Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG

«Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի» պաշտոնական էջ: Official page of "Armenian Association of Professional Tourist Guides"

Mission: Մեր նպատակն է մեր ակտիվ աշխատանքով խթանել Հայաստանում պրոֆեսիոնալ զբոսավարների ինստիտուտի կայացումն ու զարգացումը, իրականացնել տարատեսակ կրթական, տարածքային-զարգացման, տեղեկատվական ու քարոզչական ծրագրեր՝ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման համար:

youtube.com

Զբոսաշրջիկները գրպանահատության զոհ են դառնում

Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՊԶՀԱ֊ի բարձրաձայնած խնդրին։

Հանրային հեռուստաընկերություն 2019 http://news.1tv.am Հեռ․ 010 653751 Էլ․ հասցե։ [email protected] #ԱռաջինԱլիք #Լուրեր

Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան այսօր հրավիրված էր Դիլիջանում անցկացվող Հայաստան֊Վրաստան բիզնես ֆորումին։
Ասոցիացիան ներկայացնում էին նախագահ Յաշա Սոլոմոնյանը և վարչության անդամ Ռուբեն Հովսեփյանը։
Ֆորումի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման և խորացման հեռանկարների վերաբերյալ, արվեցին տարբեր առաջարկներ, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ։
ՊԶՀԱ֊ն լիահույս է, որ ֆորումի դրական արդյունքները տեսանելի կլինեն արդեն մոտ ապագայում։

loritv.am

Զբոսաշրջիկներին վրդովվեցրել է Ձորագետի կիրճում կուտակված աղբը: Զբոսավարները տագնապ են հնչեցնում (տեսանյութ)

loritv.am Զբոսաշրջիկներին վրդովվեցրել է Ձորագետի կիրճում կուտակված աղբը: Զբոսավարները տագնապ են հնչեցնում (տեսանյութ)

Բաց նամակ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia։
Հարգելինե՛ր, վերջին ամիսներին ստացել ենք բազմաթիվ բողոքներ մեր գործընկերներից առ այն, որ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի տարբեր զբոսաշրջային գոտիներում և հուշարձաններում արտերկրից ժամանած զբոսաշրջիկները դառնում են գրպանահատների զոհ։ Նախնական շրջանում կարծում էինք, թե գործ ունենք պատահականությունների հետ, սակայն գնալով համոզվում ենք, որ իրավիճակը վերածվում է կազմակերպված հանցավորության։ Բազմաթիվ տուրիզմի ոլորտի աշխատակիցներ և զբոսավարներ իրենց ՖԲ էջերում, խմբերում և ֆորումներում անընդհատ գրառումներ են անում այն մասին, որ իրենց հյուրերը կամ հենց իրենք դարձել են գրպանահատների զոհ։
Համադրելով տարբեր վկայություններ՝ եկել ենք այն եզրահանգման, որ հանցագործների թիրախային գոտիներն են հիմնականում զբոսաշրջային ակտիվ տարածքները։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ամիրյան փողոց ֊ Հանրապետության Հրապարակ ֊ Աբովյան փողոց ֊ Հյուսիսային պողոտա ֊ Օպերա ֊ Կասկադ տարածքը, Վերնիսաժի տարածքը, ինչպես նաև Խոր Վիրապ, Գեղարդավանք, Սևանավանք, Էջմիածնի վանական համալիրների տարածքները։
Արդ խնդրում ենք պատկան մարմիններին՝ գործուն քայլեր ձեռնարկել՝ զբոսաշրջային սեզոնին ոստիկանական խիստ վերահսկողություն իրականացնելով նշված և այլ հնարավոր ռիսկային գոտիներում։
Կխնդրենք, չխոսել այն մասին, թե որոշ հուշարձանների մոտ ծառայություն իրականացնող ոստիկաններ արդեն կան։ Ցավոք որևէ ծառի հովին հանգստացող ոստիկանի գործունեությունից գոհ լինել անհնար է։
Խնդրում ենք նաև ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA֊ին նույնպես հետամուտ լինել այս հարցին։
Իսկ մինչ այդ հորդորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ զգուշացնել իրենց հյուրերին հնարավոր գողությունների մասին և առավել ուշադիր լինել։
Շնորհակալություն։
Հարգանքով՝
ՊԶՀԱ վարչություն

Հարգելի՛ Լոռու մարզպետարան, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia։
Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան իր մտահոգությունն է հայտնում ՀՀ Լոռվա մարզի, Ստեփանավան քաղաքի՝ Լոռի Բերդ պատմամշակութային հուշարձանից ոչ հեռու գտնվող հսկայական աղբավայրի փաստով։ Դեպի Ձորագետի կիրճ ձգվող հսկայական աղբավայրը ոչ միայն խաթարում է տեղանքի բնապատկերը, այլև հսկայական վնաս հասցնում շրջակա միջավայրին։ Աղբավայրից մշտապես բարձրացող տհաճ ծուխը տարածվում է շրջակա բնակավայրերի ու կիրճի վրա։
Աղբավայրի չափերը տեսանելի են անգամ արբանյակային նկարից (նկարը՝ կից, ստորև)։ (Google քարտեզով որոնման համար տարածքի տեղորոշման կոդերը՝ 41.005800, 44.415062)։
Մենք կոչ ենք անում մասնավորապես Լոռու մարզի մարզպետարանին պաշտոնապես արձագանքել խնդրին և քաղաքացիներին տեղեկացնել, թե ինչ քայլեր են նախատեսվում առկա խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար։
Նման իրավիճակն ուղղակի անընդունելի է և ոչ հարիր մեր պետությանը։

Հարգանոք՝
ՊԶՀԱ վարչություն։

Եվս մեկ լավ լուր։
Տարիներ շարունակ մեր գործընկերները հայտնում էին մտահոգություն Սանահին վանական համալիրի զանգակատան դիմաց գտնվող տհաճ մետաղական կոնստրուկցիայի մասով, որը դեռևս նախորդ վերականգնողական աշխատանքներից էր մնացել և խանգարում էր հյեւրերին՝ վայելել համալիրի ողջ գեղեցկությունը։
ՊԶՀԱ֊ն դեռևս նախորդ տարվանից պաշտոնական դիմումով հրավիրել էր տարբեր պատկան մարմինների ուշադրությունն այս հարցին, ունեցել հանդիպումներ տարբեր անհատների, այդ թվում՝ քահանաների հետ։
Եվ ահա այժմ հարցը կարելի է համարել լուծված՝ մեծամասամբ տեղի նորանշանակ քահանա՝ Տեր Նահապետի ջանքերով ու անմիջական մասնակցությամբ։
Մեր անդամ զբոսավարների անունից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ապամոնտաժմանը մասնակցած բոլոր անհատներին, և Տեր Նահապետին մասնավորապես՝ Սանահնի գրավչությունը խաթարող այդ կոնստրուկցիան հեռացնելու համար։
Ոմանք կմտածեն, թե մի մեծ բան չէ տեղի ունեցել, իսկ մենք կփաստենք, որ ցանկացած խնդիր բաղկացած է փոքր մասերից, և քայլ առ քայլ կարելի է ամեն խնդիր էլ լուծել, եթե կա կամք և ցանկություն։

Ս.թ. ապրիլի 28֊ին Holiday Inn Express Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում ՊԶՀԱ անդամների հետ։ Ամփոփվեցին անցնող տարում իրականացված ծրագրերն ու ներկայացվեցին առաջիկա նախագծերը։ Այնուհետև տեղի ունեցավ Ասոցիացիայի անդամության տոմսերի հանձնում։

Մաղթում ենք բոլորիդ առողջ, բազմազբաղ ու հաճելի աշխատանքային տարի ։)

Հարգանքներով՝
ՊԶՀԱ վարչություն

guides.am

Ծառատունկ — շրջայց «Էյ Թի Փի»-ում

Հանդիպում, որը ավելի մեծ նախագծերի գաղափարներ տվեց:
Մենք ընտրում ենք կանաչ ու մաքուր ապագան՝ մեզ ու մեր սերունդների համար:

#AAPTG #ATP

guides.am Ս.թ ապրիլի 25-ին «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» «Էյ Թի Փի»-ի (Armenia Tree Project) հետ համատեղ իրականացրեց ծառատունկ-շրջայց։ Միջոցառմանը մասնակցեցին ինչպես ...

Armenian Association of Professional Tourist Guides / AAPTG's cover photo

English Below.

Ձեզ ենք ներկայացնում ՊԶՀԱ դասընթաց-վարժանքները հաջողությամբ ավարտած մասնակիցներից մի քանիսին: Մեր մասնագետներն անցել են դժվար, հետաքրքիր ու երկար ճանապարհ և պատրաստ են համալրել պրոֆեսիոնալ զբոսավարների շարքերը:

Շնորհակալություն Tourism Development Projects LLC-ին տեսանյութի պատրաստմանն աջակցելու համար:

#ՊԶՀԱ
Մենք միավորում ենք

-----

We are glad to present you some of the graduates of AAPTG's tourist guide training course.

Our participants faced difficulties in this long but interesting learning process and now they are ready to become a part of our professional tourist guide society.

We would like to thank Tourism Development Projects LLC for their support in production of this video.

#AAPTG
We are uniting

guides.am

ՊԶՀԱ զբոսավարների պատրաստման դասընթացների ավարտական միջոցառում

English Below.

Ապրիլի 6-ին Holiday Inn Express Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» զբոսավարների պատրաստման դասընթաց-վարժանքների ավարտական միջոցառումը:

-----

On April 6 the graduation ceremony of AAPTG's tourist guide training course was held in Holiday Inn Express Yerevan Hotel.

guides.am Ապրիլի 6-ին Holiday Inn Express Yerevan հյուրանոցում տեղի ունեցավ «Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի» զբոսավարների պատրաստման դասընթաց-վարժանքների ավարտական միջ...

[03/24/19]   Մենք հավատում ենք, որ մի օր հավաքողներն ավելի շատ կլինեն, քան փնթիաբար կեղտոտողները։

We believe that one day those who are picking up trash will be more than those who are littering.

Տուրիզմի ոլորտի մեր գործընկերների ջանքերով մաքրեցինք դեպի հոգևոր մայրաքաղաք տանող ճանապարհն ու հարակից տարածքները։

Շնորհակալություն բոլորին

#համապետական շաբաթօրյակ/հզոր տուրիզմ/մաքուրՀայաստան

Ավարտվեցին զբոսավարների դասընթաց֊վարժանքները։ Այսօր մեր մասնակիցներն ունեցան հնարավորություն՝ աշխատելու զբոսավար ոլորտում արդեն կայացած մասնագետների համար։ Վաղարշապատում անցկացված շրջայցի ընթացքում մեր ուսանողներն անցկացրեցին էքսկուրասիաներ, շփվեցին փորձառու զբոսավարների հետ՝ ձեռք բերելով կարևոր գիտելիքներ և հմտություններ։
Առջևում պատասխանատու օրեր են՝ քննաշրջան։
Մաղթում ենք բոլորին հաջողություններ։

Այսօր "Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի" զբոսավարների պատրաստման դասընթաց֊վարժանքի մասնակիցներն այցելեցին Խոր Վիրապի և Նորավանքի վանական համալիրներ՝ ծանոթանալով հուշարձանների պատմությանն ու ճարտարապետական առանձնահատկություններին։
Իսկ օրն ավարտվեց Արենի գինու գործարանում, որտեղ մեզ սպասվում էր ջերմ ընդունելություն գործարանի անձնակազմի կողմից։

Այսօր "Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի" անդամները ճանաչողական այցով եղան ազգագրագետ Լուսիկ Ագուլեցու տուն֊թանգարանում։
Այցի ընթացքում զբոսավարները ծանոթացան Ագուլեցու ազգագրական հարուստ հավաքածուին, քննարկեցին թանգարանը զբոսաշրջային ծրագրերում ներառելու հեռանկարներն ու հնարավորությունները։

ՀԳ. Իրականում այս թանգարանը մեր քաղաքի այն գողտրիկ վայրերից է, որը կարող է յուրօրինակ գույն ու տրամադրություն հաղորդել ղանկացած զբոսաշրջային փաթեթի՝ երկիր ժամանած հյուրերին ծանոթացնելով հայկական վառ ու գեղեցիկ ազգային ավանդույթների հետ։

guides.am

Գինեգործության դասընթացների ամփոփում

guides.am Օրերս Armenia Wine գինու գործարանի առաջարկով Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիայի ուսանողներն ու գործող զբոսավարներն անցան եռօրյա դասընթացներ։ Դասընթացների...

Արմենիա Վայն ընկերության հետ համագործակցության շրջանակներում մեր զբոսավարներն անցան վերապատրաստման դասընթաց և գործարանի կողմից պաշտոնապես լիազորվեցին նաև օտար լեզուներով ներկայացնել գինեգործական արվեստը Հայաստան այցելող զբոսաշրջիկներին։

Հարգելի՛ գործընկերներ,

«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիան» իր աջակցությունն է հայտնում «Ազատենք Կարմիր բլուր հուշարձանը շինարարական աղբից» նախաձեռնությանը։
Ստորև տեղադրում ենք հաշվեհամարը, որին կարող եք փոխանցել Կարմիր բլուրի աղբահանությանն ուղղված Ձեր նվիրատվությունը։

Կանխավ շնորհակալություն,
ՊԶՀԱ

Սիրելի ընկերներ, Ձեզ հետ ուզում ենք կիսվել մի անչափ ոգևորիչ դեպքով: Մեզ գրեց Համլետ Հովսեփյանը Փարիզից և հայտնեց, որ մեր նախաձեռնության համար նվիրաբերել է 50 եվրո: Սակայն,ինչն է ավելի ոգևորիչ,Համլետը նշեց,որ ունի հնագիտական իրերի հավաքածու և երբ Կարմիր բլուրում թանգարանը վերականգնվի և գործի, դրանք, անպայման նվիրելու է թանգարանին: Սա շատ ոգևորիչ է:
Սիրելի ընկերներ, դուք ևս կարող եք միանալ Կարմիր բլուրի շինաղբից ազատման մեր կողմից կազմակերպված հանգանակությանը և ձեր ներդրումն անել մեր գործընկեր կազմակերպության՝ Yerevan 2.0/ Երևան 2.0 ՀԿ - ի հաշվեհամարին:
Մենք պարբերաբար հրապարակելու և հաշվետու ենք լինելու հանգանականության արդյունքների մասին:

Want your business to be the top-listed Travel Agency in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Videos (show all)

ՊԶՀԱ անդամները՝ տուրիզմում առկա խնդիրների մասին
ՊԶՀԱ-ն Հանրային Հեռուստաընկերության եթերում AAPTG at the Public Television of Armenia
«The Symphony of Stones» - an unique natural monument in Armenia!
For those who love something mystical!

Location

Category

Telephone

Website

Address


Frunze 13
Erevan

Opening Hours

Monday 11:00 - 17:00
Tuesday 11:00 - 17:00
Wednesday 11:00 - 17:00
Thursday 11:00 - 17:00
Friday 11:00 - 17:00
Other Tour Guides in Erevan (show all)
Avanguard Travel Agency & Rent a Car Avanguard Travel Agency & Rent a Car
Mashtoc Av. 7/3
Erevan

Once in Armenia tour Once in Armenia tour
Nikol Duman 22
Erevan, 374

Incoming tourism ,events and romantic evenings planning

Findarmenia - походы, экскурсии и горные восхождения в Армении Findarmenia - походы, экскурсии и горные восхождения в Армении
Byron 10
Erevan, 0009

FindArmenia - лидер активного туризма в Армении! Эксклюзивные авторские туры: походы, восхождения, экскурсии и национальная кухня!

Paradise Tour Paradise Tour
Kievyan 3/9
Erevan

HI ! You have discovered a unique Armenian tour company – Paradise Tour! We invite you to join our travel family of friends! Tel. 077 806-888

Gold Globus Gold Globus
Erevan, 375033

Авиаблеты, гостиницы, организация индивидуальных и групповых туров

Sofi Tour Sofi Tour
Raffi Str.
Erevan, 0064

Welcome to our page. We offer you complete touristic services in Armenia for you and your family For more information you can contact us.