Vayots Dzor

Պատմամշակութային տեղեկություններ Վայոց ձորի մասին, վայոցձորյան լրատվություն

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ Ընդհանուր տեղեկություններ Վայոց ձորի մարզը գտնվում է ՀՀ հարավարևելյան վերջույթում։ ՀՀ մարզերի շարքում տարածքի մեծությամբ գրավում է միջին տեղ, իսկ բնակչության թվով ամենափոքր մարզն է։ Մարզը զբաղեցնում է 2308քառ.կմ մակերես, հյուսիսից սահմանակից է Գեղարքունիքի մարզին, հյուսիսարևելքից` Արցախին, հարավարևելքից` Սյունիքին, հարավից` Նախիջևանին, արևմուտքից` Արարատի մարզին։ Վայոց ձորը բնակատեղի է եղել վաղնջական ժամանակներից։ Այս փաստի մասին վկայում են պեղումների ընթացքում հայտանաբերված նախամարդու իրերը, բրոնզե դարին վերաբեող դաշույնները, ճարմանդները, ապարանջանները, մատանիները և այլ իրեր։ Ժայռերին հայտնաբերվել են բազում փորագրություններ, որսորդական տեսարաններով և զանազան կենդանիներով։ Իսկ 2008 թ. միջազգային հնագիտական արշավախմբի կողմից Վայոց ձորում կատարված նոր հատնագործությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Վայոց ձորը եղել է բնակատեղի ավելի քան 5000 տարվա վաղեմությամբ։ Արշավախմբի կողմից Թռչունների քարայրում պեղումների արդյունքում հայտանաբերվել է 5500 տարվա հնության կաշվե կոշիկ` տրեխ։ Այն ամենահին կոշիկի նմուշն է, որ երբևէ գտնվել է ամբողջ աշխարհում և այժմ գտնվում է ՀՀ պատմության թանգարանում։ Քարանաձավում հայտնաբերվել են նաև ճզմած խաղողի մնացորդներ և գինու կարասների մի ամբողջ շարք (գինու արտադրամաս)։ Հնարավոր է, որ դա ամբողջ աշխարհում գինու արտադրության ամենահին ցիկլն է։ Հայաստանի պատմագրության մեջ Վայոց ձորն առաջին անգամ հիշատակվել է Մ. Խորենացու կողմից։ Դեռևս մ. թ. ա. VIII դ. Վայոց ձորի ներկայիս տարածքն ընդգրկված է եղել Վանի թագավորության կազմում, ապա Մեծ Հայքի թագավորության մեջ` կազմելով Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառը։ Եղել է բազմաթիվ իշխանությունների նստավայր, հատկապես ծաղկում է ապրել Զաքարյան, Պռոշյան և Օրբելյան իշխանությունների տիրապետության օրոք (XII-XIVդդ)։ XIII դ. պատմության մեջ Ստեփանոս Օրբելյանը հիշատակում է Վայոց ձորի 94 բնակավայրերի անուն։ Այդ դարերում են կառուցվել բազմաթիվ նշանավոր եկեղեցիներ, վանքեր, կամուրջներ, քարվանատներ, որոնք այսօր տուրիստական կարևոր օբյեկտներ են և Վայոց ձորի հարուստ պատմության լուռ լեզվավկաներն են։ Միջնադարում Վայոց ձորի տարածքով է անցել «Մետաքսի մեծ ճանապարհը», որով այսօր անցնում է Մարտունի-Եղեգնաձոր խճուղին։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ Վայոց Ձորի տարածքը բնակեցված է եղել բրոնզի դարից սկսած: Այն նույնպես բազմիցս ենթարկվել է օտար նվաճողների ասպատակությունների ու ավերածությունների: Եղել են զանգվածային ջարդեր ու բռնագաղթեր: Փոխվել է բնակչության թվաքանակն ու կազմը: Հայ բնակչության առաջին զանգվածային վերադարձը տեղի է ունեցել 1828-1829թթ.: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո Պարսկաստանի Խոյ և Սալմաստ գավառներից այստեղ հիմնադրված հայ ընտանիքները ավելացրին մարզի բնակչության քանակը: Վայոց ձորի պատմության վատագույն ժամանակաշրջանը XV-XVII դդ են, երբ թրքախոս ցեղերն ու իրանական զորքերը ավերել են շեն գյուղերը, տեղահանել բնակչությանը։ Ռուսաստանին միանալուց հետո այն կազմում էր Երևանի նահանգի Շարուր–Ղարալագյազի գավառը։ 1918-20թթ. եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության կազմի մեջ, 1920-91թթ. Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։ Խորհրդային իշխանության վարչական բաժանման ժամանակ 1929-1930թթ-ից մարզի ներկայիս տարածքը բաժանված էր Եղեգնաձորի և Ազիզբեկովի (այժմ Վայք) շրջանների միջև, 1991թ. մտել է Հայաստանի անկախ Հանրապետության կազմի մեջ` ենթարկվելով 1995թ. վերջին վարչատարածքային բաժանմանը, որից հետո վերը նշված շրջանները միավորվեցին Վայոց ձորի մարզի մեջ։ Բնական պայմանները Մարզն ունի կտրտված մակերևույթ` լայն, խորը ձորերի և բարձր լեռների երկիր է։ Հարևան մարզերի հետ կապող ճանապարհներն անցնում են բարձրադիր, դժվարամատչելի և ոլորապտույտ լեռնանցքներով։ Գեղարքունիքի մարզի հետ կապված է Սուլեմայի լեռնանցքով (2410մ), Արարատյան գոգավորության հետ` Զովաշենի (Թուխմանուկի) լեռնացքով, Սյունիքի հետ` Որոտանի լեռնանցքով։ Մարզի կենտրոնով ձգվում է Երևան-Արտաշատ-Եղեգնաձոր–Վայք-Մեղրի–Իրան միջպետական նշանակության մայրուղին։ Վայոց ձորի մարզն իրավ ձորերի, խոր կիրճերի, բարձրադիր լեռների, սառնորակ աղբյուրների ու սրընթաց գետակների և խորհրդավոր քարանձավների երկիր է։ Հատկապես հայտնի է Մագիլի քարանձավը: Վայոց ձորն իրենից ներկայացնում է բոլոր կողմերից լեռներով շրջապատված մի թասաձև գոգավորություն` բարդ և խիստ մասնատված մակերևույթով։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 850մ (Արենի) մինչև 3522մ (Վարդենիսի լեռ)։ Այս մարզին բնորոշ են լանդլաֆտի բազմազանությունն ու ռելիեֆի գոտիականությունն ու կտրվածությունը, որով էլ պայմանաորված է ֆլորայի և ֆաունայի բազմազանությունը։ Առանձնացվում են 3 ենթաշրջաններ` Արփայի գոգավորություն, Վայքի ծալքաբեկորավոր լեռնաշղթա (ձգվում է հարավում), Վարդենիսի հրաբխային լեռնավահան։ Մարզի արևելյան սահմանը Սյունքի հետ անցնում է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային բարձրադիր գագաթներով։ Վայոց ձորի մարզին բնորոշ են նաև երկրակեղևի սաստիկ ցնցումներ, որի անխոս վկաններն են 735թ. հրաբխի ժայթքումից և երկրաշարժից ավերված Մոզ քաղաքի ավերակները։ Կլիման աչքի է ընկնում չորությամբ։ Տեղումների քանակը ըստ բարձրության տատանվում է 300-800մմ, համեմատաբար մեղմ ամառներ լինում են լեռների բարձրադիր հատվածներում։ Բնական հիմնական լանդլաֆտները կիսաանապատներն ու տափաստաններն են։ Տիրապետում են լեռնաշագանակագույն և մարգագետնատափաստանային հողերը։ Մարզի տարածքում հատնաբերվել են պղնձի, տուֆի, մարմարի, կրաքարի, կավի, ավազի, բազալտի, գրանիտի, ֆելզիտի (Մարտիրոսի ֆելզիտը), կվարցային ավազի և հանքային ջրերի մեծ պաշարներ։ Սակայն մետաղական նշանակության պաշարը դեռ չի շահագործվել։ Բուսական և կենդանական աշխարհը Վայոց ձորի մարզի բուսական աշխարհի տեսակային կազմը հարուստ է։ Այստեղ հաշվվում է գրեթե 1650 բուսատեսակ, որոնցից 1500 տեսակը խոտաբույսեր են, որոնց մեջ գերակշռում են դեղաբույսերը։ Մարզն աղքատ է անտառներով (տարածքի 1.6% կամ 3700հա)։ Սակայն անտառի կազմի մեջ մտնող 150 ծառատեսակները մեծամասամբ արժեքավոր են` հազվագյուտ ու էնդեմիկ տեսակներ են։ Դրանց մեջ կան հատուկ պահպանվող տարածքներ` Հերհերի գիհու նոսարանտառային և Ջերմուկի անտառային արգելավայրերը։ Բնական պայմանների բազմազանությամբ է պայմանավորած նաև հարուստ կենդանական աշխարհի գոյությունը։ ՀՀ –ում գրանցված 460 տեսակի կենդանիներից 225-ը հանդիպում են Վայոց ձորի մարզում։ Դրանցից են բեզոարյան այծը, վայրի ոչխարը` մուֆլոնը, վայրի խոզը, գորշ արջը, աղվեսը, գայլը, նապաստակը, թռչուններից` լորը, քարակաքավը, անգղերը, արծիվները, ձկնատեսակներից` կարմրախայտը, բեղլուն, կողակը։ Հաճախակի հանդիպում են նաեւ թունավոր օձեր` հայկական իժ, գյուրզա։ Վայոց ձորի մարզում աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, խաղողի, սալորի, սերկևիլի, փշատի, ընկույզի բազմաթիվ տեսակներ, բազմաթիվ հատապտուղներ։ Ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների շատ տեսակներ գրանցված են «Կարմիր գրքում»։ Կենդանիների պահպանման նպատակով ստեղծվել են արգելավայրեր։ Ջրային պաշարներ Վայոց ձորի տարածքը մասնատված է բազմաթիվ գետակներով, գետերով, հովիտներով։ Հիմնական զարկերակն Արփա գետն է, որը մարզի տարածքում հոսում է 92կմ, 2080մ քառ. ջրահավաք ավազանով։ Արփան սկիզբ է առնում մարզի տարածքում` 3260մ բարձրությունից, Սյունիքի բարձրավանդակի հյուսիսարևմտյան լանջերից, Նախիջևանի տարածքում թափվում է Արաքս գետը։ Այն հարուստ է վտակներով, որոնք տեղ-տեղ առաջացնում են սահանքներ և ջրվեժներ, որոնցից են Ջերմուկի (Ջրահարսի ջրվեժը) և Հերհերի ջրվեժները։ Արփա գետի վրա, Ջերմուկ քաղաքի մոտ կառուցվել է Կեչուտի ջրամբարը, որի ջուրը Արփա-Սևան ջրատարով հոսում է Սևանա լիճ: Շատ են նաև հանքային աղբյուրները, դրանց թվում` հռչակավոր Ջերմուկը: Արփայի ամենախոշոր վտակը Եղեգիսն է, որի հովիտը Վայոց ձորի գեղատեսիլ շրջաններից է, ինչպես նաև հատուկ պահպանվող տարածքներց մեկը։ Վայոց ձորի բոլոր գետերն ու գետակները սրընթաց են, արագահոս, ունեն մեծ անկում ու թեքություն և հարուստ են էներգետիկ պաշարներով։ Արփայի ջրերի մի մասը Սևանա լիճ փոխադրելու նպատակով կառուցվել է 48կմ երկարությամբ Արփա-Սևան ստորգետնյա ջրատար թունելը, որը սկիզբ է առնում Կեչուտի ջրամբարից։ Մարզում է գտնվում նաև Հերհերի ջրամբարը և էլի մի շարք փոքր լճեր և լճակներ, որոնք ունեն բնապահպանական և հանգստի գոտու նշանակություն։ Բնակչությունը Բնակչության թվաքանակով և խտությամբ Վայոց ձորի մարզը ՀՀ մարզերի շարքում զբաղեցնում է վերջին տեղը։ 2009թ. հունվարի 1-ի տվյալներով Վայոց ձորի բնակչության թիվը կազմում է 55800 մարդ, որից 19500-ը քաղաքային բնակչություն է, իսկ 36500-ը` գյուղական։ Մարզն ունի 44 համայնք, որից 3-ը` քաղաքային (Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ)։ Վայոց ձորում գյուղական բնակավայրերի խոշոր կուտակումնր չկան։ Քաղաքները ևս փոքր են։ Ամենախոշորը մարզկենտրոն Եղեգնաձորն է, որի բնակչության թիվը 8200մարդ է (2009թ.)։ Քաղաքը գտնվում է Երևան–Ստեփանակերտ–Իրան միջպետական ճամապարհի վրա։ Քաղաքի հարավով հոսում է Արփա գետը, հյուսիսում քաղաքին են ձուլվում Գլաձոր և Վերնաշեն գյուղերը։ Քաղաքում աստիճանաբար ակտիվանում է մշակութային կյանքը զարգանում է կրթական ոլորտը։ Վայք ու Ջերմուկ քաղաքներն ունեն մինչև 6000 բնակիչ (2009թ.)։ Վերջինս առողջարանային քաղաք է։ Այստեղ էլ կատարվում է «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումն ու առաքումը։ Վայոց ձորի մարզի քաղաքային բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 28%, կանանց թվականակը գերազանցում է տղամարդկանց թվականակին։ Մշակույթ և կենցաղ Վայոցձորցիները սիրում են նշել ազգային, ավանդական և հոգևոր տոները` Զատիկ, Տեառնընդառաջ, Վարդավառ։ Վայոցձորցիների ամենասիրելի և յուրահատուկ տոնը Բերքի տոնն է, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի երկորդ կիրակի օրը, մարզկենտրոն Եղեգնաձորում։ Յուրաքանչյուր գյուղ տոնական շքերթի է դուրս գալիս իրեն բնորոշ բարիքներով, տեղական հատապտուղներով և բույսերով զարդարված մեքենաներով։ Գյուղացիները նաև ցուցադրում են թատերական պատկերներ գյուղի կենցաղից և ազգային խոհանոցից։ Ամֆիթատրոնում տոնական համերգային ծրագիր է հնչում, իսկ հրապարակի շուրջը յուրաքանչյուր գյուղի ներկայացուցիչներն առանձին տաղավար–սեղանիկներով ներկայացնում են իրենց գյուղերի բերքն ու բարիքը։ Ավանդական է դարձել նաև Գինու տոնը, որը նշվում է դարձյալ հոկտեմբերին, Արենի գյուղում։ Վայոցձորցին ունի ավանդական խոհանոց` ընդհանուր հայկական խոհանոցի դիմագծի վրա։ Գյուղերում թխվում են ավանդական լավաշը, թոնրի գաթան։ Հարգի են «բանջարները», որոնք բուժական նշանակության վայրի խոտաբույսեր են։ Սիրված ճաշատեսակներից են թթու բանջարը, կարշմը, քյալագյոշը, ղավուրման, շորվան, նապաստակի քյուֆթան, կաքավի շորվան, տապակած լորը և ուլի խրովը։ Վայոցձորցինեը շատ հյուրասեր և աշխատասեր մարդիկ են։ Նորավանքի կիրճում է գտնվում նույնանուն եկեղեցական համալիրը: Նորավանքը XII-XVI դդ եկեղեցի է: Այս տարածքում են տեղակայված է ազգային արգելոցը, որտեղ կան այս շրջանում հետազոտությունները բովանդակալից դարձնող շատ քարանձավներ: Այստեղ հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի մնացորդներ, Եղեգիսը(V-VIII դդ.), Մողը(մ. թ. ա. II մինչև մ. թ. XV դդ), Պռոշաբերդը (VIII դ.), Սմբատաբերդը (X-XIIIդդ.), Բերդաքար (V դ.) և Կեչուտ (X-XIV դդ.) ամրոցները: Տնտեսությունը Վայոց ձորի մարզի տնտեսությունը ՀՀ տենտեսության թույլ օղակներից է։ Առաջատար է գյուղատնտեսությունը, իսկ արդյունաբերությունը հիմնականում ներկայացված է գյուղմթերքների վերամշակմամբ։ Գյուղատնտեսության մեջ առաջատար է անասնապահությունը հետևյալ ենթաճյուղերով` խոշոր եղջերավոր, բրդատու ոչխարաբուծություն, այծաբուծություն, մեղվապահություն, թռչնաբուծություն։ Բուսաբուծության մեջ աչքի են ընկնում խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Այստեղ աճում են ծիրանի, բալի, տանձի, դեղձի, խնձորի, փշատի, սերկևելի սալորի կեռասի, խաղողի բազմաթիվ տեսակներ, ընկույզ և հատապտուղներ։ Արփայի հովտի ցածրադիր մասերում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, իսկ մարզի նախալեռնային գոտին համարվում է ՀՀ խաղողագործության 4 շրջաններից մեկը, որոնք հումք են հանդիսանում գինեգործության համար։ Հայտնի է հատկապես «Արենի» տեսակի էնդեմիկ խաղողը, որից արտադրվում է «Արենի» գինին։ Գինեգործությունն այստեղ ունի հազարամյակների պատմություն։ Արդյունաբերական համալիրը լրացնում են նաև պանրագործությունը, հանքային ջրերի արտադրությունը և գինեգործությունը։ Կան նաև մի քանի փոքր ջրաէլեկտրակայաններ։ Սարքաշինական գործարան` Եղեգնաձորում։ Մարզի տնտեսության զարգացման մեջ մեծ դեր է կատարում առողջարանային տնտեսության ենթակառուցվածքների ընդարձակումը։ Քաղաքները Մարզի երեք քաղաքներն էլ` Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը Եղեգնաձոր քաղաքն է, որը սփռված է Արփա գետի ափին: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն: Քաղաքում կան հուշարձաններ, որոնց պատմությունը գալիս է մ.թ.ա. I հազարամյակից մինչև մ.թ. XVII դարը: Այստեղ կան բազում թանգարաններ, պատկերասրահներ: Քաղաքում գտնվում է իր հիմնադրման 700 ամյակը տոնած համալսարան: Մարզի հարավային մասը հարուստ բուսական աշխարհ ունի, առկա են շատ դեղաբույսեր, մրգատու ծառեր, աղբյուրներ և կենդանիների շատ տեսակներ: Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ: Աղբյուրը Վայոց ձորի մարզ. Ընդհանուր տեղեկություններ http://vdzor.gov.am/general-information/ Վայոց Ձորի մարզ http://armhistory.ru/index/vayoc_d_ori_marz/0-15

hetq.am

«Արևի արվեստ». եղեգնաձորցի քույրերը Վայոց ձորում զարգացնում են ձեռագործության բիզնեսը

Լավ բան անելը լավ բան է ☺️

hetq.am Ստեղծագործողին աշխատանքներն իրականացնելու համար օգնում է քույրը: Քույրերը նկարում հենց խանութում և այցելուները հնարավորություն են...

Նանե Ասատրյան/Բագրատունի Nane Asatryan/Bagratuny

Այսօրվա վթարի հետևանքով տուժած Վայքի բնակիչ փոքրիկ Նարեն պատմում է պատահարի մասին...
Առողջություն Նարեին և մյուս տուժածներին....

ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սիրելի դիմորդներ, սիրով տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղում մինչև հուլիսի 5-ը ներառյալ շարունակվում է առկա մագիստրատուրայի դիմորդների հայտագրումը (փաստաթղթերի ընդունումը):
Ի պատասխան բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում ենք, որ տվյալ տարվա այն շրջանավարտները, ովքեր դեռ չեն ստացել ավարտական փաստաթուղթը կարող են դիմել՝ ներկայացնելով ակադեմիական տեղեկանք: Իսկ փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ստորև.
1.Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ (լրացվում է տեղում),
2.Բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի բնագրերն ու պատճենները կամ ակադեմիական տեղեկանքը (տվյալ տարվա այն շրջանավարտների դեպքում, ովքեր դեռ չեն ստացել ավարտական փաստաթուղթը),
3.Անձնագրի բնօրինակը և պատճենը,
4.3x4 սմ չափսի չորս լուսանկար,
5.Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) կամ կցագրման վկայականի բնօրինակը և պատճենը:
Ընդունելությունը իրականացվում է հետևյալ մասնագիտություններով.
1. Գործարար վարչարարություն, ուսման վարձի չափը՝ 370.000 ՀՀ դրամ
2. Հանրային ֆինանսներ՝ ուսման վարձի չափը՝ 370.000 ՀՀ դրամ
Տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով կամ զանգահարել (0281) 2-54-10 հեռախոսահամարով:
Մաղթում ենք բոլոր դիմորդներին բարի գալուստ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ:

news.am

Մահացել է լեգենդար հրամանատար Ջերմուկի Համոն

Մահացել է «Ջերմուկ» կամավորական ջոկատի լեգենդար հրամանատար Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն։

Ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին և ընկերներին

news.am ՀՀ բանակի փոխգնդապետ Մուշեղ Վահագնի Բաբայանը՝ Ջերմուկի Համոն, ծնվել է 1957-թվականի հուլիսի 20-ին Վայոց-Ձորի մարզի Հերհեր գյուղում...

youtube.com

Safety Coexisting with the SNAKES of Armenia

Բոլոր տեսակի օձերն օգտակար են և ունեն մեր պաշտպանության կարիքը։ Առնվազը՝ պետք չէ սպանել նրանց։

Հայաստանում կա 23 տեսակի օձ, որոնցից մարդու համար վտանգավոր են միայն 4 իժերը, հատկապես՝ հայկական իժը և անդրկովկասյան գյուրզան։
Մենք առավել հաճախ հանդիպում ենք մարդու համար անվտանգ օձերի, բայց ոչնչացնում ենք բոլորին՝ թե՛ թունավորներին, թե՛ ոչ թունավորներին։
Օձերի հանդեպ մարդու նախապատմական–բնազդային վախը հաղթահարելու համար անհրաժեշտ է, նախ, ճանաչել նրանց։
Հանրամատչելի–ուսուցողական տեսանյութ Հայաստանում հանդիպող օձերի մասին։

Ducumentary about armenian snakes. Armenian version. Документальный фильм про всех видов змей в Армении... на армянском языке. Հայաստանի բոլոր տեսակի օձերին ...

hetq.am

Գևորգ Գասպարյանը Եղեգիսում բեռնարկղներով հյուրատուն է կառուցել

Ստեղծագործական մոտեցումը հաջողության բանալին է

hetq.am Գևորգը լեռնագնաց է։ Եղեգիսը պատահակ չի ընտրել. նրան գրավել է տեղանքի ու բնության յուրահատկությունը:

Վայոց ձորի սարյանական գույները :)

Հայաստան՝ Վայոց Ձոր,

Եղեգնաձորի մատույցում գիշեր–ցերեկու ցրտին–շոգին բոլորին ողջունում է Գլաձորի համալսարանի հիմնադիր Եսայի Նչեցու արձանը

infocom.am

Եղեգնաձորի սպորտդպրոցի սաների հետ տոնում ենք Քաղաքացու օրը․ Հակոբ Արշակյան

infocom.am ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է․  «Եղեգնաձորի սպորտդպրոցի սաների, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, մարզպետարանի աշ....

Նորարարական տեխնոլոգիաները եկել են Վայոց ձոր :)

Տրդատ Սարգսյան / Trdat Sargsyan
Innovation and Technological Community NGO

Ապրիլի 10- ին տեղի ունեցավ այց Վայոց ձորի մարզ։
Հանդիպեցինք մարզպետ պարոն Տրդատ Սարգսյանի հետ(Trdat Sargsyan)։ Հանդիպման ընթացքում ներկայացրեցինք մարզում իրականացվելիք ծրագիրը, որն արժանացավ մարզպետի հավանությանը,կնքվեց համագործակցության երկկողմ հուշագիր, ըստ որի Եղեգնաձոր քաղաքում կիրականացվի եռաչափ մոդելավորման և տպագրության լաբի հիմնում։

Ենթադրամաշնորհը իրականացվում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ:

“The sub-grant is implemented in the frames of Bridge4CSOs project led by AGBU in partnership with EPF and funded by the European Union”.

19-րդ դարի մեղվի փեթակ Շատինից

Բը մեչի մերղը հո՞ւր ի, վա՞վ ի կերե :)

Մոլոզ(մեղվի փեթակ)
Հյուսված է ուռենու դալար ճյուղերից,
19-րդ դար, գ. Շատին։
93սմ×36սմ
Moloz (beehive)
Made of branches of willow
19-th century, village Shatin
93cm×36cm

ecolur.org

Առաջին անգամ Հայաստանում ընձառյուծը նկարվել է մարդու կողմից - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur

Դեմքով ճանաչենք մեր ձորի հովազին :)

«Պահպանենք մեր բնությունը, այն մեզ հիացնելու շատ հնարավորություններ ունի» WWF Armenia

2019 թվականը Հայաստանում հռչակած է Կովկասյան ընձառյուծի տարի

ecolur.org ԷկոԼուր Վայոց ձորում «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչները հերթական շրջայցի ժամանակ նկատել և նկարահանել են Կովկասյան ընձառյուծին, հայտնում է WWF-Հայաստանը: «Սա Հայ...

civilnet.am

Վայոց ձոր․ Շատինի սարերում

civilnet.am ՍիվիլՆեթի Գևորգ Հարոյանը Armenian Geographic-ի արշավախմբի հետ եղել է Վայոց ձորի մարզի Շատին համայնքի լեռներում, լուսանկարել փետրվարը։

Եղեգնաձորի համայնքապետարան

Աշխատանքի հայտարարություն

Սիրելի եղեգնաձորցիներ
տեղեկացնում ենք, որ Եղեգնաձորի ջրօգտագործողների ընկերությունում առկա է տեղամասի պետի թափուր հաստիք։
Ցանկացողները կարող են դիմել Եղեգնաձորի ջրօգտագործողների ընկերություն Երևանյան խճուղի 1 հասցեով

ecolur.org

Բացահայտվել է բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք - ԹԵԺ ԳԻԾ - Ecolur

😡

ecolur.org ԷկոԼուր Դեկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում որսագողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ են ստացվել։ Ժամը 21.20-ին, համագործակցելով Ճանապարհա...

lragir.am

Արենիում կառուցվում է «Թուֆենկյան» ամենամեծ հյուրանոցը Հայաստանում

Նոր աշխատատեղեր
Տուրիստական նոր ենթակառուցվածք
Տուրիստների նոր հոսք
Եկամուտների նոր հոսք

lragir.am Արենի համայնքը տնտեսական հեղափոխության ամենակարևոր կենտրոններից մեկն է լինելու: Այստեղ շատ կարևոր ներդրումային ծրագիր է իրականացվում, որի արդյունքում կառուցվելո...

[11/25/18]   Ո՞վ կփորձի վերծանել վայոցձորյան այս ծածկագիրը 🤠

Վուոր գուոզը կարաբոմբոյի խետը ուտել ես, կայլայի խամ ի տալ

Հետք

😠😠😠

Ազատեկ. գաղտնի արդյունահանված ոսկին
https://hetq.am/hy/article/98178

Իսկ ո՞ւր են տանում բոլոր ճանապարհները։ Այո՜, տանում են Վայոց Ձոր ⛰️☀️

Արփի գյուղից Եղեգնաձոր տանող ճանապարհը:

Վայոցձորյան հրաշապատումներից
Մեր բնական գանձերից մեկը՝ Բեզոարյան այծը։ Որսագողի ականջը խուլ

Ծանոթացե՛ք ^_^, Գնիշիկ հատուկ պահպանվող լանդշաֆտի տարածքի բնակիչներից է՝

Բեզոարյան այծ

Безоаровый козёл

Bezoar goat/Wild goat

Լուսաբացը Թանահատից 🏔️☀️

Այսօրվա լուսաբացը:
Թանահատի վանք:Գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավ-արևելք:

Արարատը Խաչիկ գյուղից

Աշնանային մայրամուտ
Արարատը Խաչիկ գյուղից:
Նկարում երևում Է չորս պետության տարածքներ:

iravaban.net

3 նոր մարզպետները նշանակվեցին

ՀՀ Կառավարության հոկտեմբերի 10-ի որոշմամբ, Վայոց Ձորի մարզպետ է նշանակվել Trdat Sargsyanը։

Մաղթենք նորանշանակ մարզպետին աշխատանքային մեծ հաջողություններ՝ ակնկալելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Վայոց Ձորը կդառնա ամենաարագ զարգացող և օրինակելի մարզը։

iravaban.net 3 նոր մարզպետները նշանակվեցին 2018-10-10 / 11 48 | Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց երեք մարզպետ նշանա....

youtube.com

Հռոմի Պապի հավանած գինին կհամտեսեն բոլորը

Վայոցձորյան գինին՝ Հռոմի պապի սեղանին :)

www.a1plus.am

Armenpress

Եղեգնաձորի արշավախմբերի շնորհիվ մեծ քանակությամբ ամրոցներ են արձանագրվել, որոնք մինչ օրս անհայտ էին

Եղեգնաձորի արշավախմբերի շնորհիվ մեծ քանակությամբ ամրոցներ են արձանագրվել, որոնք մինչ օրս անհայտ էին

econews.am

Արմեն Սաղաթելյանն Ամուլսարի հանքի շահագործման դատական գործով փորձագետ է ճանաչվել. մանրամասներ

Փորձագիտական գնահատականներ ու նոր փորձաքննությունների նշանակում Ամուլսարի գործով

econews.am ԿԱՅԱՑԱՎ ԱՄՈՒԼՍԱՐԻ ԳՈՐԾՈՎ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Օգոստոսի 2-ին ՀՀ Վարչական դատարանում տեղի ունեցավ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման վերաբերյալ հերթական դատակա....

NEWS.am

😔

Վայոց Ձորում այրվել է 105 հա տարածք. հրդեհը դեռ չի մարվել. 49 հրշեջ-փրկարար, 30 բնակիչ եւ 60 զինծառայող

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել մեր համերկրացի, պ.գ.թ. Նարինե Մարգարյանը

ՀՑԹԻ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ ՆԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ս.թ. հուլիսի 3-ի նիստի որոշմամբ պ.գ.թ. Նարինե Մարգարյանը նշանակվել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի արդյունքում տնօրենը ընտրելը:
http://genocide-museum.am/arm/20.07.2018-Narine-Margaryan.php

Գնա՞նք վայելելու մեր Ձորի ալպիական գեղեցկությունը ⛰️

Եթե դեռ չեք հասցրել գրանցվել «Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնն, շտապե՜ք, աս ամենասպասված ուիքենդ-նվերն է՝ սարերում, բնության մեջ, աշխատանքային գորշ առօրյայից դուրս երկու հագեցած օր անցկացնելու հնարավորություն:

Միացեք՝ https://www.facebook.com/events/241782709931084/
Գրանցվեք այստեղ՝ http://sunchild.fpwc.org/participation/

҂ Ѭ Ѩ

If you are not registered yet, hurry up, as #SunChildFest18 is the most expected weekend gift - we take you high to the mountains, deep into the nature. Leave the boring routine behind and pack your backpack!

Միացեք՝ https://www.facebook.com/events/241782709931084/
Գրանցվեք այստեղ՝ http://sunchild.fpwc.org/participation/
#FPWC

youtube.com

Ձիավարություն Գոմքում.07 07 2018

Իսկ դուք գիտե՞ք, որ Վայոց Ձորի Gomk', Vayots' Dzor, Armenia գեղատեսիլ գյուղում ունենք էկոտուրիզմի մի շատ հաջողված փորձ՝ Benson Toursը։ Այն ոչ միայն տարեցտարի ավելի շատ տուրիստներ է հյուրընկալում, այլ նաև, մուլտիպլիկացիայի էֆեկտի շնորհիվ, էականորեն աշխուժացրել է գյուղի կյանքը։

Ո՞րն է այդ հաջողության գաղտնիքի բանաձևը

Հրապարակում 07 07 2018 Վայոց ձոր՛ Վայք. https://www.facebook.com/horseriding.armenia Horseriding Armenia +37494333682 -Karen Aslanyan

Want your business to be the top-listed Travel Agency in Yeghegnadzor?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Address

Yeghegnadzor
Other Yeghegnadzor travel agencies (show all)
Վայոց ձորի զբոսավարների թիմ Վայոց ձորի զբոսավարների թիմ
Momik 5
Yeghegnadzor, 3601

Հարմարավետ և մատչելի տուրիստական ծառայություններ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում...