արամի 64, Բուլվար Պլազա
Հեռ: 060 750 850
Բջջ: 041 750 850

Socpatetov Hangist

Այս տարի մայիսի 16-ին Մուսալեռում կկազմակերպվի «Ուդուլի» տոլմայի 5-րդ ավանդական փառատոնը:
Տոլման հանդիսանում է հայերի ամենասիրելի ճաշատեսակներից մեկը, որը զարդարում է հայկական սեղանները ինչպես տոն, այնպես էլ սովորական օրերին:
Փառատոնի ընթացքում հյուրերը կծանոթանան տոլմայի տեսակներին և պատրաստման առանձնահատկություններին, կծանոթանան հայ ազգային խոհանոցին, կհամտեսեն տոլմայի ավելի քան 60 տարբեր տեսակներ, իսկ այս ամենը կուղեկցվի ավանդական պարով ու երաժշտությամբ:
Իսկ մինչ փառատոնին մասնակցելը օրվա առաջին մասում կլինենք Էջմիածնի մայր տաճարում, կծանոթանանք պատմությանը, կշրջենք քաղաքով, այնուհետև կայցելենք Զվարթնոց տաճար, որից հետո արդեն մեզ կսպասի համեղ փառատոնը:
Մասնակցության վճար - 3500 ՀՀ դրամ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա:
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Մանրամասների համար կարող եք զանգահարել.
060 750 850
093 046 904

Այս տարի մայիսի 16-ին Մուսալեռում կկազմակերպվի «Ուդուլի» տոլմայի 5-րդ ավանդական փառատոնը:
Տոլման հանդիսանում է հայերի ամենասիրելի ճաշատեսակներից մեկը, որը զարդարում է հայկական սեղանները ինչպես տոն, այնպես էլ սովորական օրերին:
Փառատոնի ընթացքում հյուրերը կծանոթանան տոլմայի տեսակներին և պատրաստման առանձնահատկություններին, կծանոթանան հայ ազգային խոհանոցին, կհամտեսեն տոլմայի ավելի քան 60 տարբեր տեսակներ, իսկ այս ամենը կուղեկցվի ավանդական պարով ու երաժշտությամբ:
Իսկ մինչ փառատոնին մասնակցելը օրվա առաջին մասում կլինենք Էջմիածնի մայր տաճարում, կծանոթանանք պատմությանը, կշրջենք քաղաքով, այնուհետև կայցելենք Զվարթնոց տաճար, որից հետո արդեն մեզ կսպասի համեղ փառատոնը:
Մասնակցության վճար - 3500 ՀՀ դրամ
Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա:
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Մանրամասների համար կարող եք զանգահարել.
060 750 850
093 046 904

Անմոռանալի գարնանային տուր
Միացեք մեր ուղևորությանը դեպի՝
1. ԴՈՐԲԱԴԱՎԱՆՔ
2. ԹՈՐՄԱԿԱՎԱՆՔ
3. ԼՈՌԵ ԲԵՐԴ
4. ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ
5. ԳՅՈՒԼԱԳԱՐԱԿԻ ԴԵՆԴՐՈՊԱՐԿ
Մասնակցության վճար - 6000 ՀՀ դրամ:
Ուղևորությունը մայիսի 10-ին է :
Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախօրոք կապվել մեզ հետ և գրանցվել:
Զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝
060 750 850
093 046 904

Հետադարձելի «Տաթևեր» ճոպանուղին գտնվում է Սյունիքում, Երևանից 250 կմ դեպի հարավ: Այն կառուցվել է ավստրա-շվեցարական Dopplemayer/Garaventa ընկերության կողմից «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: Ռեկորդային 9 ամսվա ընթացքում կառուցված ճոպանուղին ամենաերկարն է աշխարհում (5752մ) և ներառված է Գինեսի ռեկորդների գրքում: Յուրաքանչյուր խցիկը տեղավորում է 25 ուղևոր և մեկ վագոնավար: Ժամում ճոպանուղին կարող է սպասարկել 200 մարդ: Խցիկը շարժվում է 37 կմ/ժ արագությամբ. ուղևորությունը տևում է 12 րոպե: Խորունկ կիրճում, որի վրայով ձգվում է ճոպանուղին, հոսում է Որոտան գետը: Գեղատեսիլ կիրճը պահում է բազմաթիվ գանձեր` հնագույն քարանձավային գյուղեր, նեանդերտալների կանգառներ, ճգնավորների կացարաններ, բուժիչ աղբյուրներ: Կիրճի վրայով կառուցվել է նաև հայտնի «Սատանի կամուրջը»: Ճանապարհը տանում է դեպի Տաթևի վանքային համալիրը, որը կառուցվել է 906 թվականին: Այնտեղ կարելի է տեսնել Սուրբ Երրորդությանը նվիրված սյունը. երբ գետինը ցնցվում է, այն սկսում է ճոճվել: Այս մեխանիզմը օգտագործել են թշնամու հարձակման, ինչպես նաև բնական աղետների մասին տեղեկանալու համար: Համալիրը ներառում է նաև 1390-1435 թթ կառուցված Տաթևի համալսարանը` միջնադարյան Հայաստանի փիլիսոփայական և գիտական մտքի խոշորագույն կենտրոնը:
Միջնադարյան այս վանքի վերածնունդը «Տաթևի վերածնունդ» նախագծի (որի շրջանակներում կառուցվել է «Տաթևեր» ճոպանուղին) հիմնական նպատակն է: Տոմսերի վաճառքից ստացված բոլոր միջոցները ուղղված են այդ ծրագրի իրականացմանը:

«SH Resort» հանգստյան տունը գտնվում է Ստեփանավան քաղաքում, մոտ է Լոռու բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին : Հյուրանոցը բաղկացած է 2 և 3 անձի համար նախատեսված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս կարգի սենյակներից, որոնք կահավորված են նրբագեղ ոճով և հագեցած են բոլոր ժամանակակից հարմարություններով:
Քայլելով Ձորագետի կիրճի երկարությամբ քաղաքից կհասնեք հյուրանոց, որտեղից բացվում է տեսարան դեպի միջնադարյան Լոռի բերդաքաղաքը: :)

Դենդրոպարկը գտնվում է Ստեփանավանից 12 կմ հեռավորության վրա։ Անշուշտ դա Հայաստանի բնության ամենաուշագրավ հատվածներից է:
Բուսաբանական այգու տարածքը կազմում է շուրջ 35 հա։ Այն բաղկացած է բնական անտառից, զարդանախշերով բույսերից, փոքրատերև լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից: Բույսերի մեծ մասը բերվել է Երևանի բուսաբանական այգուց, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներից` Վրաստան, Ուկրաինա, Ռուսաստան, հեռավոր արևելք և այլն: Բույսերի բազմաթիվ տեսականիներ են ստացվել նաև Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Չինաստանից և ԱՄՆ-ից: Ներկայումս, այստեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ:
Ծովի մակարդակից 1550մ բարձրության վրա գտնվող այգին ունի ցուրտ կլիմա: Անձրևի տեղումները կազմում են տարեկան 550մմ: Դեկտեմբեր ամսից մինչև մարտ այստեղ ձյուն է նստած: Բույսերի այս հավաքածուն իրենից գիտական մեծ հետաքրքրություն է ներկայացնում` հնարավորություն տալով ուսումնասիրել նոր կլիմայական պայմաններում աճող բույսերի զարգացման փոփոխությունները:
Այգին հիմնադրել է 1931թ.-ին Էդմոն Լեոնովիչը: Նա աշխատել է որպես բուսաբանական այգու տնօրեն մինչև 1984թ., որից հետո այդ պաշտոնը ստանձնել է նրա որդին: 1998թ-ին տարածքը նշանակվել է որպես հատուկ պահպանման գոտի։ Այգու 17.5 հա տարածքը բնական անտառ է, իսկ 15 հա զարդանախշերով ծառեր:
Իր գոյության ընթացքում ավելի քան 2500 բուսատեսակներ են փորձարկվել` ձգտելով գտնել նոր տեսակներ, որոնք կարող են աճել այստեղ: Ներկայումս միայն 500 բուսատեսակ է հարմարվել այս ծայրահեղ բնական պայմաններ ունեցող տարածաշրջանում:
Հատուկ արժեք ունի կալիֆորնիական սեքվոյան: Իրար մոտ տնկած 5 վիթխարի ծառերը դեռ երիտասարդ են և բարձրություն են հավաքելու մի քանի հարյուր տարվա ընթացքում: Համաձայն բուսաբանների կարծիքի, հասուն տարիքում այդ հսկաների բները իրար են կպնելու, սակայն արդեն անհնար է միմյանցից հեռացնել դրանք:
Այգին մի հիասքանչ վայր էր, որն՝ իր գեղեցիկ բնությամբ, մաքուր օդով ու թռչունների երգով, ինչ-որ մի հեքիաթի մեջ է գցում այցելուին: Կարելի է անվերջ զբոսնել ծառուղիներով ու չձանձրանալ: Այտեղից Օձունի տաճար հասնելու համար կպանջվի ընդամենը 40 րոպե:

«Հովիտ» հանգստյան տունը գտնվում է գեղատեսիլ Հանքավանի «Տաք Ջրեր» բուժիչ լողավազանների հարևանությամբ: Այն առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ, սննդի բարձր որակով և գների մատչելիությամբ: :)

Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Բյուրականի աստղադիտարանին բավականին մոտ:
Քարեդարյան այս բնակավայրում Բրոնզի դարում կառուցվել է Ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Այն հայկական թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից էր։
Դղյակը բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է:
Բաղնիքը գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Մատուռը գտնվում է բաղնիքի մոտ` 9 մ. հեռավորության վրա: Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ:
1196-ին հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրում են ամրոցը` ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ։ Այնուհետև ամրոցը որպես սեփականություն հանձնվում է վերջինիս։ 1215 թ. Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236-ին ամրոցը գրավում և հիմնովին ավերում են մոնղոլները, որից հետո այն կրկին վերակառուցվել է 13-րդ դարի վերջին` Վաչուտյանների կողմից։
Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին` Լենկթեմուրի օրոք մինչև 20-րդ դարում ամրոցի տարածքում իրականացված առաջին պեղումները։ Վերականգնման աշխատանքներ կատարվել են 70-ականներին, հիմնականում նորոգվել է եկեղեցին։ Չնայած որ այժմ էլ շարունակվում են ամրոցի ուսումնասիրման և ամրակայման աշխատանքները, այնուամենայնիվ մասնավորապես միջնաբերդն ու դղյակը, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող հուշարձաններ:

“Պարկ Ռեզորթ Աղվերան” հյուրանոցային համալիրը առաջարկում է լիարժեք հանգստի պայմաններ Ձեր և Ձեր ընտանիքի համար տարվա բոլոր եղանակներին: :)

Զուգակցեք հաճելին օգտակարի հետ:
Հանգստացեք Ստեփանավանի > հյուրանոցում:
Վայելեք սոճիների փոշով հագեցած առողջարար օդը: :)

Լոռի Բերդ — միջնադարյան անառիկ ամրոց ներկայիս Լոռվա մարզում, Ստեփանավանից 4,5 կմ հեռավորությամբ։
Գտնվում է Ձորագետ և Ուռուտ կիրճերի հատման մասում։
10-րդ դարում Լոռի Բերդը կառուցել է Դավիթ Անհողինը ( 989-1049), որպես Տաշիր-Ձորագետի մայրաքաղաք։
Այն դարձավ Կյուրիկյան թագավորության ֆեոդալական կենտրոնը, իսկ հետագայում,1100-ական թվականներին, այն նվաճեցին Վրաստանի Օրբելյանները: Ամրոցն իր ծաղկուն ժամանակաշրջանն ապրեց Զաքարյանների օրոք, 1200-ական թվականներին: Ամրոցը զբաղեցրել է 33հա տարածք: Լոռի-Բերդի ամրոցում պահպանվել են եկեղեցին և 2 բաղնիքները: Ամրոցի մոտ, կիրճի ներքևի մասում է գտնվում միջնադարյան կամարակապ մի կամուրջ, որը կտրում անցնում է Ուռուտ գետը: Կամուրջի ձախ կողմում, ժայռի վրա, խաչերի տարբեր քանդակներ են:

«Արարատ»` մոր և մանկան առողջարանը ողջունում է նրանց, ովքեր որոշել են համատեղել հանգիստը և բուժումը: :)

Արենիի քարանձավ - հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվամբ:
Թռչունների քարանձավը գտնվում Է Արփա գետի վտակ Գնիշիկի մոտ` 30մ բարձրության վրա: Քարանձավը տեղակայված է անմիջապես գետափնյա ռեստորանի հետևում` ժայռի մեջ:
Քարանձավը նեղ անցուղիներով միմյանց միացած քարայրների շղթա է։ Ժայռի պատերի ավելի վերին հատվածներում այն ունի ևս մի քանի փոքր խորշեր:Մուտքը մասամբ ծածկված է խոշոր քարաբեկորներով:
Այն դասվում է կլաստոկարստային քարանձավների դասին, քանի որ ձևավորվել է կրաքարային կոնգլոմերատների մեջ: Թռչունների քարանձավում սկսած 2007 թվականից իրականացվում են հնագիտական պեղումներ: Արդյունքում` պեղվել են մ. թ.ա. 4200-3500 թթ. թվագրված բազմաթիվ գտածոներ`բուսական մնացորդներ, ամանեղեն, խաղողի, ծիրանի կորիզներ, եղեգից պատրաստված գործվածքներ, կանացի գանգեր, մումիֆիկացված այծի մարմնի մաս և այլն:
Աշխարհի ամենահին կոշիկը հայտնաբերվել է Վայոց Ձորի Արենի գյուղի մոտակայքում տեղանքի հնագիտական պեղումների ժամանակ: Աջ ոտքի համար հարմարեցված և խոտով լցոնված կոշիկը բավական փոքր չափի է՝ համապատասխանում է կոշիկների ժամանակակից եվրոպական չափման 37 համարին: Այն հայտնաբերած հնագիտական թիմի ղեկավարը՝ Իռլանդիայի Քորք համալսարանի հնագետ Րոն Փինհասին, համարում է, որ կոշիկի մեջ հայտնաբերված խոտը խցկել են, որպեսզի ոտնամանը պահպանի իր ձեւը։ Լաբորատոր փորձաքննությամբ որոշվել է, որ հնադարյան կոշիկը 5637-5387 տարվա հնության է։
Մի քանի տարի առաջ Թռչունների քարանձավում հայտնաբերվել է գինեգործության 5000 – 5500 տարի վաղեմություն ունեցող արտադրամաս, որն համարվում է աշխարհի ամենահին գինու արտադրամասը: Կա պատմամշակութային, էկոլոգիական, էքստրիմ և գինու տուրիզմի մեծ պոտենցիալ: Յուրաքանչյուր տարի Արենի գյուղում կազմակերպվում է բերքի / գինու տոն, որտեղ ներկայացվում է Արենի համայնքի և հարակից գյուղերի արտադրանքը:
Այս տարածքում են գտնվում բազմաթիվ հնավայրեր, խաչքարեր, տեսարժան վայրեր, Մոմիկ ճարտարապետի կողմից կառուցված սուրբ Աստվածածին, Նորավանք եկեղեցիները և այլն:

Անցկացրեք Ձեր անկրկնելի հանգիստը Դիլիջանի «Մագնիտ» հյուրատանը :
Այստեղից հեշտությամբ կարելի է հասնել 12-րդ դարում կառուցված հայտնի Գոշավանք և Դիլիջանի ազգային այգի:

«Հաղարծին» հյուրանոցը գտնվում է գեղատեսիլ դիլիջանյան բնության գրկում:
Այցելելով այս համալիրը Դուք կարող եք գտնել Ձեզ հոգեհարազատ վայրեր ու գողտրիկ անկյուններ, տեսնել ու զգալ ազգային, մշակութային, հոգևոր արժեքներ... :)

Պարզ լիճը աղբյուրներից սկսվող, հոսք ունեցող լիճ է։ Այն ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Շրջապատված է անտառներով։
Լճի ջուրը թափանցիկ է, կանաչավուն երանգով: Մոտակայքում սաղարթապիտ անտառն է, որի հիասքանչ արտացոլանքը զարդարում է լճի մակերևույթը:
Ափամերձ գոտին հարթ է, հվ. գոտին՝ քարքարոտ։ Ամռանը ջրի ջերմաստիճանը հասնում է 15.50 C: Ավազանն անտառածածկ է, ունի ռեկրեացիոն նշանակություն: Պարզ լիճը Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»։
Ըստ լեգենդի, նորապսակների մի զույգ է խեղդվել այս լճում: Դարձել է ավանդույթ`բոլոր նորապսակները պսակադրման օրը այցելում են Պարզ լիճ` զոհված ամուսինների հիշատակը հարգելու:

Գտնվելով Ծաղկաձոր քաղաքի կենտրոնում՝ հանգստյան տունը մոտ է բոլոր մշակութային և պատմական հուշահամալիրներին: Դուք ոչ միայն գերագույն հաճույք կստանաք, այլև Ձեզ համար կբացահայտեք նոր հորիզոններ, ինչու չէ, նաև՝ նոր նախասիրություններ: :)

«Թեժ լեռ» հանգստյան տունը տեղակայված է Լոռվա գեղատեսիլ բնաշխարհի ամենատեսարժան և գողտրիկ վայրերից մեկում: Այստեղ դուք կարող եք մատչելի գներով վայելել խաղաղ հանգիստ, համտեսել համեղ և առողջ սնունդ՝ հիանալով գեղեցիկ բնապատկերներով:

Ծաղկաձորի «Ծաղկահովիտ» հյուրանոցում կա այն ամենը, ինչը Ձեր հանգիստը կդարձնի անմոռանալի, հարմարավետ և միանգամայն ապահով. մաքուր օդ, գեղատեսիլ բնություն, բարձր սպասարկում և անհամեմատելի մատչելի գներ: :)

Ծաղկաձորի կենտրոնական հրապարակում տեղակայված հուշարձանը (հեղինակ՝ Դավիթ Բեջանյան) կարճ ժամանակահատվածում դարձավ քաղաքի խորհրդանիշը: Այն իրենից ներկայացնում է երկու մարմարե բազեներ՝ լայն տարածած թևերով:
Հուշարձանը բացվել է 2005թ մայիսի 8-ին՝ Հայրենական Մեծ պատերազմում Հաղթանակի 60-ամյակի առթիվ, և հավերժացնում է հայրենական և արցախյան պատերազմների զոհերի հիշատակը:

«Դիլիջան» առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն կտա վայելել Ձեր անկրկնելի հանգիստը:

Շաքիի ջրվեժը գտնվում է Հայաստանում՝ Շաքի գետի վրա, Սյունիքի մարզում` Սիսիան քաղաքից հյուսիս: Բարձրությունը 18 մետր է:
Ջրվեժի տեղանքը իրենից ներկայացնում է խորը կիրճ` հարուստ ժայռերով և քարայրներով։ Դրանցում հայտնաբերվել են մարդու գործունեության հետքեր, ինչպես նաև մոխիր, որը թվագրվում է պալեոլիթի ժամանակաշրջանին։ Շաքիի ջրվեժը գտնվում է Որոտանի կիրճում, Սիսիանից 3կմ դեպի հյուսիս-արևմուտք, Որոտանի վտակ՝ Շաքի գետի վրա։ Բարձրությունը 18մ է։
Շաքի անվանումը այն ստացել է ի պատիվ գեղեցկուհի Շաքիի… Համաձայն ավանդության, մի զավթիչ՝ տեսնելով Շաքիի գեղեցկությունը, սիրահարվում է և հրամայում նրան ներկայանալ։ Հայուհին՝ չկամենալով ենթարկվել զավթիչի բռնությանը, գցում է իրեն մի բարձր ժայռից։ Անկման պահին գեղեցկուհու երկար զգեստը քամուց բացվում է և վերածվում ջրվեժի, որը և անվանեցին Շաքիի ջրվեժ։

Ջերմուկի > առողջարանը հագեցած է բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բարձրակարգ պայմաններով : :)

Ծաղկաձորը Ձեզ է սպասում :)

Կեչառիսի վանքային համալիրը (XI-XIIIդդ.) միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Այն գտնվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում։
Կեչառիսի վանական համալիրը ներառում է 4 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, նաև XII–XIII դարերի բազմաթիվ խաչքարեր:Սբ Գրիգոր Լուսավորիչ գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ բեմի 2 կողմերում երկհարկ ավանդատներով: Գլխավոր եկեղեցուց հարավ գմբեթավոր Սբ. Նշան եկեղեցին է. ենթադրվում է, որ այն նույնպես կառուցել է Գրիգոր Մագիստրոսը 1051 թ-ին:
Կեչառիսում կան XII-XIIIդդ. բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքային համալիրին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը:
Կեչառիս վանքի ամբողջ պատմության ընթացքում այստեղ մի քանի անգամ վերականգնողական աշխատանքներ են տարվել: Առաջին անգամ վանքի եկեղեցիները վերակառուցվեցին 1248թ. մոնղոլների արշավանքից հետո: 1947-49թթ. վերանորոգվեց շինությունների տանիքները, իսկ վանքի տարածքը պարսպապատվեց: 1990թթ. վերակառուցվեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Կաթողիկե եկեղեցիները: 2000թ. Կեչառիս վանքը նորից օծվեց: Այժմ վանքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ծառայում է որպես Կոտայքի թեմի Առաջնորդանիստ:

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Arama 64/ Boulevard Plaza
Yerevan
0092
Other Tour Agencies in Yerevan (show all)
GL Travel & Tour GL Travel & Tour
Gyulbenkyan 44
Yerevan, 0010

Компания " GL Travel & Tour " в течение всего года предлагает незабываемые поездки в любую страну мира. Путешествия, отдых

Активный туризм Активный туризм
AMIRYAN-18
Yerevan, [email protected]

Мы предлагаем оптимальные маршруты в горах и лесах Армении.

Avitatours Armenia Avitatours Armenia
Avet Avetisyan Str
Yerevan

Holidays in Armenia это возможность провести отдых и время в живописных уголках Армении.

Bridge House Armenia Bridge House Armenia
41 Khanjyan Street
Yerevan, 0001

Guesthouse located in the heart of Yerevan, run by an Armenian couple. We offer private rooms of high standards, tour packages in Armenia & Nagorno Karabakh (photo tourism, gastro & culinary, history tours).

ONE WAY Tour ONE WAY Tour
16 Parpetsi Street
Yerevan, 0002

Established in 2011, ONE WAY TOUR is an inbound tour operator organizing tours in Armenia, Artsakh (Nagorno-Karabakh Republic) and Georgia.

SimonE Transport Company SimonE Transport Company
Amiryan Street
Yerevan

We organize private and group tours. You have wide choice. We offer you to see each beautiful part of Armenia with us. Amazing travel experiences are priceless.

Elisa tour Elisa tour
No2, Buildding20, Tumanyan Street, Yerevan, Armenia
Yerevan, 00374

رزرواسیون آنلاین هتلهای ارمنستان

Fly with us / Cheap Tickets Fly with us / Cheap Tickets
Garegin Nzhde 8
Yerevan, 0061

Tickets 099 489186

Частный гид в Армении - официальный Частный гид в Армении - официальный
Yerevan

Ваш отдых-моя работа!

Каскад Регулярные Туры из Еревана Каскад Регулярные Туры из Еревана
Yerevan, 0010

Ежедневные регулярные туры исключительно для русскоязычных туристов Квалифицированные гиды Высококачественный транспорт +374 95 54 72 72

Anitour Anitour
Teryan 68a
Yerevan, 0009

Anitour is a travel agency specialized in making tours in Western Armenia, as well as in Armenia, Artsakh and Georgia.

China - Armenia Bridge China - Armenia Bridge
Ler Kamsar 30/2
Yerevan, 0019

CHIN - ARM BRIDGE LLC aims to educate and develop people by reaching the ridge of knowledge and also our aim is to create a bridge between education and career.

About   Privacy   Login C