On The Roads

Operating as usual

Գանձասարի վանական համալիր` 10-13-րդ դդ.:

#armenian #beauties #church #artsakh #nagornokarabakh #armenia #visiting #places #travel #likeforlikes #tourism #tourist #instagood

#հայկական #նատյուրմորտ 😀🥰

On The Roads's cover photo

1273 թվականին քանդակված «Ամենափրկիչ» խաչքարը կանգնեցրել է վանքի առաջնորդ Դոփյան Հովհաննես եպիսկոպոսը Համազասպ կոչված գավթի և բուն տաճարի միջև: Հեղինակ` Վահրամ քանդակագործ:

Իսկ դու եղե՞լ ես Տիգրանակերտում։

Կարո՞ղ եք գուշակել՝ որ եկեղեցին է։

Աղավնավանքը կամ Անապատ Ս. Աստվածածին եկեղեցին հայտնի է եղել նաև Աղնաբադի վանք անունով` գտնվելով Դիլիջան ազգային պարկի Աղնաբաթ անտառամասում:
Ավանդազրույցը պատմում է, որ այս վայրերում ապրել է մի երիտասարդ, ով բույսերից պատրաստած սպեղանիով կարողանում էր բուժել զանազան հիվանդություններ: Երիտասարդը դարձել էր բոլորի սիրելին և սպասված հյուր էր յուրաքանչյուրի օջախում: Շատերն էին դիմում նրա օգնությանը՝ անկախ նրանց սոցիալական վիճակից: Մի անգամ էլ տեղի իշխաններից մեկի դուստրը՝ գեղեցկուհի Նաբաթը, ծանր հիվանդանում է: Ոչ ոք չի կարողանում բուժել աղջկան, և իշխանին խորհուրդ են տալիս կանչել սպեղանի պատրաստող տղային: Երիտասարդը, մի քանի օր շարունակ հավաքելով տարբեր դեղաբույսեր, թուրմ է պատրաստում, որի օգնությամբ էլ դեռատի աղջիկը շուտով ոտքի է կանգնում: Եվ երջանիկ հայրը կարգադրում է մի պարկ ոսկի բերել երիտասարդի համար, սակայն տղան իշխանից դստեր ձեռքն է խնդրում: Տեսնելով տղայի ազնվությունն ու նվիրվածությունը՝ իշխանը համաձայնվում է:
Սակայն Նաբաթը որքան գեղեցիկ, այնքան էլ փառասեր էր. մերժում է տղային` ասելով, որ աղքատ բուժակը վայել չէ իրեն: Հուսահատ տղան թողնում է իր ունեցվածքը, հարազատներին, ընկերներին և օրեր շարունակ մեն-մենակ շրջում անտառներում: Սիրած աղջկա պատկերը հայտնվում է մեկ առվակի ջրերի, մեկ առավոտյան ցողի, մեկ անձրևի կաթիլների մեջ: Անցնում են օրեր ու ամիսներ… Մի անգամ էլ, հայտնվելով ժայռի գագաթին, երիտասարդը նայում է ներքև և վազող առվակի ջրերի մեջ տեսնում գեղեցկուհի Նաբաթի ժպտացող պատկերը: Նաբաթը ձեռքերը վեր պարզած կարծես իր գիրկն է կանչում տղային:
«Ա˜ խ, Նաբա ՛թ» վերջին անգամ կանչում է տղան ու ժայռից նետվում ներքև: Համաձայն ավանդազրույցի՝ այս բառերից է առաջացել Ախնաբաթ անվանումը: Ասում են նաև, որ, իմանալով տղայի մահվան մասին, գյուղացիները, որոնք անսահման սիրում էին նրան, որոշում են տղայի պատվին մի եկեղեցի կառուցել: Պատահական չէ, որ եկեղեցին էլ, ինչպես սիրահար տղան կղզիացած է անտառում, և այդ մենաստան-անապատ բառերից էլ առաջացել է նրա այժմյան անունը՝ ս. Աստվածածին Անապատ եկեղեցի:

On The Roads

Երիցուկների անծայրածիր դաշտերը Ապարանի Չքնաղ գյուղի մոտ:
.
.
.
.
.
.
.
.
.
#chamomile #aparan #armenia #white #yellow #nature #beauty #beautiful #summer #explore #armenia

Սեպագիր արձանագրությունը թողել է Արգիշտի առաջինը իր` դեպի Շիրակ կատարած արշավանքի ժամանակ իր կառավարման երկրորդ տարում` Ք.Ա 785 թվականին:

Արձանագրության տեքստը հետևյալն է.

:

Երևանի գլխավոր շուկան` Ղանթարը
Մինչև 19-րդ դարը արևելյան շատ քաղաքների նման Երևանում նույնպես առևտուրը կենտրոնացված էր շուկա: Առևտուրը սարդարի մենաշնորհն էր. այդ պատճառով առևտրի կազմակերպման ու իրականացման բոլոր օղակները` շուկա-հրապարակները, խանութ-կրպակները, դրամատները, ինչպես նաև կշեռքները տրվում էին մենավարձով: Քաղաքի գլխավոր շուկա-հրապարակում էր կատարվում մրգերի, բանջարեղենի, սննդամթերքի և շրջակա գյուղերից բերված ապրանքների մեծածախ և մանրածախ վաճառքը: Մեծ շուկայում էին գտնվում սարդարական կշեռքները` մեծ կշեռքը (ղանթարը) և փոքր կշեռքը (միզանը): Սարդարի կողմից նշանակվում էր կշեռքների հսկիչ` ղանթար-բաշի:

#yerevan #capital #armenia

Խաչքարը հայ մշակույթի ինքնատիպ զարգացման արգասիքն ու ցուցիչն է, հայ ինքնության ամենաբնութագրական խորհրդանշաններից մեկը: Իր զարմանահրաշ քանդակներով, խաչի փրկագործական խորհրդաբանությամբ և քարի հավերժություն ներշնչող մշտականությամբ այն եղել է հայ ժողովրդի ամենաակնածելի, իսկ բազմաքանակությամբ և բացօթյա տեղադրությամբ` նաև ամենամատչելի սրբություններից մեկը:
.
.
.
.
#discover #armenia #հայաստան
#beauty #cross #khachkar #holy #places #instadaily #tourist

Timeline Photos

Զորաց քարեր
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
#armenia #travel #travelarmenia #stonehenge #zoratsqarer #beauties #of #homeland

Հեռվում երևում է Հին Խնձորեսկը և հինը նորին միացնող հայտնի ճոճվող կամուրջը...
.
.
.
.
.
.
.
.
#armenia #travel #photography

Ծաղկոտ լեռներ Հայաստանի,
Աշխարհում հայտնի, անվանի,
Երանի տամ ձեզ, երանի,
Որ ծաղկաբեր գարնան օրեր
Անցկացրել եք հազար դարեր,
Հայաստանի սիրուն սարեր։

Տաթևից բացվող հրաշալի տեսարանը...

Շաքեի ջրվեժի անվան առաջացման մասին մի շարք ավանդություններ են պատմվում:
Դրանցից ամենատարածվածի համաձայն ՝ ջրվեժը և նրա մոտակայքում գտվող գյուղն անվանվել են ի պատիվ Շաքե անունով կապուտաչյա ու գեղեցիկ մի աղջկա, ում ևս 92 գեղեցկադեմ աղջիկների հետ Գեղարքունիքի գավառից հավաքում և ուղարկում են Մուղանը գրաված մոնղոլ-թաթարական առաջնորդի մոտ իբրև գերուհիներ: Աղջիկները, տեղ հասնելով, թշնամական բանակի հրամանատարներին խնդրում են թույլ տալ լողանալ գետում, դրանից հետո միայն ներկայանալ առաջնորդին: Նետվոլով գետի ջրերի մեջ՝ աղջիկներն ահնետանում են, նրանց այլևս ոչ ոք չի գտնում: Փրկվել հաջողվում է միայն Շաքեին, ով Որոտանը թափվող գետակի միջով փախչելով, փորձում է ազատվել: Թշնամիները հասնում են նրա հետևից, սակայն գետակի մեջ հրաշքով մի ժայռ է գոյանում և ջուրը, աղջկա վրայով գահավիժելով, իր փրփուրների տակ թաքցնում է Շաքեին:
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
.
#beautiful #armenia #watercolor #waterfall #hidden #destinations #cascada #tour #tourism #tourist

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի` վանք կարուցելու համար: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը: Այսպես` կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում: Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց` իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին: Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն: Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին: Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին: Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը:

Գարուն Երևան 🌸

Քրիստոնեական հավատը խորհրդանշող հորինվածք, որ տարածված է եղել վաղ միջնադարյան արվեստում և իրենից ներկայացնում է շրջանակի մեջ ամփոփված հավասարաթև խաչ, որի հորիզոնական թևերի մոտ երկու թռչուն (աղավնիներ) կտցահարում են խաղողի ողկույզ կամ տերև։

Our wounds are still open...

On The Roads's cover photo

Կարո՞ղ եք նշել, թե որ եկեղեցին է:

Դարերի վկան...

Սևանա գեղեցկուհին...

Մայրամուտ 🧡

Ամենագեղեցիկ լեռն աշխարհում...💙

Մայր տաճարի մուտքի դուռը...

Սկիզբն շինուածոյ մեծանուն և վայելչաշեն զարմանակերտ և հոյակապ ուխտին Մարմաշինոյ` ի քրիստոսասէր իշխանաց իշխանէն Վահրամայ. սկսեալ ի ՆԼԵ. թուին և ավարտեալ ի ՆԽԳ. ին:

Սամուելի քահանայի Անեցւոյ Հաւաքունք ի գրոց պատմագրաց

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է Հայաստանի հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում` Գետիկ գետի աջ ափին:

Want your business to be the top-listed Travel Agency in Erevan?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

ontheroads.am

Address


Erevan
Other Tour Agencies in Erevan (show all)
MEGA TOUR MEGA TOUR
Sayat-Nova Ave 12
Erevan, 0001

Tourism and Travel instagram.com/mega_tour/

Travel Time Armenia Travel Time Armenia
Koryun 23
Erevan

Ձեր անհոգ և ապահով հանգիստը Մեզ հետ !!! :) Your peaceful and safe holiday with Us !!! :)

Myarmeniatravel Myarmeniatravel
ARMENIA
Erevan

Туризм и отдых в Армении

BARI TOUR BARI TOUR
EREVAN KENTRON
Erevan

RubStar tour Armenia RubStar tour Armenia
Nor-nork
Erevan

Индивидуальные туры по Еревану, Армении и Грузии Individual tours in Yerevan, Armenia and Georgia

Comfort Travel LLC Comfort Travel LLC
Paronyan10/19
Erevan, 0015

Авиабилеты и туризм ул. Пароняна 10/19, Ереван Тел:+374 11 800-388 [email protected]

Tavush Travel Tavush Travel
Erevan, 005410

Armenia Travel, Tavush Travel, Turismo Rural, Туризм по дивным местам, Aventura

Garant Tour Garant Tour
Կիևյան 5
Erevan, 0028

Eco Tour Eco Tour
Teryan 89
Erevan

Для хорошего отдыха нужна хорошая компания. Компания ''Эко Тур". 010-56-05-05...Ул.Терян 89

افتتاح حساب بانکی در ارمنستان افتتاح حساب بانکی در ارمنستان
Armenia Yerevan Sasuntsi David
Erevan

اجاره آپارتمان در ارمنستان

Апартамент Апартамент
Դավթաշեն 4 թաղամաս 39/5
Erevan, 0054

Апартаменти в Ереване За ночь-20$-30$ Можно бронировать онлайн booking.com Apartaments Tigran Petrosyan 39/5 Тел (+374) 95-61-77-00

About   Privacy   Login C