Հայոց բերդերը և ամրոցները / Armenian Castles by Hamshen Tour

Հայոց բերդերը և ամրոցները / Armenian Castles by Hamshen Tour

Comments

Շնորհակալություն հրաշալի նախաձեռնության համար։ Շատ կուզեի, որ հնարավորության դեպքում լուսանկարներին կից տվյալ կառույցի վերաբերյալ համառոտ տեղեկություն տրվեր, գոնե թե երբ և ում կողմից է հիմնադրվել։ Կրկին շնորհակալություն և հաջողություններ 🎉

Armenian Fortifications. Project by Hamshen Tour.

Operating as usual

Տափի բերդ 🏰

📍 Տափի բերդը վերջին շրջանում առավել հայտնի է Գևորգ Մարզպետունու բերդ անվամբ։ Մեր օրերում լավ պահպանված միջնադարյան հայկական ամրություններից է, որը նաև վերականգնված է և խնամքի տակ է։ Գտնվում է Արարատի մարզում, մոտ է Ուրցաձոր գյուղին, պատմական Տափ բնակատեղիում։ Ուղղանկյուն հատակագծով բերդի կենտրոնում մատուռն է, տարածքում կան նաև խաչքարեր և բերդի ներսում շինությունների ավերակներ։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

Գետիկի Սպիտակ բերդը 🏰

📍 Գետիկի Սպիտակ բերդը, որը հայտնի է նաև Աղջապալա անունով, միջնադարյան հայկական ամրոցներից է, որը հսկել է Գետիկ գետի հովիտը։ Գեղարքունիքի մարզի Մարտունի և Այգուտ գյուղերի միջև է, լեռան գագաթնային հատվածում, Միափորի լեռներում։ Բերդի շուրջը տարածվել է բնակատեղին, որտեղ կան 10-14-րդ դարեր թվագրվող գերեզմաաքարեր և այլ կոթողներ։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

[10/28/20]   Էրթիջի ամրոցը Վայոց ձորում

#ՀայոցԲերդերըևԱմրոցները

Պռոշաբերդ 🏰

📍 Վայոց ձորի հզոր բերդերից Պռոշաբերդը հայտնի է նաև Բոլորաբերդ անունով։ Համեմատաբար լավ պահպանված բերդերից է, բնությունից անառիկ տեղադրություն ունի, վեր խոյացող ժայռի գագաթնային մասում է, ամբողջությամբ պարսպապատ։ Բերդից ոչ հեռու Սպիտակավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին է։ Թվագրվում է 13-րդ դար, պատկանել է Պռոշյան իշխաններին։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

🏰 Քիր ամրոց (Քիր ու ախպեր զույգ-ամրոցներ)

📍 Ձորագետի կիրճում՝ Արևածագի ձորից ոչ հեռու, գետի երկու ափերին վեր են խոյանում երկու նման բերդեր, որոնք տեղացիները կոչում են Քիր ու Ախպեր բերդեր՝ նմանեցնելով նրանց քրոջ և եղբոր կամ տղայի և աղջկա։ Բերդերը թվագրվում են միջնադար, և բավական հետաքրքիր կառույցներ են, ոչ մեծ չափերի, սակայն անառիկ տեղադրությամբ, մասնակիորեն պահպանված։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

Կարսի բերդը 🏰

📍 Լուսանկարում Կարսի կամ Կարուց բերդի դարպասներից մեկն է։ Կարսի բերդը մեր պատմության նշանավոր բերդերից է, որն ականատես է եղել ինչպես մեր հզորությանը, այնպես էլ սխալներին, որոնք կարող են ուսանելի լինել։ 10-րդ դարում Կարուց բերդը եղել է արքայանիստ, իսկ Կարսը եղել է Բագրատունյան Հայկական թագավորության մայրաքաղաքը։ Կարս գետի ափին՝ ժայռի վրա վեր խոյացող հզոր այս բերդն իր դերը կատարել է ընդհուպ մինչև 20-րդ դար՝ մաս կազմելով նաև Հայաստանի Առաջին Հանրապետությանը։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԿարսիԲերդերը

Տավուշի Ցլիկ Ամրամի ամրոց

Թռիչք՝ հայոց միջնադարյան հզոր բերդերից մեկով՝ Տավուշի (Ցլիկ Ամրամի) ամրոցով

#ՀայոցԲերդերըևԱմրոցները

Դավթի (Սասնո) բերդը 🏰

📍 Սասունի սրտում՝ Քաղկիկում վեր խոյացող Սանասուն բերդը, որի հիմնադրումը վերագրում են Սասունցի Դավթին։ Միջնադարում կարևոր դերակատարում ունեցած այս բերդն առանձնացել է իր հզորությամբ և դժվարամատչելիությամբ, և այսօր էլ Սասունի կարևոր կոթողներից մեկն է։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԱրևմտյանՀայաստանիԲերդերը

Օլթիի բերդը 🏰

📍 Օլթիի միջնադարյան բերդը, որը բավական լավ վիճակում է հասել մեր օրեր։ Բերդի տարածքում եղել է նաև հայկական եկեղեցի, որը, սակայն, մեր օրեր չի հասել։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԱրևմտյանՀայաստանիԲերդերը

Բաղեշի (Բիթլիսի) բերդը 🏰

📍 Հայկական հզորագույն և պատմական մեծ նշանակությամբ բերդերից է Բաղեշի (Բիթլիսի) բերդը, որը վեր է խոյանում համանուն քաղաքի կենտրոնում։ Բնությունից անառիկ ժայռի վերնամասը, ամրացվելով հզոր պարիսպներով, բերդը դարձրել է խիստ ամրակուռ և գրեթե անմատչելի։ Անգամ որոշ ավանդույթներ բերդի կառուցում հասցնում են Ալեքսանդր Մակեդոնացուն։

Այս լուսանկարների բացառիկությունը նաև այն է, որ մենք կարողացել են լուսանկարել նաև բերդի ներսի տարածքը, որն ամբողջությամբ փակ է այցելուների համար։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԱրևմտյանՀայաստանիԲերդերը

Սմբատաբերդը 🏰

Հզոր մեր լեռների, հզոր մեր բերդերի պես 💪

Որոտնաբերդ 🏰

📍 Հայոց հզոր բերդերից, Սյունիքի հայտնի ամրություններից Որոտնաբերդն է, Որոտան գետի ափին, Որոտնավանքից ոչ հեռու, մոտ նաև Սիսիանին։ Բերդի մասին հիշատակումներ կան 5-րդ դարից։ Բացառիկ անառիկ տեղադրություն ունի, որի միակ բնական հասանելի հատվածն ամրացված էր հզոր պարսպով և դարպասով։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

Վանի բերդը 🏰

Հազարամյակների՝ մեզ սպասող վկան

#ՀայոցԲերդերըևԱմրոցները

Ոգեշնչվելով մեր պետականության և ինքնիշխանության խորհրդանիշներով 💪✊🇦🇲

Հզոր մեր բերդերի պես 🏰🏰🏰

Մայրաբերդ, Ասկերան 📍

Մանթաշաբերդը (Աշոտ Երկաթի բերդը) #ՀայոցԲերդերըևԱմրոցները 🏰

📍 ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ ԵՎ ԱՄՐՈՑՆԵՐԸ նախագծի աշնանային այցերը 🏰 Հրաշալի հնարավորություն՝ բացահայտելու մեր տպավորիչ բերդերը յուրահատուկ մոտեցմամբ և շեշտադրումներով 👇

🏰 ԲՋՆԻԻ ԲԵՐԴ + Թեժառույք, Հանքավանի ջրվեժ
👉 2 հոկտեմբերի | https://bit.ly/2ZjBNKx

🏰 ՇՈւՇԻԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴԵՐ
👉 2-4 հոկտեմբերի | https://bit.ly/334YEMm

🏰 ԿԱՅԱՆ ԵՎ ԶԱՐՆԻ-ՊԱՐՆԻ
👉 3 հոկտեմբերի | https://bit.ly/2Zi1lHR

🏰 ԲԵՐԴԿՈւՆՔ ԵՎ ՕՁԱԲԵՐԴ + Հայրավանք և Վանեվանք
👉 3 հոկտեմբերի | https://bit.ly/3lULaKt

🏰 ՄԵՂՐՈւ ԲԵՐԴ + Մեղրի 2 օր
👉 3-4 հոկտեմբերի | https://bit.ly/3maVePE

🏰 ՇՈւՇԻԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴԵՐ
👉 9-11 հոկտեմբերի | https://bit.ly/334jcEy

🏰 ԹՂԻԹ + Զորավան
👉 10 հոկտեմբերի | https://bit.ly/332r3Bm

🏰 ԿԱՊԱՆԻ ԲԵՐԴԵՐ + Բեխ և Երիցվանք
👉 10-11 հոկտեմբերի | https://bit.ly/3mSWbwo

🏰 ՈՐՈՏՆԱԲԵՐԴ + Որոտնավանք
👉 11 հոկտեմբերի | https://bit.ly/2FaAyGH

🏰 ԼՈՌԻ ԲԵՐԴ + Ամրակից և Օձուն
👉 11 հոկտեմբերի | https://bit.ly/3bzEFYL

🏰 ՇՈւՇԻԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴԵՐ
👉 16-18 հոկտեմբերի | https://bit.ly/3mRFPUD

🏰 ԲՋՆԻԻ ԲԵՐԴ + Թեժառույք, Հանքավանի ջրվեժ
👉 16 հոկտեմբերի | https://bit.ly/32afk4s

🏰 ԱՂՋԿԱԲԵՐԴ + Մորո Ձորո
👉 17 հոկտեմբերի | https://bit.ly/3bGlzA3

🏰 ՄԵՂՐՈւ ԲԵՐԴ + Մեղրի 2 օր
👉 17-18 հոկտեմբերի | https://bit.ly/33YKVG2

🏰 ՍՄԲԱՏԱԲԵՐԴ + Ցաղաց քար, Հորբատեղ
👉 18 հոկտեմբերի | https://bit.ly/3h5Zdt3

🏰 ՀԱՆԴԱԲԵՐԴ + Հանդավանք
👉 18 հոկտեմբերի | https://bit.ly/32ZtNAG

🏰 ՇՈւՇԻԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴԵՐ
👉 23-25 հոկտեմբերի | https://bit.ly/330sl0R

🏰 ՍԵԴՎՈւ ԲԵՐԴ + Սեդվի և Բգավոր
👉 24 հոկտեմբերի | https://bit.ly/3mSWOGg

🏰 ՄԱՀԿԱՆԱԲԵՐԴ
👉 25 հոկտեմբերի | https://bit.ly/3iaejit

🏰 ԲՋՆԻԻ ԲԵՐԴ + Թեժառույք, Հանքավանի ջրվեժ
👉 25 հոկտեմբերի | https://bit.ly/2G3xEUx

🏰 ՇՈւՇԻԻ ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏԻ ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴԵՐ
👉 30 հոկտ․ - 1 նոյ․ | https://bit.ly/3kO48Rp

🏰 ՄԵՂՐՈւ ԲԵՐԴ + Մեղրի 2 օր
👉 31 հոկտեմբերի | https://bit.ly/3j4a8F7

🏰 ԴԱՇՏԱԴԵՄ, ԱՐՈւՃ, ԿՈՇ, ԱՄԲԵՐԴ + Թալին
👉 31 հոկտեմբերի | https://bit.ly/3j8TsfS

🏰 ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴ + Մակարավանք
👉 1 նոյեմբերի | https://bit.ly/308tPEA

🏰 ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ ԵՎ ԱՄՐՈՑՆԵՐԸ Համշեն տուրի հատուկ նախագիծն է, որի շրջանակներում բացահայտում և ճանաչելի ենք դարձնում հայկական բերդերն ինչպես ՀՀ-ի տարածքում, այնպես էլ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Համշենում, Ջավախքում և Պարսկահայքում 💪

☎️ 010 541485 | 093 551485 | 091 551485 | 041 551485

🏘 Թումանյան 8, 515 սենյակ, Երևան

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #HamshenTour

Հալիձոր 🏰

📍 Սյունյաց հզոր և հայտնի բերդերից Հալիձորը Կապան քաղաքից արևելք է։ 18-րդ դարում Դավիթ Բեկի գլխավորած շարժման կարևոր հենակետերից էր, որտեղ էլ 1727 թվականին տեղի է ունեցել Հալիձորի ճակատամարտը հայկական ուժերի և օսմանյան զորքերի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Բերդի կենտրոնում Հալիձորի Սուրբ Աստվածածնի կուսանաց անապատն է։

#Հայոցբերդերըևամրոցները #ՀՀբերդերը

Մանթաշաբերդը 🏰

📍 Մանթաշաբերդը, որը հայտնի է նաև Աշոտ Երկաթի բերդ անունով, մոտ է Իջևան քաղաքին, Աղջկաբերդի հանդիպակած մասում է։ Հայաստանում համեմատաբար լավ պահպանված միջնադարյան ամրություններից է։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

Մեղրիի բերդը 🏰

#Հայոցբերդերըևամրոցները

Հալիձոր 🏰

#ՀայոցԲերդերըևԱմրոցները

Սիս, Կիլիկիա 🏰

📍 Կիլիկյան Հայաստանի մայրաքաղաք Սիսի բերդը, որի պարիսպների մի զգալի մասը կանգուն է նաև մեր օրերում։ Միջնադարյան ամրոցաշինության գլուխգործոց է, որն իշխող դիրք ունի շրջակայքի նկատմամբ և բավական խոշոր է իր չափերով։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ԿիլիկիայիԲերդերը

Լոռի բերդը 🏰

📍 Լոռի բերդը միջնադարյան լավ պահպանված բերդերից է, որը 11-րդ դարում եղել է Տաշիր-Ձորագետի թագավորության մայրաքաղաքը։ Մեր օրերում էլ Լոռի բերդը ՀՀ-ի առավել հայտնի և այցելվող բերդերից է, Լոռու մարզում է, Ստեփանավանից ոչ հեռու։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

Թղիթ բերդը 🏰

📌 Թղիթ բերդը մոտ է Կոտայքի մարզի Թեղենիք գյուղին, հին պատմություն և դժվարամատչելի տեղադրություն ունի։ Հարավային կողմից անմատչելի ժայռեր են, իսկ մնացած կողմերից պաշտպանված է եռաշերտ պարիսպով։ Բերդի շուրջ միջնադարում և ավելի վաղ շրջաններում տարածվել է բնակատեղին։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

Բերդավանի ամրոցը 🏰

📍 Տավուշի Բերդավան գյուղում է գտնվում միջնադարյան լավ պահպանված ամրոցներից Ղալինջաքարը, որը հայտնի է նաև Բերդավանի բերդ անվամբ։ Բերդի մասին հիշատակումներ կան 12-րդ դարից, այն Գուգարքին, Տայքին և Ուտիքին բնորոշ ոչ մեծ չափով ամրություններից է, որոնք գլխավոր խնդիրը եղել է հսկել իր մոտով անցնող ճանապարհները։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

Արուճի բերդը 🏰

📍 Արագածոտնի Արուճ գյուղում՝ Արուճի տաճարից ոչ հեռու գտնվում է միջնադարյան այս բերդը։ Բերդի պարիսպների զգալի մի հատված պահպանված է, սակայն պարիսպներն ամրացման կարիք ունեն, ինչի արդյունքում այն կարող է դառնալ զբոսաշրջային կարևոր վայր։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

Որոտնաբերդը 🏰

Սյունիքի հզոր բերդերից Որոտնաբերդն է՝ Որոտան գետի ափին։ Մեր անառիկ բերդերից է, ինչը բնական պաշտպանված է 📌

#Հայոցբերդերըևամրոցները #ՀՀբերդերը

Քիր ու Ախպեր բերդը 🏰

Քիր ու Ախպեր բերդը(երը) Լոռվա հրաշալիքներից է, Ձորագետի կիրճում (Արևածագի ձոր), իրար հարևանությամբ երկու ամրություններ են, որոնցից մեկը կոչվում է Քրոջ բերդ, իսկ մյուսը՝ Եղբոր բերդ: Բերդերը թվագրվում են միջնադար, ներկայում պարիսպների մի մասը պահպանված է:

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

📍 ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ ԵՎ ԱՄՐՈՑՆԵՐԸ նախագծի աշնանային այցերը 🏰 Հրաշալի հնարավորություն՝ բացահայտելու մեր տպավորիչ բերդերը յուրահատուկ մոտեցմամբ և շեշտադրումներով 👇

🏰 ԲԵՐԴԿՈւՆՔ ԵՎ ՕՁԱԲԵՐԴ + Հայրավանք և Վանեվանք
👉10 սեպտեմբերի | https://bit.ly/3bCLkBj

🏰 ՂԱԼԻՆՋԱՔԱՐ (ԲԵՐԴԱՎԱՆ) + Մշկավանք
👉 12 սեպտեմբերի | https://bit.ly/329hYax

🏰 ԿԱՅԱՆ ԵՎ ԶԱՐՆԻ-ՊԱՐՆԻ
👉 15 սեպտեմբերի | https://bit.ly/3h9uCuz

🏰 ԲՋՆԻԻ ԲԵՐԴ + Թեժառույք, Հանքավանի ջրվեժ
👉 18 սեպտեմբերի | https://bit.ly/2FdaZ7y

🏰 ՈՐՈՏՆԱԲԵՐԴ + Որոտնավանք
👉 19 սեպտեմբերի | https://bit.ly/2R1Pl8Y

🏰 ՀԱԼԻՁՈՐ ԵՎ ՄԵՂՐՈւ ԲԵՐԴ + Սյունիք 3 օր
👉 19-21 սեպտեմբերի | https://bit.ly/3iaT687

🏰 ՄԵՂՐՈւ ԲԵՐԴ + Մեղրի 2 օր
👉 19-20 սեպտեմբերի | https://bit.ly/330YhAU

🏰 ԳԵՏԻԿԻ ՍՊԻՏԱԿ ԲԵՐԴ + Խամշի վանք
👉 20 սեպտեմբերի | https://bit.ly/3i9oqnF

🏰 ԲԵՐԴԿՈւՆՔ ԵՎ ՕՁԱԲԵՐԴ + Հայրավանք
👉 20 սեպտեմբերի | https://bit.ly/33bKlo5

🏰 ԴԱՇՏԱԴԵՄ, ԱՐՈւՃ, ԿՈՇ, ԱՄԲԵՐԴ
👉 21 սեպտեմբերի | https://bit.ly/2ZgH1GK

🏰 ՄԱՆԹԱՇԱԲԵՐԴ + Մակարավանք
👉 26 սեպտեմբերի | https://bit.ly/2Rihvgh

🏰 ԲՋՆԻԻ ԲԵՐԴ + Թեժառույք, Հանքավանի ջրվեժ
👉 2 հոկտեմբերի | https://bit.ly/2ZjBNKx

🏰 ԿԱՅԱՆ ԵՎ ԶԱՐՆԻ-ՊԱՐՆԻ
👉 3 հոկտեմբերի | https://bit.ly/2Zi1lHR

🏰 ԲԵՐԴԿՈւՆՔ ԵՎ ՕՁԱԲԵՐԴ + Հայրավանք և Վանեվանք
👉 3 հոկտեմբերի | https://bit.ly/3lULaKt

🏰 ՄԵՂՐՈւ ԲԵՐԴ + Մեղրի 2 օր
👉 3-4 հոկտեմբերի | https://bit.ly/3maVePE

🏰 ԹՂԻԹ + Զորավան
👉 10 հոկտեմբերի | https://bit.ly/332r3Bm

🏰 ՈՐՈՏՆԱԲԵՐԴ + Որոտնավանք
👉11 հոկտեմբերի | https://bit.ly/2FaAyGH

🏰 ՉԱԽԱԼԱԲԵՐԴ + Ջիլիզա
👉11 հոկտեմբերի | https://bit.ly/2F84y66

🏰 ԼՈՌԻ ԲԵՐԴ + Ամրակից և Օձուն
👉11 հոկտեմբերի | https://bit.ly/3bzEFYL

🏰 ԲՋՆԻԻ ԲԵՐԴ + Թեժառույք, Հանքավանի ջրվեժ
👉16 հոկտեմբերի | https://bit.ly/32afk4s

🏰 ԱՂՋԿԱԲԵՐԴ + Մորո Ձորո
👉17 հոկտեմբերի | https://bit.ly/3bGlzA3

🏰 ՍՄԲԱՏԱԲԵՐԴ + Ցաղաց քար, Հորբատեղ
👉18 հոկտեմբերի | https://bit.ly/3h5Zdt3

🏰 ՄԱՀԿԱՆԱԲԵՐԴ
👉 25 հոկտեմբերի | https://bit.ly/3iaejit

🏰 ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ ԵՎ ԱՄՐՈՑՆԵՐԸ Համշեն տուրի հատուկ նախագիծն է, որի շրջանակներում բացահայտում և ճանաչելի ենք դարձնում հայկական բերդերն ինչպես ՀՀ-ի տարածքում, այնպես էլ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, Համշենում, Ջավախքում և Պարսկահայքում 💪

☎️ 010 541485 | 093 551485 | 091 551485 | 041 551485

🏘 Թումանյան 8, 515 սենյակ, Երևան

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #HamshenTour

📍 Բերդեր և ամրոցներ՝ ձեր բնակավայրերի մոտ 🏰

👉 ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ ԵՎ ԱՄՐՈՑՆԵՐԸ նախագիծը ձեր օգնության կարիքն ունի։ Եթե գիտեք բերդեր, ամրոցներ ձեր բնակավայրերում կամ բնակավայրերին մոտ կամ ցանկացած այլ վայրում, ապա ՁԵՐ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՏՎՅԱԼՆԵՐԸ կարող են մեծապես օգնել մեր նախագծին, որը հավաքում է տեղեկություններ մեր բերդերի, դրանց տեղադրության, վիճակի, պատմության մասին 🏰

👉 Կիսվելով մեզ հետ բերդերի և ամրոցների մասին տվյալներով՝ Դուք մեծապես ԿՕԳՆԵՔ հայոց բերդերի մեր ցուցակի ամբողջացմանը և հնարավոր է՝ նոր ԲԱՑԱՀԱՅՏՈւՄՆԵՐԻ պատճառ դառնաք, իսկ մեր հետագա քայլերի արդյունքում ձեր բնակավայրն ու բերդը կարող են հայտնվել ուշադրության կենտրոնում 🏰

👉 Մեծ սիրով սպասում ենք Ձեր տրամադրած ԱՐԺԵՔԱՎՈՐ տեղեկություններին, որոնք կարող եք ուղարկել մեր ֆեյսբուքյան էջին 🏰

#ՀայոցԲերդերըևԱմրոցները

Կայան բերդ, Լոռի 🏰

📍 Կայան բերդը, որը հայտնի է նաև Հաղպատի Սուրբ Նշանա ամրոց անվամբ, թվագրվում է 13-րդ դար և հայկական միջնադարյան ամրոցաշինության լավ պահպանված ու տպավորիչ օրինակներից է։ Բերդի տարածքում է Դսեվանքը, որի անունով էլ հաճախ կոչում են նաև բերդը։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

Բերդկունք 🏰

📍 Բերդկունքի բերդը Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղի տարածքում է, Հայրավանքի անմիջական հարևանությամբ։ Բերդկունքը տեղացիները կոչում են Իշխանի բերդ, հայտնի է նաև Սպիտակ բերդ անվանումով։ Ենթադրվում է, որ կարելի է տեղորոշել նաև Ազատ բնակավայրի հետ։ Բերդը հազարամյակների խորքը գնացող պատմություն ունի, կանգուն պարսպապատը միջնադարյան է, երբ բերդն ու նրա մոտակայքի բնակավայրն ընկած էին կարևոր ճանապարհների վրա։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #ՀՀբերդերը

Խարբերդ 🏰

📍 Խարբերդի հզոր և տպավորիչ բերդը մասնակի վերականգնումից հետո բավական լավ վիճակում է մեր օրերում։ Գտնվում է Խարբերդի պատմական հատվածում և Ծոփքի առավել նշանակալի ամրություններից է։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #Ծոփքիբերդերը

ankakh.com

Հայաստանը ոչ միայն եկեղեցիների, այլ նաև ամրոցների երկիր է․ «Հայոց բերդերը և ամրոցները» նախագիծը Հայաստանում 200 բերդ է ցուցակագրել

Ու նորից մեր նախագծի մասին շատ հետաքրքիր հոդված 🏰

ankakh.com Մեր նպատակն է կոտրել կարծրատիպերը և ցույց տալ, որ հայերը, բացի եկեղեցի և վանք կառուցելուց, նաև բերդեր ու ամրոցներ են կառուցել, ասում է «Համշեն տուր» ընկերությա....

Դավթի բերդը, Սասուն 🏰

❗️ Սասունի սրտում՝ Քաղկիկում, վեր է խոյանում Սանասունի բերդը, որը կոչում են նաև Դավթի բերդ։ Միջնադարյան այս բերդի պարիսպների մի մասը կանգուն են մեր օրերում։ Լուսանկարում Հայաստանի Սասուն մեկնած մեր խմբակիցները Դավթի բերդում յարխուշտա են պարում։

#ՀայոցԲերդերըևԱմրոցները #Սասունիբերդերը

ՀԱՅՈՑ ԲԵՐԴԵՐԸ ԵՎ ԱՄՐՈՑՆԵՐԸ ՀԱՄՇԵՆ ՏՈւՐԻ ՀԱՏՈւԿ ՆԱԽԱԳԻԾ

«Հայոց բերդերը և ամրոցները» Համշեն տուրի հատուկ նախագիծն է, որի նպատակն է մեր տարածաշրջանում հայկական պատմական բերդերի և նմանատիպ կառույցների բացահայտումը, ուսումնասիրումն ու հանրայնացումը: Նախատեսվում է բոլոր կառույցները նորագույն տեխնոլոգիաներով մանրակրկիտ լուսանկարել և տեսանկարահանել, ստեղծել ֆիլմեր, ֆոտոշարքեր, հոդվածներ, մշակել և իրականացնել զբոսաշրջային երթուղիներ: Նախագծի աշխարհագրությունն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը, ինչպես նաև որոշ հարակից տարածքներ, այդ թվում Կիլիկիան, Համշենը (ըստ ժամանակակից երկրների՝ ՀՀ-ը Արցախով, Թուրքիայի, Վրաստանի, Իրանի տարածքները): Ուսումնասիրվող կառույցների ժամանակագրությունը սկսվում է կիկլոպյան ամրոցների շրջանից մինչ նորագույն շրջան: Մեր հետաքրքրության շրջանակներում են հայերի կառուցած, հայկական թագավորությունների կազմում ընդգրկված բերդերը, ամրոցները, աշտարակները, բերդաքաղաքները, պաշտպանական նշանակության այլ պատմական կառույցներ: Նախագծի շրջանակներում նախատեսվում են շարունակական զբոսաշրջային այցեր ու էքսպեդիցիոն արշավներ, որոնց կարող են միանալ բոլոր հետաքրքրվածները: Համշեն տուրը նախագծի շրջանակներում համագործակցելու է ոլորտի մասնագետների հետ ի հավելումն սեփական թիմի:

#ՀայոցԲերդերը #ՀայոցԲերդերըևԱմրոցները #HamshenTour #ArmenianCastles

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Տավուշի Ցլիկ Ամրամի ամրոց
Արագածոտնի բերդերից
Berdkunk Fortress // Բերդկունք
Tghit Fortress // Թղիթ ամրոց

Location

Telephone

Website

Address


8 Tumanyan
Yerevan
0001
Other Historical Tour Agencies in Yerevan (show all)
Dayan's Travel Dayan's Travel
Улица Туманяна 10
Yerevan

Dayan’s Travel is a touristic company, which operates in Armenia in the sphere of incoming and outgoing tourism. We offer travel packages for companies, individuals, and groups, visiting Armenia. We enjoy our work together with our clients.

Tours to Armenia - ExploreArmenia.am Tours to Armenia - ExploreArmenia.am
Armenia
Yerevan, ACHARYAN 20/3

Армения - страна, в которую можно влюбиться! Выберите тур в Армению, и мы организуем Ваш качественный отдых. Armenia is a country to fall in love with!

«Թոնդրակ» արշավական ակումբ «Թոնդրակ» արշավական ակումբ
Yerevan

Բարի գալուստ Թոնդրակ ընկերության պաշտոնական ֆեյսբուքյան էջ։

Էթնիկ Թրեվլ / Ethnic travel Էթնիկ Թրեվլ / Ethnic travel
Սասունցի Դավիթ 1
Yerevan, 0006

Անհատական և խմբային տուրեր Հայաստանի ողջ տարածքով:

About   Contact   Privacy   FAQ   Login C