Բազե արշավական ակումբ

� Ժամանակն է, որպեսզի միասին ճանաչենք մեր պատմության լուռ վկաներին � Սիրով սպասում ենք Ձեզ � Բազե արշավական ակումբ �

Mission: Ճանաչո՞ւմ ենք արդյոք մեր երկիրը, մեր ժողովրդին, կարելի է ասել, թե մենք մեզ: Չէ՞ որ առաջին հերթին մենք հայ ենք, հետո նոր՝ Երկիր մոլորակի բնակիչ: Աստված կամեցել է, որ մենք հայ ծնվենք, առավել ևս` Հայաստանում։ Ուրեմն ե՛կ ՛՛Բազե՛՛ արշավական ակումբի հետ միասին ճանաչենք Հայաստան աշխարհը

Operating as usual

Ձմեռը ապրում էր անտառի եզրին մոտ գտնվող խրճիթում ...❤

Սպիտակի երկրաշարժ, 1988թ; դեկտեմբերի 7, ժամը 11։41
Աղետի գոտի առաջինը օգնության են հասել #ՋԱՎԱՂՔԱՀԱՅԵՐԸ և #ՎՐԱՑԻՆԵՐԸ, իսկ արտերկրից առաջինը #ֆրանսիացիներն ու #ֆրանսահայերն էին` հիմնականում բժիշկներ, դեղորայքով, շներով, որոնք երկու օր այնտեղ աշխատելուց հետո արդեն իրենք օգնության կարիք ունեին:
Սպիտակի երկրաշարժից հետո մեր ժողովրդի մեջ շատ բան փոխվեց` հոգեբանությունը, մտածելակերպը: Շատ բաներ խաթարվեցին ու աղճատվեցին: Երբ արտասահմանից սկսեցին օգնություն բերել ու բաժանել, այդ ժամանակ մարդիկ սկսեցին խլել իրարից, թալանել օգնության բեռները… Մարդկանց մեջ ընչաքաղցություն առաջացավ: Մարդիկ, որ ամեն ինչից զրկվել էին, սկսեցին ամեն միջոցի դիմել… Իհարկե, չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, բայց երկրաշարժից առաջ իրավիճակն այլ էր: Մեր ազգը մաքրամաքուր, բարձր գաղափարներով տոգորված…
Իսկ այն, ինչ երկրաշարժից հետո փոխվեց ժողովրդի հոգեբանության մեջ, դեռ շատ երկար չի վերականգնվի: Ու պիտի ասեմ, որ դրա համար որևէ ջանք չի արվում… Մենք դա կորցրել ենք: Մարդկային կորստից բացի շատ ուրիշ բաներ ենք կորցրել… Մարդիկ ավելի դաժան են դարձել միմյանց նկատմամբ, բայց դրանք այն մարդիկ են, որ երկրաշարժի ժամանակ օգնում էին իրար:

Շնորհավոր ծնունդդ ՀԵՐՈՍ...
Այսօր Ռոբերտ Աբաջյանը կդառնար 24 տարեկան🙏🙏🙏
Դու մերն ես՝ մեր արյունն ու ոգին, մեր կամքն ու խիզախությունը, մեր հպարտությունն ու ուժը, մեր արժանապատվությունն ու պատմությունը... Քո ու ընկերներիդ համար շատ եմ արտասվել։ Այլևս չեմ արտասվելու, քանզի արցունքները կամք են դարձել, կարոտն ու ցավն էլ՝ նպատակ...
ԱՐՅՈՒՆԸ ՋՈՒՐ ՉԻ ԴԱՌՆԱ...
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՌՈԲԵՐՏ ԱԲԱՋՅԱՆ🙏🙏

#Արցախի_հերոս
#Ռոբերտ_Աբաջյան

••• ու մենք հաղթելու ենք, որովհետև սիրել գիտենք՝ ՀԱՅՐԵՆԻՔ սիրել❤️

Հաղթական իմ Շուշի,
Դու ամեն հայորդու ջերմ հոգու մի մասնիկն ես,
ՍԵՐՆ ես,
ՄԵՐՆ ես ❤🇦🇲

Չենք տա Շուշին մենք ուրիշին
#Կյանքով_ենք_պահել

«Մե՛նք ենք, մեր սարերը» արձանը շատերին հայտնի է որպես «Պապիկ-տատիկ», (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ)։ Տեղադրվել է 1967 թվականի #նոյեմբերի_1_ին, գտնվում է բլրի գագաթին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետ՝ Յուրի Հակոբյան։ Քանդակը պատրաստված է կարմիր տուֆից։ Այն խորհրդանշում է #արցախյան_հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ Հուշարձանն իրենից ներկայացնում է ավանդական տարազով տարեց ղարաբաղցի ամուսինների՝ ուս-ուսի, հպարտ ու անհողդողդ կեցվածքով ու սևեռուն հայացքով։ Կոթողը պատվանդան չունի։ Կարծես լեռնաբլուրը ճեղքվել է, և նրանք այդ ճեղքից բարձրացել, կանգնել են՝ ոտքերը ամուր դրած հայրենի հողի մեջ։

#Հաղթելուենք🇦🇲🙏💪

#Խուստուփն_այսօր❤️💙🧡3201մ

Video by Հարութ Արշավներ Զաքարյան-ի աչքերով🤷🌅

[09/21/20]   Շնորհավոր տոնդ ազատ, անկախ Մեր Հայաստան❤️💙🧡

#Հայաստանըսերէ
#ՀանգստացիրՀայաստանում
#VisitArmenia
#ArmeniaLove

Ամեն տարի աշնանը Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում նշվում է Գաթայի փառատոնը 🍪
Այս տարի նշվելու է սեպտեմբերի 26-ին ✅
Միացեք մեզ, համտեսեք աշխարհի ամենամեծ գաթայից մի մի կտոր 🍪🤗
#Gata #festival #Vayots #dzor

Թռչկանի ջրվեժ
29 մ երկարությամբ ջրվեժը գտնվում է Շիրակի և Լոռու մարզի սահմանագլխին 🌊🌊🍀
-----------------------------------------------------------------------
#Trchkan #waterfall #Armenia #nature

Գեղարոտի ջրվեժ 🌊
Արագածոտնի մարզում է, Արագած գյուղից մոտ 12 կմ հեռավորության վրա։
Ունի մոտ 17 մ բարձրություն 🌊✅
---------------------------------------------------------------------------
#բացահայտենք #Հայաստանը #միասին #Բազե #արշավական_ակումբ

Գիտեի՞ք որ...❓
Գոշի լիճն իր անունն ստացել է հայ գրող և հասարակական գործիչ Մխիթար Գոշի անունից։
#Gosh #lake #Dilijan #Tavush

#Փաստեր #Հայաստանի_մասին ✅
---------------------------------------------------------------
#Aragats #mountain #Armenia🇦🇲

Աշխարհից կտրված Վահանավանքը ⛪⛪⛪
Սյունիքի մարզի ևս մեկ հրաշալիք՝ Տիգրանասարի լանջին 😇🗻
---------------------------------------------------------------------
#Vahanavank #Syunik #monastery #armenian_architecture

Ամբերդ, 11-13-րդ դարեր, Արագածոտնի մարզ ⛪
---------------------------------------------------------------------
#Amberd #Aragatsotn 🇦🇲

#Երերույք, #Անիպեմզա #Շիրակ
-------------------------------------------------------------------
#Yereruyk #basilica #Shirak #province #architecturedesign

Զվարթնոցի տաճար
Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետական հուշարձան, գտնվում է Վաղարշապատից 3կմ հարավ-արևելք։
---------------------------------------------------------------------------
#Zartnots #temple #Armenia🇦🇲

#Որոտնավանք
Հիմնադրվել է 1000թ., գտնվում է Սյունիքի մարզում, Որոտանի ձախակողմյան կիրճի բարձունքի վրա ⛪⛪
----------------------------------------------------------------
#Vorotnavank #Syunik #Armenia

Թրենդի մեջ 😃🤗
Գալիս եք չէ՞ 🤗✅🗻
#Գնանք #Նաիրյան #երկիրը #բացահայտենք 😇

Շիրակի մարզի գոհարներից է Հառիճավանքը ✅
------------------------------------------------------------------
#discover #Armenia🇦🇲 #with_us

#Խուստուփ
Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, 3201մ 🗻✅
---------------------------------------------------------------------------
#Khustup #mountainadventures #Սյունիք #Сюник

Միակ պատմական հիշատակությունն այս վանքի մասին հանդիպում ենք Կիրակոս Գանձակեցու մոտ։ Նա ասում Է, որ Հաթերքի իշխան Վախթանգի կինը՝ Արզու Խաթունը իր դստեր հետ վարագույր է գործել նաև Մակարավանքի համար 🤗
-----------------------------------------------------------
#Makaravank #Tavush #Armenia🇦🇲 #Baze #hiking #club #churches

Լավ լուր 😇
Արցախ գնալու համար կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն այլևս չկա ✅✅👌
Ազատ #Արցախ-ը նորից ողջունելու է բոլորիս ❤
-----------------------------------------------------------
#Artsakh #Nagorno #Kharabakh
#a_part #of #my #homeland

#Tavush #province
#Armenia🇦🇲 #Lastiver
---------------------------------------------------------
#Բազե #արշավական #ակումբ

#Armenia #Hovhannavank #Aragatsotn #churches #armenianhistory #discover #motherland
#Baze #hiking #club

Սաղմոսավանք
Բառի հիմքում սաղմոսն է 🙏🏻
---------------------------------------------------------------------------
⛪ Վանական համալիրը հիմնադրվել է 13-րդ դարում, Սաղմոսավան գյուղում, Քասախ գետի ձախ մասում 😇
#Saghmosavank #Armenia #Aragatsotn🇦🇲

#Պարտադիր_կարդալու_նյութ
Վանա լճի ջրի մակարդակի նվազման հետևանքով հայկական պատմական բերդ է ի հայտ եկել։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Հին Արճեշը, որի մի հատվածն այսօր կոչվում է «Չելեբիբաղը», 1841թ․ Վանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով աստիճանաբար լքվել և ջրի տակ է անցել։ Հետո երաշտի պատճառով ջրի մակարդակը նվազել էր և «խորտակված քաղաքը» ջրի երես դուրս եկել։ Քաղաքին պատկանող շինությունները զգալիորեն վնասվել էին 2011թ․ Վանի երկրաշարժից։
Թուրքական «Yeni Şafak» թերթի փոխանցմամբ՝ այժմ կրկին երաշտի հետևանքով լճի մակարդակը 2 մետրով նվազել է և արդյունքում տեսանելի են դարձել Արճեշի բերդի ավերակները։
Թուրք հետազոտող-գրող Սելահաթթին Քոշարը թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ բերդի մի մասը պետք է վերականգնվի և վերածվի զբոսաշրջային կենտրոնի։
Նշենք, որ Արճեշի հայկական բերդը կառուցվել է Վանի թագավորության տարիներին։
Թուրքիայում մինչև այսօր խոսվում է Հին Արճեշի ամրոցի ներքին կառույցների և պատմական մզկիթի մասին, այնինչ ընդհանրապես չի քննարկվում եկեղեցու գոյության մասին։
Հիշեցնենք, որ 18-րդ դարի երկրորդ կեսից, Վանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով հին Արճեշն աստիճանաբար անցնում է ջրի տակ և 19-րդ դարի երկրորդ կեսից այլևս չէին երևում նրա շենքերը, եկեղեցիները, բնակելի տները և մյուս կառույցները։ Միայն խիստ ալեկոծությունների ժամանակ, երբ լճի ալիքները նահանջում էին դեպի խորքերը, հազիվ նշմարվում էին նրա պաշտպանական պարիսպների ու դրանց աշտարակների մնացորդները։ Պատմական Արճեշը ջրի տակ թաղվելուց հետո, դրանից մի փոքր հյուսիս, ավելի բարձրադիր վայրում կառուցել են Ականց անունը կրող (Նոր Արճեշ, թուրքերեն՝ Էրջիշ) քաղաքը։
#Կորուսյալ #հայրենիք #Արևմտյան #Հայաստան #Western #Armenia

Աղբյուրը` shantnews.am-ի

Կիսաավեր #Արատես-ի վանական համալիրը 🤗
#Վայոց_ձորը #սեր #ա

Գտնվում է Սյունիքի մարզում, Շուռնուխ տանող ճանապարհից դեպի ձախ, չգործող է ✅✔
Այս շաբաթ կարող եք միանալ մեր եռօրյա տուրին և տեսնել այս հրաշքը 😇🤗

#Եղեգնաձոր-ում մայրամուտները չկրկնվող են 😍😍😇🤗
#աչքովդ #տեսածն #ուրիշա 💕
Արի #Վայոց_ձոր

#Ձեր կարծիքը մեզ համար կարևոր է 🤗🤗🤗
Շնորհակալ ենք, որ ընտրել եք հենց մեզ 😇

Գտնվում է #3515մ բարձրության վրա 🗻🗻🗻

Մարտիրոս գյուղի վիմափոր եկեղեցին է, ի դեպ հզոր ակուստիկա ունի 🤗🤗
Արի գնանք #Վայոց_ձոր 👣👣🍀

Ողջույն Հայաստան♥️չքնաղ Երերույքի տաճարը #այսօր🥰

#Ճանաչենք_Հայաստան_աշխարհը_միասին

Ի դեպ, #սեպտեմբերի 12-ին քայլարշավ ունենք դեպի Մաթոսավանք և Ջուխտակ վանք 🤗🤗🤗
Բաց մի թողեք այս հնարավորությունը 🍀👌🇦🇲❤

#Սեպտեմբերի 6-ին միացիր մեր #Սմբատաբերդ քայլարշավին և #Արի ու #Տես 13-րդ դարի միջնադարյան վանական համալիրը 🤗🤗🤗

արշավական ակումբ Hawk hiking club

Հայաստանը, Երկրի երեսին պահպանված, ամենահին պետություններից է: Բազմաթիվ անառիկ ամրոցները, մեր նախնիների սխրանքների հպարտ վկաներն են: Ամեն մի բերդ ուներ իր յուրահատուկ հորինվածքը, որն առավելագույնս համապատասխանում էր տեղանքին: Ամեն մի ձոր, ամեն մի ժայռ ընդգրկվում էր միասնկան պաշտպանողական համակարգի մեջ:Այդ պատճառով, շատ հաճախ, վանքային համալիրները հանդիսացել են նաև կրթության և մշակույթային հզոր օջախներ, իսկ նրանց շուրջ կառուցված ամրոցները, զավթիչների արշավանքների ժամանակ, ապաստան են տվել բնակչությանը: Դրանցից շատերը գտնվում են դժվարամատչելի տեղերում, կան նույնիսկ ժայռափոր համալիրներ: Հայաստանի վանքերում են պահվել համաշխարհային նշանակություն ունեցող բազմաթիվ մասունքներ: Բազմաթիվ ջրվեժները, սարերը ու ձորերը, անտառները, քարանձավները ամբողջացնում են ընդհանուր պատկերը և ներկայացնում են մի ինքնատիպ աշխարհ, որը միշտ բաց է բարի մարդկանց առջև:

Բազե արշավական ակումբի հետ միասին, արի՛ բացահայտենք Հայաստան աշխարհը...

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

Location

Category

Telephone

Address


Արշակունյաց 30
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 09:00 - 18:00
Other Tour Agencies in Yerevan (show all)
Regard Travel Regard Travel
23/3 Yervand Kochar Str
Yerevan, 0070

Our company offers a wide range of services: apartments and houses rent, hotel reservation, tour packages, day trips, air tickets etc.

Express Tour Express Tour
Vardanants 7
Yerevan, 0002

« Express Tour » Armenia, Yerevan 0002, Vardanants 7 Тel: 00374 10 56 4008 00374 99 56 4008 0037494574008

Nur Tour Nur Tour
Yerevan, 0070

Fashion Tour Armenia Fashion Tour Armenia
Yervand Kochar 13
Yerevan, 0025

The first and only organization in Armenia specialized in Fashion Tourism. We organize creative, cultural, shopping tours; photoshoots and fashion events.

Elite Life Fair Elite Life Fair
Yerevan

Սիրով Թրավել Սիրով Թրավել
116/44 Nalbandyan Str.
Yerevan, 0001

Հայկական Երուսաղեմ/Armenian Jerusalem/Армянский Иер Հայկական Երուսաղեմ/Armenian Jerusalem/Армянский Иер
Նաիրի Զարյան 74
Yerevan, 0051

Բացահայտեք Երուսաղեմը և հայկական հետքը Սուրբ Երկրում :

House-Museum of Aram Khachaturian House-Museum of Aram Khachaturian
3 Zarobyan Str. Yerevan 0009
Yerevan

Link Avia Link Avia
Hrachya Kochar Str. 20
Yerevan

Touch in Armenia www.linkavia.com

Tour Guide in Armenia Tour Guide in Armenia
Babajanyan Str.
Yerevan

Travel to Armenia with Bogema Land Travel to Armenia with Bogema Land
18-Hrachya Kochar Str.
Yerevan, 0012

Bogema Travel is inviting everyone to visit Armenia

AMIS TOURS AMIS TOURS
Nalbandyan Str 48/1
Yerevan, 0001

VISA AND TRAVEL SERVICE

About   Contact   Privacy   FAQ   Login C